ՔՎԵԱՃՈՒՐԴ
ԻՍԿ ԻՆՉՈՒ` Ո´ՉԱյո´, մեզանում խոսքի ազատությունը լիարժեքորեն կայացած է, և ընտրակաշառքների մասին խոսվում է բացեիբաց: Բայց քանի որ ցանկացած կաշառք հետապնդելի է օրենքով, և որպեսզի մեր հակակոռուպցիոն հանձնաժողովը լրացուցիչ հոգսեր չունենա, առաջարկում ենք օրինականացնել «փող` քվեի դիմաց» պրակտիկան: