Երբ գործընթացն ավելի կարևոր է արդյունքից

Դեռ նախորդ յոթնօրյակի վերջում արդեն հայտնի էր, որ ՀՀԿ-ում քննարկվել է խորհրդարանի նախագահի նոր թեկնածուի հարցը և միաձայն որոշվել է թափուր պաշտոնում առաջադրել խոսնակի պաշտոնակատար Սամվել Նիկոյանի, փոխնախագահի պաշտոնում` ՀՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Իսկ Գագիկ Մելիքյանը կզբաղեցնի խմբակցության քարտուղարի պաշտոնը:

Շքեղության, կեղտաջրի և առողջ մանուկի մասին

Նոյեմբերին խորհրդարանում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ստացել է Շքեղության հարկ անվանումը: 1,5 տարի առաջ խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրենքը բացի թանկարժեք մեքենաներից ներառում էր նաև առանձնատներ, բնակարաններ և այլն:

ՔՎԵԻ ՓՆՏՐՏՈՒՔ

Հավանական է, որ «Քվեն ուժ է» վաղուց նախաձեռնված, բայց արդեն մարած շարժումը ՀՅԴ¬ն կվերակենդանացնի ՀԱԿ¬ի աջակցությամբ: Կոնգրեսն, ինչպես միշտ, կողմ է Դաշնակցության հետ համագործակցությանը` չնայած 2008¬ի Նախագահի ընտրություններից առաջ Լ. Տեր¬Պետրոսյան ¬ ՀՅԴ ղեկավարություն հանդիպումը որքան էլ խոստումնաշատ թվար, բայց զրոյական արդյունք գրանցեց:

ԱՃՈՒՐԴ ՉԻ ԼԻՆԻ

Հարյուրհազարավոր դրամներ վճարելու դիմաց «գոլդ» պետհամարանիշեր ձեռք բերելու հնարավորությունը սպառված է: Աճուրդներ այլևս չեն լինելու, իսկ գեղեցիկ թվերով համարները վաճառվելու են վաղօրոք սահմանված գներով:

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նոր քաղաքական տանիք է որոնում: Նա որոշել է մեծամասնական ընտրակարգով ընդհանրապես չառաջադրվել, քանի որ ամենամանրազնին հաշվարկներն անգամ ի վնաս նրա են ստացվել. չի գտնվել որևէ ընտրատարածք, որտեղ առաջադրվելու դեպքում նախկին պաշտոնյայի հաղթանակի գոնե 50 տոկոսանոց հավանականություն երաշխավորվի:

ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ

Ըստ հավաստի տեղեկությունների` քննարկվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նոր պաշտոն տալու հարցը: Գեներալ-գնդապետին, ինչ խոսք, ոստիկանություն չեն վերադարձնի, բայց չի բացառվում, որ նա առաջիկայում կզբաղեցնի մարզպետներից մեկի տեղը:

«ԲԱՐԳԱՎԱՃ»-ՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց գաղտնապահ են դարձրել Գագիկ Ծառուկյանի կուսակիցնե րին: Կուսակցությունում չուզեցին մեկնաբանել կամ էլ որևէ տեղեկատվություն տալ ԲՀԿ և ՀՀ նախագահների հանդիպման մասին:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼՈՒ

«Օրինաց երկիրը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու լուրջ հայտ է արդեն ներկայացնում` հանդես գալով մարզերում: Ու եթե մասնակցելու է, նշանակում է` կուսակցության ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը:

ԳՆԵՐԻ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄ

Մեր ունեցած տեղեկություններով, մայրաքաղաքի սուպերմարկետների ցանցերի սեփականատերերն օրերս պայմանավորվել են, որ դեկտեմբերի 15-ից հետո աշխատեն համագործակցելով և գնային աճի միասնական սանդղակներ սահմանեն: Այսպես, լավատեղյակների պնդմամբ` թանկանալու են ալյուրը, ձուն, կարագը, ինչպես նաև ոգելից խմիչքները:

ԱՐՄԱՎԻԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է

Ինչպես նկատում ենք, «Արմավիա» ազգային փոխադրողի վիճակն օրավուր բարդանում է: Լինելով ամենաթանկը և ամենաանհարմարավետը բոլոր ավիափոխադրողների մեջ, հիմա էլ ընկերությունը սկսել է վաճառել իր ինքնաթիռները և գնել առավել էժանները:

ՀԺԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎԵՑ

Շատերի կողմից մոռացված, անգամ քաղաքական դաշտից դուրս նետված ՀԺԱՄ կուսակցությունը օրերս նորից հայտարարեց իր գոյության մասին: Կուսակցության հիմնադր ման 10-ամյակին նվիրված համագումարին մասնակցում էին «մայր» կուսակցության շատ ներկայացուցիչներ և հատկապես Արշակ Սադոյանը:

Հա՞ որ...

Որքան էլ բնակչությունը թերահավատորեն վերաբերվի համատիրությունների գոյությանն ընդհանրապես, այսուհանդերձ հավանական է, որ առաջիկա հունվարի 1¬ից բարձրանա նաև նման ընկերություններին կատարվող վճարները:

Հայաստանը` Ադրբեջանի «ազգային» սպորտի աշխարհի չեմպիոն.

ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական ֆիասկոն Բոլորովին վերջերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր գտնվում ամերիկյան հանրահայտ CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը, որը, չգիտես ինչու` որոշել էր Ադրբեջանի մասին ռեպորտաժների շարք նկարահանել` «միջազգային հանրության առջև Ադրբեջանի նվաճումները բացահայտելու և բարձրաձայնելու համար»:

ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` 530 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ծառայությունները հետաքրքիր տեղեկատվություն են տարածել` ընդգրկելով Հայաստանում մի շարք ոլորտների միջին աշխատավարձերը:

Հանցավոր տարրերի վատ երազը

«Մեր մասնագիտության տեր մարդիկ պարտավոր են սիրել մարդկանց, որովհետև մեր մասնագիտությունը մարդուն պաշտպանելն է: Իսկ եթե հանկարծ ինչ¬որ գաճաճ բույս, արատավոր տարր կամ տպագրական սխալ փորձի գլուխ բարձրացնել, ես նրա ականջները կոլորեմ:

ՀՀԿ¬ն` ԲՀԿ¬ին

Վհուկների ո՞րս. Հայաստանում հաշվառված վհուկներ չկան, որսորդությունն էլ Ռ. Քոչարյանի հոբբին է: :

Չարագույժ բախտագուշակի նոր աշխատությունը

Արմատականների ճամբարից իրազեկում են, որ շուտով կհրատարակվի ՀԱԿ լիդերի` «Ներիշխանական սողանքներից` «ռեժիմի» տապալումը»` բայղուշական մոտիվներով գրված բեսթելլերը: :

«Արտը խախուտ, մըհանեն` կարկուտ»

Ըստ ընդդիմադիրների` ամբողջ տարին իրենց այդպես էլ չհաջողվեց հանրահավաքներում կրիտիկական զանգված ապահովել, որովհետև ամռանը շոգ էր, ձմռանը` ցուրտ, աշնանը` անձրև, գարնանը` կարկուտ: :

Փոքր ուղեղի համաչափ մթագնում

Ըստ փորձագետների` որքան էլ հայկական բանակը անհամաչափ պատժիչ գործողություններ իրականացնի, միևնույն է Իլհամի ուղեղը համաչափորեն մթագնելու է. դրան զուգահեռ` Ադրբեջանի ապագան: :

Պուտինի սուլիչը աշխարհն է գրգռելու

Բոլորին է հայտնի, որ ամենաշատ սուլոցների և հայհոյանքների «արժանանում» են մրցավարները: Այնպես որ, Պուտինը համաշխարհային մրցավար դառնալու հայտ է ներկայացրել:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 50 քաղաքացիների

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ուղերձը (հատված)

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին և զինծառայողներին ուղղված` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ուղերձը (հատված) ...Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, և դրա համար անչափ թանկ գին վճարեցիք:

2011թ. նոյեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք:

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Ձեռք բերած կամային որակների, փոփոխությունների կարևորությունը եթե ծառայության ընթացքում որոշ վերապահումներով, ապա զորացրվելուց հետո ողջ խորությամբ է գիտակցվում: Ի՞նչ է տալիս ծառայությունը:

Հիմա արդեն մե´նք չենք լռելու

Հարգելի հայրենակիցներ Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, խիստ մտահոգված ենք մեր երկրում այլակարծության և ժողովրդավարության ընկալումներով ու դրսևորումներով:

Հյուրասրահ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ԻՄ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՑ

Ժամանակակից հայ դերասանական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է Հասմիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով վերջերս է արժանացել ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման: Նա աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոններում:

Խանդի ապտակ

Ճանաչված երգչուհի Մաքսիմը Սանկտ¬Պետերբուրգի Սառցե պալատի ետնաբեմում ապտակել է 17 տարեկան մի աղջկա` նախկին մոլեռանդ երկրպագուհուն: Դարյա Գորդեևան թոթափել էր Մաքսիմի հանդեպ բուռն սերը ու հիմա աստղերի հետ իրենց երկրպագուների հանդիպումներ է կազմակերպում:

Շա˜տ թաց կատակ

Անցյալ շաբաթ բրիտանական X Factor հեռուստաշոուում համերգային ծրագրով հանդես եկած` 23-ամյա աստղ Ռիհանան հանգրվանել է կենտրոնական բարձրաշխարհիկ Savoy հյուրանոցում: Այն էլ` շքեղագույն համարում, որի 1 գիշերվա արժեքը 3100 դոլար է:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ` ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

Հայտնի է, որ խորհրդային տարիներին մշակութային բազում շինություններ կառուցվեցին Հայաստանում, ստեղծվեցին բազմաթիվ մշակույթի պալատներ և տներ, թանգարան ներ, գրադարաններ, թատրոններ և այլն:

130 հազար նոր զինակիրներ

Գոհաբանության օրվան հաջորդող` այսպես կոչված «սև ուրբաթից» ԱՄՆ¬ում սկսվում են Սուրբ Ծննդյան տոների ավանդական էժանացումները: Եվ հակահետախուզության դաշնային բյուրոյում տեղեկատվություն է ստացվել, որ գների իջեցման հենց առաջին օրը` նոյեմբերի 25¬ին, հրազենի աննախադեպ վաճառք է կատարվել:

Ահաբեկիչը մտագար է

Նորվեգացի չարագործի մայրը` Վենչ Բերինգը, հոգեբույժներին խոստովանել է, որ որդու մտագարության (շիզոֆրենիա) նոպաները սկսվել են դեռևս 5 տարի առաջ: Վենչի ցուցմունքները ներառվել են փորձագետների 230 էջանոց հաշվետվության մեջ, որով Անդերս Բրեյվիկն անմեղսունակ է ճանաչվել` Օսլոյում կրկնակի ահաբեկչություն կատարելու պահին:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Հայտնի է դարձել այն բոլորովին «անմեղ» սննդատեսակի անունը, որը նույնպես վտանգավոր կարելի է համարել առողջության համար: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները որոշել ու պատահական սուպերմարկետներից շուկայում առկա սուրճի ողջ տեսականուց մեկական տուփ գնել են:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

«ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ ԷՐ ՊԱՏՄԵԼՈՒ ՊԱՊՍ» Գևորգ ՍՆԽՉՅԱՆ. Բանաստեղծ, հրապարակախոս, գրական, հասարակական գործիչ: Ծնվել է 1950 թվականին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում:

Արտասովոր ծնունդներ

103¬րդը Մայիսյան տոները Նովոկուզնեցկի ընտանիքներից մեկի համար նոր համալրումով նշանավորվեց: Բազմազավակ` 13 երեխաների հայր Ալեքսեյ Շասովալը 103¬րդ թոռան պապիկը դարձավ:

Անհեթեթ մահեր

Ձախողակ ձկնորսները Ուկրաինացի որսագողը զոքանչի մահվան տարելիցի համար որոշել է ձուկ բռնել և գետակի մեջ բարձր լարմամբ էլեկտրական կաբել է գցել: Երբ էլեկտրահարված ձկները ջրի երես են դուրս եկել, նորարար ձկնորսը մոռացել է հոսանքն անջատել և նետվել է ջուրը` նրանց հավաքելու:

Երեք տարում` 2x1.000.000 դոլար

50-ամյա ատլանտացի Դելմա Քիննին վերջին 3 տարում 2¬րդ անգամ վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել: Երջանիկ միլիոնաշահը պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել էր իր ծննդյան օրվանից մեկ շաբաթ առաջ` սուպերմարկետի դեղատնից:

Կանաչ թեյն` ընդդեմ հարբուխի

Կլինիկական փորձարկումները հիմնավորել են, որ կանաչ թեյի բաղադրության մեջ առկա միացությունները 75 %¬ով նվազեցնում են հարբուխով հիվանդանալու ռիսկը: Մինչդեռ կանխարգելիչ ներարկումներն արդյունավետ են ընդամենը 60 %¬ով (գրել է «Ռաուտ»¬ը):

Դրանք կբարձրացնեն տրամադրությունը

Պարզվում է` մեր դրական հույզերն ու տրամադրությունն ուղղակիորեն կապված են մեր ընդունած սննդի հետ: Գիտնականների վերջին հայտնագործությունները հիմնավորել են, որ որոշակի մթերքներ բարձրացնում են մարդկանց տրամադրությունը:

Ուտիճները գրեթե ոչնչացել են. ինչո՞ւ

Կարմրագորշ ուտիճների (ՑՈՐՈՍՈվ) անսպասելի անհետացման պատճառը հետաքրքրում է նույնիսկ նրանց, ում զզվանք ու անհանգստություն էին պատճառում դրանք: Այս երևույթը ոմանք նույնիսկ համեմատում են խորտակվող նավից առնետների փախուստի հետ: