ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՁԵ՞Զ ԻՆՉԻ ՊԱՏԵՑ

Այո, Հայաստանից լայնամասշտաբ արտագաղթը մեծագույն ցավ է և շուտափույթ կանխում պահանջող օրախնդիր հարց: Բայց թե ադրբեջանցիք ինչո՞ւ են իրար խառնվել` փոքր¬ինչ անհասկանալի է:

ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարների` օրերս կայացած հավաքը զարմանքով արձանագրել է, որ Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության խոստումնալից ընթացքը վեր է եղել իրենց բոլոր պատկերացումներից: Նշված քննարկմանն ակտիվորեն մասնակցող որոշ պատգամավորներ նշել են, թե իրենք բացարձակապես չպետք է կարևորեն որոշ քաղուժերի շրջանում առկա դրական վերաբերմունքը:

ՇԱՆՏԱ՞Ժ ԵՆ ԱՆՈՒՄ

Վերջին հանրահավաքից առաջ միջմարզային երթուղայինների տերերի հասցեին հնչած մեղադրանքները, թե նրանք դիտավորյալ են Երևան եկող միկրոավտոբուսների թիվը սահմանափակել, տարակուսանք է առաջացրել դրանց գծատերերի շրջանում:

ԴՐԱՄԸ ՏՈՒԺԵ՞Ց

Դոլարի փոխարժեքի աճը պարզվում է, որ այս անգամ տեղի է ունեցել Կենտրոնական բանկի ուղղակի միջամտության արդյունքում:

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԵՄ

Վերջին օրերին Արմավիրի մարզում ոմանք սկսել են լուրեր տարածել, թե այժմ արձակուրդում գտնվող մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրաման յանը վերադարձից հետո այլևս չի պաշտոնավարելու: Լուրեր տարածողները նշում են, որ Ղահրամանյանին մարզպետի պաշտոնում փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը:

ԵՐԿՈՒՍԻՆ ԷԼ ԴԵՄ ԵՆ

Ոստիկանության վերնախավում տիրող անհամաձայնությունների և փոխադարձ մեղադրանքների մասին խոսելով` որոշ աղբյուրներ պնդում են, որ այժմ չափազանց լարված են գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հարաբերությունները: Գլխավոր ոստիկանապետը Նազարյանին մեղադրում է, թե նա լրատվամիջոցներին պատվերներ է տալիս` քննադատելու Ալիկ Սարգսյանին:

ՕԵԿ-Ն ԱՆԴԱՄՆԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ

Այս օրերին «Օրինաց երկրի» մի շարք ակտիվիստներ շրջում են մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին խնդրում` անդամակցել կուսակցությանը: Ժամանակին հորինված «տնից տուն» ծրագիրն այժմ նպատակ է հետապնդում հավաքագրել մարդկանց, նրանց ՕԵԿ անդամ դարձնել ու տանել ընտրությունների:

ԵՐԵՎԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՐՏՈՎ ՉԷ

Ինչպես պարզվում է, Երևանում կազմակեպվելիք մանկական «Եվրատեսիլ»-ին կանոնադրությամբ նախատեսված 18 երկրի փոխարեն, մասնակցելու է 12-ը: Գերմանիան, որը պնդում էր, թե չի հասցրել ժամկետների մեջ տեղավորվել ու հայտ ներկայացնել` հրաժարվել է հայտ ներկայացնել անգամ ժամկետների երկարաձգումից հետո էլ:

Հա՞ որ...

Սառը ջուր վաճառողի հոգեբանությամբ առաջնորդվելով` կաթնամթերք արտադրող ընկերությունները սկսել են օգտվել պահանջարկի սեզոնային աճից` թանկացնելով թթվասերը, կաթնաշոռը և, հատկապես, թանն ու մածունը: Հետաքրքիր է, որ նոր գնաճը նրանք բացատրում են կովերի «կամակորությամբ»` հայտարարելով, թե տարվա այս հատվածում ավանդաբար կաթնատվության անկում է արձանագրվում:

Հայ-բելառուսական սուպերմարկետի գովազդը

Երեկ` օգոստոսի 4-ին, կայացավ ՀԱԿ-ի և իշխանությունների աշխատանքային խմբերի (կամ պատվիրակությունների) թվով չորրորդ հանդիպումը: Երկար ժամանակ քննարկման նյութ և այսօր վերջապես իրականություն դարձած երկխոսությունն ամենատարբեր գնահատականների ու բնութագրումների է արժանանում այլ քաղուժերի կողմից:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԾՆՎՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

- Ինչ տեղի կունենա, եթե մենք հասնենք հերթական ընտրության: Ի՞նչ տեղի կունենա:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Երևան¬Թբիլիսի գնացքի հետ տեղի ունեցած միջադեպը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել Վրաստան մեկնող հայ զբոսաշրջիկների շրջանում:

Երդվել է չեղած բանի վրա

Երբ «Ժառանգությունը» ակնհայտ նախանձելով հարյուրերորդ անգամ հայտարարեց, թե ՀԱԿ¬իշխանություններ երկխոսությանը նախանձով չի վերաբերվում, նրան առաջարկեցին երդվել: «Ժառանգությանս արև»` երդվել է Ր. Հովհաննիսյանը` թաքցնելով քաղաքական «սնանկացման» և ժառանգության կորստի փաստը:

Նոր «երգ» չի հորինվել

Ըստ լուրերի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները գրեթե նույն կերպ են արձագանքել Մեդվեդևի առաջարկներին. - Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել: Պարում են ԼՂ հարցի շուրջ, Երեկ` ԱՄՆ¬ն, այսօր` դու, վաղը` ԵՄ¬ն:

Մինսկի խմբի հուսահատ խոստովանությունը

Շեքսպիրի խոսքերով - Թող Հերկուլն անի ինչ¬որ կարող է, Կատուն կմլավի, շունն էլ կհաչի... ::

Նորօրյա անեկդոտ

Տղամարդը սովորականից շուտ տուն է գալիս և տեսնում կնոջը սիրեկանի հետ անկողնում. - Էս ինչ ես անում,¬ ցնցված ու ապշած հարցնում է կնոջը: - Ոչինչ, պարզապես երկխոսում ենք,¬ պատասխանում է կինը:

Փակուղիների նմանություն

ՀԱԿ¬իշխանություններ երկխոսությունը որոշ նմանություն ունի ԼՂ շուրջ ընթացող բանակցություններին: ՀԱԿ¬ը չի ուզում ճանաչել գործող իշխանության «անկախութ յունը», իմա` լեգիտիմությունը, ՀՀ ղեկավարությունն էլ չի ուզում ետ վերադարձնել ՀՀՇ¬ից «ազատագրված» իշխանական տարածքներից թեկուզ մեկ թիզ:

Եվս մեկ նմանություն. «ջրվող» սպառնալիքներ

Բանակցություններից որևէ արդյունք չլինելու պարագայում, եթե Ադրբեջանը սպառնում է պատերազմը վերսկսել, ՀԱԿ¬ը` երկխոսության միջոցով իր նպատակին չհասնելու դեպքում սպառնում է հեղափոխություն անել: Բայց շուտով սույն գործընթացների արդյունքում ի հայտ կգա ևս մեկ հետաքրքիր զուգահեռ:

Փոխա՞նը քեզ պիտի խայտառակի...

Մանդատից զրկվելը նույնպիսի խայտառակություն է, ինչպես` փոխանով զբոսնելը, կարծում են որոշ երեսՓՈԽԱՆներ: :

Շենքերի երեսն էլ մաքրվեց

Քաղաքապետի յուրաքանչյուր քայլն ուղղված է քաղաքի «երեսը լվանալուն»: Ցավոք` առայժմ այդ արտահայտության ամենաուղղակի և ոչ թե «խորքային» իմաստով:

ՀԱԿ հոմանիշների բառարանից

Արտահերթ ընտրություններ - Երջանկության մեխանիկա Հերթական ընտրություններ- Նկարչության մեխանիկա Երկխոսություն - Դժբախտ երջանկություն Իշխանափոխություն ¬ Հոգեդարձ ըստ ՀՀՇ «Ավետարանի» ::

Ապրենք` հոգևորով

Այս տարի էլ ծիրանի փոխարեն «Ոսկե ծիրան» «կերանք»: Հայաստանում փառատոների և փառամոլների պակաս չի զգացվում:

Ձև և բովանդակություն

Եթե Կառավարության շենքի վրա թմբուկ կառուցվի, գործադիրի գործունեությունը թմբկահարելու կարիք չի՞ զգացվի: :

Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հուլիսի 1-ից 31-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1100 անգամ Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք:

Տարեգրության այս օրը

1992 թվականի օգոստոսի 5-ին ԼՂ-ի հարցով Եվրակազմակերպության 11 երկրների խորհրդակցություն անցկացվեց Հռոմում, որը, սակայն, դրական արդյունք չտվեց: Նույն օրը ադրբեջանական բանակն Աղդամի շրջանից հրետակոծեց Ստեփանակերտն ու Շուշին:

ՌԵՄԲՈՆ

Գյուղը հպարտ է իր հերոսներով: Այստեղ բոլորը` թե´ մեծ, թե´ փոքր, որպես Ռեմբո են ճանաչում ադրբեջանցի ելուզակների դեմ կենաց ու մահու իր կռիվը տված` հայրենի հող ու ջրի պաշտպան Ռոբերտին:

Ծանր է ծննդավայրի կորուստը: Նրա մասին հիշողությունը անցնում է սերնդե¬սերունդ, դառնում ազգի հերոսական պատմություն: Պատմություն, ուր հերոսանում է նաև հայ կնոջ կերպարը: Այդ կանանցից մեկն է Աննման Հակոբքյոխվյանը:Ի՞նչ էլ անում եմ, մտքով իմ Գետաշենում եմ

Ծանր է ծննդավայրի կորուստը: Նրա մասին հիշողությունը անցնում է սերնդե¬սերունդ, դառնում ազգի հերոսական պատմություն:

ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐ ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Հայ թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկը` ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը 70 տարեկան է: Բարեկրթությունից դրդված` հաճախ կանանց տարիքի մասին չենք բարձրաձայնում, սակայն արվեստագետների տարիքը նրանց ստեղծագործական ընթացքի գրավականն է, յուրատեսակ հանրագու մարն` անցած ճանապարհի:

«Գիշերն է իջնում Երզնկայի վրա» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՆՈՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ

Մանհեթենի «Լարք պլեյ» զարգացման կենտրոնում ներկայացվել է հայկական-դոմինիկյան-բասկյան արմատներով նորաթուխ դրամատուրգ Ադրիանա Սևան Նիկոլզի «Գիշերն է իջնում Երզնկայի վրա» պիեսը: «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի աշխատակիցներից Արամ Արքունի փոխանցմամբ` դա «Մերձավորարևելյան Ամերիկա. ազգային նոր բեմադրությունների նախաձեռնության» շրջանակներում ստեղծված առաջին պիեսն է, որ մեծ բեմ է բարձրանում:

Աստղային եկամուտներ

Forbes¬ը վերջերս հնչեցրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող արտիստի անունը` Լեոնարդո դի Կապրիո: 2010¬ի մայիսից 2011¬ի մայիսն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 77 միլիոն դոլար:

Վան Դամի սիրուհին մերկացել է

¬ Ի՞նչ կա որ,¬ կտարակուսեն շատերը: Ոմանք էլ չարախոսության նոր ձնագունդ կպտտեն:

Վրաստանում գայթակղում են մարիխուանայով

Խոսքը զբոսաշրջիկների մասին է. հատուկ նրանց իշխանություններն առողջարաններում արտոնել են «խոտ» ծխել: Հանգստյան գոտիներում արտասահմանցիների հանդեպ այսպիսի ինքնատիպ հյուրընկալությունն, ինչ խոսք, բազմաթիվ թմրասերների կձգի դեպի Վրաստան:

Մուսուլմանուհիները Եվրոպային ջիհադ են հայտարարել

Ջիհադը իսլամում ընդունված հասկացություն է: Այն արաբերենից թարգմանվում է որպես «ճիգ», «ջանք», և նշանակում է ջանադիրություն` Ալլահի ճանապարհին:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՃԱՄԲԱՐԸ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում պառակտումները խորանում են: Հատկապես օգոստոսի 2-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո նրա մի շարք համախոհներ իրենց դժգոհություններն են հայտնել առաջին Նախագահի դիրքորոշումների առթիվ` ասես հիմնավորելով, որ ՀԱԿ-ը տրոհվել է երկու մասի` Տեր-Պետրոսյանի մերձավորների թիմին առանձնացնելով մյուսներից:

ԴԱՐՁՅԱԼ ԱՆՃԻՇՏ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վիճվարչության գների և միջազգային համադրումների բաժնի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, գնաճը կազմել է 9,4 տոկոս:

Գաղթականների ուղեբեռ

Իտալական առափնյա պարեկները նավամբարում հայտնաբերել են 25 երիտասարդների մարմինները: Սահմռկեցուցիչ այդ ուղեբեռով նավը Լամպեդուզա կղզի էր հասել Լիբիայից:

Նախագահական ինքնաթիռի վերանորոգումը` 410 միլիոն դոլար

Այո, շքեղության սիրահար Նիկոլյա Սարկոզին գրեթե կես միլիարդ է ծախսել` իր մասնավոր Airbus 330 օդանավն արդիականացնելու համար: 82 միլիոն դոլար արժողությամբ նախագահական ինքնաթիռն, այսպիսով հագեցվել է նոր սարքավորումներով` հնգապատիկ թանկացնելով իր արժեքը:

«Ի պատիվ» ամուսնալուծվելու

Միայն հարսանյաց օրը չէ, փաստորեն, այնքան հիշարժան, որի մասին հիշողությունը նորապսակներն ուզում են անվերջ թարմ պահել: Երկու զավակների մայր, 41-ամյա Ջեկի Մուրի համար ամենաերջանիկը երևի ամուսնալուծվելու օրն է եղել:

Ինչպե՞ս էր ընտրում զոհերին

Պարզվում է` նորվեգացի ահաբեկիչը խնայել է երիտասարդական ճամբարի ամենակրտսեր երեխաներին` համարելով, որ դեռ չեն հասցրել նրանց «ուղեղները լվանալ»: Ուտոյա կղզում նրա 69 զոհերից ամենափոքրը 14 տարեկան մի տղա էր:

Համակուրսեցիները կարող են իրար հետ ծառայել

Այսինքն` նույն զորամասում ՌԴ ՊՆ¬ը այսպիսի փորձարարություն է ձեռնարկել, որին մասնակցում են մոսկովյան քոլեջների 250 շրջանավարտներ (գրել է «Իզվեստիա»¬ն): Մոսկվայի զինկոմ Վլ. Ռեգնացկին նշել է, որ բանակի համալրման այս սկզբունքը պետք է որ թեթևացնի նորակոչիկների հարմարվելու ընթացքը:

Մեղվապատանդները

Որ քաղցրասիրությունը վտանգում է մարդկանց առողջությունը` մեզանից շատերը սեփական փորձով են համոզվել: Բայց որ այդ թուլությունը կարող է նաև միջատների գրոհի թիրախ դարձնել գնորդին` հազիվ թե որևէ մեկի մտքով անցած լիներ:

Նո՞ւյնն են, արդյոք, սերն ու ամուսնությունը

Սերը, թերևս, ամուսնության նախապայմանն է: Թեև բոլոր սերերը չէ, որ ամուսնությամբ են ավարտվում: