ՎԻՃԱԿԱԳՐԱՅԻՆ ՕԴԱՄՐՈՑՆԵՐ
Տնտեսական անկման «ամենաթեժ» ցուցանիշը, որը հուլիս ամսին է արձանագրվել, փաստորեն գործադիրի պատասխանատուներին այնքան էլ չի հուսալքել: Հաջորդող յուրաքանչյուր ամսին պաշտոնական վիճակագրության 0,1 տոկոսանոց անկման մեղմման մասին պնդումը ակնհայտորեն լիովին վերականգնել է հայրենի պաշտոնյաների երբեմնի լավատեսությունը: