Այսօր ՀՀ Պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Սիրելի Գեներալ. Ձեր ծննդյան օրը տոն է Ձեր բոլոր մերձավորների համար, լավագույն առիթ` արտահայտելու բարի մաղթանքները և այն ջերմությունը, որը Ձեզանից փոխանցվում է ողջ տարվա ընթացքում: Առո´ղջ եղեք, երջանի´կ և միշտ նույնքան առաքինի:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԴ ԲԱՐԻ ԼԻՆԻ

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակ առ ժամանակ սենսացիոն ձերբակալություններով է նշանավորվում: Հասարակությունն, իհարկե, նման երևույթներն այնքան էլ սենսացիա չի համարում, քանի որ տվյալ պաշտոնյայի կաշառակեր լինելն առանձնապես չի զարմացնում որևէ մեկին:

ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Շաբաթվա գործարքը դարձած` «Սթար» խանութների ցանցին «Քեթրին» և «Ֆրեշ» սուպերմարկետների վաճառքը մի շարք այլ նրբերանգներ ևս ունի: Իրականում ոչ թե «Սթարն» է ԴԱՀԿ պետին պատկանող խանութները գնելու առաջարկով հանդես եկել, այլ հակառակը:

ՊԱՏՐԱՍՏՎՈ՞ՒՄ ԵՆ

Վերջին շրջանում հաճախակիացել են ռուսաստանաբնակ հայ գործարարների այցելությունները հայրենի գյուղեր: Տարբեր մարզերից տեղեկություններ են ստացվում, որ հյուսիսային երկրում մեծածավալ բիզնեսներ իրականացնող մեր շատ հայրենակիցներ (ովքեր փաստորեն հեռատեսորեն անցնող տարիներին Հայաստանի քաղաքացիությու նից չեն հրաժարվել) պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«ՀԻՆ ԷՐԻՎԱՆԸ»` ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին լուրջ զարգացումներ են ընթանում Երևանի կենտրոնում գտնվող և հատկապես զբոսաշրջիկների համար չափազանց սիրելի դարձած «Հին Էրիվան» ռեստորանի շուրջ, որին «աչքի տակ» է առել Յունիբանկն ու ամեն ինչ անում է` այն սնանկ ճանաչել տալու համար:

ԱՄՍԱԿԱՆ 31 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Օրավուր նոր բացահայտումներ են արվում ՃՈ այլևս նախկին պետ Մարգար Օհանյանի գործունեության մեջ: Պարզվում է, որ Ճանապարհային ոստիկանության մեքենաները լվանալու համար պետական բյուջեից հատկացվում են համապատասխան գումարներ` ամեն մի մեքենայի համար օրական երկու հազար վեց հարյուր դրամի հաշվարկով:

«ՔՆԱԾ» ՓՈՂԵՐ

Վերջին շաբաթներին կտրուկ մեծացել է քաղաքացիների կողմից տարբեր ժամկետներում մասնավոր բանկերին տրամադրվող ավանդների ծավալը: Հավաստիացվում է, որ գումարներ են ներդրվում թե´ դրամով, թե´ եվրոյով, իսկ ավելի շատ` դոլարով:

Հա՞ որ...

Խոշոր ընկերությունների միջև բավական սուր մրցակցություն է սկսվել` Անկախության 20¬ամյակի տոնախմբությունների հովանավորությունը ստանձնելու ուղղությամբ: Տոնական միջոցառումների կազմակերպիչները մինչև անգամ զարմացած են իրարանցումից և խոստովանում են, որ նախկինում իրենք զգալի ջանքեր էին թափում` հովանավորներ գտնելու համար:

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ... ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ

Չնայած մեկ շաբաթից ավելի Գյումրու Թատերական հրապարակում Դաշնակցությունը վրաններ էր խփել և իրականացնում էր իր նախընտրական ակցիան` միաժամանակ հայտարարելով առաջիկա հանրահավաքի մասին, այնուհանդերձ հանրահավաքն անցավ «կամերային» միջավայրում` ընդամենը երեք տասնյակ «ունկնդրի» ներկայությամբ:

«ՀԱՑԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է»

Շատերին Է հայտնի, որ ի տարբերություն աշխարհի շատ ժողովուրդների, հայերը մեծ կարևորություն են տալիս հացին: Կարճ ասած, հայերը հացակեր են, իսկ այսօր, երբ սոցիալական կեղեքումները շատերի համար դարձել են անհաղթահարելի պատնեշներ, հացն է դարձել այն գլխավոր սննդամթերքը, որով մարդիկ հագեցնում են իրենց քաղցը:

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան էլ ուշադրություն չդարձնենք արդեն հանրահայտ «ՎիկիԼիքս»-ի հրապարակումներին, այնուհանդերձ անհնար է շրջանցել մի շարք տեղեկություններ: Դրանք ոչ միայն նոր լույս են սփռում քաղաքական գործընթացների վրա, այլև հնարավորություն են տալիս գնահատել մի շարք գործիչների և ծանոթանալ մեր երկրի դեմ նյութված «մութ» պատմությունների:

Ինչ չի ասում ՀԱԿ-ը

Հայ Ազգային Կոնգրես-իշխանություններ երկխոսության առկախումից հետո` այսօր առաջին հանրահավաքի օրն է: Ոմանց կարծիքով այս հանրահավաքը կարող է որոշիչ դեր խաղալ Կոնգրես-իշխանություններ հարաբերությունների հետագա զարգացումներում:

Ջուր ենք պղտորում

իբր` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» Տարիներ անց անհրաժեշտություն ծագեց փոփոխություններ կատարել 1991 թվականին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում` պայմանավորված միջազգային ասպարեզում Հայաստանի ստանձնած պարտավորություններով ու նաև` այդ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեց նելու անհրաժեշտությամբ: Ներկայումս այդ օրենքի փոփոխության արդեն երեք նախագիծ կա:

ԱԺ նախագահի զրույցը 1¬ին դասարանցիների հետ

(իրական դրվագ) Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ¬ Բալիկ ջան, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: ԵՐԵԽԱ ¬ Ոստիկան:

Առանց գնդակի ֆուտբոլ խաղացեք

«Ոսկե ցլիկը» ֆիլմի նմանությամբ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ¬ Ախր բենզին չունենք, ո՞նց դուրս գանք աշխատանքի: ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆ ¬ Ոչինչ, հիմա էլ առանց բենզինի մեքենա վարեք:

Կոտրված սուսերով պայքարը տանուլ կտրվի

Ըստ Լ. Տեր¬Պետրոսյանի` հանրահավաքից անմիջապես առաջ երկխոսությունը չընդհատելը նույնն է, ինչ կոտրված սուսերը չփոխելով` սուսերամարտի շարունակումը: :

Խոսում են... խոսում...

Ըստ վերլուծաբանների` իշխանությունները և ՀԱԿ¬ը «հավայի» խոսում են, արմատական ակտիվիստները` զազրախոսում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ¬ն` չարախոսում, Կոնգրեսի ղեկավարը` «գրախոսում», նախարարները` շատախոսում, ժողովուրդը` մենախոսում, Վարչապետն էլ` ինչպես միշտ մնում է «բազմախոստում»: :

Պաշտոնական գործունեությանը զուգահեռ

ԱՄՀ նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոսկանը և Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին հեռակա մրցակցության մեջ են, թե իրենցից ով է ավելի շատ կանայք բռնաբարել և քանիսին էլ դեռ պետք է սեռական բռնության ենթարկեն: :

Կախաղանն է պակասում

Եթե մինչև ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության բախումը երկխոսությունը ԿԱԽՎԱԾ էր, ապա այժմ ԱՌԿԱԽված է: :

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի շտապում հերքել տեղեկությունները` խոշոր ներկրողների ու արտադրողների հետ վերջերս կայացած անսպասելի գործարքի մասին: Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցն, անզոր գտնվելով միջոցներ ձեռնարկել տնտեսական մրցակցությունը կանոնակարգելու ուղղությամբ, իր կարծիքով «ոսկե միջինն» է գտել:

ԴԱՏԱՓԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ԱՋԱԿՑԵՆՔ

Ազգային բանակում տեղի ունեցող ցանկացած տհաճ միջադեպ, առավել ևս` սպանություն կամ մահ, դառնում է հանրային բուռն քննարկումների առարկա, պատեհապաշտներին և իշխանության ու բանակի դեմ չարությամբ տրամադրվածներին կոչերով և «մերկացնող» հայտարարություններով հանդես գալու, անգամ հրճվելու և ուրախանալու առիթ է տալիս:

ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԷԻՆՔ

Մահապարտները խելահեղ մի ցնցումով վճռեցին պատերազմի ելքը... Անհրաժեշտ էր այդ հարվածը: Ուժերի ու ոգու արթնացում էր պետք, գերլարում, մի նո´ր, է´լ ավելի զորեղ ցնցում:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Վարդան Պետրոսյանի` արվեստի ու կյանքի հանդեպ ունեցած նրա դիրքորոշումներին բոլորն արդեն ծանոթ են ոչ միայն նրա ներկայացումներից, այլև Հայաստանում ու արտերկրում տպագրված և հեռարձակված հարցազրույցներից: Ուստի այս անգամ որոշեցինք «կողքի հայացքով» գնահատել իր ստեղծագործությունը:

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Անկախության 20-ամյակին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 85-ամյակին է նվիրված այսօր մեկնարկելիք համերգաշարը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի սկիզբը` դառնալով տարվա կարևորագույն երաժշտական միջոցառումներից մեկը:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ «Մայրս աստվածություն էր, գերբնական ուժ, տիեզերք…»

Հայ բեմարվեստի ամենաճանաչված ներկայացուցիչներից է Ռուդոլֆ Ղևոնդյանը` իր ստեղծած կերպարներով, տպավորիչ արտաքինով ու ձայնով: Դասական թատրոնի հարուստ ավանդույթների կրողն է` միշտ իր ուրույն նկարագրով, ընդգծված ազգային դիմագծով:

40 տոկոսը լուրջ թիվ է

Ավելի քան 160 միլիոն եվրոպացի տառապում է հոգեկան հիվանդություններով: Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել է Der Spiegel հանդեսը` վկայակոչելով Դրեզդենի Տեխնիկական համալսարանի հետազոտությունները` դա կազմում է բնակչության 38 տոկոսը:

Նահանգներն անտարբեր մնալ չի կարող

«Մենք խիստ մտահոգված ենք Իսրայելի և Թուրքիայի միջև տեղի ունեցածից և կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը». այս մասին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունից հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակը:

Ավստրիացիների սարսափները

Հատկապես ավստրուհիների համար ամենասարսափելին ծանր հիվանդությունն է և գնաճը: Փորձագետների այս համոզմունքը ծնվել է հարցումների արդյունքում, որի համաձայն` այս երկրի քաղաքացիների 50 %¬ն ամենից ավելի վախենում է ծանր հիվանդութ յուններից, իսկ 46 %¬ը` գների բարձրացումից:

Վտանգավոր մասնագիտություններ

Վերջերս կատարած հետազոտություններից հետո ամերիկացի գիտնականները եզրահանգել են, որ առողջության համար ամենամեծ վտանգը պարունակում են վարսավիրի, ֆերմերի, հրշեջի, մետալուրգի և փայտամշակման արդյունաբերության մեջ աշխատող բանվորի մասնագիտությունները: Մասնավորապես, ողնուղեղի ուռուցքային սարսափելի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են այդ մասնագիտություններով աշխատող մարդկանց շրջանում:

Նավթ` ջրածորակից

Բաթումիի Բարցխանա ավանում ջրի ծորակներից հանկարծ սկսել է նավթ հոսել (տեղեկացրել է «Նովոստի Գռուզիա»¬ն): Քաղաքում վնասված է եղել նավթամուղի գիծը, ինչի արդյունքում աղտոտվել է ջրամատակարարման համակարգը` շարքից դուրս բերելով բնակիչների ջրատաքացու ցիչներն ու լվացքի մեքենաները:

Տասներկուսը միանգամից

Թունիացի ուսուցչուհին շուտով կմայրանա` լույսաշխարհ բերելով միանգամից... 12 զավակ: Երկար տարիներ նա չի կարողացել երեխա ունենալ, և ամուսնու հետ որոշել են օգտվել արհեստական բեղմնավորման մեթոդին:

Փրկարար կակտուսը

Բնությունն իսկապես կատարյալ է. այնտեղ, ուր վտանգ է ստեղծում, պաշտպանվելու հնարավորություն էլ է տալիս: Եվ բնության հետ հաշտ ապրող կենդանական աշխարհն, առողջ բնազդներ ունենալով, ավելի արագ է կողմնորոշվում:

Ա˜յ քեզ վանական

Նակորնսավան գավառի 55-ամյա կուսակրոն քահանա Տիր Չանսոպանոն վանական կարգից հրաժարվել է` որպեսզի զբաղվի նոր արհեստով: Նա որոշել է տեղի դպրոցներից մեկի ուսանողուհիների ծածուկ մարմնամասերին դաջվածքներ անել:

4,5 միլիոն` հանուն միջատակերության

Սովի և սխալ սնվելու դեմ պայքարի նպատակով Եվրոպական միությունը ձեռնարկել է մի քանի միլիոն արժեցող քարոզարշավ` հորդորելու, որ մարդիկ սննդի մեջ միջատներ օգտագործեն: Համաձայն կենսաբանական վերջին հետազոտությունների արդյունքների` միլիոնավոր մարդկանց տհաճությունն ու զզվանքը հարուցող միջատները մեծաքանակ օգտակար սպիտակուցներ, հանքանյութեր և միկրոտարրեր են պարունակում:

ԱՍՈՒՅԹՆԵՐ

# Մի շտապիր խոստանալ, շտապիր կատարել: # Ավելի լավ է զղջաս լռելուդ համար, քան` ասածդ խոսքերի: