ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻ՞Ն ԲՅՈՒՋԵ

Տարբեր հաշվարկներով` շուրջ 1 միլիոն մարդ Հայաստանում աղքատ է համարվում: Այդ իսկ պատճառով բոլորովին էլ ոչ պատահականորեն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը դարձյալ սոցիալական ուղղվածություն ունի:

ՊԱՊԱՆՁՎԵԼ Են

Բոլոր նախադրյալներն ստեղծված են Հայաստանում սուրճի գինը կտրուկ նվազեցնելու համար: Բրազիլիայում և աֆրիկյան որոշ երկրներում այս տարի սուրճի աննախադեպ բերք է ստացվել, և միջազգային շուկաներում արդեն իսկ սկսվել է դրա գնանկումը:

ՇՓՈԹՎԵԼ Է ՈՒ ԴԺԳՈՀԵԼ

Հայաստանի թերևս ամենահարուստ օլիգարխներից մեկը համարվող Տիգրան Արզաքանցյանը գտնում է, որ ինքն այնքան էլ օլիգարխ ու բիզնեսմեն չէ և պատրաստվում է հաջորդ խորհրդարանում նույնպես մանդատ ունենալ: Օրենսդիրի և գործարարի կարգավիճակների համատեղումը նա պատրաստվում է հայրենի Գավառի մեծամասնական ընտրատարածքից վերահաստատել:

ՆՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱԿ¬ում նորից են տարաձայնություններ առաջացել` հիմա էլ կոալիցիայի հետ երկխոսությունը դադարեցնելու խնդրի հետ կապված:

«ՊԱՏՎԻՐՎԱԾ» ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ուղղակի սիրահարված է տխրահռչակ Գեորգի Վանյանին: Այնքան է սիրահարված, որ ինստիտուտը դարձրել է այս հակազգային թափթփուկի գործունեության և ծրագրերի իրականացման գլխավոր վայրը:

«ՀԱՅԼԵՌՈՎ» ԿԱՌՈՒՑԵՆՔ ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ

Ըստ հավաստի տեղեկությունների` ջուր արտադրող «Հայլեռ» ձեռնարկությունը ևս պատկանում է ՕԵԿ նախագահ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Հա՞ որ...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զարմանքով են ընդունել իրենց դասընթացներին մասնակցելու համար ստացված աննախադեպ քանակությամբ դիմումները: Այսպիսով, ավելի քան 40 հազար մարդ ճանաչողական այդ դասընթացներին մասնակցելով` ձգտում է առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ողջ հանրապետության տարածքում ձևավորվելիք շուրջ 2.000 ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել:

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՓՈՂ ԵՆ ԽՆԴՐԵԼ

Ինչպես նշում են մեր իրազեկ աղբյուրները հոկտեմբերի 5-ին Գյումրի այցելած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մանուշյան փողոցում կառուցված «Բարգավաճ Հայաստանի» նոր գրասենյակի բացումից հետո ստիպված է եղել փողեր բաժանել այն բոլոր գյումրեցիներին, ովքեր հավաքված են եղել գրասենյակի դիմաց:

ԱՆՄԵՂ ՀՐԵՇՏԱԿԸ

Հայտնի բանդայի ձերբակալությունից հետո «Սուրիկի լավաշ» ձեռնարկության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարում է, որ իր որդիներն անմեղ են, և նրանց մեղադրում են միայն ինչ-որ կուսակցական խաղերի պատճառով: «Անմեղ հրեշտակ» Արտուշ Հակոբյանը, պարզվում է, ունի այնպիսի հարուստ կենսագրություն, որին կնախանձեր ցանկացած քրեական հեղինակություն:

ՆԱԼԻՆ ՈՒ ՄԵԽԻՆ

Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Պրունարիուն 10 օրվա մեջ երկրորդ ասուլիսը տվեց: Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին Ռումինիայի դեսպանը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր, որտեղ ընդգծեց Ադրբեջանում ունեցած իր երկրի էներգետիկ շահը:

ՕՍԿԱՆՅԱՆ` ՆԱԽԱԳԱՀ

Ըստ որոշ տեղեկությունների, 2013-ին սպասվող նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է պատրաստում առաջադրել նաև նախկին արտգործնախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Օսկանյանը: Նրա առաջադրումն, իհարկե, լոկ ձևական է լինելու, քանի որ Օսկանյանը պատրաստվում է դառնալ մի շարք ընդդիմադիրների թեկնածուն և ձայներ տանել այլ թեկնածուներից:

Իմ երեխային ինձանից լավ պահող չի լինի - պնդում է Արամ Մանուկյանը

Ազատության հրապարակում շարունակվում են ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները: Իսկ երկխոսությունը շարունակելու համար իշխանական կոալիցիան պահանջում է դադարեցնել հանրահավաքները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱԵՎ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթն արժանացել է ինչպես մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքական գործիչների և վերլուծաբանների քննարկմանը: Այդ ելույթում արտաքին գործերի նախարարը հստակորեն շարադրել է Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի հարցում:

Հենց էսպես էլ ապրում ենք

ՀՀ նախագահը` ՄԱԿ-ում, ՀԱԿ¬ը` հարթակում, գնաճը` բարդակում, հույսը` վանդակում, տրտունջը` հատակում: :

Ուրախ խաղ` «արջաորս»

Մինչև ՌԴ ընտրությունները կբեմականացվի Պուտինի սցենարով գրված «ուրախ արջաորս» ներկայացման առաջնախաղը: :

Ռ. Քոչարյանին «ֆուկ են անում», իսկ Մեդվեդևը և Պուտինը փոխատեղվում են

Ըստ վերլուծաբանների` Հայաստանը լինելով շախմատային գերտերություն` գերադասում է «խաղալ» ռուսական շաշկի, որում կողմերից մեկը մյուսին ֆուկ է անում: Իսկ ՌԴ¬ում հարգի է «հայկական» շախմատը, որտեղ ռակիրովկան (փոխատեղումը) գրեթե պարտադիր է:

Բարձրաստիճան պաշտոնյայի կինը` ամուսնուն

- Не ПЛАЧ дорогой, ПЛАЧидо невредный.::

Չարությունից կուրացե՞լ ենք…

Զարմանալի ժողովուրդ ենք: Ավազակային բանդայի ձերբակալման առիթով փոխանակ ուրախանանք, դեռ ոմանք էլ չարախնդում են, որ ավազակները թալանել են այլ նախկին պաշտոնյաների և մեծահարուստների տները:

Ոչ թե 1+1, այլ` 100 X 100

Չէ, Նիկոլ ջան, գումարման գործողությունները ՀԱԿ¬ին այլևս չեն փրկի: Գործի դիր բազմապատկման աղյուսակը:

Քոչարյան-Պուտին երկխոսությունից

ՔՈՉԱՐՅԱՆ ¬ Հիշո՞ւմ ես, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այն բարի ժամանակները, երբ իրար հետ դահուկ էինք քշում, որսորդության ու ձկնորսության գնում: ՊՈՒՏԻՆ ¬ Հիշում եմ, իսկ դու տեղյա՞կ ես, որ Սերժ Ազատիչի հետ ձիԱՐՇԱՎարանում գլոբալ խնդիրներ էինք քննարկում, ոչ թե ձիերի, այլ համատեղ միջազգային ԱՐՇԱՎների վերաբերյալ:

1-2 պարբերությամբ

Գործարարությամբ զբաղվելն Ադրբեջանում հետզհետե անհնար է դառնում: Միայն այս տարվա մի քանի ամիսներին երկրում մի քանի տասնյակ ընկերություններ են փակվել:

Միլիարդներ` կեղծված բուժպատրաստուկներով

Ռուսաստանյան հանցախմբերն ու նրանց չինացի գործընկերները միլիարդավոր դոլարներ են վաստակում` ինտերնետի միջոցով կեղծված և չարտոնված դեղորայք վաճառելով և հազարավոր մարդկանց վտանգի ենթարկելով. գրել է The Guardian¬ը:

ՀՀ պաշտպանության նախարարի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրին, Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և այդ ուղղությամբ Դաշինքի աջակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ զինված ուժերի 16 սպաների տրամադրվեցին ծառայողական բնակարաններ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ զինված ուժերի 16 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՏԱՆԳՈՒՄ Է

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը հոկտեմբերի 5-ին ադրբեջանական կողմի դիպուկահար գործողությունների կապակցությամբ Ջ գործողությունները, որոնց հետևանքով հոկտեմբերի 5-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը և Խաչատուր Հրանտի Սուքիասյանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհվել է զինծառայող Յուրի Արամի Սարգսյանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլև վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետևանքների համար:

«Մեր տանկային ստորաբաժանումները կայացած են»

Վաղը Տանկիստի օրն է: Շուրջ 2 տասնամյակ առաջ Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց` ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումներ:

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ

Երանելի է այն այրը, մանավանդ` պետական պաշտոնյա ու քաղաքական գործիչ, ում անկաշառությանը հավատում և ում անկաշառորեն սիրում են հենց պաշտոնավարման ընթացքում: Անդրանիկ Մարգարյանը սակավաթիվ այդ այրերից էր:

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ. անդրադարձներ Առողջ համագործակցության ոգով

Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, «Ազգային համագործակցութ յուն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ ՍԱԴՈՅԱՆ: - Սփյուռքահայերին մեծապես ոգևորած համաժողովը հետագայում որքանո՞վ կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը. այս և մի քանի այլ հարցերի շուրջ է մեր զրույցը:

Հյուրասրահ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՄԱ ՎԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ, ՀԵՆՑ ԱՌՈՂՋԱՆԱՄ` ՄԻ ԿԱՐԳԻՆ ԿԶՐՈՒՑԵՆՔ»

Վանուշ Խանամիրյանի հետ հարցազրույցի տեքստն արդեն պատրաստել էի և առիթ էի փնտրում նրա հետ հանդիպելու, սղագրությանը ծանոթացնելու համար: Չէի շտապում, որովհետև գիտեի, որ վատառողջ էր:

ԳՈՐԻՍՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի Վաղարշյանի անվան թատրոնում մտահոգված են հանդիսատեսի խնդրով, իսկ խաղացանկային ներկայացումները հիմնականում դպրոցականների համար են: Իսկ սա նշանակում է, որ մեծահասակ հանդիսատեսը հեռանում է թատրոնից, դերասաններն էլ ուրատեսակ ստեղծագործական անբավարարվածություն են ապրում:

Խոսքի ազատություն է. ինչ արած Օբամայի խոսքն են ընդմիջել

Միացյալ Նահանգների նախագահի թիկնապահները հեռացրել են Օբամայի խոսքը կոպտորեն ընդմիջած տղամարդուն: Նախագահը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Բլյուզի տանը, իսկ մոլեռանդ մի հավատացյալ բարձրաձայն կրոնական կոչեր է արտասանել` խոսքամիջոց վիրավորելով Օբամային. - Հիսուս Քրիստոսն Աստվա´ծ է:

համեմատել են Հիտլերի հետ Այն էլ` ուղիղ եթերում

Ամերիկացի երգիչ Հենկ Ուիլյամսը Fox News հեռուստաալիքով կազմակերպած շոուում ԱՄՆ¬ի նախագահին անվանել է «Նեթանյահուի հետ գոլֆ խաղացող ֆյուրեր»: Նա «ընդամենը» իր կարծիքն է հայտնել 2012¬ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների մասին:

Երկրամերձ աստղակերպերը

ՆԱՍԱ¬ի աստղագետները հաշվարկել են մեր մոլորակի մերձակայքում գտնվող աստղակերպերը և հայտարարում են, որ հիմա իրենց հայտնի են գրեթե բոլոր երկնային այն մարմինները, որոնք կարող են վտանգավոր լինել Երկրի համար: Տվյալները ստացվել են «Ուայզ» աստղադիտակի միջոցով, որն ավելի քան մեկ տարի պատճենել է տիեզերական տարածությունները:

Ո՞նց են քայլելու Մարսի վրա

Խոսքն, իհարկե, տիեզերագնացների մասին է. ինչպե՞ս են նրանք քայլելու Հրատ մոլորակի մակերեսով, ո՞ր քայլվածքն ավելի հարմար կլինի: Այս հարցերի պատասխանը հնարավորինս առարկայացնելու համար ավստրալիացի մասնագետ Ադամ Նորտոնը ստեղծել է հատուկ վարժասարք (տեղեկացրել է Hi-tech¬ը):

Նրանց մուտքն արգելվում է

Բրիտանիայում հաստատվել է «Մագնիտսկու ցուցակը», համաձայն որի` Hermitage Capital հիմնադրամի իրավախորհրդատու Սերգեյ Մագնիտսկու մահվան համար մեղադրվող պաշտոնյաների մուտքն այդ երկիր արգելվում է: Բրիտանական ԶԼՄ¬ների տվյալներով` ռուսաստանյան 60 պաշտոնյաներ անցանկալի անձինք են ճանաչվել այս երկրում:

Բա կինը ավտոմեքենա կվարի՞

Սաուդյան Արաբիայում մի կին հանդգնել է խախտել կանանց ավտոմեքենա վարելու արգելքը և դատապարտվել է… մտրակի 10 հարվածի: Նման դատավճիռ կայացվել է 2 օր հետո արքա Աբդուլայի այն հայտարարությունից, որ 2015 թվականից իրենց երկրի պատմության մեջ առաջին անգամ կանանց կթույլատրվի քվեարկել և ընտրվել իշխանության տեղական մարմիններում:

Թաջ¬Մահալը կարող է փլվել

Աշխարհի ամենահռչակավոր ճարտարապետական այս կառույցի «գլխին», իսկապես, փլուզման սպառնալիք է կախված: Ընդ որում, հնդիկ բնապահպանները հավաստիացնում են, թե դա կարող է տեղի ունենալ առաջիկա 5 տարիներին:

Ոչ թե օձը` մարդուն, այլ մարդն է կծել օձին

Եվ անասնաբույժները ստիպված են եղել մի քանի կար դնել 2 մետրանոց սողունի վերքին: Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սակրամենտո բնակավայրի սուպերմարկետներից մեկում:

Նորաձև է դարձել առցանց¬հարբեցողությունը

Սոցիալական ցանցերն այնքան հիմնավոր են մուտք գործել հատկապես ամերիկացի ու եվրոպական երիտասարդության առօրյա, որ նրանցից շատերը նախընտրում են Facebook¬ով նաև խմել «դեմ հանդիպման» (տեղեկացրել է Reuters¬ը): Բարեր այցելելու կարիքն էլ այլևս չկա. այսպես կոչված վիրտուալ խրախճանքներն էլ վատ չեն նրանց համար:

Նրանց զոհերն էլ ինտերնետում են

Ոստիկանությունը մոսկվացիներին խնդրել է` իրենց անձնական տվյալները չտեղադրել սոցցանցերում, որովհետև մարդկանց հեռախոսահամարները, նշանաբառերը, հասցեները կարող են հայտնվել խարդախների ձեռքում: Ընդգծենք` խոսքը պաշտոնական հաղորդագրության մասին է, որին անդրադարձել են լրատվամիջոցները: