Հրաժեշտ ԽՍՀՄ «առաջնորդներին»

Հոլիվուդյան ճանաչված դերասան և Կալիֆոռնիայի էքս-նահանագապետ Առնոլդ Շվարցենեգերը ստիպված է եղել բաժանվել խորհրդային առաջնորդների կիսանդրի -արձանիկների իր հավաքածուից: Այդ սովետցիներին ամենից ավելի շատ տեսնել չի ցանկացել Տերմինատորի կինը (տեղեկացրել է Canoe կայքը):

ՀԱՎԱՏ ՉՈՒՆԵ՞Ն՞, ԹԵ՞ ԱՍԵԼԻՔ

Ինչպես հայտնի է` «Ժառանգության» պատգամավորները տևական ժամանակով բոյկոտել են խորհրդարանի աշխատանքները: Մեկ, նույնիսկ երկու խմբակցության ավել¬պակասն, իհարկե, օրենսդիրի գործունեության այդպես էլ անտեսանելի մնացած որակը դարձյալ չի փոխում:

ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ ԿՏՈՒԺԻ

Խորհրդարանական և Նախագահի ընտրություններից առաջ անցանկալի համարվող որոշ լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու փորձերն, ամենայն հավանականությամբ, հաջողություններ չեն արձանագրելու: Ասում են, թե հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից տարբեր թերթերի դեմ վերջերս ներկայացվող դատական հայցերը քմծիծաղով են ընդունվում այդ պարբերականների հովանավորողների կողմից:

ՁԵՌՔՆԵՐԸ` ՓՐՓՈՒՐՆԵՐԻՆ

Հայ Ազգային Կոնգրեսի քարոզչությունը սկսել են երթուղայինների վարորդներն ապահովել: ՀԱԿ¬ի` այսօր կայանալիք հանրահավաքը գովազդող թերթերը նախորդող օրերին հենց երթուղայինների վարորդներն են տարածել:

ՎԱԽԵՑԱԾ ԵՆ

«Կոնվերս» բանկի մասնաճյուղերից մեկի վրա նախորդ շաբաթ տեղի ունեցած զինված հարձակումն անհանգստության լուրջ ալիք է առաջացրել բանկային համակարգում: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ հանրապետությունում գործող շուրջ քսան բանկերից յուրաքանչյուրն արդեն սկսել է իր տասնյակ մասնաճյուղերի անվտանգությունն ուժեղացնելու համար ուղղությամբ մտածել:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Քաղաքական որոշումը` նոր ձևավորվող խորհրդարանում նվազեցնել բիզնեսի աշխարհի ներկայացուցիչների թիվը, մեծ արձագանք է գտել հատկապես օլիգարխների շրջանում, որոնց մի մասը բացարձակապես դեմ է նման որոշմանը, քանզի պատգամավորական մանդատը մեծ հնարավորություններ էր տալիս ծավալելու անարգել գործունեություն:

Կլուծարվեն

Ըստ հավաստի տեղեկությունների` 2012¬ին խորհրդարանական ընտրություններին ՕԵ կուսակցությունը համամասնական ցուցակ չի ներկայացնի: Կուսակցությունն այժմ բանակացություններ է վարում Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ` նրանց ցուցակներում ընդգրկվելու:

Հա՞ որ...

Ամենայն հայոց օլիգարխ Սամվել Ալեքսանյանն Ուկրաինա անունը լսելիս թերևս արդեն տրամադրության անկում է ապրում: Նա այդպես էլ չի ուզում հաշտվել այն իրողության հետ, որ նշված երկրի կողմից թողարկվող օղիները կարող են միայն այդ երկրում արտադրվել:

«Կոալիցիան ընդունակ է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»

Նախընտրական տարվան հատուկ` քաղաքական ուժերի ակտիվացման, նրանց տարբեր դրսևորումների, հասարակության և պետության վրա դրանց ազդեցության մասին է զրույցը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: - Նախընտրական տարի է, և ցանկացած քաղաքական ուժ, բնականաբար, պետք է դրսևորվի` ժողովրդի քվեն ստանալու համար:

Ընտրազանգվածների հիմնական տարբերությունը

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ դրա, ձայների 95,55 տոկոսով նախագահ է վերընտրվել Նուրսուլթան Նազարբաևը:

ՃԱՊՈՆԱԿԱՆԸ ՏԵԽՆԱԾԻՆ ԷՐ

Մինչ գիտնականները հայտարարություններ են անում, Ճապոնիայում ավելանում է ճառագայթվածների թիվը Վերջին օրերին չինական թերթերն ու էլեկտրոնային կայքերը ողողվել են հայտարարություններով, որոնց հեղինակները չինական վերլուծաբաններն ու գիտնականներն են:

Դիպուկահարների դասընթացներ

Սեփական ժողովրդին բոլոր միջոցներով հայատյաց դարձնելու տենդով բռնկված, ադրբեջանցի ղեկավարները չեն էլ գիտակցում, որ ուրիշի հանդեպ ատելություն բորբոքելով` հայրենասիրություն չեն սերմանում: Իրենց ռազմասիրությունն ապացուցելու նոր միջոց են գտել ադրբեջանցիք:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ընդդիմադիրներից երկուսի` ՀԱԿ¬ի և Ժառանգության ասուլիսասեր ներկայացուցիչները վերջին օրերին միմյանց «նախշելու» հարցում ածականների մեջ խտրականություն այլևս չեն դնում: Երկուստեք միմյանց «գնահատելու» այնպիսի ոգևորություն է ծայր առել, որ կարելի է կարծել, թե ով որքան հայհոյաբանություն արտանետի, այնքան յուրայինների շրջանում կհերոսանա:

Խառը «սեղմումներ»

Շարունակվում են ասեկոսեներն առ այն, որ Տեր¬Պետրոսյանը չսեղմելով Րաֆֆու ձեռքը, սեղմել է իշխանությունների «ոտքը», իսկ ԱՄՆ դեսպան Յովանովիչը սեղմել է Րաֆֆու ձեռքը, միաժամանակ իշխանությունների ոտքը: :

Կարապետիչը վճռել է

- Էլ ժողովրդին Սևան չեմ տանելու, ՀՀՇ¬ին տանելու եմ «օբշի» բաղնիք, իշխանություններին` սաունա, քիսաչի եմ վարձելու, որ խղճների մուրը քերի¬հանի: :

Հիշեցին, թե ում հետ գործ ունեն

Թե´ Յովանովիչը, թե´ նույնիսկ թուրքասեր Բրայզան մատ թափ տվեցին Իլհամի վրա` վերջապես հասկանալով, որ եթե թուրք-ազերիները կարող են քնած մարդու կացնահարել, ապա ունակ են նույնիսկ կանանց ու երեխաներ տեղափոխող քաղաքացիական օդանավ ռմբահարել: :

Ուշացումով, բայց եկավ «ձվերը» հավաքելու ժամանակը

Վերջապես եկավ լկտի ձվախաղերով ժողովրդին թալանողներին պատժելու ժամանակը: Ամանորի նախաշեմին արհեստական դեֆիցիտ ստեղծած Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ղեկավարներն իրենց հանցանքը կոծկելու համար ի˜նչ սուտ ասես չհորինեցին:

Նոր ասացվածք. հավի «խելքից» զգուշացիր

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ղեկավարությունը կառավարությանն է հանձնել հավերի դիմումը, որում սպառնալիք կա առ այն, որ եթե չեղյալ չհայտարարվի 100 մլն դրամի տուգանքը, իրենք կրկին ձվադուլ են անելու, այս անգամ արդեն` Զատկի տոնին: Դիմումի տակ կա 80 հազար հավերի ստորագրություն:

Հետևություն` առանց «թույնի»

Այն, ինչ չկարողացան անել հարյուրավոր ընդդիմադիր և իշխանական գործիչներ (Րաֆֆիին համոզելու` դադարեցնել հացադուլը) մեկ «հարվածով» իրականացրեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Հետևությունը` առանց «թույն» տողատակի:

Ի՞նչ պատմություն, պարզապես իրականություն է

Երբ վարչապետը սեփական աչքերով տեսավ, թե ինչ տխուր վիճակ է տիրում գյուղերում, նոր միայն հասկացավ, որ արդեն քսան տարի շրջանառվող` «ոչ թե հողն են հանձնել գյուղացուն, այլ գյուղացուն են հանձնել հողին»` պատկերավոր խոսքը բոլորովին էլ սրամտություն չէ: :

Գյուղը հեռվից են «սիրել»

Կինեմատոգրաֆիստների միությունը գյուղի առաջին և մեծն «բարեփոխիչ» Հրանտ Բագրատյանին հրավիրել է նկարահանվելու «Նոյի ագռավը» գեղարվեստական ֆիլմում: Նորանկախ Հայաստանի բոլոր գյուղնախարարներին հրավիրել են կատարելու ոչ երկրորդական դերեր:

Գյուղատնտեսությունից չհասկացողի դիտարկումներ

Անցյալ շաբաթ Հայաստան հասավ նաև «Նոյի աղավնին»` գարու սերմնացուն կտուցին: Բա հացահատի՞կը:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

Մայրը` Հայոց օջախի պահապանը, շենացնողն ու վառ պահողը, մշտապես գիտակցել ու հավատարիմ է մնացել իր սուրբ առաքելությանը: Հիրավի` «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»:

Դուք եք մեր ազգի հենասյուները

Մայրության և գեղեցկության տոնի նախօրյակին Պաշտպանության նախարարությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային հերոսների, Արցախյան ազատամարտիկների մայրեր և այրիներ, կին ազատամարտիկներ, զինծառայողներ, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ, ինչպես նաև 2 կամ 3 զինծառայող զավակ ունեցող մայրեր:

Պատմական զենքեր

Զենքերի պատմությունն իրականում ավելի մեծ ժամանակահատված է ընդգրկում, քան ընդունված է կարծել: Դրանց արմատները ձգվում են մինչև պատմական ամենախոր անցյալ:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ (Խոսք խոնարհումի մեր ՈՒՍՈՒՑՉԻ 75-ամյակին)

Շատ էինք ուզում, սակայն ցավոք, չկարողացանք մասնակցել նրա հոբելյանական երեկոյին ու երբ հաջորդ օրը զանգահարեցինք` ներողություն խնդրելու, միայն երկու բառ ասաց. «Ափսո˜ս, կարոտել էի» ու կախեց ընկալուչը:

ՀՐԱՇՔ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհահռչակ կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ մեր ժամանակի խորհրդանիշներից մեկն է. հզոր անհատականություն, ով արդեն դարձել է ազգային երաժշտության դասական ավանդույթների կրողներից մեկը: - Ես վերջին անգամ Ձեր հրապարակային խոսքը լսել եմ «Ճանապարհ դեպի Նարեկացի» ֆիլմում:

ՏԱՇԻՐՅԱՆ ԳԱՎԱՌԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Մենք կարող էինք «Տաշիր-2011» մրցանակաբաշխությանն անդրադառնալ երեք օր առաջ, սակայն, միտումնաբար, ուշացրեցինք հրապարակումը` սպասելով «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի կոչի ճակատագրին:

ԳՅՈՒՄՐԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՆԱՊԱՏ ՉԷ

Այս օրերին արվեստասեր շատ գյումրեցիների խոսակցության գլխավոր թեման առնչվում է Մինաս Ավետիսյանին: Ավելի ճիշտ` Մինասի որմնանկարներին:

Մերձավորների Հայրիկը

Մեր ընթերցողն, անշուշտ հիշում է, թե տրիպոլյան խառնակությունների առաջին օրերին ինչպիսի աղմկարարությամբ (հարբած վիճակում) իր հայրենի Ուկրաինա վերադարձավ Քադաֆիի անձնական ավագ բուժքույր Գալինա Կոլոտնիցկայան: Մամուլը գրում էր, թե նա Քադաֆիի սիրելին է եղել:

Աստղային սննդակարգ

Ավելորդ կիլոգրամներից խուսափելու կամ դրանցից ազատվելու մասին ամենքն են մտածում: Պարզապես ոչ բոլորն են կարողանում իրենց զրկել` քիմքի պահանջը բավարարելուց:

ԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՐՍԱՆԻՔ

Մալթայի լ մայրաքաղաքի ամենաբանուկ այգիներից մեկում կազմակերպվել է մոտ 200 կատվի հարսանիք: Իենց տերերի հետ հայտնվել են զուգված-զարդարված կատուները, որոնց դիմավորեն են ճերմակ քողեր կրող «հարսնացուները»:

ԻՆՔՆԱԲՈՒՅԺԸ

Վառնայի 73-ամյա բնակչուհի Հաննա Մրոտովային 2009-ի դեկտեմբերին բժշկական զննումների ժամանակ հայտնել էին, որ նրա մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն ստամոքսում, ինչը մահացու է և կանխատեսել էին, որ կինը մահանալու է մոտ երեք ամսից:

ԱՄՈՒՍԻՆԸ ՉԷՐ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՒՐՉԵՆԿՈՅԻ ՊԱՏՎԻՐԱՆԸ

Իր մահից առաջ Լյուդմիլա Գուրչենկոն մանրամասնորեն կազմել էր իր թաղման «սցենարը», որոշ պատվիրաններ հղել երիտասարդ ամուսնուն: Գերաստղը պատվիրել էր հոգեհանգստյան արարողություն չկազմակերպել, չբացել դագաղի կափարիչը, որպեսզի մարդիկ իրեն միշտ գեղեցիկ ու կենդանի հիշեն:

ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՀԵՌԱՑԵԼ Է ԳԱԼԿԻՆԻՑ

Ռուսաստանի էլիտար շրջանակներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դարձել է Պրիմադոննայի և Մաքսիմ Գալկինի բաժանումը: Դեռ վերջերս իրեն երջանիկ համարող զույգը դադարեցրել է իր հանդիպումները, «սիրահարներն» այլևս իրար հետ չեն հայտնվում հրապարակային միջոցառումների ժամանակ:

Գուցե և ինքնատիպ Բայց ավելի շատ` անլուրջ

Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբոռնը մշակում է սեփական հուղարկավորության սցենարը գրել է blogs.chron.com¬ը: 62-ամյա երաժիշտը չի ցանկանում, որ իր թաղման ծիսակատարությունը սգո արարողության վերածվի:

Կարողանո՞ւմ ես վայելել կյանքը

Վայելել կյանքը` ասել է թե նկատել ու գնահատել առերևույթ աննշան թվացողը, չկորցնել ինքնատիրապետումը և տհաճ անակնկալներից անգամ շատ չդառնանալ: Մի խոսքով` ճշտիր քո աշխարհընկալումը, եթե քո իսկ պատասխանների արդյունքում անցանկալի կերպար ստացվի` դարձյալ մի հուսահատվիր: