ՓՐԿՕՂԱԿ` ՔԱՇՔՇՈՒԿԻՑ
Հայաստանում ձևավորված ավանդույթի համաձայն` գործունեությունը դադարեցնող տնտեսվարողներն այդ մասին նախընտրում են հարկայինին տեղյակ չպահել` փոխարենն ամեն ամիս զրոյական հաշվետվություններ ներկայացնելով: Հետաքրքիր, բայց ճարահատ մոտեցում է, քանի որ չգործող կազմակերպությունը լուծարելը մի քանի ամսվա տառապալից գործընթաց է պարտադրում: