ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՐԴ
«Չկա-չունենք»-ների գերհագեցած շարքի թերևս ամենավերին հորիզոնականում նորին մեծություն մեր կորսված վստահությունն է, որը սովորաբար մարդուն օգնում է ավելի անխռով ապրել: Դրա առկայությունը ո´չ մեր քիմքերի վրա ենք զգում` որպես քաղցրահամ, ո´չ մերկություն ենք ծածկում` որպես շքեղ հանդերձանք: