ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐ
Ամեն ընտրություն նման է նախորդին, բայց այս մայիսի 31-ը գոնե մեկ առումով առանձնանալու է: Երևանն առաջին անգամ է քաղաքապետ ընտրելու:
Ամեն ընտրություն նման է նախորդին, բայց այս մայիսի 31-ը գոնե մեկ առումով առանձնանալու է: Երևանն առաջին անգամ է քաղաքապետ ընտրելու:
ԼՂ-ի բանակցային սեղանի շուրջ վերադարձը կախված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից` երեկ հայտարարել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքով, միջնորդները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է միանա խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը, տիկին Հիլարի Քլինթոնի ստորագրությամբ, հրապարակեց 2008 թվականի իր ամենամյա զեկույցը…աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատության, արդարության և Աստված գիտե, թե էլ ինչերի մասին:
ՎԵ°ՐՋ: Այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ:
Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս նախկին ոգևորությամբ իշխանության չի ձգտում կամ ինչպես չորս ու կես ամսվա լռությունից հետո կիրակնօրյա հանրահավաքում հայտարարեց` նախընտրում է իշխանափոխության միայն սահմանադրական ճանապարհները: Ասել է թե` այն, ինչ տեղի ունեցավ նախորդ մարտի 1-ին, առաջին Նախագահն այլևս երբեք չի ցանկանա կրկնել:
Հարավային Կովկասը, որն իրականում Մերձավոր Արևելք կոչվող մեծ ու անհանգիստ տարածաշրջանի անբաժանելի մասն է, հայտնվել է տեղի երկրներին դժվար ու վտանգավոր խնդիրներ առաջադրող աշխարհաքաղաքական գործընթացների տեղապտույտի մեջ:
«Նյու Յորք Պոստ» ազդեցիկ պարբերականը վիրավորել է Բարաք Օբամային` նրան համեմատելով շիմպանզեի հետ. այս հայտարարությամբ անցյալ շաբաթավերջին հանդես են եկել ԱՄՆ առաջին սևամորթ նախագահի զինակիցները:
Ոչ մի տնտեսական ծրագիր, ոչ մի կառավարություն, ոչ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչուրը տիրոջ և ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ:
Երեկ, Կենտրոնական բանկի խորհրդի` արտարժույթի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադառնալու որոշումից հետո Երեւանի փոխանակման կետերում կատարյալ քաոս սկսվեց: ՀՀ ԿԲ նախագահը հավաստիացրել, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադարձը չի վնասի դրամային պարտավորություններ ունեցող գործարարներին եւ հայաստանյան բանկերին:
Հակոբ Մարթայանի մասին «համարձակվել են գրել» խորհրդային «ինտերնացիոնալ» գաղափարախոսական գրաքննության մամլիչի տարիներին. Ծ. Աղայանի հուշագրությունը` «Հայերը Թուրքիայում» վերտառությամբ, լույս աշխարհ է եկել ընդամենը մի քանի օրինակով, 1969-ին Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, «Պաշտոնական ծառայության համար» մակագրությամբ, և դա լավագույն, գուցեև միակ հնարն էր` այն տարիներին հրապարակելու ազգային-հայրենասիրական բնույթի որևէ նյութ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին 2009թ. փետրվարի 4-ի` Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման մեխանիզմները:
Մավրիկ ՍԱՐԳՍՅԱՆ Ծնվել է 1950 թ. օգոստոսի 25-ին, ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխ.մաթ. ֆակուլտետը, աշխատանքի անցել Մարտունու միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ:
Հրանտ Մաթևոսյանը դիպուկ էր նկատել` նա իր կյանքը երգ դարձրեց£ Նա միշտ խոսում էր ճշմարտությունից, արժանապատվությունից, մեր պատմության դասերից, հավատում էր, որ կլինեն լսողներ£ Գիտեր և ասում էր, որ ժողովուրդն իրեն լավ չի ճանաչում. «գիտեն մորուքով, ջղայնացած, քրտնած և դա է այսօրվա իմ կերպարը»£ Եվ մինչև կյանքի վերջը Վ. Սարգսյանը մնաց չճանաչված` անմնացորդ հայրենասերի իր կերպարով£ Տողերիս հեղինակը իրեն չի դասում նրա մտերմիկ շրջապատի մարդկանց շարքում, բայց անցել է որոշակի ճանապարհ, որն էլ իրավունք է տալիս խոսելու, գրելու առանձին դրվագների մասին£ Առաջին անգամ Վ. Սարգսյանի հետ հանդիպել եմ Արարատի ցեմենտի և շիֆերի կոմբինատում 1984 թ., որտեղ նա աշխատում էր և միաժամանակ կոմերիտական կազմակերպության քարտուղարն էր£ 1990 թ. հոկտեմբերին գրավոր դիմել էի` ինձ ընդգրկելու ԳԽ¬ի համապատասխան կառույցներում աշխատելու և իմ ծառայության փորձն ու զին. գիտելիքները ներդնելու Հայաստանի բանակաշինության գործընթացին:
Մարտիմեկյան դեպքերն արդեն անցնում են մեր ժողովրդի պատմության մեջ: Բայց այդ դեպքերի ամբողջական նկարագիրը պակաս կլինի առանց սուտ մարգարեի մասին հիշատակման:
Սասունիկ ԹՈՐՈՍՅԱՆԸ «Գիշերը» վիպակի համար վերջերս հետմահու արժանացավ Թեքեյան մշակութային միության մրցանակին: Չշտապեր` այսօր մեր կողքին կլիներ և բեղմնավոր իր գրչով կշարունակեր իր ապրած ժամանակի ընկալումները ներկայացնել:
Այսօր բոլորը պահանջում են խոսքի ազատություն և պատրաստ են պաշտպանել այն` իբրև անհատի անկապտելի իրավունք: Խոսքի ազատությանն սպառնացող վտանգի մասին բոլոր զանգերը խլացուցիչ ուժգնությամբ հնչեցնում են զազրախոսը, համրը, կակազողը, ճամարտակողը, ունայնամիտը, և այդ մասին լռում են միայն Դեմոսթենեսն ու Ցիցերոնը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մարդու իրավունքների ոտնահարումներ է արձանագրել Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Իրանում, Իրաքում, Սուդանում, Սոմալիում, Մյանմայում, Զիմբաբվեում, Կուբայում, Ռուսաստանում` ավելի քան 190 երկրներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Անցյալ շաբաթ ամենամյա զեկույցում հրապարակելով դիտարկումները, Պետդեպարտամենտը քննադատել է այդ պետություններին (հաղորդել է Reuters-ը):
Արիզոնացի սենատոր Ջոն Մակքեյնն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտություն է կրելու Աֆղանստանում (հաղորդել է CNN հեռուստաալիքը). - Այդպիսի պատերազմում եթե չես հաղթում, ապա պարտվում ես: Իսկ մենք հիմա Աֆղանստանում չենք հաղթում,- ասել է նախագահի նախկին թեկնածուն:
Տիբեթցի կուսակրոն հոգևորականին շաբաթ օրը կրակել են երկրի անվտանգության աշխատակիցները` ինքնահրկիզման փորձ կատարելու պահին: Հոգևորականը ինքնահրկիզման միջոցով բողոքն էր արտահայտում ընդդեմ չինական իշխանությունների կողմից Տիբեթի ինքնորոշման դեմ սահմանափակումների:
Կոնգրեսի հավանությանն է արժանացել օրինագիծը, որը վերացնում է որոշակի սահմանափակումներ` Կուբայի առնչությամբ: Մասնավորապես` կուբայական ծագում ունեցող ամերիկացիները տարին 1 անգամ հնարավորություն ունեն այցելել հայրենիք:
Ստրիպտիզ չի էլ եղել Ռիթմիկ երաժշտության նախատակտերի ուժգնությամբ խլացված մանկապատանեկան հանդիսասրահի տարերահորդ աղմուկը վայրկենապես հանդարտվում է, երբ բեմառաջքի կարմրացոլք խավարամածում հստակ ուրվագծվում է տղաների խմբաշրջանում, ասես էքստազի մեջ, զգեստների բեռից ինքնաբուխ ազատվող մենապարուհու կերպարանքը£ Ասուպի նման մարում է մտապատրանք թվացող առաջին պատկերը «Վերջին ուսուցիչ» ներկայացման` հուսախաբ անելով զգայացունց ստրիպտիզ ակնկալողներին£ Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի այս անվրեպ հնարքով, այդուհանդերձ, անմիջապես ներգրավում Վարդգես Պետրոսյանի վիպակի թատերայնացման տարածքում£ 30-ամյա վաղեմության գեղարվեստական իրականությունը, նպատակասլաց բեմականացմամբ թոթափվելով պատմության գիրկն անցած կենսակմախքից, գայթակղում է դպրոցական առօրյայի արտասովոր, բայց և սեփական փորձից ծանոթ ու հարազատ բնութագրականությամբ£ Առաջին հայացքից չափազանց համեստ ու աղքատիկ տպավորություն թողած Լիլիթ Ստեփանյանի բեմանկարչությունը, սև ցածրադիր խորանարդիկների ու ավանգարդ ոճավորմամբ ստենդ-միջնորմների անվահենք տեղաշարժերով, շուտով մտնում է ակտիվ գործողության մեջ` դրվագային անցումներին սրընթաց տեմպ ապահովելով երաժշտական ձևավորմանը համադաշն£ Բոլորովին վերջերս թատերաշխարհ ոտք դրած նկարչուհին հավաստում է բեմադրության համահեղինակը դառնալու իր ունակությունների մասին` իրեն ընձեռված ռեալ հնարավորությունների ակնհայտորեն սեղմ վանդակում£ Բեմադրական խելամիտ ուղղորդմամբ արժանահավատ կենդանություն է ստանում դպրոցական կյանքը£ Հոգեհարազատ դառնում տարասերունդ հանդիսատեսին` առանց տարիքային սահմանափակման£ Մովսես Խորենացու անվան դպրոցում ավարտական քննությունների նախաշեմին կայծակի պես ճայթած «ստրիպտիզի» պրիզմայով բացահայտ ված ուսուցիչ-աշակերտ, ծնող¬զավակ, վերադաս-ենթակա փոխհարաբերություններում յուրաքանչյուրը ճանաչում է իր ուսուցչին, աշակերտին, ծնողին, զավակին, գործընկե րոջը…Հետևելով բեմական իրադարձությունների զարգացմանը` ներքին երկխոսություն ես ծավալում բեմադրիչի հետ` նրա գլխավոր ասելիքի շուրջ£ Դպրոցը, այո, ոչ միայն առարկայական գիտելիքներ պետք է տա մատաղ սերդին, այլև կյանքի ճանաչողության մարդացնող իմաստություն£ Հին ու նոր մանկավարժներից քանի¯¬քանիսն են գործնականում պահպանել այս անկյունաքարային երկմիասնությունը£ Յուրաքանչյուր աշակերտի միտքն ու հոգին միահավասար, համբերատար բարեգթությամբ կրթելով ու հղկելով` ազնվացրել ու գեղեցկացրել որպես Կյանքի տաճարը կանգուն պահող սրբատաշ քարեր£ Թրծել ու ամրաշաղախել տարիքային նրբին հոգեբանական համարժեք մեթոդներով£ Ինչպես, ասենք, «խենթերի ու ստահակների» X¬ի «բ» ոտք դրած գրականության նոր ուսուցիչը` Վահան Մամյանը£ Շուշան Ղազարյանի մաթեմատիկայի խստաբարո ուսուցչու հուն համարժեք քարսիրտ միագծությամբ որքա¯ն մանկապատանեկան հարցականներ են անպատասխան մնացել, նորափթիթ հեքիաթներ են խեղաթյուրվել, չկշռադատված արարքներ ճակատագրականի արժեք ստացել, անտեսվելով, չկանխվելով ժամանակին` արատների ու հանցանքների ծլարձակման պարարտ հող նախապատրաստել… Պահպանելով հումորախառն արձակի համն ու հոտը բեմականացման երկխոսություններում, արդիականացման միտումով շաղկապելով մերօրյա աղերսները` մասամբ խախտելով ամբողջականությունը, երիտասարդ բեմադրիչը ինչ¬ինչ նրբերանգների հավելմամբ կարողացել է Ժամանակի հատու բրիչով արտաքուստ անճանաչելի կերպ ընդունած ներկայիս կրթօջախների կենսոլորտում պահպանված ախտածին երևույթների նույն հարուցիչների առկայությունը շեշտադրել` անբուժելի մնացած մարդապիղծ «մանրէների» վնասազերծման հրատապության գիտակցության պարբերական ներարկմամբ£ Բեմապատումի հերոսների փոխհարաբերությունների առողջացման հուսադրող նախանշանները միմյանցից բխեցնելով` տաճարի քարերն ազնվացնող իր հեքիաթը հավատընծա իրատեսությամբ է հագեցնում£ «Ստրիպտիզային» իրարանցման անպատեհ պահին ուսուցչանոցում Մամյան-Արթուր Կարապետյանի հայտնվելով («Խենթե՞ր, վատ չէ£ Ստահա՞կ… չգիտեմ»), X¬ի «բ»¬ում առաջին կյանքի դասով աստիճանաբար հարություն է առնում Ուսուցչի բացառիկ կերպարը` կորչող տեսակ մեր բազմաբարդ ներկայում£ Ում բախտ է վիճակվել երբևէ, կյանքի տարբեր խաչմերուկներում, հանդիպել անսեթևեթ նվիրումով ու հոգեպարար ջերմությամբ ներաշխարհը հարստացնող ու մտահորիզոնն ընդարձակող առեղծվածային այդ էակին, նա երբեք չի կորցնի հեքիաթընկալումը£ Եթե նույնիսկ անկանխատեսելի հանգամանքներով դավաճանի ինքն իրեն, պոկվի տաճարից, անպայման ուժ կգտնի վարընձյուղելու լուսավոր հեքիաթներով մարդացած իր եսը£ Ստրիպտիզ չի էլ եղել£ Այսպես է ներկայացնում բեմադրիչը դպրոցում հախուռն իրարանցում առաջացրած միջադեպը իր տարբերակում£ Սովորական խենթ արարքի շուրջ բորբոքված պատմության սեփական մեկնաբանությամբ կրճատում է ժամանակների ու սերունդների միջև եղած տարածությունը, խորացնում փոխըմբռնումը:
«Հայաստանի ազգությունների էստրադային ծիածան» երիտասարդական փառատոն հնչեղ անվամբ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ՀՀ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ Իրինա ՍԱԳՐԱԴՈՎԱՅԻ դրամաշնորհային ծրագիրը Հայաստանում բնակվող տարազգի երիտասարդությանը մշակույթի զորեղ միջնորդությամբ մտերմացնելու առաջնահերթ նպատակն էր հետապնդում£ Հայկական էստրադայի ճանաչված երգիչներ Հասմիկ Կարապետյանի, Վիլեն Հովսեփյանի, Արփինե Մացակյանի, Հայկ Կասպարովի, Վահրամ Պետրոսյանի, Նարե Գևորգյանի, Արսեն Գրիգորյանի և Անահիտ Շահբազյանի մեջընդմիջվող կատարումներով փորձ է արվում պատշաճ արվեստամերձ հենքի վրա ներկայացնելու 11 այլ ազգերից սերող շնորհալիների ինքնագործ երգարվեստը£ ՀՀ վարչապետի և մշակույթի նախարարի պատվելի ներկայությունը ի սկզբանե բարենպաստ հող է ապահովում կատարողական ողջ ներուժով հանդես գալու համար£ Համերգավարման բարեկրթությանն անվարժ Նարինեն և Լևոնը, անհարկի փութեռանդությամբ, ջանում են տոնականություն հաղորդել իրարահաջորդ ելույթներին`սցենարի կատակախառն միջարկումները իրենց, իբր, անբռնազբոսիկ երկխոսություններով մատուցելով£ Մասնակիցների ազգային պատկանելությանը համարժեք փոփոխվում է Նարինեի հանդերձանքը£ Ձայնագրված երաժշտական նվագակցության ընդհանուր աղմուկի միալար ուժգնությամբ հաճախ անլսելիության աստիճան խլանում է ելույթ ունեցողների ձայնը, անըմբռնելի են դառնում երգերի բառերը£ Դեռ լավ է, որ երգերից շատերին վաղուց են ծանոթ ունկնդիրները£ Ոմանք նույնիսկ ձայնակցում են ինքնաբուխ:
Սուրեն ՀԱՍՄԻԿՅԱՆ. կինոգետ, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ «Պատմական ճակատագիրը և անձի տեսակը նույնական չեն» Կինոարվեստի այս նվիրյալի մարդկային տեսակը փոքրիշատե ճանաչելիս` վերստին համոզվում ես, որ մշակույթը պատահականություններ չի հանդուրժում: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: