«Իսրայելը շարունակում է սովամահությունը որպես ցեղասպանության գործիք օգտագործել»

 «Human Rights Watch» եվրո-միջերկրածովյան կազմակերպությունը, զգուշացրել է, որ սովը Գազայում դեռևս չի վերացել, և մարդասիրական օգնության շարունակական միտումնավոր կրճատումը
ցույց է տալիս, որ Իսրայելի ռեժիմը շարունակում է սովը օգտագործել որպես
զանգվածային ցեղասպանության գործիք։
 
Կազմակերպությունը հայտարարել է․ «Իսրայելի ռեժիմի կողմից Գազա մտնելու համար թույլատրված հումանիտար օգնության ծավալը  բավարարում է ժողովրդի իրական կարիքների միայն փոքր մասը»։
 
Կազմակերպությունը նաև մտահոգություն է հայտնել, որ Թել Ավիվը սպառնում է կրճատել մարդասիրական օգնությունը և փակ պահել Ռաֆահի անցակետը՝ այնպիսի պատրվակներով, ինչպես՝ սպանված իսրայելցիների մարմինները չհանձնելը։
 
«Human Rights Watch» եվրո-միջերկրածովյան կազմակերպությունը նաև  հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը հրադադարի հայտարարումից հետո երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնություն տեղափոխող ընդամենը 173 բեռնատարի է թույլատրել մուտք գործել Գազայի հատված, իսկ հոկտեմբերի 13-ին ոչ մի բեռնատար չի մտել Գազա։ Հումանիտար  օգնության ժամանումը դադարեցվել է նաև երեքշաբթի՝ սիոնիստների կրոնական տոնի պատճառով։
 
Կազմակերպությունը նշել է. «Իսրայելի ռեժիմի կողմից հումանիտար օգնության ծավալի վերահսկողությունը և հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների անտեսումը նշանակում է ցեղասպանության շարունակություն»։
 
Կազմակերպությունը ընդգծել է, որ հումանիտար օգնության մուտքը Գազա, Սիոնիստական ռեժիմի արտոնությունը կամ բարեհաճությունը չէ, այլ անվիճելի իրավական պարտավորություն, և որ մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անաչառության սկզբունքի հիման վրա և միայն մարդկային կարիքների հիման վրա՝ առանց խտրականության, ուշացման կամ ընտրողական վերաբերմունքի։
 
Կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերացնել Գազայի շրջափակումը, իսկ միջազգային հանրությանը կոչ է արել տրամադրել միջազգային երաշխիքներ՝ շրջափակման կամ Գազա օգնության մուտքը ցանկացած պատրվակով կրկնությունը կանխելու համար։
 
Աղբյուր՝ Pars Today