«ԱՇԽԱՏԵԼ»` ՉՆԿԱՏՎԵԼՈՎ
Սեպտեմբերի 14-ը տոն է Խաչի և Հիշատակի օր ննջեցելոց: Ու ՀՀ խորհրդարանի աշնանային հերթական նստաշրջանի մեկնարկը մեկ օրով կհետաձգվի:
Սեպտեմբերի 14-ը տոն է Խաչի և Հիշատակի օր ննջեցելոց: Ու ՀՀ խորհրդարանի աշնանային հերթական նստաշրջանի մեկնարկը մեկ օրով կհետաձգվի:
2008 թ. օգոստոսին, երբ ռուս-վրացական հնգօրյա պատերազմում Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ձայն-ձայնի տված լծվել էին հակառուսական քարոզչության սայլին, շատերի համար անսպասելի` Թուրքիան հանդես եկավ Ռուսաստանին արդարացնող դիրքերից: Շատ չանցած, Անկարան հաջորդ անսպասելի քայլը կատարեց` առաջարկելով Հարավային Կովկասում համագործակցության հարթակ ստեղծել:
Օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին նախաստորագրված «Արձանագրությունն» ու դրան կից «Ժամանակացույցը», չնայած միջազգային հանրության դրական արձագանքին, հայ, թուրք և ադրբեջանական քաղաքական շրջանակներում միանշանակ վերաբերմունքի չեն արժանանում:
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամը, ինչպես և կարելի էր կանխատեսել, լրջագույն հարված է հասցրել նաև աշխատաշուկային: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում աշխարհում շուրջ 7 միլիոնով ավելացել է գործազուրկների թիվը:
Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Խորվաթիայի Հանրապետությունում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորվաթիայի Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Խորվաթիայի միջև համագործակցության խորացումն իր նպաստը կբերի բալկանյան և հարավկով կասյան տարածաշրջանների միջև կապերի ընդլայնմանը:
Երեկ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում կայացավ հայկական ինտերնետային որոնման համակարգի` «Հանգույց որոնում» (hsearch.am) կայքի քննարկում-շնորհանդեսը և ՀՀ սփյուռքի նախարարության հետ hամատեղ ծրագրեր իրականացնելու մասին հուշագրի ստորագրումը: Հուշագիր, որի նպատակն է «Հայաստան -Սփյուռք գործակցության զորացման միջոցով» նպաստել համայն հայության համախմբանը:
Ինչպես հայտնի է` ճգնաժամի արդյունքում գնողունակությունը շեշտակիորեն նվազել է: Ապրանքների սպառման ծավալների անկումը համապատասխանաբար նաև արտադրության և ներմուծման ծավալների իջեցման, աշխատուժի պահանջարկի կրճատման ու մի շարք այլ նման անցանկալի հետևանքներ է ունեցել:
Նույնիսկ մի քանի սերունդ հեռավորությունից երբեմն երկրի ղեկավարը ստիպված է լինում անդրադառնալ իր նախա-նախորդի քաղաքականությանը: Վլ. Պուտինն, իհարկե, Խորհրդային Միության ժառանգորդը չէ, սակայն այն երկրի շաղախը հենց Ռուսաստանն էր, որը ԱՊՀ կոչվող հետխորհրդային ինչ-որ միավոր ստեղծելով հանդերձ, սեփական հզորացումն է գերխնդիր դարձրել:
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի (Սեյմի)` «Իրավունք և արդարություն» ամենախոշոր կուսակցության 2 պատգամավորներ` Կաչինսկի եղբայրներն, առաջարկել են առաջիկա նիստում հատուկ բանաձև ընդունել£ Այն պետք է դատապարտի 1939 թ. սեպտեմբերի 17¬ին սովետական զորքերի ներխուժումը Լեհաստան£ Փաստաթղթի նախագծում ասվում է, որ Սեյմը «հիտլերյան Գերմանիայի հետ միասին գործող Լեհաստանի վրա Խորհրդային Միության հարձակման տարելիցին տուրք է մատուցում հարձակման զոհերի հիշատակին»£ - Ֆաշիզմն ու կոմունիզմը` 20¬րդ դարի 2 տոտալիզմները, ինչպես նաև դրանց առաջնորդները պատասխանատվություն են կրում Երկրորդ համաշխարհային պատերազմը հրահրելու և դրա հետևանքների համար£ Կարմիր բանակը լեհական երկրին մահ ու հրդեհներ բերեց£ Սովորական երևույթներ էին ցեղասպանությունը, սպանությունները, բռնությունները, թալանը,¬ նշված է փաստաթղթում£ «Իրավունք և արդարություն» կուսակցության հիմնադիրները երկվորյակ եղբայրներ Կաչինսկիներն են£ Լեխ Կաչինսկին Լեհաստանի գործող նախագահն է, Յարոսլավ Կաչինսկին` երկրի նախկին վարչապետը, ով ներկայումս կուսակցության առաջնորդն է£ :
Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումն անփոփոխ է մնում Ուկրաինայի հարցում£ Ու նույնիսկ վերջերս տարածված հայտարարությունը (որ Դաշինքը մտադիր չէ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել) «Ղրիմում Ռուսաստանի գործողությունների ակտիվացման համար կանաչ լույս» չի տալիս` հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսսենը£ - Նախ թույլ տվեք ընդգծել, որ մենք երբևէ «կանաչ լույս» չենք տվել ու երբեք չենք տալու` անկախ ազգերի դեմ հարձակվելու£ …Մենք համագործակցելու ենք Ուկրաինայի, ինչպես և Վրաստանի հետ` հետապնդելով նրանց զինված ուժերի բարենորոգման նպատակ,¬ հայտարարել է նա` լրագրողների հետ հանդիպման ժամանակ£ :
ԿՀՎ (ՃՀձ) ներկայացուցիչներն հայտարարել են, որ այլևս չեն կարող հասարակությանն իրազեկել ահաբեկչության մեջ կասկածյալների մասին, որովհետև այլ կերպ ակամա պետական գաղտնիքներ են բացահայտվում£ Այս հայտարարությունն հնչել է ԿՀՎ¬ի դեմ ընթացող երկարատև մի դատընթացի արդյունքում. «Հանուն Ամերիկայի քաղաքացիական ազատության միություն» ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական կառույցին մեղադրել է առ այն, որ ահաբեկչության դեմ պայքարում նրա գործունեությունը չի համապատասխանում մարդասիրության չափանիշներին£ Նշյալ դատընթացի շրջանակներում ԿՀՎ¬ն առժամանակ առաջ տեղեկատվություն էր տարածել արդեն քննվող գործերի մասին, սակայն հասարակական կազմակերպութ յունը դա բավարար չի համարել£ :
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ուսանողներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին սպարապետներ Անդրանիկ Օզանյանի, Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ինչպես նաև ղարաբաղյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Վայքի զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանը: Նույն օրը Արամ Մկրտչյանը վիարահատվել է և տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
«Մեր արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր են մեր սաղարթները»: Պարույր Սևակ Լեռնակորով կամքով բանակաշինության աստվածընծա գործն է առաջ մղվում` առճակատելով իրականը անիրականին, բարին` չարին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ հետ մեր զրույցը ծավալվում է Արցախում իրականացվելիք մշակութային ներկա մարտավարության շուրջ` յուրովի նախապատրաստելով արդի հայ երաժշտարվեստում առկա տխուր իրավիճակը լուսաբանող զրուցաշարը: - Տիկին նախարար, Հայաստանում արագ-արագ Մշակույթի նախարար փոխելու գործընթացն ավարտվել է:
Մոսկվան ունի բոլոր հնարավորությունները` «աշխարհի մայրաքաղաք» տիտղոսը նվաճելու Նյու Յորքից, Լոնդոնից, Փարիզից, կամ, ծայրահեղ դեպքում նրանց հավասար տեղ զբաղեցնելու£ Այսպիսի կանխասացություն է տպագրել Forbes հանդեսն` իր վերջին թողարկումում£ Ազդեցիկ այդ հրատարակության փորձագետներն ապագային «հայացք են նետել»` հաշվի առնելով բուռն զարգացող շուկաներում արագ փոփոխվող ուժերի հարաբերակ ցությունը, կապիտալի ներհոսքը, աշխատանքային ռեսուրսները և ինֆրակառուցվածքի զարգացման տեմպերը£ - Տասնհինգ տարի առաջ Մոսկվան հասել էր բարձիթողիության գագաթնակետին` էժանագին ապրանքների համար հերթեր կանգնող սառնարյուն մարդկանցով լեցուն£ Այսօր, կես դար առաջ նրա կասկածելիորեն էժան հյուրանոցներն աշխարհում ամենաթանկերի շարքում են£ Ռուսաստանի էներգետիկ խոշոր արդյունաբերությունը, որ գերիշխող է Եվրոպայում, շարժուն վերափոխման վճռորոշ գործոն է,¬ գրել է Forbes¬ը£ Ընդգծվում է, որ ՌԴ մայրաքաղաքը հիմնավորապես բարեփոխվեց` ԽՍՀՄ փլուզումից հետո£ Քաղաքը, ուր նախկինում ընդամենը մի քանի բարձրահարկեր կային` ինչպես Լենինյան բլուրներում Լոմոնոսովի անվան պետհամալսարանն է, այսօր ժամանակակից գործարար մայրաքաղաքի տեսք ունի` արդեն կառուցված ու կառուցվող երկնաքեր իր բիզնես-կենտրոններով£ - 10 միլիոն ազգաբնակչությամբ Մոսկվան այսօր իսկ Եվրոպայում ամենախոշոր քաղաքն է և կարող է ավելի ընդարձակվել` հատկապես էներգակիրների հնարավոր գնաճի շնորհիվ,¬ նշված է Forbes¬ում£ Աշխարհի նոր մայրաքաղաքների հավակնորդների ցուցակում են նաև չինական Շանհայ ու Պեկին, հնդկական Մումբաի, բրազիլական Սան¬Պաուլու, կանադական Կալգարի, Էմիրությունների Դուբայ, ավստրալիական Պերտ, ինչպես նաև ամերիկյան «տեխասցի» Հյուսթըն ու Դալլաս քաղաքները£ - Ապագայի համաշխարհային մայրաքաղաքների մեծամասը կարող է ոչ թե Արևմուտքում լինել, այլ` Չինաստանում, Ռուսաստանում և Ավստրալիայում,¬ ենթադրել է հրատարակությունը£ :
Ռուսաստանում հանկարծ «հայտնաբերել» են, որ սեպտեմբեր ամսին կարևորագույն տոն (Հունվարի 1, Մարտի 8, Մայիսի 1, Մայիսի 9…) չունեն£ Եվ առաջատար լրատվամիջոցներից MK¬ն հիշել ու հիշեցրել է, որ «օրացուցային կարմիր օր» սեպտեմբերին էլ են ունեցել, թեև… այն նշվել է ընդամենը 1 անգամ£ Ճապոնիայի կայսրության դեմ հաղթանակի օր. այսպես են անվանել սեպտեմբերյան այդ տոնը, որը վավերացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով` 1945 թ. սեպտեմբերի 2¬ին£ Եվ հենց հաջորդ օրը նշվել է սամուրայների հետ պատերազմի ավարտի օրն էլ` սեպտեմբերի 3¬ին ժողովրդին հնարավորություն է ընձեռվել նշել Հաղթանակի օրը, սակայն… արդեն կար նոր Հաղթանակի տոն` Մայիսի 9¬ը£ Այսուհանդերձ, Սովետների միության Զինված ուժերի նախարար, գեներալիսիմուս Ի. Ստալինի հրամանագրով` «…սեպտեմբերի 3¬ին հրավառություն կազմակերպել մեր Հայրենիքի մայրաքաղաք Մոսկվայում, միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում, ինչպես նաև Խաբարովսկում, Վլադիվոստոկում և Պորտ-Արտուրում` 24 հրետանային համազարկերով»£ Եվ 1946¬ին սովետական ժողովուրդը «արտադրական նոր նվաճումներով» տոնակատարեց սեպտեմբերյան հաղթանակի օրը£ Իսկ 1947¬ին իշխանության որոշումները ժողովրդին հասցնող մամուլն ու ռադիոն համառորեն չանդրադարձան այդ տոնին£ Չանդրադարձան նաև 1948¬ին, 1949¬ին, 1950¬ին և ընդմիշտ. ղեկավարությունն ասես մոռացել էր «ճապոնական» Հաղթանակի օրը£ Հավանաբար գլխի էին ընկել, որ Հաղթանակի 2 տոն լինել չի կարող£ Դե, ժողովրդի համար էլ ֆաշիստական Գերմանիային ծնկի բերելն ավելի կարևոր էր, քան ծագող արևի երկրին հաղթելը£ Արդյունքում սեպտեմբերյան կարմրանիշ ամսաթիվը մնաց որպես միանվագ օգտագործված£ Թեև դրանում կարելի է նաև օրինախախտում արձանագրել. ԳԽ նախագահության 1945¬ի սեպտեմբերի 2¬ի հրամանագիրը պաշտոնապես չեղյալ չի համարվել£ :
Անցյալ շաբաթ հերթական ավիավթարի զոհերի թվում է նաև հնդկական Անդհրա-Փրադեշ նահանգի կառավարության ղեկավար և ճանաչված քաղաքական գործիչ Ռաջասեկհարա Ռեդդին£ Հանրության կողմից սիրված այս գործչի կորստի հետ հաշտվել չկարողանալով, նրա համերկրացիներից 8¬ն ինքնասպան են եղել£ Ստիպված` սգակիրներին մխիթարելու առաքելությունը ստանձնել է զոհված վարչապետի որդին` Ջահանը. - Հորս մահվան լուրն առնելով, 8 մարդ ինքնասպան է եղել, ևս 8¬ն էլ նման փորձ են կատարել£ Դա նրա հիշատակը հարգելու միջոց չէ£ Հայրս միշտ ուրախ ու կենսախինդ մարդ է եղել£ Եկեք արիասիրտ լինենք£ Ձեզ մի սպանեք,¬ տեղական ռադիոալիքների եթերով իր հայրենակիցներին է դիմել նա£ :
Բրիտանական The Times¬ը կասկածանք է արտահայտել Դմիտրի Մեդվեդևի և Անգելա Մերկելի «Ուկրաինայի դեմ մյունխենյան համաձայնության» վերաբերյալ` այն դավադրություն համարելով£ Հրապարակման հեղինակները նման եզրակացության են հանգել` երբ Մերկելը լռել է ի պատասխան Մեդվեդևի այն հայտարարության, որով հույս է հայտնվել, թե Ուկրաինայի ապագա քաղաքական առաջնորդները ձգտելու են վերականգնել Ռուսաստանի հետ բարի հարաբերությունները£ Եվ Մերկելի լռությունը մեկնաբան վել է, թե նա Մոսկվային հասկացնում է, որ Գերմանիան չի խանգարի Ուկրաինայի քաղաքականության վերադարձին` Կրեմլի հսկողության ներքո£ ԳԴՀ և ՌԴ նորօրյա ղեկավարների այս «դավադրությունը» թերթը համեմատել է 1938 թ. Մյունխենյան համաձայնագրի («Մյունխենյան դավադրություն») հետ, որի ստորագրման արդյունքում Չեխոսլովակիան ստիպված եղավ Գերմանիային հանձնել Սուդետսկայա մարզը£ :
Նորածնի ճիչը մահվան ազդականչ Անքննելի են գործերն Աստծո… Եվ որևէ հասարակ մահկանացու չէր կարող կանխագուշակել երկրային առաքելությունը մի մանկան, որի առաջին ճիչը, փաստորեն, ազդականչն էր ծննդավայրի «խաղաղ» բնաջնջման: Գյոլայսորցի 87-ամյա մի ծեր կնոջ վկայությամբ` իրենց գյուղը քանդվեց այն օրը, երբ ծնվեց ասորի Կադոյի տղան:
Պատահականությո՞ւն էր: Ֆիլմերում նկարահանվող, փոքր դերեր խաղացող Ռազմիկ Արոյանին Վարդան Աճեմյանի բացած թատերական ստուդիայի ընդունելության քննություններին սատարելու նպատակով (մեծ էր ցանկացողների թիվը` մոտ 1000 դիմորդ) Սունդուկյանի անվան թատրոնում էր:
Զարմանալի թատերասիրությամբ էր համակված չնաշխարհիկ Լոռին, ինչն ամրագրված էր Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքի մուտքը նախանշող խորհրդապատկեր ներում` կոլբա և դիմակ:
- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Երևի թե ամուսնանալու որոշում կայացնելը, որովհետև շատ լուրջ հարց էր դրված£ Հետագա ճակատագրիդ վերաբերյալ ես որոշում կայացնելու. ամուսնանա՞լ, թե՞ ոչ£ Ի վերջո, եթե գիտակցում ես հարցի լրջությունը, բնականաբար, մտորումների առիթ է ստեղծվում. պետք է վստահ լինես, որ չես սխալվում£ Մնացած հարցերը չեմ կարծում, թե այդ աստիճան դժվար են եղել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Բարդ հարց եք տալիս, ուստի այլ կերպ կմոտենամ. կուզեի, որ հայը լիներ այն տեսակը, որին նմանվել շատերը ձգտեին£ Ազգի բնութագրի վրա ազդեցություն է թողնում և° տարածաշրջանը, և° ժամանակաշրջանը. իհարկե նաև պատմությունը£ Մենք ունեցել ենք շատ անշնորհք հարևաններ և անընդհատ գոյության կռիվ տալով` ստեղծել ենք համապատասխան ազգային նկարագիր, որը ոչ բոլորին է դուր գալիս£ Ցավոք, մենք շարունակում ենք այդպիսին էլ մնալ£ Բայց հայ լինելուս համար երբեք ինձ նվաստ չեմ զգացել` այլ ազգի ներկայացուցիչներին էլ երբևիցե վերևից չեմ նայել£ Ընդհանուր առմամբ համակրում եմ այն ազգերին, որոնք ստեղծել են հզոր պետություններ. դա նրանց մեծ պատիվ է բերում£ Այս տեսանկյունից կարելի է հարգել նույնիսկ թուրքերին, ովքեր, չունենալով ոչինչ, աշխարհի կենտրոնում ստեղծել են հրաշալի երկիր£ Գնահատում եմ նաև անգլիացիներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին, ճապոնացիներին, չինացիներին£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:
Մանկուց երազել եմ լինել որևէ երկրում, ծանոթանալ նրա բարքերին, սովորույթներին, հանդիպել մեր համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ երկրում հիմնել հայկական անկյուն կամ տվյալ երկրի լեզվով ներկայացնել մեր մշակույթի արժեքները,- պատմում է այդ ձեռնարկման հեղինակը` զորամասի թարգմանիչ, ավագ լեյտենանտ Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ - Եվ ահա 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը ընձեռեց այդ հնարավորությունը` ուղարկելով Լիտվայի հանրապետության ռազմական ակադեմիա, վերապատրաստվելու անգլերեն լեզվի ուղղությամբ:
Ինչ ուզում եք ասեք` աղմկոտ վիճաբանությունները սիրում են Ֆիլիպին և դարձել են նրա արտիստական առօրյայի անբաժան մասը£ Անցած շաբաթ, օրինակ, սկանդալային երկու միջադեպ է գրանցվել նրա «հաշվին». եկուսն էլ մեկ օրում£ Նախ նա հարձակվել է լրագրողուհու վրա, ապա հայտնվել Պրիմադոննայի նախկին ամուսնուն առնչվող ինչ¬որ քրեական գործում:
1987 Թ. ԱՄԱՌ. արտիստ Շոն Պեննը 34-օրյա բանտային կալանք է կրել` տուրուդմփոցի պատճառով£ Դատարանի վճռով նա նաև 100 դոլար տուգանք պետք է վճարի£ 2008 Թ. ԱՊՐԻԼ. ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Դեպարդյեին Ֆլորենցիայի դատարանը 800 դոլար տուգանք է նշանակել` ծեծուջարդի համար£ Միջադեպը տեղի է ունեցել 2005¬ին, երբ իտալացի թղթակիցը փորձել է արտիստին լուսանկարել խանութում. Դեպարդյեն լրագրողին խնդրել է մոտենալ իրեն և անսպասելիրեն գլխով հարվածել է նրա քթին£ 2008 Թ. ՀՈՒԼԻՍ. բրիտանական Babyshambles խմբի ղեկավար Փիթ Դոհերթիին պարտավորեցրել են 1000 ֆունտ ստեռլինգ տուգանք վճարել` լուսանկարչուհի Քեթրին Միդին հասցրած վնասի դիմաց£ Հանգստից հետո վերականգնողական կլինիկա վերադառնալիս, զայրույթի նոպայի պահին փշրել է իր հետևից եկող Միդի ֆոտոխցիկը£ Ի հատուցում վնասի, դատարանը պահանջել է 918 ֆունտ 27 պենս ու ևս 100 ֆունտ դատական ծախսերի դիմաց£ :
Ուղիղ ռադիոեթերում անկեղծանալով, Մաքսիմ Գալկինը պատասխանել է իր երկրպագուներին հուզող բոլոր հարցերին£ Առանձնակի մանրամասնորեն նա պատմել է, թե նախօրեին ի¯նչ մեծ բավականություն է ստացել սինխրոն լողի մրցաշարը դիտելիս և` վերջերս ձեռք բերած իր շքեղ առանձնատան մասին£ Այն նաև տնամերձ հողամաս ունի, որ պատրաստվում է մշակել ինքը. - Աճեցնելու եմ բոստանային կուլտուրաներ, դդմիկ, պատիսոն£ Հիմա սա մոդայիկ է` օլիգարխների շրջանում,¬ ասել է շոմումենը£ Այսպես կոչված քաղաքացիական ամուսնությունների առնչությամբ նա ասել է, որ ինքը լավ է վերաբերվում այն ամենին, ինչը թույլ է տալիս լավ ապրել£ Պատմել է, որ չի ծառայել բանակում և` որ իր եկամուտների հիմնական աղբյուրը հումորն է… Խոստովանել է նաև, որ արդեն վարժվել է իր անձնական կյանքի մշտական քննարկումներին£ Հավանաբար ի պատասխան հենց այդ` անձնականի մասին հնչած ու հնչելիք հարցերի, նա հնչեցրել է իր նոր երգը` «Իմ օրինական կինը»£ Դե, ունկնդիրների համար դժվար չէ գուշակել, թե ում է այն նվիրված£ :
Հնդկաստանում սրտի բնածին արատով ծնված այս փոքրիկի բախտը փոքրիշատե բերել է£ Նրա նմանները` մարմնի դրսի կողմում գտնվող սիրտ ունեցող նորածինների 90 տոկոսը, մեռած են ծնվում կամ մահանում են ծնվելու առաջին 3 օրերի ընթացքում£ Իսկ ընդհանրապես արտաքին` դրսակողմյա սրտարատը եզակի երևույթ է. 1 միլիոն երեխաներից 7,9¬ն է դրա զոհը լինում£ Բիհարցի մի աղքատ ընտանիքում ծնված այս մանուկի սիրտը բաբախում է` ի տես ծնողների, բժիշկների£ Իմիջիայլոց, երեխայի բոլոր օրգանները գործում են կանոնավոր£ Ծննդատան բժիշկները նրան գնացքով ուղարկել են Նյու Յորք (իհարկե` հոր և հիվանդապահի ուղեկցությամբ)£ Անցյալ ուրբաթ փոքրիկի հսկողությունը ստանձնել է Համահնդկական բժշկագիտության ինստիտուտը£ Մաղթենք` որպեսզի բոլոր նորածինները լույս աշխարհ գան ու ապրեն առանց արատների£ Բայց հետաքրքիր է նաև իմանալը, որ այս տիպի` արտաքին սրտով ծնվածներից միայն մեկին է վիճակվել` ապրել մինչև հասուն տարիք£ Նա` ամերիկացի Քրիստոֆեր Ուոլլը, ստիպված է եղել վտանգավոր 15 վիրահատությունների ենթարկվել, որոնց շնորհիվ սիրտը տեղադրվել է կրծքավանդակի ներսում£ Վերջերս Քրիստոֆերը նշել է իր ծննդյան 34-րդ տարեդարձը£ :