ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԸՍՏ ԿՈՆԳՐԵՍԻ

Մեր ժամանակներում տարածված ձևակերպմամբ` մարտի 1-ի գործով ձերբակալվածների էջը փակվեց համաներմամբ: Կանխատեսվածի համաձայն` այս թեման համաներվածների ազատ արձակվելուն պես նմանատիպ անցած-գնացած-մոռացված իրադարձությունների շարքին էր դասվելու:

Գազային գործարքը ձեռնունայն թողեց Արևմուտքին

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհաքաղաքական ամենանշանակալի իրադարձությունը, թերևս, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն էր Բաքու և այնտեղ ռուս-ադրբեջանական գազային գործարքի ստորագրումը: Ըստ էության, այդ գործարքից Ռուսաստանը տնտեսական առումով ոչ մի շահ չունի, ընդհակառակը, կարելի է ասել, որ նույնիսկ ինչ-որ տեղ կորցնում է:

«Էդ խելքով քանի՞ ախպեր եք...»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խու՞լ է, թե՞ իրեն, մեղմ ասած, անհասկացողի տեղ է դնում: Այլ կերպ անհնար է գնահատել Ադրբեջանի նախագահի կողմից անցյալ շաբաթ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին տված բավական ընդարձակ հարցազրույցը:

Հա՞ որ...

ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հետզհետե ավելի ու ավելի են նմանվում կռիլովյան կարապին, խեցգետնին և գայլաձկանը: Թե նշված քաղաքական ուժերից որն է կարապը, որը` խեցգետինը, և որը` գայլաձուկը, բոլորովին էլ կարևոր չէ:

«Դա իմ և Աստծո գործն է»

Մեզ համար հաճելի էր իմանալ, որ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գա սպարյանը նաև ճշմարիտ հավատացյալ է: Ոգևորվում էինք` իմանալով, որ նա եկեղեցիներ է վերանորոգում և վերականգնել է Կոտայքի մարզի Սուրբ Կարապետ եկեղեցին:

Էքս Նախագահը` անկախ տնօրեն

Աստված բարեհաճ գտնվեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. 40 հազար աշխատատեղ ստեղծելու տասնամյա վաղեմության երազանքի դիմաց անսպասելիորեն հենց ինքը` երկրորդ Նախագահն աշխատանքով ապահովվեց: Հատկապես այս շրջանում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Քոչարյանների ընտանիքը հնարավոր է, որ մոտ էր նյութական ծանր վիճակի առջև հայտնվելուն:

ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՎ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Ծանոթ ճանապարհը հերթական անգամ դեպի Աբովյան է տանում:

Ադրբեջանական նոր տենդ

- Հայաստանի շրջապատում գտնվող բոլոր երկրները տեղային մարտիկների կարգավիճակում են կամ ռազմական գործողությունների սպառնալիքի առջև: Ռուսաստանի հարավում պատերազմը չի դադարում 90-ականների սկզբից. Թուրքիայում կառավարական զորքերը հյուսիսային շրջանները մաքրում են քուրդ անջատողականներից. Վրաստանի տարածքների մի մասը բռնագրավված է Ռուսաստանի կողմից:

Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին:

Խրախուսվել են «ՀՀ վարչապետի գավաթ-2009» մրցաշարի հաղթողները

Այսօր Սեյրան Օհանյանն ընդունեց «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարի եզրափակիչի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարության թիմին: Շնորհավորելով պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու առթիվ` նախարարը նշեց, որ այս հաղթանակը պատահականություն չէ, քանի որ սպորտը բանակում կարևորագույն դեր ունի:

Առանձնատներ զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Շարունակվում է պաշտպանության նախարարության և համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող` զոհված և հաշմանդամ ազատամարտիկների համար առանձնատների կառուցման ծրագիրը: Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում նույնպես տեղի ունեցավ հերթական բնակարանամուտի արարողությունը:

«Թող զինծառայողները խաղաղ վերադառնան հայրենի օջախները»

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Ն. ԱՂԱԳՈՒԼՅԱՆԻ հետ զրույցը գարնանային զորակոչի, լուծում ակնկալող խնդիրների, վերադաս հրամանատարության կողմից հաստատված մարտական պատրաստության ծրագրով իրականացվող համալիր միջոցառումների մասին է: - Մարտական պատրաստության պլանի համաձայն` մեր զորամասում առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են:

«Բարեխիղճ մոլորությո՞ւն», արդյոք

Որ անկախ հռչակված դատարանները, իմա` դատավորները հաճախ չարաշահում են իրենց իրավունքները, դժբախտաբար նորություն չէ: Որ տարընթերցման հնարավո րություն ընձեռող օրենքի առանձին կետեր պարզապես գանձ են դատարան-դատավորի ձեռքում` նույնպես գաղտնիք չէ` նույնիսկ նրանց հետ չառնչված երջանիկների համար:

Շարքերը նոսրանում են

Համաշխարհային տնտեսության ճգնաժամային խառնափնթորը փոփոխել է բազմաթիվ ունևորների սոցիալական կարգավիճակը: Վերջին հետազոտությունների տվյալներով` միլիոնատերերի քանակն աշխարհում նվազել է 14 %-ով:

Մահապատիժ` միլիարդատիրոջը

Իհարկե` պատճառը նրա ունեցվածքը չէ: Եգիպտացի նշանավոր գործարար Հիշամ Թալաաթ Մուստաֆան անշարժ գույքի գործարքներից բացի, նաև քաղաքականությամբ է զբաղվում:

Տարազգի կանայք XXI դարասկզբին

90-ականներին ծնունդ առած առաջին մասնավոր բուհերից է Կրթության միջազգային ակադիմայի (ռեկտոր` Անահիտ Հարությունյան) Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Ինքնահաստատման տարիների ընթացքում, կրթական առանցքային գործունեությունից զատ, աստիճանաբար ավելի ու ավելի ակտիվորեն ներգրավվել է հասարակական օրախնդիր գործառույթների ոլորտում:

Սիրիայի արվեստի դեսպանները

Միջպետական ներկայացուցչական մակարդակով մեկնարկելով Ազգային պատկերասրահում արդի գեղանկարչության, գեղագրության ու զարդանախշերի, լուսանկարչա կան, կիրառական արվեստի ցուցահանդեսներով և գեղարվեստական ֆիլմերի հարակից ցուցադրությամբ` «Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) մշակույթի օրերը Հայաստանում» Երևանից ձգվեցին դեպի ՀՀ հեռավոր մարզեր:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. գրող, կինոգետ Խորագրի խոսքաշեն հյուրի հետ առնչվելիս` նորեն համոզվում ես, որ մայրենիի գեղեցկությունը սահմաններ չի ճանաչում: «Հայկական գիտակցությունը միաժամանակ նաև համամարդկային է» - Ի՞նչն է կյանքում Ձեզ համար եղել ամենադժվարը:

Հիմնը` նույնիսկ ըմպանակից

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այսուհետև ձեռքները գավաթներին կմեկնեն այն ժամանակ, երբ կկամենան լսել իրենց երկրի օրհներգը: Եվ հիմնը կհնչի… երաժշտական ըմպանակների կատարմամբ:

Օլիմպիական խարդախությո՞ւն

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը պատրաստ է քննարկել 2000 թ. օլիմպիական խաղերի մասնակից չինացի երկու մարմնամարզուհիներին ստացած մեդալներից զրկելու հարցը: Ինչպես հայտարարել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան` Դուն Ֆանսյաոն և Յան Յունը Սիդնեյի օլիմպիադայում նենգափոխել են իրենց տարիքային տվյալները:

Ճիշտ 1 շաբաթ հետո

Հուլիսի 15-ից իր երթևեկը կսկսի Երևան-Բաթումի ուղերթով գնացքը: Իհարկե, նախնական ծրագրով այդ երթուղին պետք է գործեր հուլիսի 1-ից, սակայն` լավ է ուշ, քան` երբեք:

«Մի ոտքը` անցյալում»

Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Օբաման Associated Press գործակալությանը ներկայացրել է իր վերաբերմունքը ՌԴ ղեկավարության հանդեպ` խոսելով նաև իր ակնկալիքներից:

Միացյալ Նահանգների նախագահը փորձել է հիմնավորել Պուտինի մասին իր կարծիքը.

- Ես կարծում եմ` Պուտինը մեկ ոտքով կանգնած է երկրների հետ երկխոսություն վարելու հին ճանապարհին, մյուսով` նոր:

Ամերիկացիները հիասթափվում են

Իր նոր Նախագահով դեռևս տարեսկզբին հիացած ամերիկյան հասարակությունը, ասում են, աստիճանաբար հիասթափվում է նրա վարած քաղաքականությունից: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան 2 կազմակերպությունների սոցհարցումների արդյունքները: