ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՓՈՒՉԻԿ
ՀԱԿ¬ի ներկայացրած երկխոսության նախապայմաններից արտահերթ ընտրությունների պահանջն, անհեթեթ ու անիրականանալի լինելու պատճառով, ընդամենը որպես երկխոսության մեկնարկին հաջորդած առաջարկ է ներկայացվում:
ՀԱԿ¬ի ներկայացրած երկխոսության նախապայմաններից արտահերթ ընտրությունների պահանջն, անհեթեթ ու անիրականանալի լինելու պատճառով, ընդամենը որպես երկխոսության մեկնարկին հաջորդած առաջարկ է ներկայացվում:
Այս տարվա ընդունելության քննություններն իրենց բացառիկությամբ առանձնանալու են հատկապես մասնավոր բուհերի համար: Պետական բուհեր դիմածների թիվը մի կերպ հասել է հազարի, իսկ մասնավորներն առայժմ դիմորդ չունեն:
Թեև դանդաղ, բայց Թուրքիային հայկական էլեկտրաէներգիա մատակարարելու ծրագիրն իրականանում է: Գերմանական բանկերից մեկը շուրջ 15 միլիոն եվրո է տրամադրել «Հայաստանի բաշխիչ էլցանցեր» ընկերությանը` Գյումրի¬Կարս էլեկտրագծերը կապիտալ նորոգման ենթարկելու համար:
Փողոցային առևտրով զբաղվողների դեմ պայքարելու նոր ձև է գտնվել: Ծաղկավաճառներն են հիմա էլ սկսել բողոքել, թե համապատասխան կառույցի ներկայացու ցիչներն իրենցից 1000 դոլար են պահանջում առևտուր անելու հնարավորությունը վերականգնելու համար:
Մեր տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք բոլոր բարձր պաշտոնները զբաղեցրած, իսկ Վազգեն Սարգսյանի կառավարությունում նախարարի պարտականություններ կատարած Խոսրով Հարությունյանը չափազանց վիրավորվել է, որ իրեն չեն ընդգրկել ընդդիմության հետ երկխոսություն պատրաստող իշխանական պատվիրակության կազմում:
Վրաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանից դժգոհ են վիրահայության ներկայացուցիչները: Ըստ նրանց, դեսպանը լավ չի պատկերացնում ջավախահայության խնդիրները, կողմ է արտահայտվում հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության ուսուցման դադարեցմանը հայկական դպրոցներում:
Քրեակատարողական հիմնարկները գերբնակեցված են, և նույնիսկ համաներումը չի օգնել դրանց փոքր¬ինչ բեռնաթափմանը: Ավելի քան հինգ հազար դատապարտյալ ոչ միայն առանց այն էլ նեղ թվացող խցերում է պատիժը կրում, այլ մեծամասամբ խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում է հայտնվել:
Արշակունյաց 2 (ներկայումս` 2ա) հասցեում 1982 թվականից գործող Մամուլի տանը շատ բան է փոխվել: Մուտքից արդեն զգացվում է, որ շուրջ 3 տասնամյակ հիմնանորոգում չունեցող շենքը խնամքով է պահպանվում Պետգույքի գործակալության կողմից. իհարկե` այս օղակի հնարավորության սահմաններում:
Արդեն գրեթե երկու շաբաթ է անցել ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, չհրաժարվելով արտահերթ ընտրությունների պահանջից, հայտարարեց, որ թերևս իշխանություններն էլ բանակցությունների իրենց օրակարգը կարող են առաջարկել: Իշխանություններն, իհարկե, արտահերթ ընտրութ յունների շուրջ բանակցությունների առաջարկը տունտունիկ խաղալ են համարում` չմերժելով մնացած հարցերում ընդդիմության հետ համագործակցությունը:
Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղը, որի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց 1-3 հաշվով, շարունակում է մնալ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում:
Անօրինակ իրավիճակ է ստեղծվել ԵԱՀԿ անդամ պետությունների միջև. նրանք չեն կարողանում համաձայնության գալ և ընտրել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին:
Մսի շուկայում տարատեսակ գործընթացներ են սկսվել: Այս սննդատեսակի գինը վաղուց արդեն այնքան բարձր է, որ անհնար է պատկերացնել, թե վաճառքի կետերի զանգվածաբար փակվելու արդյունքում առաջացած արհեստական դեֆիցիտը մինչև ո՞ւր կարող է հասցնել մսի գինը:
Քաղաքական դաշտի ՀԱԿ ընդարձակ հատվածում Լ. Տեր¬Պետրոսյանը հակակարկտային կայան է տեղադրել` ՀՀ արտաքին քաղաքական «բերքը» փրկելու նպատակով: :
Երբ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները պարբերաբար կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` իրենց հասարակություններին տրամադրել հանդուրժողականության, երևի թե առաջնորդվում են հին անեկդոտային ասացվածքով. «չհամոզվողներ չկան, կան վատ համոզողներ»: Իրականում երկու ազգերի միջև վաղուց առաջացած չինական պարիսպը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, անհնար է քանդել:
Ըստ փորձագետների` Ադրբեջանում հեղափոխության հնարավոր հաղթանակի դեպքում Ի. Ալիևը Բաքվից «կարտամղվի» Թբիլիսի, այնտեղից` Ջեյհան: :
Անդամակցելով «չմիավորվածների շարժում» կազմակերպությանը` Ադրբեջանը կդառնա է´լ ավելի «անջտված» պետություն` էն գլխից «անջո» ղեկավարով: :
- Եթե իմ հրաժարականը ՀՅԴ¬ն է պահանջում, ուրեմն կառավարությունը հաստատ ճիշտ ուղու վրա է: :
Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ ¬ Երեք տարի իշխանություններին հայհոյեցինք, որ հետո դառնանք նրանց խնամի՞ն: Լ. Տ.¬Պ. ¬ Դու խնամի չես դառնա, քեզ վերապահված է զոքանչի դերը:
Սևակի խոսքերով Հիմա դու իմն ես, որքան որ իմն է Մադագասկարը: Հիմա դու իմն ես, որքան որ իմն է Հաբեշստանի արքայադուստրը:
Ըստ հոգեբանների` չի կարելի մեղադրել այն քաղգործիչներին, որոնք «օրումեջ» փորձում են ստեղծել տարբեր ճակատներ: Ընդդիմադիր ճակատ, ժողովրդական ճակատ, ազգային ճակատ... դա պարզապես այդ մարդկանց «դժբախտ» ՃԱԿԱՏագիրն է:
Իշխանություններն ունեն հանրահավաք «ցրող» ջրցան մեքենաներ, ջուր ծեծող կառավարություն, էժանացած ջուր. ջրբաժանն էլ հանենք` ջրհեղեղ կլինի: :
Լ. ՏԵր¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Որպես համագործակցության առաջին քայլ, առաջարկում եմ ինձ տալ ձեր ատրճանակը: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ¬ Որպես բարի կամքի դրսևորում, զենքը հանձնում եմ:
Հոբելյանն առիթ է մեկ անգամ ևս վերհիշելու անցյալի դրվագները, արժևորելու ունեցած ձեռքբերումները: Վաստակած երջանկություն է, երբ բարձր է գնահատվում անցած ուղիդ:
Հիրավի, մեծ է նրա վաստակը, հյուսած կենսագրությունը` ուսանելի: 1944¬ից ձգվում է գեներալ-գնդապետի զինվորական ուղին, վերջին 20 տարին` հայկական զինված ուժերում:
Ընթացքի մեջ է գարնանային զորակոչը` զինված ուժերը համալրելու խիստ պատասխանատու աշխատանքի հերթական փուլը: Պաշտպանության նախարարության ղեկավարության վերաբերմունքը, ինչպես միշտ` պատասխանատու և սրտացավ է:
Թեպետ ժամանակն է փաստում, որ նախորդ տարիների համեմատ` ծառայությունից խուսափողների թիվը կտրուկ նվազել է, այնուամենայնիվ, ցավալի ու դատապարտելի մի երևույթ դեռևս չի լքում բանակը: Աղանդներն իրենց կործանարար ու քայքայիչ ազդեցությունը փորձում են տարածել նաև այս ոլորտում:
Գորիում ծնված, սակայն իր ողջ գիտակցական կյանքը հայրերի հայրենիք Հայաստանին նվիրած կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ով իրավամբ հանդիսանում է 20-րդ դարի ազգային երաժշտության դասականներից մեկը, օրերս նշեց իր ծննդյան 90-ամյակը:
Ռուսաստանում մեծ ճանաչում և հռչակ ունեցող Օլեգ Լունդստրեմի անվան ջազային նվագախմբի համերգը Երևանում նշանավորվեց մի շարք հետաքրքիր ու ինքնատիպ ստեղծագործությունների կատարմամբ: Դահլիճում էր նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը:
Լարիսա Դոլինայի օրգանիզմը միշտ գիրանալու հակում է ունեցել: Ամուսնանալով իրենից 13 տարի ջահել Իլյա Սպիցինի հետ, երգչուհին սկսել է սևեռուն կերպով հետևել իր արտաքին տեսքին և անցել է խիստ դիետայի:
Կենսաչափական փաստաթղթերը չիպավորման համակարգի նախնական քայլերն են Տարիներ շարունակ հայ հանրության մի զգալի մասը պայքարեց այսպես կոչված սոցիալական քարտերի համակարգի ներդրման դեմ` բազմիցս հիմնավորելով դրանց վտանգավորությունը ազգջային ու պետական անվտանգության տեսանկյունից:
Պետդումայի շնորհազրկված պատգամավոր և Հոլիվուդում ապաստան գտած Աշոտ Եղիազարյանն ամերիկյան քաղաքացիություն է խնդրել: Life News¬ին հայտնի է դարձել, որ այդ քաղաքացիությունն այս պահին ծայրահեղորեն անհրաժեշտ է նրան. - Նրա օգնականներն ու մերձավորները գիտեն, որ նա փաստաթղթերը հանձնել է Ամերիկայի քաղաքացիություն ստանալու:
Վերջերս արտասահմանցի լրագրողները Եղիազարյանին լուսանկարել են Հոլիվուդի Բևեռլի¬Հիլզ ռեստորանում, որտեղ նա եղել է եղբոր հետ: Պատմել են, որ Ռուսաստանից հեռացած հայազգի գործարարը Նահանգներում ևս անշարժ գույք ունի և պարբերաբար ապրել է այնտեղ:
Շուրջ երկու հազար մեքսիկացիներ ստիպված լքել են իրենց տները` փրկվելու հանցավոր խմբավորումներից: Այս մասին անցյալ շաբաթավերջին հաղորդել է AFP¬ն:
Այս մասին, թերևս, միայն հումորով կարելի էր խոսել:
Հենց նույն չարագործի առջև պայթել է այն ռումբը, որն ահաբեկիչը փորձում էր տեղադրել Սանտյագոյի կենտրոնում: Հրեշավոր այս միջադեպը տեսագրել են տարածքում գտնվող բանկի հսկիչ տեսախցիկները:
- Մարդիկ վիճակախաղեր են սիրում, քանի որ հոգու խորքում կարծում են, թե դա հարստանալու իրենց միակ հնարավորությունն է,¬ նկատել է հոգեբան, «Ինչպես են մտածում հարուստները» գրքի հեղինակ Սթիվ Սիբոլդը: Նա առանձնացրել է վտանգավոր 10 մտայնություններ, որոնք անխուսափելիորեն դեպի աղքատություն են «առաջնորդում»:
Մոսկվայում տեղի ունեցած կիրառական արվեստի ցուցահանդեսի քննարկումից հետո վարպետ Գուրգենը վերադառնում էր Երևան: Մոսկվա-Երևան երթուղու թռիչքն, ինչպես հաճախ, ձգձգվում էր:
Արաբական Միացյալ Էմիրաթների ամենաշատ զավակատեր, 63-ամյա Դահադ Մուհամեդ Ալ Բալուշին նպատակադրվել է առնվազն 100 երեխայի հայր դառնալ: Իր օրինական 17 կանանցից հիմա նա ունի 60 տղա և 30 դուստր:
12-ամյա Քրիս Ուայտհեդն ուսուցիչներին ու դասընկերներին ապշեցրել է իր «կիսաշրջազգեստային դասադուլով»: Արդեն մի քանի շաբաթ նա դպրոցում հայտնվում է կրտսեր քրոջ կիսազգեստով` թեև շոտլանդացի նախնիներ չունի:
Փորձելով փրկել ժայռից գահավիժող իր շանը, 53-ամյա բրիտանացին կորցրել է հավասարակշռությունը և 60 մետր բարձրությունից շան հետ մեկտեղ ընկել քարերի վրա: Բրիտանացին զբոսանքի էր ելել կնոջ և 3 լաբրադոր շների հետ:
= Պարսկաստանում հարսանեկան պարտադիր նվերներից է եղել շախմատը: = XVII դարում ջերմաչափերի մեջ սնդիկի փոխարեն բրենդի էին օգտագործում: