Դիվանագիտական ճգնաժամ Իրանի և Եվրոպայի միջև
Մինչ Իրանը Եվրոպային կոչ է անում ամեն կերպ պահպանել իր միջուկային ծրագերի վերաբերյալ համաձայնագիրը, այդ համաձայնագրի կողմ երկրներից երկուսի հետ դիվանագիտական լարվածություն է առաջացել:
Երեկ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիային ու Գերմանիային բողոք է հայտնել իր դիվանագետին ձերբակալելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Վիեննայում հավատարմագրված իրանցի դիվանագետին Գերմանիայում ձերբակալել են Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստմելու գործի քննության շրջանակում: Ավստրիան պահանջել է նրան զրկել անձեռնմխելիությունից: Ահաբեկությունը կանխելու մասին տեղեկությունը ԶԼՄ-ներում տարածվել էր Իրանի նախագահ Ռոուհանիի՝ Շվեյցարիա և Ավստրիա կատարելիք այցից առաջ:
Թեհրանը հերքում է մեղադրանքը: Քասեմիի խոսքով՝ այդ ձերբակալության առիթով Իրանի ԱԳՆ են կանչվել Ֆրանսիայի և Բելգիայի դեսպանները, ինչպես նաև Թեհրանում Գերմանիայի դեսպանության հավատարմատարը:
- Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաքչին Ֆրանսիայի դեսպանին և Գերմանիայի դեսպանության հավատարմատարին բողոք է հայտնել իրանցի դիվանագետին ձերբակալելու կապակցությամբ,- հաղորդել է Քասեմին: