ԻՊ-ը քիմիական նյութերի գնման արդյունավետ համակարգ է ստեղծել
ԻՊ ահաբեկչական խմբավորումը քիմիական նյութեր ձեռք բերելու արդյունավետ համակարգ է ստեղծել: Այդ մասին սեպտեմբերի 4-ին խոսել է ՄԱԿ-ի վարչության ահբեկությունների կանխման ստորաբաժանման թմրանյութերի և հանցավորության գծով ներկայացուցիչ (UNODC) Օլգա Լանչենկոն:
Նշյալ ստորաբաժանումը զբաղվում է թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, կազմակերպված հանցավորության, մարդկանց առևտրի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարով:
- Ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառման ծավալներն աճում են: Հայտնի է, որ ԻԼԻՊ-ը ստեղծել է քիմիական նյութերի և պայթուցիկ սարքերի այլ բաղադրիչների գնման արդյունավետ համակարգ և դրանք պատրաստում է աննախադեպ ծավալներով: Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ դիպուկահարի հրացանի բաղադրիչները ձեռք բերելու համար «Իսլամական պետությունը» ներքաշել է 20 պետությունների 50 ընկերություն,- հայտարարել է Լանչենկոն՝ ելույթ ունենալով «Հակազդեցություն ընդդեմ զենքի անօրինական մատակարաման՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» միջազգային համաժողովում:
«Ավանգարդը» վերջերս անդրադարձել էր ահաբեկիչների նոր մարտավարությանը, ըստ որի՝ ԻՊ-ը վերափոխվում է ընդհատակյա ցանցի: Դրա մասին ահազանգել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այժմ էլ դարձյալ ՄԱԿ-ում պարզել են, որ նրանք աշխուժորեն քիմիական նյութեր են ձեռք բերում, իսկ դրանք, ոչ մի կասկած, նախատեսված են դարձյալ զանգվածային սպանությունների համար: Կարելի է ասել՝ միջազգային կառույցներն ու համաշխարհային հանրությունը սրանից տեղյակ են: Բայց դրանք կանխելու գործուն միջոցներով ձեռնարկո՞ւմ են արդյոք: