ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Իշխանություն¬ՀԱԿ երկխոսության հանդեպ մյուս քաղուժերի կողմից դրսևորվող ձևական անտարբերությունը երկար չպահպանվեց: Դեռ երկխոսության արշալույսին մյուսների ցուցաբերած ակնհայտ սառնությունն արդեն իսկ հուշում էր, որ քաղաքական դաշտի մյուս դերակատարները հաստատ ոգևորված չեն բանակցությունների մեկնարկով:

ԿԶՐԿՎԵՆ ԲՋՋԱՅԻՆԻՑ

Հանրապետության տարբեր քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին բջջային հեռախոսակապից զրկելը, ըստ տեղեկությունների, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրահանգով է տեղի ունեցել: Մինչև այդ էլ օրենքով արգելված էր կալանավայրերում բջջային հեռախոս ունենալ, սակայն քրեակատարողականների պետերը, ինչպես ասում են, իրողությունը չտեսնելու են տվել:

ԲԻԶՆԵՍԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովն առաջիկայում նոր գործընկեր կունենա: Ինչպես հայտնի է, նրան պատկանող «Միկա» ընկերությունն այս օրերին անվանափոխվում և տեխնիկապես վերազինվում է:

ԴԵՄ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում վերջին օրերին չափազանց լարված իրավիճակ և հարաբերություններ են ձևավորվել:

ՔԱՎՈՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Մոսկվայում ձերբակալվել է հայազգի ճանաչված օլիգարխ Գենադի Ստեփանյանը, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի և երգչուհի Սիրուշոյի հարսանիքի քավորն է: Ըստ որոշ տեղեկությունների` այժմ Հայաստանից դուրս գտնվող Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին` միջնորդելու քավորի համար:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ

Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդյունավետորեն քննարկվում է Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԷԼԻ Է ՀԵՌԱՑԵԼ

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ով խորհրդարան է եկել «Ժառանգության» համամասնական ցուցակով, հեռացել է Հնչակյան կուսակցությունից:

Հա՞ որ...

Հանրահայտ ընտանիքները կուսակցություններին վերաբերվում են յուրովի: Նրանք մերթ դժբախտություն են համարում տվյալ քաղուժի գոյությունը, մերթ սկսում են հնարավորն անել` ինքնասոսնձվելով տվյալ կուսակցությանը` իրենց որոշակի նպատակներն իրագործելու:

Երկխոսությո՞ւն, թե՞ տուն-տունիկ. ո՞վ է շահելու

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության պատվիրակների միջև բանակցությունների երկու փուլ արդեն կայացել է. երրորդը պլանավորված է վաղը:

«Սատանան մանրուքների մեջ է»

17 տարի շարունակ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններն առիթ են տվել փորձագետներին` տարատեսակ մեկնաբանություններով որևէ ինտրիգ հրամցնել հանրությանը: Բանակցություն ների գաղտնիությունը պարարտ հող է ստեղծել` մշտապես հորինելու այնպիսի կանխավարկածներ, որոնք ճշմարտությունից անչափ հեռու են:

Ռուսական հետք` Վրաստանի պայթյունում

Ամերիկյան հետախուզության աշխատակիցները գաղտնի զեկույցում եզրակացություն են ներկայացրել, որ անցյալ տարի Վրաստանում հերթական պայթյունների (ներառյալ` ամերիկյան դեսպանատան հարևանությամբ տեղի ունեցածը) «թիկունքին» կարող է լինել ռուսական հետախուզության սպա: Սակայն ամերիկյան օբյեկտների վրա հարձակման նպատակով դավադրության ապացույցներ չկան (գրել է The New York Times¬ը):

Հարամ ժառանգության կարոտախտով

Շուտով Ի. Ալիևը կշարունակի և կավարտի իր հոր` Հեյդարի կիսատ թողած` «Ստալինյան կորսված ժառանգությունը» պատմագիտական աշխատությունը: :

Նոր շոու` «Կարգին երկխոսություն»

Եթե Հ1¬ը որոշի ուղիղ եթերով հեռարձակել ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը, ապա «Արմենիա»¬ի «Կարգին սերիալի» հացը կկտրի: :

«Ժառանգության» և ՀՅԴ¬ի «փոխհարաբերությունները» ՀԱԿ¬ի հետ

Թումանյանաբար Էլ գո´ղ փիսո, էլ քաչա´լ շուն. Ու կհասնեն դիվանբաշուն: :

Մեկ դերասանի թատրոն

Ճիշտ է, ՀԱԿ¬ը Թատերական հրապարակից տեղափոխվեց գրասենյակային բեմահարթակ, բայց նրա խաղացանկում կար և մնում է ընդամենը մեկ ներկայացում` «իշխանափոխություն» վերնագրով: Բացի այդ, չնայած երկխոսության ուղարկված պատվիրակ¬դերասաններին, ըստ էության այն մնում է մեկ դերասանի` Տեր¬Պետրոսյանի թատրոն:

Մոնոպոլ դիրքի չարաշահում

Հակամրցակցային հարցերով զբաղվող հանձնաժողովը հայտ է ներկայացրել ՀԱԿ¬ի դեմ` ընդդիմադիր դաշտում իր մոնոպոլ դիրքը չարաշահելու մեղադրանքով: :

Իսկ նախանձողների պակաս չկա

ՀԱԿ¬ի երգը` Ռ. Հախվերդյանի նմանությամբ - Ես գիտեմ` ինչ բան է երջանկությունը, Թող նախանձ մարդիկ աչքով չտան, Դա երկխոսելու մեծ ցանկությունս է, Որ իմ հետ ապրում, դառնում է բախտ: :

Իլհամի հուսահատությունը հասավ գագաթնակետին

Ասում են` Հայաստանը շախմատի աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո, Ալիևը Բաքվում երեք օր սուգ է հայտարարել: Նեղ շրջապատում էլ ասել է. հայերը` լինելով երեք միլիոն հաղթեցին ընդհանուր առմամբ 3 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանին ու Հնդկաստանին:

ԹՈՒՐՔԻԱՆ` ՄԵԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղում տարբեր երկրների, պահանջում Հայաստանի նախագահից ներողություն խնդրել, իր երկիրը կանգնում է լուրջ խնդիրների առջև` իրական դարձնելով բացարձակ իսլամապետության ստեղծման գաղափարը: Նախագահ Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում հնչեցրած մտքերը զայրացրել են Թուրքիո վարչապետին:

Թաքցնելու բնազդներով

Հայրենի տնտեսվարողները ոչ բոլոր հարկատեսակներն են պարտաճանաչ վճարում: Նախօրեին Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 50 միլիոն և ավելի դրամի շահութահարկ վճարած կազմակերպությունների ցանկը, ինչից պարզ է դառնում, որ նույնիսկ միլիարդավոր դրամների հարկային պարտավորություններ կատարող տնտեսվարողները շահութահարկ վճարելիս չափազանց «ժլատ» են գտնվել:

Ցրում է ամպերը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն օրերս գործադիրի պաշտոնյաներից մեկի հետ զրույցում փորձել է ցրել իր գլխին պարբերաբար կուտակվող պաշտոնանկության ամպերը: Նա հայտարարել է, թե բոլոր այն նախաձեռնությունները, որոնք հարկայինի թեթև ձեռքով կյանքի են կոչվում, գերազանցապես իր տեղակալ Արմեն Ալավերդյանն է ասպարեզ նետում:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր:

«Սպա լինելն աշխարհայացք է, զինվորական լինելը` ապրելակերպ»

Դժվարին ու պարտավորեցնող է զինվորականի ուղին, սպայի կոչումը` պատվաբեր ու անչափ պատասխանատու: Հայ զինվորականը եղել է վեհանձնության, առաքինության մարմնացում:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Հարց - Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն է տպագրվել, թե իբր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է, նա երկարատև բուժման կարիք ունի և առաջիկայում արձակուրդ է գնալու: Նշված է, որ խոսակցություններ կան, թե պատերազմի ժամանակ նրա ստացած վերքն ակտիվացել է:

Մենք պետք է իրար թիկունք լինենք

Բանակը հզոր է և անպարտելի` երբ յուրաքանչյուր զինվոր գիտակցում է, որ հենց իրենից է սկսվում հաղթանակը: Ահա այս բարձր գիտակցումով է ծառայում հրետանային դիվիզիոնի հաշվարկող Երվանդ Ստեփանյանը:

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Շախմատի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների հաղթանակը համազգային ցնծության վերածվեց: Օրինաչափ էր. մեր մարզիկները երկրիս հեղինակությունն են պանծացնում, ինչն արժանիորեն պետք է գնահատվի:

Արթուր ՈՒԹՄԱԶՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԸ»

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը հայ թատրոնի դերասանական այն սերնդի ներկայացուցիչներից է, որը ձևավորվեց 1960-ականների վերջերին և դառնալով օրինական ժառանգորդը մեր մեծերի ձևավորած ավանդույթների` վստահաբար գնաց դեպի թատերարվեստում նոր ձևերի և նոր մտածողության հաստատումը:

Մարդկությանն անհայտ հրեշ

Ստացվում է` Երկիր մոլորակում մարդկանցից աննկատ ապրող կենդանիներ էլ կան: Աննկատ` ոչ թե փոքր լինելու պատճառով:

Մատուցողուհին մերժել է վարչապետին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ընտանիքի հետ որոշել է հանգստանալ Իտալիայում: Եվ այստեղ գալու առաջին իսկ օրը նրան այնպիսի անակնկալ է մատուցվել, որ այս հանգիստը վարչապետը երկար կհիշի:

Անգլիային շարիաթի օրենքներն են պարտադրվում

Լոնդոնում փորձում են ներդնել, ավելի ստույգ` պարտադրել ավանդական իսլամի օրենքները: Ամբողջ քաղաքում փակցված պաստառները տեղեկացնում են թույլատրելիի սահմանները:

ԱՄՆ¬ը մեղադրում է

Բարաք Օբամայի վարչակարգն Իրանի ղեկավարությանը մեղադրել է Ալ¬Քաիդայի հետ կապերի համար (հաղորդել է Associated Press¬ը): Ամերիկյան կառավարության տվյալներով` Իրանը «գաղտնի գործարք» է կնքել ահաբեկչական ցանցի բաժանմունքի հետ, որը զբաղվում է Աֆղանստանում ու Պակիստանում գրոհայիններ պատրաստելու ֆինանսավորմամբ:

Հիմա էլ` Ալ¬Քաիդա 2¬ը

Ամերիկացի զինծառայողները նոր հարվածներ են սպասում ահաբեկիչներից, ովքեր, նրանց կարծիքով` միավորվել են արդիականացված նոր խմբավորման մեջ: Երկրի կառավարությունն անհանգստացած է «Ալ¬Քադիա-2»¬ի գոյավորմամբ:

«Զինավաճառին»` 8 տարի

Չարագործ Բրեյվիկին ապօրինաբար արգելված քիմիական նյութեր վաճառած լեհ գործարարին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: 32-ամյա Լուկասզ Միկուսը մեղադրվում է հասարակական անվտանգությունը վտանգելու համար. նրան սպառնում է 6 ամսից մինչև 8 տարվա կալանք:

Ուտոյան արագ կվերականգնվի

Նորվեգացի մեծահարուստ Պետեր Ստորդալենն ահաբեկչության էպիկենտրոն դարձած կղզյակի վերականգնման նախագիծ է պատվիրել: - Ուտոյան այսօր զոհվածների համար ազգային ողբի խորհրդանիշ է,¬ պատմել է նա:

«Ես պառկած էի դիակների բլուրների մեջ»

Սպանդից վերապրածները դեռ երկար են հիշելու իրենց սարսափները: Ահա թե ինչ է պատմել իր կայքում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական կազմակերպութ յուններից մեկի ակտիվիստուհի Պրաբլեն Կաուրը (տպագրվում է կրճատումներով):

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ

Հատկապես վերջերս մեր հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թրաֆիքինգի խնդիրը, որի առաջնային դրսևորումներից մեկն է համարվում սեռական շահագործումը: