Սիրիայի պատասխանը ԱՄՆ-ի, ՄԲ-ի և Ֆրանսիայի սպառնալիքին
Օգոստոսի 22-ին ԱՄԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Դամասկոսին զգուշացրել է, թե Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ուժի կդիմեն, եթե Իդլիբում նախապատրաստվող ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի կառավարական զորքերը քիմիական զենք կիրառեն:

Սիրիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ ընդգծել է, թե անբարո է համարում քիմիական զենքի կիրառումը «ցանկացած վայրում և ցանկացած պատրվակով»:
- Դամասկոսում հերթական անգամ պնդում են, որ Սիրիայի ԶՈՒ-ն քիմիական զենք չունի,- նշվում է տարածված փաստաթղթում:
Հայտարարության մեջ Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտում է արևմտյան երեք տերությունների սպառնալիքները և դրանք գնահատում է որպես փորձ՝ երկարաձգելու հակամարտությունը և աջակցելու ահաբեկիչների կազմավորմանը, «որոնք վերջին ժամանակներս Սիրիայի բանակից ջախջախիչ պարտություն են կրել»:
Որ մեծ տերությունները մերձավորարևելյան տարածաշրջանում կեղտոտ խաղ են խաղում, նկատելի է նաև անզեն աչքով: Մեր օրերում էլ իրավիճակներ սադրելն այնքան հեշտ է, որ մնում է միայն հույս դնել մարդկանց, գործիչների, պետությունների, միջազգային ուժերի բարի կամքի ու բարոյականության վրա: Միայն թե հենց սա է, որ արդեն «ճրագով» էլ փնտրես, համարյա չես գտնի: