ՆԵՐԻ´Ր, ԵՐԵՎԱՆ ՋԱՆ

Հայ մարդու արարումի հերթական քարե վկան պայթեցվեց` արդարացի վրդովմունք առաջացնելով հասարակության շրջանում: Պայթեցման օրն էլ խորհրդանշական էր` Հոկտեմբերի 27. օր նախճիրի, հիմա էլ` ավերումի:

Ազգ-բանակի կերտման ուղին հեշտ չէ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում

Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաև երկարատև մարտահրավեր է: Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է:

Երկրի ապագայի համար բոլորս ենք պատասխանատու

Այն, որ տարբեր կարգի ընտրությունները վերջին 25 տարում դարձել են մեր հասարակությանը շարժման մղող գլխավոր ուժը, խորհրդային ընտրական, կամ գուցե ասենք` չընտրական համակարգին առնչված մարդկանց համար շատ ուշագրավ երևույթներ է բացահայտում:

Երուսաղեմում բացել են Հիսուսի գերեզմանը

XVI դարից հետո առաջին անգամ հնագետները բացել են Քրիստոսի Հարության Տաճարում տեղադրված մարմարյա տապանաքարը: Համարվում է, որ մահից հետո 3 օրերի ընթացքում հենց այստեղ էր հանգչում Հիսուսի մարմինը:

Երկուսը` մեկում

Խելոք է մտածված` գնիր հանքային ջուր ու նաև թերթ կկարդաս, կամ` թերթ կարդալիս կարող ես նաև հագեցնել ծարավդ: Մեր գործարարներին էլ չէր խանգարի` այս կերպ համագործակցել տպագիր մամուլի հետ:

Հավատ` առ կախարդանքներ

Խոսքն ամենաիսկական կախարդության մասին է, ինչին հավատում է ռուսաստանցի կանանց 42 տոկոսը: Իսկ ընդհանրապես` 36 %-ը (ներառյալ նաև տղամարդիկ) գտնում են, որ իրենց կողքին ապրող որոշ մարդիկ կարող են կախարդել և աչքով տալ:

Թթվային անձրև` Թուրքիայում

Իրաքյան Մոսուլի տարածքում քիմգործարանում կատարված դիվերսիայի հետևանքով թուրքական օդերևութաբանները մտավախություն ունեն, որ իրենց երկրի հարավ-արևելքում հնարավոր են թթվային տեղումներ («ՌԻԱ Նովոստի»): «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի մատույցներում հրդեհել են ծծմբի գործարանը, ինչի արդյունքում մթնոլորտ է նետվել թունավոր գազի մեծ քանակություն:

Ֆրանսիական Ջունգլին դեռ չի մաքրվում

Կալեում տեղակայված փախստականների ճամբարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շուրջ երկու հազար մարդ, հիմնականում երեխաներ և դեռահասներ, մի կերպ տեղավորվել են նախկին «Ջունգլի» ավանում և ապրում են բեռնարկղերի մեջ:

Իսպանիային անապատացում է սպառնում

Ավելի ստույգ` Իսպանիայի հարավին: Եվ ոչ միայն այս երկրին:

ՎԵՐԱԴԱՐՁ <ՀՈՐՈՎԵԼԻ> ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Աշխարհի ու Հայաստանի այսօրվա վիճակի, արդի մարդու սպառողական էության ու հայության տեսլականի մասին զրուցում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:Այսօր ամբողջ մոլորակում այնպիսի գործընթացներ են կատարվում, որոնք վտանգի տակ են դրել մեր ընդհանուր «տան» ճակատագիրը:

Շեքսպիրյան թատերատոնի 12-րդ շքեղ վերադարձը

«Երկիրը, որը չունի շեքսպիրյան ավանդույթներն ապրեցնող փառատոն, չի կարող քաղաքակիրթ համարվել» ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի կյանքի կոչած «Արմմոնո» թատերական նախագիծը, որը 2003-ին անապագա պիտակվեց, ընդամենը 1 տարի անց մեծ աշխուժություն հարուցեց հատկապես գործող թատրոններում ստեղծագործական առօրյայի անլիարժեքությունից տրտնջացողների շրջանում:

Ի՞նչ պակաս ունկնդիր են կատուները

Կատուների երաժշտասիրության մասին կենդանաբանները դեռ չեն արտահայտվել:

Արմեն ՄԽԵՅԱՆ   ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15,17-ում)

Փոխնախարարի ընդունարանում նրանց միացավ Երևանի ոստիկանապետը, և Մեսրոպյանը մի փոքր հեռու գնաց: Քրեագետները դեռ շարունակում էին աշխատել:

Բերանբաց թութակը

Ախր թութակներին խոսել սովորեցնողները նախ պետք է լռել սովորեցնեին: Թե չէ պարծենում են, որ իրենց թռչունը մարդկային լեզվին է տիրապետում, բայց չեն մտածում, որ իրենք էլ այնքան զուսպ ու զգույշ պետք է ապրեն, որ «թութակի բերանը» չընկնեն:

Խելացի գործվածքը նաև ախտորոշում է

Ամերիկյան կենսաբաններն ավետել են, որ իրենց հաջողվել է ստանալ ոչ սովորական գործվածք, որը հնարավորություն է տալիս ախտորոշել մարդու առողջական վիճակը:

Հետծննդյան կերպարանափոխություն

Հնդկաստանի բնակչուհի Շանթի Դևին առնվազն 20 տարի ստիպված է լինելու ապավինել իր ընտանիքի անդամների ու համագյուղացիների բարեսիրությանը: Շանթին չի կարողանում ինքնուրույն շարժվել, իսկ նրա մարմինն ու վերջույթները փոքրացել, կուչ են եկել և կարծրացել են (տեղեկացրել է Ηetro.coΗ.uk-ն):

Աղջիկը ծնվել է 2 անգամ

Հաջողած այս փորձարարության արդյունքում երկու կյանք է փրկվել: Միացյալ Նահանգներում վերջերս մի աղջնակ է ծնվել, ով առաջին անգամ լույս աշխարհ էր եկել 12 շաբաթական սաղմի տեսքով:

ՀՈՒՄՈՐ

*** Երեսուն տարեկանից հետո կինն ամենավտանգավորն է. նախկինի պես նա երիտասարդ է ու գեղեցիկ, բայց արդեն նախկին հիմարը չէ: *** Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր ձեզանից են ճանապարհ հարցրել ու այդպես էլ տեղ չեն հասել: