ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՆՔ

Հայաստանյան հարուստ ընտրական փորձը թույլ է տալիս պնդել, որ մեզանում նախընտրական բոլոր զարգացումները ճշգրտորեն կրկնում են նախորդներին: Ամենատարօրինակը, սակայն այն է, որ այսպես կոչված «բացերը» հայրենի քաղուժերը ոչ մի կերպ չեն ցանկանում շտկել:

ՁԵՌՆՏՈՒ ԳՆԱՃ

Համաշխարհային շուկայում կաուչուկի գնի նոր ռեկորդը կրկին թարմացրել է «Նաիրտի» լինել¬չլինելու թեման: Բոլոր հաշվարկները հիմա էլ են խոսում այն փաստի օգտին, որ «Նաիրիտի» բնականոն աշխատանքի պայմաններում արդյունաբերական հսկան այս շրջանում գերշահույթներ կապահովեր` լրիվ մարելով աշխատավարձերի պարտքը, ինչպես նաև հարյուրավոր նոր աշխատատեղեր բացելով:

ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է

Երևանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանը ԱԺ առաջիկա ընտրություններում առաջադրվելու է Երևանի Կենտրոնն ընդգրկող 9¬րդ կամ 10¬րդ ընտրատարածքում: Նա գտնում է, որ իր հեռավոր ազգական և 9¬րդ ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը գործող խորհրդարանում այնքան էլ հաջող չի ինքնադրսևորվել ու իր տեղը վերստին պետք է իրեն զիջի:

ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի շարքերում, ըստ որոշ լրատվամիջոցների, եղել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ: Նաև` ոստիկանությունում և դատական համակարգում աշխատողների որդիներ:

ԱՇԽԱՏՈՒԺ ԿԱ, ԲԱՅՑ` ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺ

Սեպտեմբերի 27-ին Գյումրի այցելած ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Գյումրիում շինարարական աշխատանքները դադարեցված են, թե կառավարությունը մտադիր չէ ֆինանսավորում կատարել:

«ՄԱՐԻՈԹԸ» ԽՆԱՅՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ

Պետական և մասնավոր ընկերությունների մեջ Հայաստանի Կենտրոնական բանկը միակն է, որ իր աշխատակիցներին շատ բարձր աշխատավարձեր է տալիս: Օրինակի համար նշենք, որ ԿԲ-ի հավաքարարի վարձաչափը գերազանցում է Հայաստանի պետական բուհերի ռեկտորների աշխատավարձը:

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Ադրբեջանի արտգործնախարարն օրերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է. - Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին առավելագույն ինքնավարություն տալ իր տարածքային ամբողջականության շրջանակներում... Ադրբեջանը ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց` իր տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով: Լեռնային Ղարաբաղում խաղաղ գոյակցությունը մենք տեսնում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ քրեական գործ է հարուցվել` պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիք թույլ տալու և էլի նման մի քանի մեղադրանքով:

Հա՞ որ....

Տավուշի մարզում այս տարի ստացված խաղողի առատ բերքի մի մասը հնարավոր է, որ վերանա: Այգեգործների հավաստիացմամբ` տեղի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել այնքան քանակությամբ խաղող, որքան ամիսներ առաջ կնքված պայմանագրերում է արձանագրվել:

Մաքուր քաղաքականության ժամանակը

Ռուսաստանում առաջիկա իշխանափոխությանն առնչվող հստակեցումները մեզանում դարձել են ամենամոդայիկ թեման: Նույնիսկ նրանք, ում քաղաքականությունը երբևէ չի հետաքրքրել, այս օրերին խոսում են Ռուսաստանի իշխանական տանդեմի տեղափոխության` Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա հնարավոր ազդեցության մասին:

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Վերջին օրերին հայաստանյան քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների քննարկումների գլխավոր նյութը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է: Ավելի ճիշտ` վերադարձի հավանականությունը:

Ալ¬Քաիդային վրդովեցրել է Ահմադինեժադի թերահավատությունը

Ահաբեկչական ցանցը մեղադրել է Իրանի առաջնորդին` 2001¬ի սեպտեմբերի 11¬ի ահաբեկչության առնչությամբ տարածած տեղեկատվության համար: Ինչպես տեղեկացրել է ABC News¬ը` վկայակոչելով ահաբեկիչների համար նախատեսված Inspire անգլալեզու ամսագրի հրապարակումը` նրանց զայրացրել է ահաբեկչություններին ԱՄՆ¬ի իշխանությունների մասնակցության վերաբերյալ Մահմուդ Ահմադինեժադի տեսությունը:

Ում մտքով կանցներ

Ըստ իրավագետների` Անկախության Հռչակագրի բնագրերի գողության համար քրեական օրենսգրքում պատժամիջոց նախատեսող հոդված չկա: Քրեական օրենսգիրքը գրողները նման բացառիկ և անհեթեթ երևույթներ կանխատեսելու «Աստվածային» երևակայություն չեն ունեցել:

Ադրբեջանի սարսափը

Եթե հայերը կարողացել են ստեղծել անօդաչու ինքնաթիռներ, վաղը կարող են ստեղծել առանց տանկիստի տանկեր, առանց զինվորի կրակող հրանոթներ, ինքնաձիգներ և ռոբոտային հրթիռաձիգներ: :

Ժողովրդական խոսք ու զրույցից

- Էդ նախկինները, որ սովետի ամբողջ ստեղծածը թալանեցին, հասկացանք, բա Անկախության Հռչակագրի բնօրինակն ինչո՞ւ գողացան, դրա մեջ ախր փող չկա: - Քեզ թվում է, թե չկա:

Յուրովի ընկալեցին

Անկախության 20-ամյակի առթիվ զորահանդեսը, արմատականների համար ընդամենը զորաքայլ էր, բայց ոչ երբեք հանդիսություն: ՀԱԿ¬ի համար միակ «հանդեսը» իրենց հանրահավաքն է, անօդաչու, կներեք, անբովանդակ «թռչող»` քարոզասարքավորումներով:

Բողոք` երկակի ստանդարտների դեմ

Ասում են` ՀԱԿ¬ը ռուսական ռազմաբազայից ստացել է հետևյալ բողոք-հարցադրումը. «Հայ¬թուրքական սահմանը պաշտպանելու գործում մենք պիտանի ենք, իսկ զորահանդեսին մասնակցելու համար անպիտա՞ն»: :

Գուցե գնաճը փիլիսոփայական կատեգորիա է

Թերևս, Հայաստանում գնաճ¬գնանկում «երևույթը» պետք է մեկնաբանեն ոչ թե վիճակագիրները, այլ հոգեբանները, փիլիսոփաները և ինչու չէ` նաև բախտագուշակները, քանզի այն ժողովրդի համար արդեն վաղուց տնտեսական կատեգորիա չէ: :

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Երևանյան էլիտարաշինության մայրամուտը բիզնեսի այս տեսակը նախընտրող օլիգարխներին ամենևին հուսահատության չի մատնել: Պարզվում է, որ նրանք հիմա էլ ծրագրեր են մտմտում` պարապուրդի մատնվող շինտեխնիկան մարզեր տեղափոխելու ու էլիտարապատման գործընթացը հանրապետության մյուս քաղաքներում նույնպես նոր թափով վերսկսելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին

Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Անպարտելի ոգու ջահակիրները

Ժամանակի խորացող և համընդգրկուն ռազմական բախումների տրամաբանությունը ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքի կատարելագործման և պաշտպանական համակարգի է´լ ավելի ամրապնդման պահանջ է առաջադրում:

Հայ երգի դասականը

ՀՀ անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկրի բարձրագույն պարգևներին ու կոչումներին են արժանացել երևանաբնակ մի շարք նշանավոր արվեստագետներ, գրողներ, գիտության ու մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Նրա կատարումներն ապրում են և ապրեցնում

Հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկի` ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ստեղծագործական կենսագրութ յունը սկսվել է հեռավոր 1940-ական թվականներին և շարունակվել մինչև 1990-ականների վերջերը` նրան պահելով մեր գեղարվեստական կյանքի կիզակենտրոնում: Օֆելյա Համբարձումյանը ծնվել է Երևանում:

Կարելի է վերապրել` Արեգակի վախճանից հետո

Տեսականորեն Երկիրը կարող է վերապրել` Արևի կործանումից հետո էլ: Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացրել են «Արեգակնային ծայրահեղ համակարգեր» կոնֆերանսում:

ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ «ԱՆՈՒՇ» Է ԲԵՄԱԴՐԵԼՈՒ

ԻՍԿ արդյո՞ք իտալացի նշանավոր երգիչը ծանոթ է տիպիկ ազգային օպերայի առանձնահատկություններին և երաժշտական յուրատիպություններին: Լոս-Անջելեսում հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Պլասիդո Դոմինգոն խոսել է իր հայ բարեկամների, Հայաստանից ստացած տպավորությունների մասին:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՄԻՆԵՐԸ

Հնարավոր քաղաքական վերադարձի բոլոր նախադրյալները ծանրութեթև անող Ռ. Քոչարյանը որոշել է ճշտել նույնիսկ ամերիկյան կողմի տրամադրությունները: Այս առումով ուշագրավ է, որ մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալու նպատակով այս օրերին Երևանում է հայտնվել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ավանգարդը» քանիցս անդրադարձել է զբոսաշրջության խնդիրներին, քանիցս նշել, որ հայ զբոսաշրջիկների արտահոսքը, դրսից եկող զբոսաշրջիկների տակավին ոչ մեծ ակտիվությունը պայմանավորված են Հայաստանում գործող բարձր գներով: Օրերս զբոսաշրջության խնդիրներին անդրադարձավ նաև Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը :

ԲԱՐԵՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսին ԱՄՆ-ում Project harmony կազմակերպության կողմից իրականացվող «Առաջնորդներ առանց սահմանների» ծրագրին Հայաստանից մասնակցել են 16-ամյա Դավիթ Պետրոսյանը և Վահան Կոստանյանը: Հայաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը ներկայացնող դպրոցականների առօրյան հագեցած էր զանազան ծրագրերով` 16 օր համատեղ անցկացված ճամբարային օրեր, ապա հյուրընկալ ընտանիքների ջերմ ընդունելություն:

Ընդհատված թռիչք

2010 թվականի փետրվարի 23¬ին ղրղզական ավիաուղիների Դուբայ¬Բիշկեք երթուղիով թռիչք կատարող ինքնաթիռի հրամանատարն ամուր կառչել էր ղեկից, ասես փորձելով ինչ¬որ նեցուկ գտնել` գետնից հնչած անսպասելի հրամանից քարացած:

Հայտնաբերվել է գլադիատորների դպրոց

Ավստրիացի հնէաբանները ծանուցել են, որ հայտնաբերել են մեծ, լավ պահպանված հռոմեական գլադիատորների դպրոց: Դպրոցը գտնվել է հին հռոմեական Կառնունտ քաղաքի ծայրամասում, որը ռազմական և առևտրական կարևոր կենտրոն էր:

ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ՄՍԻՑ. ԼԱ՞Վ Է, ԹԵ՞ ՎԱՏ

Ամենահակասական կարծիքներ են հնչում բուսակերություն երևույթի մասին: Ու դա պայմանավորված է արտառոց այդ սննդակարգի մասին ոչ բավարար գիտելիքներով:

Ճանաչվել` թեկուզ եղունգներով

Այո, այդպիսի մոլուցք էլ կա` անուն հանել, խոսակցության թեմա դառնալ` ցանկացած պայմանով: Վկայություններից մեկը լասվեգասցի սկսնակ երգչուհի Քրիս Ուոլթոնն է:

Համառ զանգեր

Արտասովոր համառությամբ` մի նիդեռլանդուհի վերջին մեկ տարվա ընթացքում 65 հազար անգամ զանգահարել է 62-ամյա տղամարդուն: Ինչպես ճշգրտել է BBC¬ն` կինն օրական միջին հաշվով 178 անգամ հավաքել է հեռախոսահամարը: