ՄԵՐ ՄԻՋԻ ՈՐԴԸ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի անզգույշ հայտարարությունը, թե իրենց երկրում ապօրինի միգրանտների մեծ մասը Հայաստանից և Բանգլադեշից են և նրանք շուտով արտաքսվելու են, «ախորժաբեր կերակուր» է դարձել նույնիսկ հայ վերլուծաբանների համար:

«Մենք մեր խնդիրներն ու նպատակներն ունենք»

Թուրքիայի բարձրագույն իշխանավորներից հատկապես վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը սիրում է քննարկումների, ամենատարբեր մեկնաբանությունների առիթ տվող, բոլորի համար անսպասելի հայտարարություններով մշտապես գտնվել հանրության ուշադրության կենտրոնում: Նմանօրինակ հերթական անակնկալը 1938թ. Դերսիմում իրականացված ջարդերի համար վերջերս կառավարության անունից հնչեցված ներողությունն էր:

«ԿԱԴԻԼԱԿ ՍԵՐՈԺԻ» ՀԵՌԱՑՈՒՄՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔՆ ԷՐ

Մայրաքաղաքի ամենապրոբլեմային և ամենամեծ վարչական շրջաններից մեկի` Շենգավիթի ղեկավար, հանրությանը «կադիլակ Սերոժ» մականվամբ հայտնի Սարգիս Հովհաննիսյանի հեռացումն իր զբաղեցրած պաշտոնից շատերը տրամաբանական են համարում:

«Ա´Յ ԸՆԿԵՐ, ԲԱ ԴՈՒ ԱՎՏՈՅԻ ՏԱԿ ՉԵ՞Ս ԸՆԿԵԼ»

«01-99» կարճամետրաժից հայտնի այս արտահայտությամբ կարելի էր դիմել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին, ում պատկանող «Սենատոր» սուպերմարկետն, ասում են` օրերս կողոպտել են:

ՕՐԵՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Թիկնապահների մասին նոր օրենքի խորհրդարանական քննարկումների ժամանակ օլիգարխ-պատգամավոր Լևոն Սարգսյանը հայտարարել է, թե ինքն իր բոլոր թիկնապահներին «լարել» է: Թե հատկապես ինչ եղանակով է «ալրաղացի Լյովն» ազատվել իր թիկնազորի ծառայություններից, անհայտ է:

ՈՐՈՇԵԼ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին ոչ թե «Գազպրոմում», այլ «Գազպրոմբանկում» աշխատանքի նշանակելն, ըստ հավաստիացումների, միմիայն վերջին շրջանում նրա գործազուրկ լինելու փաստի շուրջ ձևավորվող անորոշության մշուշը ցրելու նպատակն ունի:

Հա՞ որ...

Աշխատանքի տեսչության` անցնող տարվա հետազոտությունները պարզել են, որ ամենա «անորսալին» տաքսիստներն են: Սա թերևս այն մասնագիտություններից է, երբ օրվա բոլոր ժամերին տաքսի ծառայության աշխատակիցը այստեղ, այնտեղ և ամենուր է:

ԿԱՐԵԼԻ Է ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ Ողորմություն տալն արգելվել է

Մուրացկանությունը և փողոցում աղքատներին նյութական օգնություն ցուցաբերելն արգելվել է Վիլնյուսում: Այդ մասին BFM.ru¬ին տեղեկացրել են քաղաքապետարանից:

Կփրկի՞ արդյոք Բաքուն Ռուսաստանի դեմքը

Անցյալ դարավերջին միջազգային հանրության լուռ համաձայնության առկայությամբ Հայաստանին հաջողվեց ազատագրել իր արևելյան տարածքի` ժամանակին խորհրդային Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արհեստածին «կարմիր» Ադրբեջանին զոհաբերված հատվածը` Լեռնային Ղարաբաղը:

Հանցագործությունը վաղեմություն չունի

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքը: Սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նախկինում 4 անգամ դատապարտված` 72-ամյա Յուրիկ Նասիբյանը և 38-ամյա Աշոտ Խաչատրյանը:

ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ «ՓԱԿՎՈՒՄ» Է, ԻՍԿ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ...

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հարազատներն արդեն պետությանը հասցված գումարի մի ահռելի մասը վերադարձրել են և սպասում են, թե ինչ որոշում կկայացվի:

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՆՆԵՐԵԼԻ Է

ՕՐԵՐՍ տեխնոլոգիական ստեղծարար «Թումո» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀԿ տնտեսական սեմինարը, ուր ելույթ ունենալով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց երկրում ստեղծված ծանր տնտեսական ու սոցիալական կացությունը` հրապարակելով բոլորիս ոչ անհայտ տվյալներ, տեղեկություններ: Հերթական անգամ խոսվեց երկրում առկա աղքատության բարձր մակարդակի մասին:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Որքան էլ քննարկումների երկար ճանապարհ անցած լինի հանրապետության գյուղական համայնքները խոշորացնելու ծրագիրը, միևնույն է, գործադիրը վերջերս միայն հավանություն տվեց գործընթացը կանոնակարգող հայեցակարգին: Եվ գալիք տարեսկզբից մեկնարկելու է հատկապես փոքր համայնքների «օպտիմալացման» ծրագիրը:

Կողմնորոշիչ սերիալ

Կոալիցիայի տրոհմանը սրտատրոփ սպասող ընդդիմության ինադու` Գալուստ Սահակյանը և Վարդան Բոստանջյանը համաձայնել են խաղալ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» նոր սերիալի գլխավոր հերոսների դերերը: :

Արտառոց մուտացիայի զոհը Արևմուտքն է

Ըստ վերլուծաբանների` Արևմուտքը սարսափած ու ապշած է, թե ինչպես արաբական երկրներում «ցանած» նարնջագույն հեղափոխություններից իսլամական ֆունդամենտա լիզմի առատ «բերք» է աճում: Ահա ինչ «հանճարեղ» ձևով ԱՄՆ¬ն հայտնվեց իր իսկ թակարդում:

Հայերին շրջանցելով` քրդերից է սկսել

Ըստ միջազգային փորձագետների` տարբեր երկրներից ներողություն պահանջող Էրդողանը, Թուրքիայի` ներողություն խնդրելու գործընթացը միտումնավոր սխալ հաջորդակա նությամբ է սկսել: :

Չեղած կատուն և իրական առյուծները

Քաղաքագետների կարծիքով` ԲՀԿ¬ի հետ համագործակցելու ՀԱԿ¬ի հույսերը մութ սենյակում սև կատու գտնելու ջանքերի անմիջական հետևանքն են: Այնինչ Ծառուկյանինը` ոչ թե կատու է, այլ իրական առյուծներ, որոնք գտնվում են ոչ թե մութ սենյակում, այլ` լուսավոր տարածքում:

Տեր¬Պետրոսյան ¬ Գ. Ծառուկյան երկխոսությունից

Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Հողը տակիցս «փախչում» է, իսկական սողանք է, մի բան արա: Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆ ¬ Այդ հարցով կարող ես դիմել արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքման ջոկատին:

Առաքել Մովսիսյանի պարզաբանումը

- Արմեն Մարտիրոսյանին ուղղված «հայվան» բառը, պարզապես հաճոյախոսություն է, կարող էի չէ՞, յոթհարկանի քվուր տալ: Հայվանը անվնաս ու օգտակար կենդանի է:

Վատառո՞ղջ են, թե՞…

- Տղայիս զորակոչվելը լավ առիթ դարձավ, որ մենք իմանայինք նրա առողջական վիճակը,¬ կես¬կատակ, կես¬լուրջ` վերջերս խոստովանում էր խմբագրության այցելուներից մեկը: ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված զորակոչային հանձնաժողովն ակտիվորեն շարունակում է ընթացիկ աշխատանքները:

Հերոսները երբեք չեն մահանում …

Կապիտան Համլետ Մինասյան, Դև` Դավիթ Սարապյան, Էրքեջցի Կամո` Կամո Հովհաննիսյան... Երեքը արիասիրտ այն տղաներից, ովքեր մինչև կյանքի վերջին վայրկյանը պայքարեցին թշնամու դեմ` պաշտպանելու մեր երկրի սահմանները: Զոհվել են 1991 թ. դեկտեմբերին` Շահումյանի մոտ մղվող կատաղի մարտերում:

Երբեք չհոգնեցնող և սպասված

Շուրջ 42 տարի հնչում են «Արձագանք» խմբի` երբեք չհոգնեցնող, սիրված ու միշտ սպասված երգերը: Արդեն 4 տասնամյակ դրանք դարձել են մեր ուղեկիցը` ամեն անգամ համակելով լավատեսությամբ ու հույսով:

ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

2004 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ տենոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը բեմադրեց Արմեն Տիգրանյանի նշանավոր «Անուշ» օպերան: Բեմադրության որոշ լուծումների վիճելիությունը չխանգարեց, որպեսզի երաժշտասեր հասարակությունը տեսներ ու գնահատեր Մոսիի դերերգը կատարող երիտասարդ երգչին` Գևորգ Հակոբյանին:

T-50¬«հինգերորդ սերնդի» ռուսական կործանիչը

Վերջապես այն վեր խոյացավ` ճեղքելով երկնի կապույտը: Դա «հինգերորդ սերնդի» ռուսական կործանիչն էր, որի հայտնվելուն երկար էին սպասել:

66¬ը վտանգավոր թիվ է

Դեկտեմբերի 5¬ի երեկոյան, ընտանիքում իր ծննդյան 66¬րդ տարեդարձը նշելուց հետո` առավոտյան լրագրողների ու զինակիցների աղմուկի ուղեկցությամբ Իսրայելի էքս¬նախա գահ Մոշե Կացավը տարվել է Ռամլի «Մահասի յագու» բանտ: - Դուք մահապատժի եք ուղարկում անմեղ մարդու:

Ավիառումբ` Երկրորդ աշխարհամարտից

Գերմանական Քոբլենց քաղաքի 45 հազար բնակիչներ տարհանվել են: Պատճառը Համաշխարհային 2¬րդ պատերազմի ժամանակներից այս վայրում մնացած ավիառումբն է:

Հռոմի Պապը` կրկնահանցագործ

Բենեդիկտոս XVI¬ին այսպես է «մեծարել» գերմանացի մի փաստաբան` գանգատվելով, որ «պապամոբիլով» շրջագայելիս նա չի օգտվում անվտանգության գոտուց: Այս մասին գրել է Catholic Register¬ը, իսկ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը` ճիզվիտ¬հոգևորական Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Հռոմեական վերնախավում ոչ մեկն այդ բողոքը լուրջ չի ընդունում:

Բնակվարձը` սեքսով

Ֆինլանդիայում հետզհետե ավելի կիրառական է դառնում «վարձակալություն` սեքս¬ծառայությամբ» բանաձևը, որը փաստորեն օրինական զբաղմունք է դարձնում անբարոյա կանությունը (հաղորդել է MiGnews.com¬ը): Երկրի Վարձակալների կենտրոնական միությունն ամեն ամիս գրանցում է այն բնակարանատերերի դիմումները, ովքեր ցանկանում են իրենց տունը վարձով տալ սեռական բնույթի ծառայության դիմաց:

Էլեկտրամեքենաներ` Kobot

Տոկիոյի ավտոշուկայում անցյալ շաբաթ ճապոնական Kowa Tmsuk¬ը ներկայացրել է ոչ սովորական այս փոխադրամիջոցի 3 տարատեսակներ: Kobot V¬ն, B¬ն և II¬ը շատ համեստ չափերի էլեկտրագնացներ են:

Սիրտս ցավում է... Գնաց նաև ՎԱԼՏԵՐԸ

Սա մահախոսական չէ… մահը լուռ է: Խոսեցնում է ՑԱՎԸ, սա ՑԱՎԱԽՈՍԱԿԱՆ է… Չկա˜ (ներողություն)… Ո´չ` կա´ և կմնա´ ՎԱԼՏԵՐԸ… պարզապես նա գնաց, որ փարվի իր երջանկահիշատակ եղբորորդուն` Վալերիին, ում շիրիմին մենք տարիներ առաջ արցունքոտ ծաղիկներ դրեցինք: