«ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ» ՉԻ ԼԻՆԻ

Աջափնյակում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանի առաջադրման ու պաշտպանության վերաբերյալ «հավաստի աղբյուրներից» մամուլ ներթափանցած կանխատեսումներն արդարացան: ՀՀԿ խորհրդի` շաբաթավերջին կայացրած որոշման մեջ նշվում է, որ հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում հանրապետականները չեն սատարելու Սահակյանին:

Մրցակցություն` առանց ականների

Տարիներ շարունակ Հայաստանի մամուլը, առանց դույզն ինչ ձանձրույթի, թմբկահարում է ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև եղած (միգուցե չեղած) հակասությունների և տարաձայնությունների թեման: Թե որտեղից է «սնուցվում» այդ տեղեկատվությունը, մինչ այսօր դժվար է պարզել:

Չի կարելի բացառել պատերազմի վտանգը

Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ Հայաստանի քաղաքագետների տեսակետները և գնահատականներն իրարից խիստ տարբերվում են: Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ նավթային դոլարներով կտրուկ մեծացնելով ռազմական բյուջեն, Ի. Ալիևն անպայման կփորձի պատերազմի միջոցով վերադարձնել կորցրածը:

ՈՎ Է, ԻՆՉ Է

Կրիմինալի վերջին շրջանի աստիճանական ակտիվացումն ավելի հիմնավորում է վերջինիս` գերիշխանություն հաստատելու նկրտումները: Ըստ էության` քաղաքական աշխուժության նախանշանները միախառնվում են քրեականների փոխհարաբերությունների պարզաբանումներին և արտահայտվում ավելի ուշ` նրանց քաղաքական արմատները որոնելիս:

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆՎԵԼ Է

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը սեփական հեղինակությունը փրկելու ծանրագույն խնդրի առջև է հայտնվել: Ինչպես հայտնի է, տեղեկատվություն է տարածվել հայտնաբերված մի ձայներիզի մասին, որը վկայում է, թե Այվազյանը սփյուռքահայ մի գործարարից կաշառք է պահանջում:

Ազատ ու անկախ Արցախ, Քո տուն -ամրոցը կերտեցինք...

(ԼՂՀ օրհներգից) Բազմաթիվ քննարկումներից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուրվագծեց իրավիճակից դուրս գալու տարբեր ուղիներ: Բայց հաղթանակած արցախցու համար ուղին մեկն է` ժողովրդական կամքը վահան դարձնել ու երբեք չնահանջել:

_ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Շնորհավորանք սեպտեմբերի 1-ի առիթով Վենետիկի հանձնաժողովը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՀՀ քաղաքական էլիտայի ներկայացու ցիչներին` ժողովրդավարացման նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Վերահաստատվել է, որ ուսումնառությունը տևելու է ևս 12 տարի:

«Ստի բերած օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը...»

Հայաստանում օտարերկրացիների մուտքը վաղուց արդեն այլևս նորություն չէ: Փառք Աստծո, աշխարհի դռները բացվել են, ու աշխարհեաշխարհ, պետությունից պետություն անցնելը հասարակությունների ու անհատների համար առնչությունների ու փոխշփումների կերպ է դարձել:

ԲՆԱԿԻՉԸ ԲՈՂՈՔ ԳՆԱՑ, Քաղաքապետարանը կգա, կպատժի

Քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտը կարելի է վերահսկել-կանոնակարգել նաև բնակիչներից ստացված բողոքների ու ահազանգերի հիման վրա: Բնակիչների բողոքներն, իհարկե, կարող են մայրաքաղաքում տիրող իրավիճակի ճիշտ պատկերն ունենալու համար լակմուսի դեր կատարել:

Պատրաստվեք նկուղներից դուրս գալ

Որպեսզի բնակելի շենքերի և առհասարակ նկուղներում ապրող հազարավոր ընտանիքներ տվայտանքների գիրկը չընկնեն, միանգամից ասենք, որ խոսքն այստեղ գործող սպասարկման օբյեկտների մասին է, ինչպես, օրինակ, հացաթխման արտադրամաս, քիմմաքրման արտադրամաս, դյուրավառ նյութերի վաճառքի կետ, գիշերային ակումբ... բանախոսի ներկայացմամբ դրանք ի սկզբանե իրավունք չունեին բնակելի շենքերի նկուղներում նման բիզնես ծավալել:

Վերջին ճանապարհն էլ օրենքով պիտի անցնել

Մինչև հուղարկավորության մասին օրենքի ընդունումը քաղաքապետարանն առաջարկել էր սգո պարագաների վաճառքը կազմակերպել գերեզմանոցների տարածքում` մահվան հետ «հանդիպման վայրը» հնարավորինս համախմբելու մտայնությամբ: Սակայն նման համախմբում տեղի չունեցավ:

ՖՐԱՆՍԻԱՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԻՐ ՁԵՌՔԸՆ

Լիբանանում հրադադար հաստատելու ուղղությամբ տարվող ինտենսիվ դիվանագիտական փորձերի շրջանակում Ֆրանսիան գլխավոր դեր էր ստանձնել, թեև մեծ էր նաև այն վտանգը, որ հակամարտությունը կարող էր կառավարումից դուրս գալ: Արդյո՞ք Ֆրանսիան իր ձեռքում ունի Մերձավոր Արևելքի խաղաղության բանալին:

Կրթօջախում կարևորվում են ոգեղեն արժեքները

Աշնանամուտը կամ ուսումնական ամանորը հանդիսավոր ու տոնական էր նաև ՊՆ համակարգի կրթօջախներում: Մոնթե Մելքոնյանի անվան մարզական վարժարանը նույնպես այդօր սիրով կրկին իր դռներն էր բացել առաջին կուրսեցիների առջև:

Մենք ժողովրդի աչքն ու ձայնն ենք բանակում

«Բանակի ձեռքբերումները մեզ ուժ են տալիս, որ վստահաբար ու հավատով պայքարենք թերությունների դեմ` համոզված, որ համատեղ աշխատանքով, միասնական նվիրումով կհաղթահարենք մեր բանակի առաջընթացը կասեցնող ցանկացած խոչընդոտ»,- ասում է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Երկձևությունները հայոց լեզվում

կամ Ո՞վ է է մեղավոր ստեղծված քաոսում... Շատերը նոր ուսումնական տարին նոր սպասումներով ու ակնկալիքներով սկսեցին դպրոցում, իսկ ընդունելության քննության խոչընդոտները հաղթահարածները` բուհերում... Իհարկե, քննական խոչընդոտներից կարելի է համարել երկձևությունները (որոնք էլ բողոքարկման հիմնական պատճառներն էին), որոնց հանդիպում ենք շատերս ամենատարբեր բնագավառներում:

Հայ ժողովուրդը` որպես մի անձեռնմխելի ազգ

Առհասարակ` անդրադառնալ հայ ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նույնն է, թե թերթենք ողջ հայոց պատմությունը: Միայն մեզ չէ, որ հայտնի է հնուց ի վեր մեր` հայերիս, ստեղծող ու արարող ազգ լինելը:

Բարոյական ահազանգ

Չծախենք մեր հոգիները սատանային... Մեր իրականության նեգատիվ երևույթներն օրեցօր ավելի արտառոց տեսք ու չարաղետ բովանդակություն են ստանում: Դրանց գիշատիչ ճիրաններում են հայտնվել հասարակական կեցության առանց բացառության բոլոր օղակները:

ՍԵՐ ՈՒԶԱԾԸ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ

Բաց նամակ Հանրային հեռուստատեսության տնօրեն Ա. Հարությունյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռ. Հայրապետյանին Մի անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձմեռային օլիմպիադայի և ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու հաճույքը Հանրային հեռուստատեսության եթերով մեզ պարգևելու և գերազանց մեկնաբանելու համար: