ՎԵՐՋԱՊԵ˜Ս

Մամուլը հաճախ է անդրադարձել մեզանում աղանդների տարածված լինելու խնդրին` տեղին մտահոգություն հայտնելով դրանցից հավուր պատշաճի պաշտպանված չլինելու առնչությամբ: Չկարողանալով կանխել աղանդների հարաճուն արշավանքը, հաճախ մեղադրել ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն` թե նա թերանում է իր հոտին աղանդներից հեռու պահելու, աղանդների դեմ պայքարելու գործում:

Քարոզչական ճակատում առավելությունը մերն է

Պատերազմը դեռ չի ավարտվել: Այդ մասին ամեն կերպ հիշեցնում է Ադրբեջանը` ռազմատենչ հոխորտանքներով, զինադադարի ամենօրյա խախտման դեպքերով, դիպուկահար ների գործողություններով, որոնք, դժբախտաբար, հաճախ ճակատագրական են լինում:

ՀԱՐԿԱԴՐՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԵ՞Լ

«Արմավիա» ընկերության աշխատակիցները հնարավոր է, որ հենց նախատոնական և ուղևորափոխադրումների համար ծանրաբեռնված համարվող օրերին գործադուլ հայտարարեն: Վերջիններս պնդում են, որ արդեն շուրջ կես տարի իրենց աշխատավարձ չի վճարվել:

ՄԱՔՐԱԶԱՐԴՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐ

Ընտրական ցուցակներն օլիգարխներից զտելու հարցը լուծված է: Արդեն իսկ որոշվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներում որևէ մեծահարուստի չընդգրկել:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷՐ

Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, գործարար պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը սկսել է հաճախակի այցելել խորհրդարան, ներկա լինել ոչ միայն նիստերին, այլև հանդիպել գործընկերներին, որոնցից շատերին նախկինում կամ չէր ճանաչում, կամ չէր բարևում... Թե ո՞րն է նման ակտիվության պատճառը` չկարողացանք պարզել, սակայն հազիվ թե Ռ. Հայրապետյանն իր այցերը պայմանավորի զուտ սպորտային հետաքրքրությամբ... Ոմանք պնդում են, որ հաճախ հայտնվելով ԱԺ-ում, նա ուզում է այն երևութականությունը ստեղծել, թե շատ ակտիվ պատգամավոր է, մեծ մասնակցություն ունի օրենսդիրի գործունեութ յանը:

ՈՎ Է ՀԹԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ

Բոլորը գիտեն, որ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը Հակոբ Ղազանչյանն է: Սակայն օրերս Մոսկվայից ստացված պաշտոնական նամակը բոլորովին այլ բան էր «հաստատում»:

7300 ԲՆԱԿԻՉ` ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2012 թվականի պետական բյուջեով, ինչպես արդեն հայտնի է, որևէ ֆինանսական միջոց չի տրամադրվել Շիրակի մարզի վթարային շենքերի ամրացման կամ նորոգումների համար: Միայն Գյումրիում նման շենքերի թիվը 88¬ն է, ուր ապրում է 7300 բնակիչ:

Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՐԱՄԱՆԿԵ՞Լ Է

Ըստ տեղեկությունների` ՀԱԿ վերջին հանրահավաքը կիսախավարում անցկացնելու առաջարկը Լևոն Տեր¬Պետրոսյանինն է եղել: Հատկապես ընտրողների հետ վերջին հանդիպումներից հետո ասում են, թե առաջին Նախագահին զայրացրել է միտինգավորների թվի մասին հրապարակումները:

ՎԵՆԻԱՄԻՆ ՍՄԵԽՈՎՆ ԷԼ ԹԱՏՐՈՆ Է ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄ

Թե ռուսական թատերական աշխարհում ինչ կշիռ ունի Վենիամին Սմեխովը` մեզ այնքան էլ չի հետաքրքրում:

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՌԱՆԱ

Հանրային խորհրդի նախագահ և ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, մեր ունեցած տեղեկություններով, պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եվ սկսել է ոչ միայն վերականգնել վաղուց փլուզված մարզային կառույցները, այլև բանակցություններ վարել ԱԺՄ-ից իբրև թե զատված «արբանյակ» կուսակցությունների ղեկավարների հետ:

Հա՞ որ...

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել է, թե հանրապետության բնակչությունն իրեն 3 միլիարդ դրամ է պարտք, սակայն ՀԷՑ¬ը մեծահոգաբար չի դիմում ծայրահեղ միջոցների և դատական կարգով գումարի բռնագանձման գործընթաց չի ցանկանում նախաձեռնել:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Վառելանյութը Երևանում թանկացել է, մայրաքաղաքի բնակիչների տների պատուհաններից դուրս ցցված ծխնելույզների թիվը` շատացել: Մարդիկ այս տարի նորից բնակարանները տաքացնելու ավանդական եղանակին են անցել այն դեպքում, երբ փայտի խորանարդ մետրը Երևանում աննախադեպ գին ունի. վառելացախը երբեք 20 հազար դրամ չի արժեցել:

ՌՈՒՍՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ…

Հայկական ատոմակայանի կառավարումը ստանձնած ռուսական ՌԱՕ ԵԷՍ կոնցեռնը հեռանում է Հայաստանից: Այս տեղեկությունն արդեն հաստատվել է, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ:

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես բարդ, եթե չասենք` քաոսային վիճակ է ստեղծվել: Քաղաքագետներից շատերի կարծիքով` սա չափազանց բնական և օրինաչափ իրադրություն է` ընտրություններից առաջ:

Ոստիկանապետը` Սաքունցի մասին

Նրա վայնասունի կապակցությամբ Չարենցի խոսքերով - Սանձել է ուզում հողմերին, Ա´յս ողորմելին: :

Լավ է մարդու աչքը դուրս գա, քան...

Ի՞նչ մեղք ունեն ազգային մտածողության տեր մարդիկ, որոնց ականջին, կամա թե ակամա` «Սաքունց» բառը հնչում է որպես ուշունց: :

Ծեծ` իմամի նոր «օրենքով»

Վերջերս հրապարակվեց մուսուլմանների գլխավոր իմամի օրենք¬հրամանագիրը` կանանց ծեծելու նոր «կարգի» մասին: Այդտեղ մասնավորապես նշվում է, թե քանի՞ հարված պետք է հասցնել կնոջը, մարմնի ո՞ր մասերին, ինչպիսի՞ փայտով:

Չհուսահատվել, չկորցնել առնականությունը

Կնամոլների միջազգային ասոցիացիան և «բռնաբարվողների» հասարակական կազմակերպությունը խոր ցավակցություն են հայտնում Սիլվիո Բեռլուսկոնիին` վարչապետի պաշտոնը կորցնելու կապակցությամբ: Նրան մաղթում են սեռական անսպառ կորով և նորանոր խիզախումներ:

Կուտակած և կորսված «միավորներ»

Ասում են` այն հարցին, թե ԱԺ¬ում «շարիկ գլորելու» խաղից քանի՞ միավոր է հավաքել, Ա. Մովսիսյանը պատասխանել է. - Դուք հարցրեք` քանի˜ միավոր եմ կորցրել բարձրացված աղմուկից: :

Գյուղատնտեսության օրինակով

Գյուղատնտեսության նախարարը խորհուրդ է տվել ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածները միավորելով` ստեղծել քաղկոոպերատիվներ: Այդպես ավելի արդյունավետ կլինի ընտրազանգվածին «վարել¬ցանելը»:

Դա կլինի արկածախնդրություն

Իր շարքերում միլիարդատեր Բեձինո Իվանիշվիլիին ընդգրկելով` վրացական ընդդիմությունը հզորացել է: Զգալով այդ ուժը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող է Ռուսաստանի հետ նոր պատերազմ սկսել` երկու օր առաջ հայտարարել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Պապավան:

Նախագահական համատեղում

Վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է տնօրեն դառնալ տեխնիկական մի ուսումնարանի, որը ծրագրում է բացել 2012¬ին` Գլդանի շրջանում (տեղեկացրել է «Նովոստի¬Գրուզիա»¬ն): Իր այս ծրագրի մասին նա պատմել է մանկավարժների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով. - Սահմանադրությունը նախագահին չի արգելում տեխնիկական ուսումնարանի տնօրեն լինել:

…Կարող է շահել Ռուսաստանը

Իրանի և Արևմուտքի միջև սրացող տարաձայնությունների արդյունքում բարձրացել է նավթի գինը` չնայած դրա պահանջարկի անկմանը (նշել է The Wall Street Journal¬ը): Եվրոպայում (հատկապես Իտալիային, Հունաստանին ու Իսպանիային) նավթ մատակարարողների առաջին եռյակում է Իրանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանութ յան ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Գորիսի զավակները Սուրեն ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը

Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանը ծնվել է 1911 թ. Գորիսի շրջանի Տաթև գյուղում: Ավարտելով դպրոցը, օգնել է ծնողներին` զարգացնել գյուղական տնտեսութ յունը լեռնային ոչ միշտ բարենպաստ պայմաններում:

ԱՐԺԵ´ ԻՄԱՆԱԼ

* Աբրահամ Լինքոլնը և Չարլզ Դարվինը ծնվել են նույն տարում ու նույն օրը` 1809 թ. փետրվարի 12¬ին: Գիտնականը քաղգործչից երկար է ապրել 20 տարի:

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆՈՎ

Ռուսական կինոյի և թատրոնի նշանավոր դերասանի այս ցանկության մասին վերջերս Երևանում հայտարարեց ոչ անհայտ Վենիամին Սմեխովը` միաժամանակ ասելով, որ անվանակոչության հարցն արդեն քննարկվել է Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ և արժանացել հավանության: Ուրեմն` համաշխարհային թատրոնի մեծ բարենորոգիչ Կոնստանդին Ստանիսլավսկու փոխարեն` Արմեն Ջիգարխանյան:

ՄԻ ԵՐԵԿՈ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՀԵՏ

Ազգային գրադարանում հերթական միջոցառումը նվիրված էր Սփյուռքի նշանավոր գրող Հակոբ Մնձուրուն:

Ոչ թե ընդդեմ, այլ հանուն

Հայաստանի Ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ, լրագրող, հրապարակախոս, արձակագիր Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ «Աշխարհի կենտրոն Հայաստանս» գիրքն իրավամբ կարելի է այսօրվա իրականության արտացոլումը համարել: Հեղինակի ինքնատիպ ձեռագրով, խորը վերլուծություններով, դիպուկ մեկնաբանություններով, սուր դատողություններով հագեցած հարցազրույցների և հոդվածների համահավաք 3¬րդ գիրքն է սա:

Ոգևորող և գերող բանաստեղծը

Բանաստեղծ, մանկագիր, Հայաստանի գրողների միության անդամ, մեր գրական միջին սերնդի ներկայացուցիչ, «Աշխատանքային գերազանցության համար» և «Գրական վաստակի համար» մեդալների ու պատվոգրերի դափնեկիր, բանաստեղծական տասնչորս ժողովածուների, այդ թվում «Ընտիր երկերի» եռահատորի, երեք մանկական գրքի և «Հատընտիրի» հեղինակ Զավեն Կասյանը 80 տարեկան է:

150 հազար դոլար` ձկնորսի ցանցում

Ճապոնացի ձկնորսն այդ անգամ երկրի հյուսիս-արևելյան ափերում ծովային կենդանիների փոխարեն արքայական պարկ գտավ կիսամաշ իր ցանցում: Պարկն էլ` ի˜նչ պարկ. բերնեբերան լիքը փողերով:

Ուշաթափվում է... ծիծաղից

Բայց ոչ թե սեփական ու ոչ էլ փոխաբերաբար: Լիվերպուլի 26-ամյա բնակչուհի Քեյթլին Ուոլեսը բառացիորեն կորցնում է գիտակցությունը, երբ սուր ձայներ կամ բարձր ծիծաղ է լսում:

«Կաթվածահարին» պարը թանկ արժեցավ

Օրինապաշտ երկրներին էլ են խաբում: Էն էլ ո˜նց են խաբում:

Ո՞վ կքնի Հիտլերի անկողնում

Արդյո՞ք որևէ մեկն այդպիսի ցանկություն կունենա, այն էլ` առնվազն 4700 դոլար վճարելու պայմանով: Այնուամենայնիվ, ինչպես ասում են` վաճառվող ամեն ապրանք իր գնորդն ունի:

Պաշարատես ոզնին

Նկարներում նա գրեթե միշտ իր փշերով միրգ, հատապտուղ է կրում: Ու շատ երկրներում այս գազանիկն աշխատասիրության ու պաշարապահության խորհրդանիշն է:

Ինչո՞ւ թռչել. ավելի լավ է երթևեկել մետրոյով

Շվեդական մետրոպոլիտենի ղեկավարները փորձում են միջոց գտնել` մետրոյից դուրս հանելու ձեռներեց աղավնիների երամը: Աղավնիներն անարգել մտնում են ստորգետնյա ճեպընթացների վագոնները:

Ամենագեր ժողովուրդը

Շատերի երազանքների երկիրն է Ամերիկան, ամերիկացիներն էլ հպարտանում են իրենց հայրենիքով: Սակայն հետազոտողները խորհուրդ չեն տալիս նախանձել նրանց կենսակերպին և փաստում են, որ ԱՄՆ¬ում տղամարդկանց 70 %¬ը տառապում է ավելորդ քաշից:

Ծովային արգելոց. Խոշորագույնն աշխարհում

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է իր նոր ծրագրի մասին. Կորալյան ծովում ստեղծելու է աշխարհում ամենամեծ ծովարգելոցը: Շրջակա միջավայրի նախարար Թոնի Բյուրկը տեղեկացրել է շուրջ մեկ միլիոն քառ. կիլոմետր տարածքում ձկնորսության նոր սահմանափակումների, նավթի և գազի վերամշակումներն արգելելու մասին:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2011 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ

Տարվա վերջին ամիսը ձմռան առաջին ամիսն է: Այսինքն` նոր տարում շարունակվելիք սկիզբ, որն անցած 11 ամիսներն ամփոփելով` մուտք է բացում դեպի մոտակա գալիք: