ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի° կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ£
Հնագույն ժամանակներից մայրությունը սրբացվել է, և մարդկության վերաբերմուքը մոր հանդեպ եղել և մնում է ակնածանքով և պաշտամունքով լի£ Այսօր մենք օգտագործում ենք առիթը ևս մեկ անգամ արտահայտելու մեր սերն ու լավագույն զգացումները մեր մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի` բոլորի նկատմամբ, ովքեր վայելել են մայրության բերկրանքը և նրանց, ովքեր դեռ նոր պիտի երջանկանան` իրականություն դարձնելով կնոջ բարձրագույն առաքելությունը£
Հայաստանի իշխանությունները, որտեղ տղամարդիկ, գուցեև անարդարացիորեն, մեծամասնություն են կազմում, իրենց պարտքն են համարում ամեն կերպ պետականորեն հոգ տանել կանանց մասին, անել հնարավորը թեթևացնելու կանանց ու մայրերի հոգսերը£ Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շրջանակներում արդեն արձանագրվել են հաջողություններ. մենք հետևողական ենք լինելու հնարավոր բոլոր չարաշահումների դեմ£ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվող ծննդյան միանվագ նպաստի չափերը մեր երկրում միայն ավելանալու են£
Սիրելի° կանայք,
Համոզված եղեք, որ մեր ուշադրությունն ու հոգատարությունը ձեր հանդեպ անպակաս են լինելու£
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, ամուր ընտանիքներ, արժանավոր զավակներ և անսահման կանացի հմայք£
: