ՀԱՐԿԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ

Վերջերս կառավարության նիստում խստորեն պահանջ դրվեց 2012 թվականին հավաքագրել 100 միլիարդ դրամով ավելի, քան` այս տարի: Այսինքն, այդ կերպ պետական բյուջեն ավելացնել 100 միլիարդ դրամով` լուծելու մի շարք սոցիալական խնդիրներ, շուրջ 100 հազար պետական ծառայողի ապահովել սոցիալական գումարներով և այլն:

ԱՐԴՅՈՔ ԿՀԵՌԱՆԱ՞Ն

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, առաջիկայում «Բարգավաճ Հայաստանի» նախարարներն ու մարզպետները հրաժարականի դիմումներ կներկայացնեն: Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ԲՀԿ նախագահն այս օրերին քննարկումներ է կազմակերպում` որոշելու կուսակցության և իշխանությունների հարաբերությունների խնդիրները:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է

Որքան էլ ոմանք հերքում են փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարական ներկայացնելու փաստը, այնուամենայնիվ, ինչպես փոխանցում են նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները, օրերս ամենաբարձր մակարդակով քննարկվել է հրաժարականի հարցը... Առաջարկվել են մի քանի տարբերակներ, որոնցից մեկով փոխվարչապետի պաշտոնը տարանջատվում է ՏԿ նախարարի պաշտոնից` Արմեն Գևորգյանին նշանակելով նախարար:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱՅԱՏԵՐ Է

Ինչպես կարելի է ենթադրել, արգենտինահայ միլիոնատեր Էռնեկյանին պատկանող բիզնեսներից մի մասի փայատերը Ռոբերտ Քոչարյանն է: Օրերս բացված օդանավակայանի նոր համալիրը դիտելու եկած Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրությունը կարելի է բացատրել միայն այն հանգամանքով, որ նա ուսումնասիրել է նաև իրեն պատկանող նորակառույցը:

ԲԻՇԱՐՅԱՆԸ` ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում ԱԺ նախագահի և փոխնախագահի պաշտոնների շուրջ: Իբրև ԱԺ խոսնակի հավանական թեկնածուներ` հիշատակվում են Գալուստ Սահակյանի և Սամվել Նիկոյանի անունները:

ՔՎԵ` ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ԴԻՄԱ՞Ց

Տավուշի մեր աղբյուրները հաղորդում են, որ Իջևանի գործող քաղաքապետն ու նոյեմբերի 13¬ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վ. Ներսիսյանն ընտրակաշառքի օրինական և հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալու: Քվեարկությունից ընդամենը երեք օր առաջ հրավիրված քաղաքային ավագանու նիստը պատրաստվում է հավանություն տալ մի քանի տասնյակ հողահատկացման նախագծերի:

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Էջմիածնեցի նախկին պատգամավոր «Ճոյտը», ով առաջիկա ընտրություններում պատրաստվում է առաջադրվել, վերջնականապես երես է թեքել «Օրինաց երկրից»: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ` Հակոբ Հակոբյանը հասկացել է, որ ՕԵԿ¬ի աջակցությունից ինքը ոչինչ չի շահելու, ու իր ընտրվել¬չընտրվելու խնդիրը նշված կուսակցության պատճառով ավելի է բարդանալու:

ԼԵԶՈՒ ՉԵ՞Ն ԳՏՆԵԼՈՒ

«Արմավիա» ընկերության ու «Զվարթնոց» օդանավակայանի միջև մշտառկա հակասությունների հերթական դրսևորումը, ինչի արդյունքում Երևան¬Մոսկվա չվերթները դարձյալ հետաձգվեցին, առաջիկայում հավանաբար հաճախ է կրկնվելու:

Հա՞ որ...

Մինչ հանրապետության գյուղական համայնքների բնակչությունը գրեթե սրտատրոփ սպասում է գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանը, պարզվում է, որ առաջիկա տասը տարիներին նրանք նման ծրագրի ականատես հազիվ թե դառնան:

Ոչ թե պատմել, այլ աշխատել

Պնդողներ կան, որ վերջին շրջանում միմյանց հաջորդող պաշտոնանկություն-նորանշանակումներն ընդամենը սկիզբն են սպասվող իսկական «շքահանդեսի»: Թե իրենց իրազեկման ինչ աղբյուրներ կմատնանշեն այդպես պնդողները` այս պարագայում էական չէ:

Ինքնամաքրման գործընթացը շարունակվում է Կաշառակերություն

Ինքնամաքրման գործընթացը ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներից է և շարունակական է: Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր ստացվել երկու քաղաքացիներից:

Միջադեպ Արաբկիրում.

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Վարդան Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է «Քանաքեռ» ՀԷԿ-ում, վիճաբանության ժամանակ:

Բաքուն` երազխաբության մեջ

Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելը կրկին դարձավ ամբողջ թյուրքալեզու աշխարհի հաղթանակը, ինչպես որ դա եղավ Եվրատեսլիում հաղթելու ժամանակ: Առաջին հայացքից ծիծաղելի է թվում նմանօրինակ համեմատությունը, սակայն ավելի զավեշտալի է, երբ հենց Ադրբեջանում են դրանք «հաղթանակներ» բնորոշվում:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Պետեկամուտների կոմիտեն չի շտապում հանրությանն իրազեկել ՀԴՄ կտրոնների խաղարկության կարգում կատարված փոփոխությունների մասին: Համենայն դեպս, տեղի ունեցածի վերաբերյալ կոմիտեի «դանդաղաշարժ» կայքում որևէ տեղեկություն չկա:

«ՄԻ ՆՈՔԱՐԸ ԵՐԿՈՒ ԱՂԻՆ Ի՞ՆՉ ԿՈՆԻ»

Ալիևյան Ադրբեջանը վերջին ամիսներին հիմնովին փոխել է իր մարտավարությունն ու շրջվելով դեպի Ռուսաստան` ջանքեր է գործադրում` այս պետության հետ իր հարաբերությունները բարելավելու: Իհարկե, հիմա մի քիչ գոռոզացել է Ադրբեջանը, որովհետև դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Կարևոր չէ` ինչ արդյունքով, բայց որոշ չափով արդար…

Մինչև մայիս դեռ հինգ-վեց ամիս կա, բայց նախընտրական գործընթացներն արդեն լիովին մտել են հունի մեջ: Համենայն դեպս, իշխանական վերադասավորումներն անցած շաբաթ բոլոր լրատվամիջոցների, վերլուծաբանների և քաղաքագիտական շրջանակների քննարկման հիմնական նյութն էին:

Տարօրինակ համեստություն և զարմանալի ազնվություն

Ճշմարիտ բարեսիրության Աստվածաշնչյան ոսկե կանոնը բոլորը գիտեն` ձախ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում աջը: Բոլորը գիտեն, բայց պահել չեն կարողանում, որովհետև երևի դժվար է նեղյալին օգնել ու աննկատ մնալ:

«Ասա ով է ընկերդ` ասեմ ով ես դու»

Ո՞ւմ էր աջակցում ԱՄՆ¬ը: Վիրավոր ու արյունլվա բռնապետ Քադաֆիի մարմինը խոշտանգող, վայրի, արյունարբու, ապստամբ ցեղախմբերի՞ն:

«Հաջորդ դասը»` «շրջանավարտների» համա՞ր

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու գործում հմտացած որոշ քաղաքական ուժեր հույսեր են փայփայում, որ ԲՀԿ առաջնորդի մատնանշած, բայց անընդհատ հետաձգվող «հաջորդ դասը» կարող է ընթանալ իրենց ձեռնտու սցենարով: :

Կոտրած տաշտակ, թե՞ կերակրատաշտակ

ՀՀ վարչապետի հայտնի հայտարարությունից հետո, ՀՀԿ¬ի հետ համագործակցելուց խուսափող քաղաքական լիդերներն իրենց բռնած ոսկե ձկնիկից ընդամենը մեկ հարցի պատասխան են ակնկալում. իրենք վերջում հայտնվելու են կոտրած տաշտակի՞, թե՞ կերակրատաշտակի առջև: :

«Շքեղության հարկ» մտցնելուց հետո

«Ոսկե ցլիկը» ֆիլմի նմանությամբ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ ¬ Ախպեր ջան, էս ի՞նչ մեքենա ա: ՇՔԵՂ ՄԵՔԵՆԱՅԱՏԵՐ ¬ Մոսկվի´չ... :

Հարկահաններին

Կադրային փոփոխությունների այս «շքահանդեսը» հանկարծ չշփոթեք հարկման ենթակա «շքեղությունների» հետ: :

Պաշտոնազրկվածների «լիմիտը» լրացել է

Ըստ որոշ աղբյուրների` Դոմինգոն հրաժարվել է հայաստանյան այցից` պատճառաբանելով, թե առանց իրեն էլ բարձրաստիճան պաշտոնյաների շատ փոփոխություններ են եղել: Իսկ իր այցից հետո «հներից» այլևս ոչ ոք չի մնա:

Ուժ, կամք, արիություն

Նրանք մեր բանակի սրատես աչքերն ու ականջներն են. միշտ արթուն, զգոն, պատրաստ` կանխելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: ՀՀ Զինված ուժերի հետախուզական վարչությունը 19 տարեկան է:

«ԲԱՆԱԿԸ ՄԵՆՔ ԵՆՔ »

Բազմաբնույթ են բանակ¬հասարակություն կապի սերտացմանն ու ամրապնդմանը միտված միջոցառումները: Պաշտպանական կառույցն ավելի ճանաչելի դարձնելու, ասեկոսեների վրա հիմնված թյուր պատկերացումները ցրելու, վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունն առաջին հերթին գիտակցում է ոլորտի ղեկավարությունը:

ՄԻ՞ԹԵ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ

Տասնամյակներ առաջ Շնորհք պատրիարքը, վտանգելով իր կյանքը, վեղարի տակ թաքցրած` Հայաստան բերեց Պետրոս Դուրյանի մասունքները, որպեսզի դրանք հուղարկավորվեին հայկական հողում, չկորչեին Պոլսում:

ԱՆԱՊԱԳԱ ԸՆԹԱՑՔ

Մտահոգող է վիճակը Օպերային թատրոնի երկացանկում և օպերային բեմադրությունների ասպարեզում: Ինչպես օրերս ասաց ստեղծագործական հարցերով փոխտնօրենը, մեր ժողովուրդը թատրոն է սիրում, ամեն ինչում սիրում է թատերայինի դրսևորումը, ու այդ պատճառով էլ բոլորն օպերան առաջին հերթին ընկալում են որպես թատրոն` գործողության, սյուժեի, դեկորների և զգեստի համադրությամբ:

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԸ ՄԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ Է

ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները:

2. Ազատության չվերադարձված պարտքը

Այն պահին, երբ Բուլղարիան «բարիդրացիական հարաբերությունների» պայմանագիր էր կնքում Թուրքիայի հետ, նրանք անտարակույս տեղյակ էին Արևմտյան Հայաստանում եղեռն ապրող ժողովրդի ճակատագրին: 1915 թ. սեպտեմբեր ամիսն էր, ու վաղուց արդեն դիվանագիտական շրջանառության մեջ էր դրված դաշնակիցների` Հայկական կոտորածի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու Բ. Դռանը հղած նոտան:

Մեր օրերի ոչ եռանկյունաձև դարբնոցը

Դարբնությունը դեռևս հնագույն ժամանակներից մարդու մշտական ուղեկիցն է եղել: Մետաղների պաշտամունքը` որպես ուժի ու ամրության խորհրդանիշ, գալիս է վաղնջական ժամանակներից:

Կռվասե՞ր է, թե՞ չսիրված

Անվանի երգիչ և երգահան Յուրի Անտոնովը նորից ծեծկռտուքի մեջ է հայտնվել: Շաբաթ օրը բենզալցակայանում նա սպասել է իր հերթին:

Կովերին արգելեցին քվեարկել

Նյումարքեթ քաղաքի բնակչուհի անգլուհին այնքան էր փափագում, որպեսզի ընտրություններում հաղթի իր թեկնածուն, որ քվեարկողների ցուցակում փորձել է գրանցել սեփական 2 կովերին: Ընդ որում, ընտրությունների արդյունքները կեղծելու նրա երկրորդ փորձն է սա:

Սուրճն, այնուամենայնիվ, օգնում է

Համենայն դեպս` ամերիկյան գիտնականներն ասում են, թե օրական մի քանի գավաթ սուրճ խմող կանայք ավելի քիչ են ընկճվածության (դեպերսիա) ենթարկվում: Այսպիսի եզրահանգման պատճառները նույնիսկ դրա հեղինակները չգիտեն, սակայն հետազոտողները կարծում են, որ կոֆեինը կարող է ազդել ուղեղում քիմիական պրոցեսների վրա:

ԿՈՖԵԻՆԸ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱ՞Ն

Գիտնականները նշում են. իրենց ուսումնասիրությունների արդյունքները համընկնում են ավելի վաղ հաստատված այն տեսակետին, որ սուրճ օգտագործողների շրջանում սակավադեպ են նաև ինքնասպանությունները: Նրանց կարծիքով` դրանում էական դերը, թերևս, խաղում է կոֆեինը, որը, ինչպես հայտնի է` ուժեղացնում է կյանքից բավարարվածության զգացողությունը և ակտիվացնում է: