ԳՈՆԵ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

Հայ ժողովրդի աշխատասիրության մասին դեռևս պատմական ժամանակներից մեզ ու աշխարհին հասած տեղեկությունները մեր օրերում նույնպես ամենաուղղակի կերպով սկսել են ընդունվել ու գնահատվել: Սկզբից Ռուսաստանն իր դռները բացեց հայկական աշխատաշուկայի առաջ, հետո` Լեհաստանը, հիմա էլ արաբներն են պատրաստվում նույնքան գրկաբաց մեզ ընդունել:

ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

«Յունիբանկի» ու երևանյան ռեստորաններից մեկի միջև թեժացող հակամարտությունը պատճառ է դարձել, որպեսզի բազմաթիվ բանկեր այս օրերին վերահսկեն պարտատերերի ցուցակներն ու սկսեն ժամկետանց պարտքերի հավաքագրմամբ զբաղվել: Խոշոր վարկառուների հետ գործակցությունը երևանյան բանկերը ժամանակին ձեռնարկել էին` ընդհանուր պայմաններից դուրս տարբերակներ առաջադրելով:

ՑԱՆԿԱԼԻ՞ ՏԱՐԲԵՐԱԿ

ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ վերջերս կայացած քաղխորհրդի նիստերից մեկի ժամանակ Կոնգրեսի ղեկավարությունը դաշինքի բոլոր կուսակցություններին հանձնարարել է տարբեր ժամանակներում ու իշխանության ցանկացած օղակի հետ ունեցած խնդիրներն ի մի բերել և առաջիկայում հրապարակել:

ՁԵՌ ԵՆ ԱՌՆՈ՞ՒՄ

Հայաստանի տարբեր մարզերում աղանդավորական կազմակերպություններից մեկի կողմից վերջերս բաժանված ծերերի համար նախատեսված ատամնաշարերը պարզվել է, որ գերազանցել են սովորաբար հանդիպող բոլոր չափսերը: Տարեցներն սկզբում ոգևորությամբ են ընդունել անվճար ատամնաշար ստանալու մասին լուրը, սակայն նվերը տուն տանելուց հետո պարզել են, որ այն պիտանի չէ:

ԹԱՄԱՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԱՐՔՍԻՍՏ Է

Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն այլևս մենակ չէ. Նրա կուսակցությունն ունի երկրորդ անդամը` հանձին Մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին տնօրեն Թամար Պողոսյանի:

ԹՈՒՆԴ ԼԵՎՈՆԱԿԱՆԸ

Ոչ անհայտ Հովհաննես Հովհաննիսյանը, ով Կոտայքի մարզպետն էր, ապա արդեն Ազգային ժողովի` ամենից շատ ուղևորվող պատգամավորը, ինչպես պարզվում է, հիմա դարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերմագույն բարեկամն ու զինակիցը:

ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ «ԶՈՀ» Է

Տարօրինակ ու զարմանալի հայտարարություն է օրերս արել ՀՀ ՆԳ նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա` օրերս խոշոր չափերի յուրացումների համար ձերբակալված Մարգար Օհանյանը «համակարգի զոհն» է:

ԲԻ-ԼԱՅՆԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

Ունենալով ֆիքսված հեռախոսակապի ոլորտում մենաշնորհն ու ողջ հանրապետությունն առնելով իր ծածկույթի տակ, Բի-Լայնը վաղուց արդեն բաժանորդների իրավունքների ոտնահարումն իր համար դարձրել է յուրատեսակ քաղաքականություն:

Հա՞ որ...

Վերջին օրերի լրահոսի գլխավոր հերոսը դարձած Մարգար Օհանյանը վերջնականապես հասկացել է, որ ազատության շունչն ինքը տարիներ հետո է վայելելու ու իր մտերիմներին հավաստիացրել է, թե այն բումերանգը, որն Ալիկ Սարգսյանը նետեց իր ուղղությամբ, ինքն ամեն գնով հետ է ուղարկելու:

«Էլի խցկում ու խցկում են»

Շուրջ երկու ամիս բարձրացված աղմուկից հետո` օգոստոսի 18-ի կառավարության նիստում ընդունվեց «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը:

Բարեկեցության և հզորության աղբյուրը քաղաքակրթվածությունն է

Ժամանակակից աշխարհում, նույնիսկ պրոֆեսիոնալ քաղաքագետների համար, երբեմն շատ դժվար է հասկանալ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը, կանխատեսել հեռանկարները:

Փոխհատուցո՞ւմ, թե՞ ոտնահարված իրավունք

Վերջերս լրատվամիջոցները միաբերան սկսեցին խոսել Թուրքիայում ազգային փոքրամասնություններից ժամանակին խլված սեփականություն հանդիսացող կալվածքներն իրենց օրինական տերերին վերադարձնելու մասին թուրքական կառավարության որոշման մասին: Այս տեղեկատվությունը տպավորություն ստեղծեց, թե խոսքը նաև Հայոց ցեղասպանության, ընդհանրապես Հայ Դատի մասին է:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Հայաստանում ընդերքահենությունը ծաղկում ու նորանոր բարձունքներ է նվաճում: Նույնիսկ վիճակագիրների հրապարակումները (որտեղ ամենաբացասական իրողութ յուններն անգամ ամենայն մեղմությամբ են արձանագրվում) փաստում են, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում կատարված ներդրումների գրեթե կեսն ընդերքին է բաժին հասել:

Հացկատակը

Անմեղսունակին ասում են. - Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ քեզ մայր հայհոյեն: - Նրանց ասածների մեջ ո՞րն է հայհոյանք:

«Պետական բուրդը սեփական բրդի հետ մի խառնի»

Ըստ գյուղնախարարի` այս տարի անասնագլխաքանակի կտրուկ աճ է գրանցվել: Բայց մսի գներն օրեցօր բարձրանում են:

Առողջությունը փրկելու համար

Սոցնախարարությունից հայտնում են, որ նկատի ունենալով երկխոսողների «թունավոր» աշխատանքը, պատվիրակությունների անդամներին օրական մեկական շիշ կաթ է հատկացվելու: Բնականաբար` պետբյուջեից, չի բացառվում` արտերկրյա վարկերից:

Լավը` սողանքի տակ մնաց

Վիճակագրության ծառայությունից հայտնում են, որ ունեն երկու տեղեկություն: Մեկը` լավ, մյուսը` վատ:

Վառելը` մեզանից, նավթը` ձեզանից

Եթե ԱՄՆ¬ն որոշեր բոլոր տապալված «բռնապետներին» հավաքել մի տեղ ու վառել` նավթի կարիք հաստատ չէր լինի, քանի որ գրեթե բոլորը «նավթոտ» են` սեփական բնական պաշարների «շնորհիվ»: :

ԱՄՆ¬ի խոստովանությունը Բենդերի ոճով

Ինձանից միաբևեռ աշխարհի տիրակալ դուրս չեկավ, ստիպված եմ դառնալ Հյուսիսային Աֆրիկայի կառավարիչ: :

Ադրբեջանական «մասնագիտություն»

Տասնյակ մարդասպան ադրբեջանցիներ Հոլիվուդից հրավեր են ստացել նկարահանվելու «Քնածին սպանելու մեխանիկան» նոր սարսափ ֆիլմում: :

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

ԿՈՌԵԿՏ ՉԷ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկնաբանությունը «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ այնտեղ զետեղված տեղեկությունները խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը:

Մեր ոգին էր ուժեղ, հաղթական…

Մեր պայքարի հերոսական էջերը փառավորվեցին խիզախ հայորդիների անուններով ու սխրանքով: Արցախամարտը պայքար էր` հանուն պապենական մեր հողերի:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՊԱՊՅԱՆՆԵՐԸ

1993 թվականի մարտի 30-ին զոհվեցին հայր և որդի Ալֆրեդ, Մալֆրեդ Պապյանները: Խաթարվեց հերոս ընտանիքի անդորրը, ողջ մնացածները ապրեցին անդառնալի կորստի ցավը, տարիների հեռվում կորսված երջանկության փշրանքների միջից ծնվեց հանուն զավակի ապրելու ցանկություն` սիրած մարդկանց երազանքներն իրականաց նելու համար ճիգ ու ջանք չխնայելով:

Զգո´ւյշ, աղանդ է Թող սա հնչի որպես ահազանգ

Հարգելի խմբագրություն, ձեզ դիմելու դրդապատճառը մտահոգությունս է մի հարցի շուրջ: Ինչպես նաև ամենաարատավոր երևույթներից մեկի դեմ պայքարին թեկուզ այս քայլով մասնակցելու ցանկությունս:

Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ԵՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

Դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆՆ այսօր արդեն հայ արվեստի ճանաչված ու վաստակաշատ դեմքերից մեկն է: Արվեստագետ, ում ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից:

«ԱԻԴԱ» ՕՊԵՐԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԾԱՓԵՐՈՎ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՄԲ

Համաշխարհային օպերային գրականության դասական արժեքներից մեկը` Ջ. Վերդիի «Աիդան», հայ երաժշտասերին ծանոթ ու հարազատ ստեղծագործություն է, օպերային գլուխգործոց, որը հաճախ է տեղ գտել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկացանկում` արձանագրելով զորեղ կատարումներ… Տևական ժամանակ ստեղծագործական պարապուրդի և անորոշության մատնված մեր երաժշտական գլխավոր թատրոնում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո (որը նշանավոր բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի տարբեր բեմերում իրականացված բեմադրությունների կրկնությունն էր) ձեռնամուխ եղան «Աիդա»-ի բեմադրությանը:

Վարչապետը զզված է իր երկրից

Սիլվիո Բեռլուսկոնին հեռախոսային մի զրույցի ժամանակ իր հայրենիքն անվանել է «կեղտոտ երկիր»: Դատախազությունը ձայնագրել է Իտալիո վարչապետին շանտաժի մեջ կասկածվող թղթակից Վալտեր Լավիտոլոյի հետ Բեռլուսկոնիի հեռախոսազրույցը:

Հանուն մեծահասակների հեղինակության

Նոր ուսումնական տարեմուտին բրիտանական կառավարությունը հիշել է վերջին ժամանակներում տեղի ունեցած լոնդոնյան անկարգությունները, երբ դպրոցականներն ու ուսանողները բուռն կերպով բողոքում էին ուսման վարձի բարձրացման դեմ:

Ասանժին կձերբակալեն իր հայրենիքում

Ավստրալիայի կառավարությունը ՎիկիԼիկսի հիմնադիրի դեմ հայց է նախապատրաստում` 250 հազար չխմբագրված ճեպագրերի հրապարակման համար: Ջուլիան Ասանժի դեմ հնարավոր քրեական գործի հարուցման մասին տեղեկատվությունը շրջանառվեց այն պահից, երբ ՎիկիԼիկսում հրապարակվեցին ամերիկյան դիվանագետների չխմբագրված գաղտնի 250 հազար գրագրությունները:

Հոբելյան և հաղթանակ

Միացյալ Թագավորության բնակչուհի Դորոթի Աֆֆլեկն այս գարնանը տոնել էր իր 100-ամյա հոբելյանը, իսկ վերջերս պարզել է, որ բուժվել է սարսափելի քաղցկեղից: Անցյալ տարի օգոստոսին նրան վիրահատել էին` հեռացնելով կրծքի ուռուցքը: