ԿՓԱԿՎԵ՞Ն ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ
Մեկ օր հետո ապրիլի 1¬ն է: Այս տարի նույնպես Ծիծաղի օրը սրտանց ուրախանալու շատ առիթներ չեն գտնվի:
Մեկ օր հետո ապրիլի 1¬ն է: Այս տարի նույնպես Ծիծաղի օրը սրտանց ուրախանալու շատ առիթներ չեն գտնվի:
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ճգնաժամը շուրջկալել է քաղուժերին: Այսքանով հանդերձ` թերահավատություն կա` բարոյականության փնտրտուքն իսկապես պատկերացրած չափով հուզո՞ւմ է մեր կուսակցություններին, թե՞ այն ընդամենը մշտառկա ճառախոսություն է:
Այս օրերին նկատելի ակտիվությամբ քննարկվում են Հովիկ Թամամյանին ձերբակալելու շարժառիթները: Տպավորությունն այնպիսին է, թե պաշտոնապես արդեն ներկայացվածը շահագրգիռ շրջանակները քիչ են համարում:
Ոլորտի թիվ 1 պաշտոնյայի` գյուղնախարարի վստահեցմամբ` հողագործությունն այլևս միանգամայն շահութաբեր զբաղմունք է դառնալու: Որքան հաճելի, նույնքան զարմանալի է, որ գյուղմթերքների բարձր գներն, ըստ հավաստիացումների, նախորդ տարվա հետ միասին անցյալում են մնալու:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության արդեն նախկին պետ Հովհաննես Թամամյանի ձերբակալությունից և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, առավել համառ են դարձել լուրերը, որ «համապատասխան» կառույցներում արդյունավետորեն քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը:
Թատրոնի միջազգային օրվան նվիրված ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արարողակարգի ծառայության աշխատակիցները նկատեցին, որ Պարոնյանի անվան թատրոնում ԱԺ խոսնակին հատկացված տեղերի կողքին նստած են երկու աղջիկ: Մոտենալով նրանց` աշխատակից ները խնդրեցին ազատել տեղերը:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Սամվել Ավետիսյանը, ով վերջերս մոլեգին պայքար էր մղում այն լրագրողների դեմ, ովքեր գրում էին գյուղնախարարության կողմից տարբեր անհասկանալի խորհրդատվական միջազգային կառույցներին գումարներ տրամադրելու մասին, հավաստի տվյալներով, արդեն այս շաբաթ հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնյեն քննադատել է պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունը` խոսքի ազատության ոլորտում: Ինչպես հաղորդել է CNN¬ը` դիվանագետը նշել է, թե ապշահար է «Բաց հասարակություն.Վրաստան» կազմակերպության վերջին զեկույցից, որն անդրադառնում է երկրում մարդու իրավունք ների խնդիրներին:
Արաբական հեղափոխությունների ադրբեջանական դրսևորման հավանականությունն օրըստօրե ավելի է առարկայանում: Նման ալիքի «ժամանումից» սարսափած պաշտոնյաները ճանապարհներ են որոնում` տարիների ընթացքում կուտակած սեփական միլիոնները երկրից դուրս հանելու:
ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահները օրերս, վերջապես, ինտերնետային կայքում տեղադրեցին 2010 թ. հոկտեմբերի 7-12-ը ԼՂՀ հարակից շրջաններում իրենց անցկացրած փաստահավաք առաքելության արդյունքները: Այդպիսի առաքելություն իրականացվեց Ադրբեջանի պահանջով, և Բաքվում երկար ժամանակ տրտնջում էին, թե ինչու՞ եռանախագահներն իրենց պատրաստած զեկույցը… չեն հրապարակում:
Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հստակվում են քաղաքական ուժերի դասավորություններն ու ամբիցիաները, այնքան պարզորոշ են դառնում այն հենարանները, որոնց վրա իշխանությունն ու ընդդիմությունը պիտի ձևավորեն իրենց պայքարի և շարժման ուղղությունները:
Փորձագետների կարծիքով, կենսաթոշակառուների ցուցակում ընդգրկված դեռևս ողջ մարդիկ ավելի վատ են ապրում, քան թոշակ «ստացող» մեռյալները, քանզի անդրշիրիմյան աշխարհում գնաճ չկա: :
Երբ ՀԱԿ¬ը «նվաճեց» մայրաքաղաքը (Ազատության հրապարակը), ամբողջ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ գնաց գյուղ` գյուղացիության ուժերով քաղաքը ետ նվաճելու վճռականությամբ: :
Կառավարությունում վերջապես հասկացան, որ ոչ մի բարձր տեխնոլոգիա երկիրը չի փրկի, եթե չլուծվեն «ցածր» տեխնոլոգիաների հարցերը: Այն է` կովի պտուկների հիգիենա, կթվորուհիների ձեռքերի մաքրություն, սերմնացու, պարարտանյութ, անասնաաթար:
Հարյուրավոր իշխանական և ընդդիմադիր լիդերներ այցելեցին Րաֆֆիին, իսկ Լ. Տեր¬Պետրոսյանին «այցելեց» միայն Հովհաննես Մանդակունու ուրվականը: :
Բացատրական բառարանից ԴԻՎԵՐՍԻԱ ¬ (Դ)իվահարների «վերսիա» ::
(հին անեկդոտի նմանությամբ) ԳՆՈՐԴ ¬ Մի էժան ուտելիք տվեք: ՎԱՃԱՌՈՂ ¬ Բայց, կոնկրետ ի՞նչ:
Ձևափոխված ասույթ կա. «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, որոշեց խաղողի հյութ խմել»: Հիմա մեզ մոտ. կարտոֆիլն այնքան թանկացավ, որ ժողովուրդը ստիպված նարինջ է ուտում:
Ի հակակշիռ իշխանությունների հովանու ներքո կազմակերպված «Հայոց արծիվ» զանգվածային միջոցառումների, արմատականները նախաձեռնում են «հայոց բայղուշ» հանրահավաքների շարք: :
Արևմուտքին հաջողվում է Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական երկրներում հեղափոխությունների «վարակով» ապահովել «դոմինոյի էֆեկտ»: Բայց «Միմինոյի էֆեկտը» գերիշխող է մնում Հարավային Կովկասում:
Լևոնը իշխանությունների հետ ոնց որ «կռիվ-կռիվ» ա խաղում, իսկ բողոքավոր ժողովրդի հետ` «չլիկ դաստա», «նստոցի-պպզոցի», նաև` «էշ մլիցա»: Լ. Տեր¬Պետրոսյանը` անհամբեր ժողովրդին ¬ Ոչ մի «այսօր», ոչ մի «հիմա», Քողարկում եմ ամբողջ ներկան, Չզարմանաք, չբողոքե´ք Եթե այլ կերպ հառնի ձեր դեմ մոտ ապագան:
Հրամանագրի համաձայն, 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորա կան և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
n 1827 թ.Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմավորվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորականների առաջին ջոկատը: Մինչև մայիս կամավորականների թիվը հասավ 600¬ի:
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը մեզանում օրեցօր ավելի է կատարելագործվում: Իսկ արդյունքները տեսանելի են բոլորին:
Աշխարհի ամենաանսովոր ռազմանավը, թերևս, ամերիկյան Independence (LCS-2)¬ն է: Մինչև 2035 թ. ամերիկացիները ծրագրել են կառուցել այս տեսակի 55 նավ:
Հարյուրավոր տարիներ առաջ է սկսվել մարտը ռումբի և զրահահագուստի միջև: Վերջինի նախնական տարբերակն ասպարն էր, որը պաշտպանում էր նետի և թրի հարվածներից, իսկ հետագայում` ասպետական զենք ու զրահը` նիզակի հարվածներից:
Աղետալի դեկտեմբերի 7-ի ուրվականը դեռ շարունակում է թևածել Գյումրիում: Սարսափելի երկրաշարժի մասին հիշողությունները կենդանի ու թարմ կմնան մինչ այն պահը, երբ քաղաքից կանհետանա «դոմիկ» կոչված վերջին ժամանակավոր կացարանը:
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տեր Առնակ քահանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ձեռնադրվել է ընդամենը վերջերս: Տակավին երիտասարդ հոգևորականն արդեն իսկ խորամուխ է իր առաքելության մեջ:
Եթե մի օր դուրս գանք փողոց և հետաքրքրության համար պատահական անցորդների հարցնենք` արդյո՞ք գոհ են իրենց կյանքից, վստահ եմ մեծամասնությունը բացասաբար կարձագանքի: Ընդ որում պարտադիր չէ, որ այդ մարդիկ անպայման լինեն խոցելի խավի ներկայացուցիչներ:
Չենք ուզում այստեղ նորից անդրադառնալ այն հարցերին, թե անպտուղ ու անիմաստ նախաձեռնությունների, տարբեր միջազգային ցուցահանդեսների մասնակցութ յան համար ինչքա˜ն գումարներ են ծախսում մեր Մշակույթի նախարարությունում, սակայն հրամայական ենք համարում Թբիլիսիի հայկական թատրոնի վերանորոգումը, որն, իսկապես, համազգային խնդիր է:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի կազմակերպած ձևական փառատոները, բնականաբար, չեն կարող այլևս հետաքրքրել պրոֆեսիոնալներին և բոլոր նրանց, ովքեր ազնիվ ու անկաշառ ընտրություն են սպասում:
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի շրջանակներում օրերս անցկացված վոկալիստների մրցույթի մասնագիտական հանձնաժողովը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, որոշել է մրցանակը որևէ կատարողի չշնորհել: Խնդիրը բնավ էլ այն չէ, որ չեն գտնվել տաղանդավոր կատարողներ:
Գարնանը և աշնանը ժամերի փոփոխությունը, ինչպես փաստում են հոգեբաններն ու բժիշկները, բացասաբար է անդրադառնում մարդկանց վրա: Եվ մեկամյա քննարկումներից հետո, մարտի 27¬ին, Ռուսաստանում վերջին անգամ ժամացույցների սլաքներն առաջ տարվեցին. այսուհետ այնտեղ մշտապես «ամառային» ժամանակն է գործելու:
Հռոմի սրբազան քահանայապետ Բենեդիկտոս XVI-ը, ինչպես պարզվում է, հատուկ սննդակարգ ունի, որն այժմ հետաքրքրել է Միլանի բժշկական ասոցիացիայի անդամներին: Ամեն առավոտյան, ժամը 7-ին, քահանայապետը խմում է մեկ բաժակ այծի կաթ և ուտում շոկոլադի մեջ թաթախված մի բլիթ:
Ըստ Պենզայում գտնվող սիրողական մի աստղաբանական կենտրոնի, ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մահանալու է այս տարի, մոտավորապես հունիս-հուլիս ամիսներին: Նրանց այս յուրատեսակ հաշվարկը կառուցվել է մոգական համարվող 29 թվի վրա: