ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐԱՄՆԵՐ

Թոշակների վճարման ծառայության` գործազուրկ դարձած աշխատակիցների բողոքի գործողությունները դեռևս շարունակվում են: Եթե չլիներ մի քանի հարյուր մարդու պայքարը, միգուցե այս համակարգում ձևավորված կոռուպցիոն բուրգը քանդվելու նշաններ այդպես էլ ցույց չտար:

Սկիզբն իսկ` ճամփաբաժան

ԴԻՑՈՒՔ, եթե հիմա ենք դիտարկում նախորդ տարվա ներքաղաքական զարգացումները, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ տեղի ունենալիք ընտրություններին նախապատրաստվելու առումով 2010¬ն ընդհանուր առմամբ հենց այնպես անցավ: Գործընթացներից ամենահետաքրքիրները մտաբերել փորձելիս ստիպված ենք կենտրոնա նալ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումների տարերային դրսևորումների վրա:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Հիմա էլ կարծեք թե հեծանիվը հիմնական փոխադրամիջոց դարձնելու ժամանակներն են գալիս: Մինչ ներկրողներն այս ուղղությամբ ծրագրեր կկազմեն, բենզինը նորից է թանկացել` հերթական հաստատ` ո´չ վերջին անգամ հատելով անմատչելիության սահմանը:

ՀԱ Ո՞Ր

Շունը մարդու բարեկամն է, երբ դրանց թափառող տեսակի գլխաքանակն է չափի մեջ: Հանրապետության քաղաքներից մեկում թափառող շների թիվն այնքան է աճել, որ տեղական իշխանությունները բյուջետային միջոցներից շուրջ մեկ միլիոն դրամ են հատկացրել` առաջիկայում շաբաթը երկու անգամ գիշերային ժամերին նրանց վնասազեր ծելու համար:

Պարտադիր չէ, որ բոլորը ճանաչեն ԼՂՀ անկախությունը

Արցախյան հիմնախնդրի վրա գերտերությունների փոխհարաբերությունների ազդեցության մասին է զրույցը քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ - Մեթյու Բրայզան Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունը համարել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արագ լուծմանը նպաստելը: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Բրայզայի նշանակումը` Ղարաբաղյան խնդրի վրա:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ Հեյդարօղլին` կլանակառույց

Ադրբեջանական քարոզչամեքենան կանխավ դատապարտված հերթական փորձն է ձեռնարկում` Ալիևների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնող Ադրբեջանի որոշ հարևանների քարոզչությունն իբր հակադարձելու ուղղությամբ (ինչպես «Թուրան» գործակալության հաղորդագրությունում է նշվում):

Նոստրադամուսը գուշակում էր, իսկ WikiIeaks¬ը` փաստում է

Եգիպտոսի ընդդիմադիր կուսակցությունները շատ ավելի վաղուց էին նախապատրաստվում նախագահ Հոսնի Մուբարակի վարչակարգի պաշտոնանկությանը. հավաստում է ՎիկիլԻկս կայքի հրապարակումը:

Հեյդարօղլին հաստա´տ Հիտլերի օրն է ընկնելու…

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց սկզբունքային նշանակության մի քանի շեշտադրում. 1-ին` շատ վատ է, որ վերջին 1,5-2 տարում ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները դարձել են սովորական:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Կադրերի մոնտաժման գործընթացը դեռևս շարունակվում է Ըստ կինեմատոգրաֆիստների միության` «Հայաստանյան բարեփոխումների արդի փուլը» փաստավավերագրական ֆիլմի շատ կադրեր դեռևս վերամոնտաժման կարիքն ունեն: Ս. Սարգսյան¬Էրդողան «պարտիայի» վերլուծությունը Շախմատային «լեզվով» Դեռ դեբյուտում Էրդողանը խոշոր սխալներ թույլ տվեց, որից օգտվելով` ՀՀ նախագահը դիրքային առավելություն ստացավ` առանց որևէ դժվարության:

Միշտ տոկուն եղե´ք, հայոց սպաներ

«Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ, Արամ, Տիգրան. որովհետև քաջերի սերունդները քաջերն են»: Մ. ԽՈՐԵՆԱՑԻ Դարեր շարունակ նոր արժեքներով համալրվելով, ամրապնդելով, հայ զինվորականների պատվո վարքականոնը փոխանցվել է սերնդեսերունդ` խորը կնիք դնելով հայ ժողովրդի հոգեկերտվածքի և աշխարհայացքի վրա:

ԲԱՆԱԿԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ

Այսօր յուրաքանչյուր զինվոր գիտի, որ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմից և զորամասի հրամանատարներից բացի, իր հոգսերով մտահոգ, ցանկացած պահի օգնության հասնող և սատարող, հարազատ մոր նման սրտացավ մի կին էլ կա իր կողքին` Մարգարիտա Խաչատրյանը` միշտ զինվորի հետ և նրա համար:

ՆՈՐ ԱՐՄԱԴԱ

Երբ Լիսաբոնից 1588 թ. մայիսի 29¬ին մեկը մյուսի հետևից սկսեցին բաց ծով դուրս գալ իսպանական ռազմանավերը` նրանց առագաստները ծածկեցին հորիզոնը: Դեռևս երբեք նման հզոր ռազմական նավատորմ ծով դուրս չէր եկել:

«ԻՄ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՅՍՏԵՂ Է` ԻՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՆԸ»…

Հայրենիքում` արևելահայերեն, լույս են տեսել բեյրութահայ ականավոր թատերագիր, «աբսուրդի դրամայի» ներկայացուցիչ ԱՐԱ ԱՐԾՈՒՆՈՒ երկու հատորով ամփոփված դրամատիկական երկերը: Հենց այդ իրադարձությունն էլ առիթ դարձավ մեր հանդիպման:

Սայաթ-Նովա 300

Մեկ տարուց լրանում է անմահ Սայաթ¬Նովայի ծննդյան 300-ամյակը: 2012 թ. մեծ բանաստեղծի ծննդյան 300-ամյակը մեծ շուքով անցկացնելու համար միությունն զբաղվում է 2010 թ. կեսերից:

ՇԵՐԸ ՆՈՐ ԳԱՆԳԱՏՆԵՐ ՈՒՆԻ

Շերլին Սարգսյանը վերջերս անընդհատ կրկնում է, որ լրանում է իր 60-ամյակը, և հայտնվել է հոգեվերլուծողների ուշադրության կենտրոնում: Երգչուհի-դերասանուհին բողոքում է, որ իրեն տանջում են սարսափազդու երազները, այդ երազներում իրեն են ներկայանում իր բոլոր նախկին սիրեկաններն ու պահանջում վերադարձնել ամուսնական մատանիները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶՓԱՌԱՏՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ինչպես հաղորդում է ՌԵԳՆՈՒՄ գործակալությունը, փետրվարի 3-ին «Դուրով» արտ-ակումբում տեղի կունենա հայկական ջազային փառատոն, որին կմասնակցի աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը: Փառատոնին իր մասնակցությունը կբերի նաև նշանավոր երգչուհի Սաբինա Վարտանովան:

ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՆՔ...

Հարյուրամյակներ առաջ, երբ մեր պատմահայրերը, խցերում տքնելով, թշնամու սրից մազապուրծ կամ նույնիսկ պատերազմի դաշտում Հայոց պատմություն էին գրի առնում, դժվար թե ենթադրեին անգամ, որ գալու է սերունդ, որը գրական¬մշակութային այդ ժառանգությունը, մեղմ ասած, անտեսելու է: Իսկ այդպիսի սերունդ, ցավոք, եկավ:

ԱՌԱՋՆԱԽԱՂԻՑ ՀԵՏՈ

Կարինե Խոդիկյանի թատերգությունն արդեն դարձել է կայացած իրողություն ազգային թատրոնում: Թատերագիրը ձևավորել է գեղարվեստաարտահայտչական այնպիսի սկզբունքներ, որոնք միայն իրեն են պատկանում:

ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ ՄԱՀԱՑՈՒ ՀԻՎԱՆԴ Է

«Երկկենցաղ մարդը» ֆիլմով միանգամից խորհրդային կինոհանդիսատեսի սիրելին դարձած Միխայիլ Կազակովը, ով հիմա 76 տարեկան է, անսպասելիորեն տեղափոխվել է հիվանդանոց: Թել Ավիվում ապրող դերասանը ենթարկվել է բժշկական հետազոտման, որից հետո պարզվել է, որ նա տառապում է թոքերի քաղցկեղով, իսկ հիվանդութ յունն արդեն հասել է «ճակատագրական նիշին»:

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

Ինչպես պարզվում է, Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան են պատկանում 8 բնակարան Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, ութ ամառանոց` երկրի տարբեր վայրերում:

«ՆԱ-ՆԱ»-ն ՓՐԿՎԵՑ ԻՐԱԿԱՆ ՄԱՀԻՑ

Ռուսական հայտնի «Նա-նա» խումբը գտնվում էր այն ինքնաթիռում, որը Սուրգուտից թռչում էր Մոսկվա: Թռիչքի ժամանակ հանկարծ ինքնաթիռում հրդեհ բռնկվեց:

11 ՄԻԼԻՈՆ` ԱՆՁՐԵՎԻ ՀԱՄԱՐ

Աբու Դաբիում արհեստական անձրև ստեղծելու փորձերը, որոնց վրա ծախսվել է 11 միլիոն դոլար, ավարտվել են հաջողությամբ: Weathertec կոչվող նախագիծը, որը ստեղծվել է շեյխերի պատվերով և ցանկությամբ, մեծ նվեր է դարձել էմիրության բնակիչների համար, որոնք մշտապես պայքարում էին շոգի ու երաշտի դեմ:

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Կուրիլյան կղզիները վերջին շրջանում սկսել են հետաքրքրել ինչպես սուր զգացողությունների սիրահար ռուս զբոսաշրջիկներին, այնպես էլ իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներին: Այստեղ են գալիս ինչպես տարբեր երկարամասերի և նահանգների ղեկավարներ, այնպես էլ Պետդումայի պատգամավորներ, դաշնային կառավարության ներկայացուցիչներ:

Հանգավ ի մեռելոց

Ամերիկյան Տեխաս նահանգում երեք օր առաջ մահկանացուն կնքեց Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին` Յունիս Սանբորնը: Ինչպես տեղեկացրել է ԲիԲիՍի¬ն` Յունիսը վախճանվել է 114 տարեկանում:

ՁՅԱՆ ՏԱԿ ԿՈՐԵԼ ԷՐ ԳՅՈՒՂԸ

Շվեյցարիայում տեղացած առատ ձյան հետևանքով ամբողջապես «անհետացել» է Բրոնշե գյուղը, որը գտնվում է ալպյան շրջանում: Բացի այն, որ փակվել էին գյուղ բերող ճանապարհները, բոլոր տներն էլ հայտնվել էին ձյան հաստ շերտի տակ:

Հուշարձան` «Գործակալ 007»¬ին

«Գործակալ 007»¬ին, ավելի ստույգ` լեգենդար լրտեսի առաջին դերակատար Շոն Քոններիի անդրանիկ հուշարձանն աշխարհում կանգնեցվել է Տալլինում: Արտիստի բրոզնաձույլ կիսանդրին, որը կերտել է էստոնացի տաղանդավոր քանդակագործուհի Տիյու Կիրսիպուուն, տեղադրվել է շոտլանդական ակումբի («հՏՑՌ ԽսցոՌ») բակում:

ՊՐԵՍՆՅԱԿՈՎԸ ՄԻԼԻՈՆ Է ԳՏԵԼ

Կրտսեր Վլադիմիր Պրեսնյակովն անսպասելիորեն դարձել է միլիոնատեր: Իր տունը մաքրելիս նա գտել է մի իր, որը, իր կարծիքով, վաղուց կորած էր համարվում:

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՄՈՐԸ

Զվարճալի դեպք է տեղի ունեցել Տաիլանդի գյուղերից մեկում: Հարսանիքի ժամանակ անսպասելիորեն անհետացել է հարսնացուի մայրը, ով ուղեկցում էր իր դստերը փեսացուի տուն:

ԽԱԲԱՐՈՎՍԿՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ

Խաբարովսկում հսկա է ծնվել. այսպես են արձանագրում բժիշկները 33-ամյա Վերա Օվչիննիկովայի նոր զավակին, որը ծնվել է 7, 21 կիլոգրամ քաշով և 63 սանտիմետր հասակով: Երեխան լույս աշխարհ է եկել «կեսարյան հատման» միջոցով, քանի որ բժիշկներն ի սկզբանե անհանգստացած են եղել մոր առողջական վիճակով:

Տղամարդկանց` 7, կանանց` մինչ& 4 տոկոսը

Համասեռամոլության երեւույթը բազմապատճառային է. լինում է և´ ի ծնե, և´ ձեռքբերովի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է սեռաախտաբան Վրեժ Շահրաման յանը` նշված երևույթը պայմանավորված է սխալ սեռական դաստիարակությամբ, իսկ գենային տեսության համաձայն` ի ծնե է լինում: