ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է` ՉՍՊԱՍԵԼՈՎ ԱՐՏԱՀԵՐԹԻՆ

Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների ջերմացումն արագ շախմատի ընթացքով պատկերացնողները փաստորեն սխալվում էին: ՀԱԿ վերջին հանրահավաքը վերջնականապես ապացուցեց, որ լավագույն տարբերակը քայլ առ քայլն է, և թեժ ամառը հետայսու միայն մեղմ քաղաքական զարգացումներ է խոստանում:

ՔՉՈՎ ԿԳՈՀԱՆԱՆ

Երևանի քաղաքապետը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է, որ Չինաստանից ներկրվող շուրջ 200 ավտոբուս մի քանի շաբաթ հետո Երևան կհասնի: Ըստ քաղաքապետարանի տրանսպորտային վարչությանը մոտ կանգնած աղբյուրների` առաջին հերթին շահագործումից դուրս են մղվելու այն «Գազելները», որոնց գործածութ յան բոլոր հնարավոր ժամկետները վաղուց են գերազանցվել:

ԾԱԽՍԻ ՏԱԿ Է ԸՆԿԵԼ

Տիգրան Կարապետյանը չափազանց զայրացել է, երբ վերջին ասուլիսից հետո բոլոր թերթերում կարդացել է իր սպորտային մեքենայի տեխզննման կտրոն և ԱՊՊԱ չունենալու մասին լուրը: Նա խոստովանել է, որ հանդիպումից հետո իրեն թվացել է, թե լրագրողներն ընդամենը կատակում են` հետաքրքրվելով գոյություն չունեցող կտրոններով:

ՓԱԿՈՒՂԻ

Մարտի 1¬ի գործով քննչական խմբի ղեկավարը հայտարարել է, որ տեղի ունեցածը բացահայտելու նոր ջանքերը շոշափելի արդյունք չեն գրանցում: Վահագն Հարությունյանի խումբն արդեն քանի ամիս ցույց է տալիս, թե հնարավորն է անում` տեղի ունեցածի վրա նոր լույս սփռելու ուղղությամբ:

ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՆ «ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ» ԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵԼ

Ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, «Ալրաղացի Լյովին»` պատգամավոր Լևոն Սարգսյանին, իշխանությունները հասկացրել են, որ նրա մասնակցությունը ցանկալի չէ 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Լևոն Սարգսյանն այն եզակի պատգամավորներից է, ով չափազանց քիչ է հայտնվում խորհրդարանում, չի մասնակցում օրենսդիրի քննարկումներին:

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՏՆՕՐԵՆ ՉԷ

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչպես գիտենք, նաև աշխարհում ամենաթանկ սակագներն ունեցող ընկերություններից մեկի` «Ղարաբաղ -տելեկոմ»-ի գլխավոր տնօրենն էր: Այս ընկերությունը մեծ գերշահույթներ է ապահովում իր համար` Լեռնային Ղարաբաղում համացանցային կապն անհասանելի պահելով հազարավոր մարդկանց համար, որովհետև ամսավճարը կազմում է մոտ 35 հազար դրամ:

ԿԱՐԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ... ՄԻԼԻՈՆԱՏԵ՞Ր Է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանը, ով վերջերս է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իրեն պատկանող «Էկրտակտ» ՍՊԸ միջոցով, ոչ հիմնավոր փաստաթղթերով, շատ էժան գներով Հայաստան է ներկրել վակուումային անջատիչներ:

ԳՅՈՒՄՐԻՆ ՎԱՐԴԱՆԱԿԵ՞ՐՏ ԿԴԱՌՆԱ

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` այստեղ պատրաստվում են հանրաքվեի` վերանվանելու քաղաքը:

ՀԻՄԱ ԷԼ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱ՞ՆԸ

Որոշ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ ահա, մի քանի օրից, իր պաշտոնին հրաժեշտ է տալու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Եվ խոսակցությունների հետ էլ` շրջանառվում են «հավանական» թեկնածուների նոր անուններ:

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է

Տարածվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 1-ից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գեղարվեստական ղեկավար կունենա: Թատրոնում մեզ տեղեկացրեցին, որ արդեն քննարկվել է անվանի կինոգետ, թատրոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ և մշակույթի նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի թեկնածությունը:

Հա՞ որ....

Այս օրերին Երևանում անցկացվող մասոնների տասնօրյա ժողովը աղմկահարույց բացահայտումներով չի խոստանում առանձնանալ: Հայտնի է, որ այս հավաքին մասնակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային հայտնի գործիչներ, ովքեր, ինչպես միշտ` հնարավորն անում են` իրենց մասնակցությունը գաղտնի պահելու ու հատկապես լրատվամիջոցներից հեռու մնալու ուղղությամբ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱՌՈՑ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ»

Ռուսաստանի Պետդումայում սկանդալ է հասունանում:

Պատկերացնո՞ւմ եք` հայ¬թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի

...Եթե Ադրբեջանը լեռնային¬ղարաբաղյան հակամարտությունը կարգավորի ռազմական ճանապարհով»,¬ հոխորտացել է Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդորդին: Հոխորտանքն էլ «եթե»¬ների շարքից է` տիպիկ ադրբեջանական տրամաբանությամբ:

ՀԱԿ-Ն ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞

Ընդդիմության վերջին հանրահավաքից առաջ սպասում կար, թե հնչելու են նոր տեսակետներ ու նոր մոտեցումների հրահանգներ, և ընդդիմությունը ներկայացնելու է հետագա անելիքների ծրագիր... Սակայն հանրահավաքում հետաքրքրություն չծնեց նույնիսկ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որի «ամենակարևոր» միտքն այն էր, թե Կազանում ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, սակայն ինքը չի կարող խոսել դրա մասին ու գնահատել, որովհետև չունի համապատասխան տեղեկատվություն... Հանրահավաքի սցենարը փոփոխություն չկրեց նաև կազմակերպված երթից հետո, և բոլորը բաժանվեցին` մեկ ամիս անց նույն հրապարակում հավաքվելու կոչով:

Այս ընտրությունները պետք է ջրբաժանային լինեն. թե´ իշխանությունների, թե´ ժողովրդի համար

«Ավանգարդի» հյուրն է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի, Հայաստանի ապրանք արտադրողների միության, Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԸ: - Որպես Հանրային խորհրդի անդամ, Դուք այսօր մեր երկրում առկա խնդիրներից ո՞րն եք համարում մյուսներից առավել հրատապ, որի վրա կհրավիրեիք Հանրապետության նախագահի ուշադրությունը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Շուրջ 40 տարի առաջ կառուցված Բաքվի առաջին 16 հարկանի բարձրահարկը տեղական իշխանություններն օրերս հողին են հավասարեցրել: Իլհամ Ալիևը հանկարծ գլխի է ընկել, որ այս շենքի բնակարանների պատուհաններից իր նստավայրի նոր բակը լավ է երևում, իսկ բնակիչների շրջանում իր անցուդարձի հանդեպ հետաքրքրա սերների պակաս չի զգացվում:

Հրանտը գրանտից բան չի հասկանում

ՀԱԿ¬ից տեղեկացնում են, որ իրենք ոչ թե քաղաքական վարկ են տրամադրել ՀՀ իշխանություններին, այլ` գրանտ, այնպես որ (Գ)րանտ Բագրատյանի տեսակետը իրականությանը չի համապատասխանում: Նա պարզապես առանց շահի կյանքում ոչինչ չի պատկերացնում:

«Լավ» բաներ, որ ժողովրդին պետք չեն

Տնտեսական մրցակցության պաշտպանության խնդրով զբաղվող հանձնաժողովը պարզել է, որ միակ ոլորտը, որտեղ մենաշնորհային դիրքը չարաշահողներ չկան, դա մարմնավաճառների «շուկան» է: ԿԲ¬ն էլ պարզել է, որ նույն այդ շուկայում գնաճ ընդհանրապես չի արձանագրվել:

Օթելլոյի դերակատարները

Որքան էլ ընդդիմադիր ուժերը երդվեն, որ իրենք չեն խանդում, բայց երկխոսություն բառը նրանց պատկերանում է Դեզդեմոնայի տեսքով, որին հաճույքով կխեղդեին: Մնում է պարզել, թե դեռ քանի˜ Օթելլո է ասպարեզ գալու:

Շանս  իմ շանը

Ըստ կոնգրեսականների` երկխոսության առաջարկով իրենք ոչ միայն իշխանություններին, այլև պետությանը ավելի ժողովրդավար դառնալու շանս տվեցին: Բա լավ, նախկինում ինչո՞ւ էին առաջնորդվում «շանս քսի կտամ» կարգախոսով:

Ազգային գործընթաց

Սևանի լողափերը` մասամբ «ազգայնացվեցին», մնում է «ազգայնացնել» Անթալիա մեկնելու բնազդով համակվածներին: :

Ամենահիասթափվող պետությունը

Շուտով ԱՄՆ¬ում լույս կտեսնի «Հիասթափվածները` պատմավավերագրական ժողովածուի 10 հատորյակը, որտեղ մանրամասն կներկայացվեն Սպիտակ տան անհամար հիասթափությունները Իսրայելից, Պաղեստինից, Իրաքից, Աֆղանստանից, Իրանից, Աֆրիկյան երկրներից, Թուրքիայից, Ռուսաստանից, իհարկե նաև ԼՂՀ հարցով` բանակցային գործընթացներից: :

Կատակից լուրջ մեկ քայլ է

Երբ իշխանություններին կատակով առաջարկում էինք հերթական ընտրություններն անցկացնել ժամկետից մեկ օր շուտ, որ արմատականներն անունը դնեն «արտահերթ» և սրտները հովանա, երևակայել անգամ չէինք կարող, թե Ստեփան Դեմիրճյանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ կհայտարարի. - Արտահերթ ընտրությունները ընդդիմության համար ինքնանպատակ չեն, բայց պետք է տեղի ունենան` թեկուզ հերթական ընտրություններին մնացած լինի մեկ օր:

Թուրքն էլ հույսը կտրեց

Քանի որ իշխանություն¬ընդդիմություն երկխոսությունն Արևմուտքի աչքում իրոք բարձրացրեց ՀՀ հեղինակությունը, նեղսրտած Էրդողանը երեք բառանոց հեռագիր ուղարկեց Լ. Տեր¬Պետրոսյանին «Եվ դո՞ւ, Բրուտոս...»: :

Հետևեք, բայց մի սևեռվեք

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ ներքաղաքական իրադարձություններին չափից ավելի սևեռուն հետևելն առաջացնում է ոչ միայն կարճատեսություն, տեսողական խաբկանքներ, դալտոնիզմ, այլև հավասարակշռության կորուստ, տենդ, գրգռվածություն, զգայախաբություն, ընկճախտ և թուլամտություն: :

21-րդ դարի հրամայականը

Հզոր, ժամանակակից ռազմական պահանջներին համապատասխանող զինված ուժեր ունենալը մեր երկրի համար եղել և մնում է առաջնահերթ անհրաժեշտություն, հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում: Բանակի մարտունակության բարձրացմանը, կատարելագործմանը միտված որոնումները մշտապես ուշադրութ յան կենտրոնում են, ձեռնարկվող քայլերը` շարունակական:

Տարեգրության այս օրը

6 հուլիսի 1991 թվականի հուլիսի 6-ին հետ շպրտվեցին ԼՂ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա հարձակված ադրբեջանական խոշոր ուժերը: ՆԱԶԱՐԲԱԵՎ Նուրսուլթան Աբիշևիչ . Ղազախստանի առաջին նախագահը (1991-ից):

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԵԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆՆԵՐԻ տոհմն իր հերոս զավակներով է հայտնի: Հանուն հայրենիքի զոհված Համբարձում պապիկին Ռուդիկ թոռը չէր էլ տեսել, բայց երևի հենց նրանից էր ժառանգել խիզախությունը:

Ցավ սրտի ցավ «մխիթարանք»

Ու մխիթարանք կոչվածն էլ ինքնախաբեություն է կամ ինքնաբացահայտում: Ամենալուրջ տոնով Trend¬ը տեղեկացնում է, ԱՄՆ¬ում հիմնադրված ու այնտեղ գործող «Ղարաբաղ» հիմնադրամը «ԱՄՆ¬ի պատմության մեջ առաջին» անգամ փոստային դրոշմանիշներ է թողարկել` նվիրված Ղարաբաղին:

Բարեկամասեր Շիմոն Պերեսը

Ոչ հեռու անցյալում ռազմաքաղաքական ոլորտում սերտորեն համագործակցող Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բախումնալի դարձան: Պատճառն անցյալ տարի մայիսի 31¬ի միջադեպն էր` երբ իսրայելցի զինվորականները հարձակվել էին «Ազատության նավատորմիկ» պահակային նավախմբի վրա, որը հումանիտար բեռներով ուղևորվում էր Գազա:

Մայրահայհոյ լրագրողը

Քաղաքագետ, լրագրող Մարկ Հոլպերինը մի պահ մոռացել է, որ իր այդ հարցազրույցն ընթանում է MSNBC հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Կրիաները դեմ են արագությանը

Ինքնաթիռների արագությո՞ւնը նրանց դուր չի եկել, թե՞ դրանց աղմուկն է գրավել: Գուցե պարզապես թռչել են որոշել և Նյու¬Յորքի խոշորագույն օդանավակայանում մի մեծ խումբ կարգազանց կրիաներ են հայտնվել:

88 ՏԱՐԻ ԵՎ ՄԵԿ ԱՄԻՍ

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Ռաֆայել ՋՐԲԱՇՅԱՆԸ հայ թատերական արվեստի երևելիներից է, ապրող դասական, ում վաստակը չափազանց մեծ է թատերական կրթության ասպարզում:

ԴԱՇՏԵՆՑԻ ՊՈԵՄԻ ԲԵՄԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

«Ֆայտոն Ալեքը» պոեմի բեմադրությունը Հ. Պարոնյանի անվան թատրոնում 2010 թվականին լրացավ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարուց մի փոքր անց, շարունակելով դաշտենցյան անդրադարձումները, Հ. Պարոնյանի անվան թատրոնը ներկայացրեց «Ֆայտոն Ալեքը» պոեմի բեմական արտացոլումը` դիմելով բարդ գեղարվեստական փորձարարության:

Իտալիայի «գաղտնի կառավարիչը»

Դեռևս 2-3 շաբաթ առաջ երկրում քչերը գիտեին, թե ով է Լուիջի Բիզինյանին: Հիմա արդեն հայտնի է, որ տարիներ շարունակ նա իր վստահելի մարդկանց «ներդրել» է իշխանության բարձրագույն օղակներում և նրանց միջոցով վարկաբեկիչ փաստեր էր հավաքում` իշխանավորներին նենգասպառնալիքի ենթարկելու համար:

20 հազար լարի` հեռուստաշոուում

Շախմատի աշխարհի երբեմնի չեմպիոն, Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովն այս անգամ Վրաստան էր այցելել բուհերում մի քանի դասախոսություն կարդալու` «XXI» դարի աշխարհաքաղաքական մարտահրավերները» թեմայով: Նա նաև հանդիպումներ էր ծրագրել երկրի Շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

«Զիգֆրիդի» պաշտպանական գիծը

1941 թվականին, պատերազմի բռնկման հետ միաժամանակ, Ֆրանսիայի ճակատամերձ շրջաններում առանց դատ ու դատաստանի գնդահակարվեցին բոլոր գողերը, խարդախները և քրեական այլ տարրերը, որոնք այդ պահին անգամ դատապարտված էլ չէին և գտնվում էին ազատության մեջ: Գնդակահարության համար հիմք էր ծառայում ոստիկանության գործակալների զեկույցը:

Դաստիարակ շները

Հետաքրքիր է, որ քաղաքակրթված աշխարհում այսօրինակ դեպքերն այլևս եզակի չեն: Առժամանակ առաջ նույն սենյակում շների հետ ապրող երեխայի մասին էինք պատմել:

Մերկ` կետերին հյուր

36-ամյա գիտնականուհին կարողացել է վարժեցնել ավելի քան մեկ տոննանոց երկու բևեռային դելֆինների: Հսկայամարմին այդ կաթնասունները կողմնակի անձանց չեն հանդուրժում, և որպեսզի նրանց չանհանգստացնի, Նատալյա Ավսեյենկոն որոշել է նրանց մոտ` ջրի խորքերը սուզվել բացարձակ մերկ:

Անզավակ հո չէի՞ն մնա

Պիեռ Թիվիլոնն ու նրա կինը` Էլեյնը, երեխաներ չունեին և չէին ուզում անժառանգ մնալ: Բայց քանի որ ամուսինը կենդանաբանական այգու տեր էր, կնոջն ասել է, թե ցանկանում է տուն բերել գորիլային:

Որ տարիքում է կինն ամենագեղեցիկը

Պնդողներ կլինեն, որ կանայք բոլոր տարիքներում էլ գեղեցիկ են, բայց ամենամեծ գեղեցկությունը ջահելությունն է: Խնդիրն հենց այն է, որ բոլոր տարիքներում էլ կարելի է երիտասարդ երևալ, բայց բրիտանացի գիտնականները ճշտել են, թե կանայք ամենագեղեցիկը 31 տարեկանում են: