ՄԻԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԻՐԱՏԵՍ

Նախընտրական շրջանում կառավարություն ձևավորելու նախադեպ անկախ Հայաստանում դեռևս չի արձանագրվել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ և խիստ անսպասելի մահը մեր Հանրապետությանը նման անշրջանցելի պարտադրանքի առաջ կանգնեցրեց:

Երևակայական գլխավոր ինտրիգը և «ֆորսմաժորի» հեռանկարը

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահը անակնկալի բերեց նաև քաղաքական մեկնաբաններին, ովքեր «հընթացս» փորձում են «գլուխ հանել» ստեղծված նոր իրավիճակից` կանխատեսումների «դաշտը» հարստացնելով թարմ սցենարների ցնցող սյուժեներով: Թերևս որոշ լրագրողների «մասնագիտական» թուլությունն է ամենաողբերգական իրադարձություններից անգամ սենսացիա սարքելու խիստ «հաճելի» գայթակղությանը անմնացորդ հանձնվելը:

Ազգային ինքնագիտակցումը և Ախթամարում Թուրքիայի բեմադրած քաղաքական շոուն

Մարտի վերջին շաբաթը նաև կարելի է համարել պատմությունն աղավաղելու, ամեն հայկականը ժխտող` թուրքական քաղաքականության սանձարձակության հերթական դրսևորման շաբաթ: Այն մի շառաչուն ապտակ էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պատմաբաններին թողնելու ջատագովներին:

Իրական հարվա՞ծ, թե՞ հոգեբանական գրոհ

Արդեն երկու շաբաթ է, ինչ աշխարհի տարբեր տեղեկատվական աղբյուրներից լուրեր են «արտանետվում», որ մոտ ժամանակներս, իսկ առավել ստույգ, ապրիլի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն ռազմական հարված է հասցնելու Իրանին: Ըստ այդ համառ պնդումների` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայված իր ռազմաբազաներում արդեն իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին ՀՀԿ խորհրդի նիստից Գյումրի վերադարձի ճանապարհին մահափորձ է կատարվել Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, որի արդյունքում մահացել են նրա ուղեկիցներից երեքը, իսկ երկուսը եւ Վարդան Ղուկասյանը ծանր վիրավորվել են:

ՔԵԶ ՀԵՏ...ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ

Անկախության աներեր գաղափարակիրներն ավելի քան հպարտ են կանգնելու հայոց պետության դրոշի տակ Մեր պայքարն այսօր տեղափոխվել է տնտեսության, պետական շինարարության, մեր երկրի հզորացման, նրա անվտանգության երաշխիքների ապահովման դաշտ£ Այդ պայքարում, ես համոզված եմ, մենք հաղթող ենք դուրս գալու, եւ թերահավատների մոտ սեփական երկրի անկախության անհրաժեշտության գաղափարն այլեւս չի պայմանավորվելու առօրյա կենցաղային դժվարություններով, իսկ անկախության աներեր գաղափարակիրներն ավելի քան հպարտ են կանգնելու հայոց պետության դրոշի տակ£ Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյան :

Ապրիլի 2-ը Հանրապետական կուսակցության հիմնադրման օրն է

Ծննդյան օրն այն առիթն է, երբ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները կրկնակի են արժևորում տոնը: Այդուհանդերձ, վերին նախախնամությամբ, երբեմն համընկնում են վիշտն ու ուրախությունը, և ծննդյան տոնը վերածվում է հիշատակի լուսեղեն խնկարկման:

ՀԺԿ-ն զրկեց ԱԺԿ-ին ընտրական հանձնաժողովներում 36 տեղերից

Համաձայն 2003թ. ձեռք բերված և «Արդարություն» դաշինքի ինը կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնության` թիվ 3 ընտրատարած քային ընտրական հանձնաժողովի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը:

ՀԺԿ-ն զրկեց ԱԺԿ-ին ընտրական հանձնաժողովներում 36 տեղերից

Համաձայն 2003թ. ձեռք բերված և «Արդարություն» դաշինքի ինը կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնության` թիվ 3 ընտրատարած քային ընտրական հանձնաժողովի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը:

Իսկ ժողովրդի համար կարևորը կայունությունն է

- Ինձ մի քանի օր անընդհատ այս հարցերն են տալիս. «Ի՞նչ կփոխվի քաղաքական դաշտում Վարչապետի մահից հետո»: Ես պատասխանում եմ, որ ոչինչ չի փոխվի:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Եթե կա միտում, մածունն էլ սև կներկայացնեն Չպետք է զարմանալ, եթե շուտով ամերիկացիները «հայտնաբերեն», որ հայկական կոնյակը և գինին թույների մահացու դոզա են պարունակում: Նախապատրաստվենք չզարմանալ նաև, եթե առաջիկա ԱԺ ընտրություններին էլ տան շատ ավելի վատ գնահատական, քան, օրինակ, Թուրքմենբաշու ընտրություններին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Ս.թ. ապրիլի 3-ից 4-ը ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղավ Բրյուսելում` մասնակցելով Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը և քննարկվել է վերջինիս գնահատման զեկույցը:

Կ Ո Չ

Արցախյան ազատամարտի մասնակիցներին Ձեզ եմ դիմում, արցախյան ազատամարտի մասնակից մեր ժողովրդի խիզախ զավակներ, մեր ինքնապաշտպանական բազմանուն ջոկատներում ադրբեջանցիների դեմ կռված քաջարի մարտիկներ:

Զինվորական համազգեստը հայրենասիրության խորհրդանիշ է

ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, գնդապետ Ժաննա Առաքելյանը զինվորական համազգեստի մեջ էլ կանացի է, մեղմ ու բարեհամբույր: Նրա ներաշխարհում ներդաշնակորեն համատեղվում են հոգատար մայրն ու բարձրաստիճան զինվորականը, հմուտ տնտեսուհին ու գործնական կինը:

ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շ

Պատվարժան Ռոբերտ Մ. Գեյթս Ընդունեք իմ շնորհավորանքները Ձեր նշանակման և վերջերս կայացած հաստատման առթիվ: Ես տեղյակ եմ, որ Դուք ընտրվել եք Ձեր ներկա պաշտոնին` հաշվի առնելով այն ակնառու հաջողությունները, որոնք Դուք նախկինում ունեցել եք պատկառելի և բարդ կազմակերպությունների ղեկավարման գործում:

Մենք չենք ասում

- Փոխնախագահ Գյուրջյանի հայտարարությունն ու ոգևորությունը, ճիշտն ասած, ես չհասկացա: Ինքը չպետք է ոգևորվեր, որ վերջիվերջո եկեղեցին վերածվել է թանգարանի ու շնորհակալություն հայտներ դրա համար:

Արտը` խախուտ, մահանեն` կարկուտ

Այս տարվա ձմեռը յուրօրինակ լակմուսի թուղթ դարձավ քաղաքն իր ենթակառուցվածքներով կառավարողների համար: Բնությունը մեզ տեսանելի ու հասկանալի դարձրեց, թե որքանո՞վ էին պատրաստ կառավարելու իրենց կառավարելիքը, երբ բնությունը կառավարման ստանդարտներից նրանց մի փոքր դուրս դրեց:

Էլ չի լինի հերվանը

Վաղուց արդեն այս ոլորտի համար նպատակ է ունենալ սեփական կաթսայատուն, այսինքն` անկախ ջեռուցման համակարգ: Այս ուսումնական տարում Երևանի թվով 54 դպրոցներ ունեին այս բարեբախտությունը:

Զրո ամբողջ` նվազ տասնորդականներով

Հաշվետու ժամանակաշրջանում հանրակրթությունը որակապես առաջադիմել է 0,6 տոկոսով: Ի՞նչ է ասում այս թիվը դպրոցի աշխատանքի որակի մասին կամ` ասո՞ւմ է այն, ինչ պիտի ասի:

Բաց նամակ ջավախահայությանը

Սիրելի° ջավախքցիներ, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները ծրագրել են այս տարի սկսել Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը:

«ՈՒԶՈՒՄ ԵՔ ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՒԶՈՒՄ ԵՔ` ՏՐԱՔԵՔ...»

Պարզվում է` բարի համբավը դադարում է ամենաթանկ կապիտալը լինել, երբ այն վերածվում է քաղաքական արժեթղթի: Նույնիսկ իրական բարերարությամբ վարկանիշ ձեռք բերած Ծառուկյանները, ստացվում է` չեն դիմանում քաղաքական նշաձողի ծանրությանը:

Թե ինչպես Սատանան անապատի վերածեց Սիրո պարտեզը

Ամենակարո՞ղ է սերը: Կասկած չկա` կպատասխանեն բոլոր ժամանակների սիրահարները:

Գանձատուփի ներթաքույց խորքերում

Անկարելի է մեր ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն ամբողջությամբ ընդգրկել մշտական, տարեցտարի համակարգվող ցուցադրության մեջ: Արվեստասեր հասարակայնությանը պատկերասրահի մեծ գանձատուփի պահուստային ֆոնդերի մասին առավել հստակ պատկերացում տալու նպատակով, տնօրեն Փարավոն Միրզոյանի անմիջական ղեկավարությամբ, մոտ 35 գիտաշխատողներ մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարում:

«Երկնքից տասը խնձոր ընկավ»

Թեև մարդն իր ապրած կյանքով է օրինակ իր զավակին, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առաքելական ընտանիք կցանկանա իր տանն ունենալ մի գիրք, որի միջոցով իր զավակն աննկատ (ամեն գիշեր քնից առաջ լսելով կամ կարդալով այդ հեքիաթները) կմեծանա որպես հայ քրիստոնյա` փոքրուց արդեն գիտակցելով, որ չի կարելի գողանալ, որ դավաճանությունը վատ բան է, որ ուրիշի ունեցածը քոնը չէ, սուտ չի կարելի խոսել, Աստծո անունը զուր տեղը չի կարելի բերանն առնել... այսինքն` այն, ինչ քարոզում են քրիստոնեական կրոնն ու մեր Առաքելական եկեղեցին: