ԵԼՔ` ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Երկխոսության արդեն իսկ կիսաբացված դուռը Կոնգրեսի ապրիլվերջյան հանրահավաքն առանձնացրել էր բոլոր նախորդներից: ՀԱԿ ընտրազանգվածն այդ անգամ ոչ միայն անարգել կերպով Ազատության հրապարակում լսեց իր բանախոսներին, այլ նաև լիարժեք դարձան նրանց հույսերը` առաջիկա շաբաթներին մարտի 1¬ի առիթով ձերբակալվածներին իրենց շարքերում տեսնելու:

ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թեև հին ու ծանոթ գներին վերադառնալու խոստացված ժամանակը գրեթե եկել է, սակայն գոնե անզեն աչքով փոփոխություններ դեռևս չեն նկատվում: Գործարարները հավանաբար հաշվել են, որ «վերջնաժամկետը» հաջորդ ամսվա ավարտին է լրանում, և ձգտելու են ժամանակ շահել:

14 ՄԻԼԻՈՆ ՎՃԱՐԵԼ Է

Ռուբեն Հայրապետյանի և Սուքիասյանների միջև առկա հակասությունները կարծեք թե վերջնական լուծում են ստանում: Հանքային ջրերի հայտնի գործարանին տիրացած Նեմեց Ռուբոն օրերս հայտարարել է, թե «Բջնիի» նախկին տերը հսկայական պարտքեր ու տուգանքներ է թողել, ու դրանք եվրոպաներում պտտվող նախկին պատգամավորը չի էլ պատրաստվում մարել:

ՉՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ

Եթե հարցնենք, թե որքան գումար է անհրաժեշտ գոյության նվազագույն միջոցներ ապահովելու համար, մեր հասարակության անդամները տարբեր թվեր կնշեն: Պատկերացումներն են տարբեր:

Ո՞Վ ԷՐ ՀՐԱՀԱՆԳԵԼ

«Արարատ»-ի լեգենդար մարզիչ Արկադի Անդրեասյանի կողմից19- ամյա լուսանկարչին ծեծելու փաստը վերջին օրերին դարձել է մի շարք ԶԼՄ-ների քննարկումների գլխավոր նյութը: Հրավիրվում են ֆուտբոլի մասնագետներ, եթեր են հեռարձակվում հաղորդումներ, որոնցում բոլորը դատապարտում են Արկադի Անդրեասյանին:

ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ… ՉԻ ՀԵՌԱՆԱ

ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Սակայջն ազատման հրամանին հաջորդել է նշանակման հրամանը. նա նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար` մինչև ընտրությունների անցկացումը:

Հա՞ որ...

Հովիկ Աբրահամյանն Ազգային Ժողովի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ շատ ավելի իրատեսական քայլեր է ձեռնարկում: ԱԺ նախագահն երևի տարիների ընթացքում համոզվել է, որ նիստերի դահլիճը կատարելապես հիմնանորոգելն ընդամենը խորհրդարանի տեսքը կբարելավի, իսկ բովանդակության փոփոխությունը շատ ավելի լուրջ ջանքեր է պահանջելու:

ԻՆՉ ԷՐ «ՓՆՏՐՈՒՄ» ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած իր հերթական այցը բացատրել էր այսպես. ծանոթանալ գյուղացու վիճակին, սրտաբաց զրույց վարել:

Դարաշրջանի ողբերգությունը

1848-ին Մարքսի ու Էնգելսի հրապարակած հանրահայտ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» սկսվում է «Մի ուրվական է շրջում Եվրոպայում» բառերով: Դարուկեսից ավելի է անցել, բայց այդ անտեսանելի ու կործանարար ուրվականը դեռ շրջում է:

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՆՈՐ «ԲԱՐՁՐԱԿԵՏ»

Երկու տարի առաջ, երբ Գյումրիում տեղի ունեցավ կառավարության արտագնա նիստ, ՕԵԿ-ական պատգամավոր, ԱԺ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարգարյան Հովհաննեսն առաջարկեց… ՀՀ մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի: Այդ առաջարկությունը մի քանիսի մոտ ոգևորություն ծնեց, բայց շատերն այն համարեցին տվյալ կուսակցության հերթական պոպ ուլիստական հղացումը:

Հիմնավորումը կա

Մայիսին քաղաքական դաշինքներ չեն կազմվի, քանզի հին հայկական ավանդույթի համաձայն` այդ ամսին «ամուսնություններ» տեղի չեն ունենում: :

Պահանջարկը ստուգիր, նոր հանիր շուկա

Ըստ Պարույր Հայրիկյանի` ԱԻՄ¬ը ընտրություններին մասնակցելու է, քանի որ կուսակցությունը ապրանք է. մինչև չհանես շուկա, չես իմանա` պահանջարկ կա՞, թե՞ չկա: Բայց, ախր, որ պահանջարկ չլինի, «ապրանքը» մնալու¬փչանալու է:

Փողերի վերավաճառման առաջամարտիկները

«Փող առնեմ, փող ծախեմ» նշանաբանով անցկացված համաշխարհային ամենաագահ վաշխառուների միջազգային մրցույթում հայկական բանկերը գրավել են 1¬ին «պատվավոր» հորիզոնականը: :

Բացատրական բառարանից

ՎԱՐԿ ¬ ՎԱՐ(պետորեն) Կ(ողոպուտ) ::

Ժողովրդի խոսքը` գնաճի մասին

Սևակի խոսքերի իմաստափոխմամբ Գնե˜ր, գնե˜ր, խանութներում շարված ապրանքների գներ, Խրխնջացող, հռհռացող, «բերաններից» փրփուր թափող գներ, Լացս զսպեմ, ու ձեր «հերն անիծեմ» գներ: :

Մեդվեդևը` Սահակաշվիլուն

Եթե արգելում ես, որ ռուսական զենքը Վրաստանով մտնի Հայաստան, քո´ գործն է: Իմ կողմից ավելացնեմ, որ ռուսական այլ զենքեր էլ կան, որոնք Հայաստան չեն հասնի, ուղղակի կգան, «կլռվեն» ու կմնան Վրաստանում:

«Կերան» հնարովի բարեկամությունը

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով Հայ¬թուրքական չեղած բարեկամությունը խորհրդանշող արձանի ոտքերը բռնեց Գյուլը, գլուխը կտրեց Էրդողանը, աղը ցանեց Դավութօղլուն, ուրախությամբ մի կուշտ «կերավ» Ալիևը, կրկին լուծ ընկավ Արևմուտքը: :

Քաղաքական դաշտի աբստրակցիան

«Լղոզված քաղաքական դաշտ» արտահայտությունը դեռ մի քանի տարի առաջ ամենամոդայիկն էր մեր քաղաքական տերմինաբանության մեջ: Մինչդեռ այսօր, հատկապես ընդդիմադիր ճամբարում, լղոզվածության նորանոր ռեկորդներ են սահմանվում:

ՀՅԴ «երգը» չի փոխվում

Չարենցաբար Ես եկել եմ անցյալից ու գնում եմ ակամա Դեպի անցյալը նորից` մերժած` ներկա¬ապագա: :

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, թե խորհրդարանական ընտրություններին ինքն այնուամենայնիվ միայնակ է մասնակցելու: Միանգամայն օրինաչափ այս որոշումը զարմանալիորեն նոր քննարկումների առիթ է դարձել` վերստին թարմացնելու փորձեր անելով ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների իսպառ մոռացված թեման:

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Իրանի Իսլամական հանրապետությունում այս օրերին ամենաքննարկվող թեման նախագահ Մահմուդ Ահմադինեջադի անհետացումն է: Ինչպես տեղեկացնում են խորհրդարանաջկան ուժերը, երկրի նախագահն արդեն 10 օր չի ներկայացել իր աշխատասենյակ, չի մասնակցել կառավարության նիստերին և կրոնական միջոցառում ներին:

«Սպան բանակի ողնաշարն է»

Մեր զինված ուժերի շարքերը թեև համալրված են որակյալ ու բանիմաց կադրերով, այնուամենայնիվ, հասարակության մեջ սպայի կերպարի շուրջ որոշակի կարծրատիպեր են ձևավորվել:

Անպարտելի ոգին սնունդ է առնում մշակույթից

Մայիսը, թերևս, բարձրակետն է մեր կերտած փառահեղ հաղթանակների, որոնք չեն տրվում, այլ նվաճվում են ոգով ուժեղ ու աննկուն ժողովուրդների կողմից: Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ` հյուսեցինք վաստակած, արդարացի մեր հաղթանակների պատմության հերոսական դրվագները:

Համանախագահողների նպատակը մեկն է` պահպանել ստատուս-քվոն

Վերջին ժամանակներս ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս հաճախ է հիշատակվում ՀԱԿ առաջնորդ և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումն այն մասին, թե 1997 թվականին` իր նախագահության օրոք, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ավելի մոտ էինք, քան հիմա: Ինչպիսի՞ն էր իրականում իրերի դասավորությունն այն ժամանակ, ինչպիսի՞ն է մեր օրերում:

Օբաման իսկապես ամերիկացի է

Սպիտակ տունը ցրում է կասկածները` ԱՄՆ¬ի նախագահի ծննդավայրի մասին: Օրավուր նոր թափ է հավաքում նախագահական նախընտրական քարոզարշավը:

Քադաֆին պատերազմում է «Վիագրա»¬ով

ՄԱԿ¬ում ԱՄՆ¬ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն Անվտանգության խորհրդի նիստում լիբիական զորքերի դեմ ելնելու ևս մեկ պատճառ է հնչեցրել: Նա հայտարարել է, որ Մուամմար Քադաֆին իր զինվորներին «Վիագրա»¬ի հաբեր է բաժանում, որպեսզի նրանք հեշտորեն բռնաբարեն կանանց (տեղեկացրել է ամերիկյան Foreign Policy¬ն):

Լրագրողի զենքը ճշգրիտ փաստն է

ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի և Երևանի ավագանու անդամ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մշտապես գտնվում է հանրային կյանքի կիզակենտրոններում` իր մասնակցությունը բերելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին, հանրային կարծիքի ձևավորումներին: Կարճ ասած` հասարակության առողջացմանը:

ԱԶԵՐԻԱԲԱՐ

Որ Ադրբեջանում ներքին խմորումները լրջագույն սպառնալիք կարող են դառնալ ալիևյան ավազակապետության համար` դրսից էլ տեսանելի է: Որ մարտնչող տգիտությունը սեփական ապաշնորհության համար պատրաստ է բոլորին մեղադրել` ցնորամիտ նենգադավությամբ:

ԲԵՆԶԻՆԱԲՈՒՅՐ Մ Ա Հ

Մատչելի ու էժանագին քիմիական միջոցն անբուժելի հիվանդություններ ու շուտափույթ մահ է «երաշխավորում»: Բենզինի և մի քանի այլ բաղադրիչների խառնուրդից ստացվող թմրանյութի ներարկումը պարբերաբար կիրառողները երկու տարի անց վերածվում են «քայլող դիակի»:

…Կհատուցի Իսրայելը

Արաբական պետություններում ժողովրդավարություն հաստատելու ամերիկյան նկրտումները կարող են հանգեցնել նրան, որ իրավիճակը դուրս գա Վաշինգտոնի հսկողությունից: Արմատական իսլամիստական խմբավորումները ձգտում են լրացնել իշխանության մեջ առաջացած վակուումը:

ՀԱԿԱ- ԳՈՎԱԶԴ

Կազմակերպության մատուցվող ծառայությունների` վաճառվող ապրանքները կամ արտադրանքը ճանաչելի դարձնելու առաջին քայլը ճիշտ գովազդն է, ապա` խոստացվող որակը: Բայց արդյո՞ք մեզանում բոլոր գովազդներն են, որ տրամադրում են օգտվել գովազդվող ծառայությունից կամ այս ու այն ապրանքը գնել:

Վրաստանում հաշվել են Սահակաշվիլու սիրուհիներին

Ոմանք սրախոսում են, թե Սահակաշվիլուն, իհարկե, սազում է օդաչուի սաղավարտը, բայց ինքնաթիռները նրա «առաջնահերթ գործը» չեն: Թբիլիսյան «Քվիրիս պալիտրա» շաբաթաթերթը հրապարակել է այն 6 կանանց նկարները, ովքեր, լրագրողների համոզմամբ, գլխապտույտ առաջընթացի են հասել` վրաց նախագահի թեթև ձեռքով:

826.000¬ից 55.000¬ը` վարակակիր

Ռուսաստանի կալանավայրերում պատիժ կրողների շուրջ 1/3¬ը ՁԻԱՀ¬ով հիվանդ է: Այս մասին ահազանգել է ՌԴ Պատիժներն իրականացնող դաշնային ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Կրիվոլապովը. - Թվերը մնացել են նույնը` ինչպես անցյալ տարի էր:

Նորից` խնձորը

1952 թվականին մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, ով ժամանակակից համակարգիչների «նախահոր» հայտնագործողն էր, կալիումի ցիանիդ ներարկեց խնձորի մեջ և ուտելով այն` մահացավ: Խնձորը գտան նրա մահվան վայրում` աշխատանքային սեղանի վրա:

Չեն ներում իրենց կրոնակցուհուն

Playboy հանդեսն իր պատմության մեջ առաջին անգամ հրատարակության շապիկի վրա տպագրել է մերկ մուսուլմանուհու լուսանկար: 25-ամյա արտիստուհի Սիլա Սախինն իր այս արարքով հարուցել է ողջ իսլամական աշխարհի ցասումը: