ՄԻԱՎՈՐՎԵԼԸ ՃԻՇՏ Է, ԵԹԵ...

Սերգո Կարապետյանի դեռևս գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին արված հայտարարությունը` կոլեկտիվ տնտեսությունները վերականգնելու մասին, կարծեք թե անարձագանք մնաց: Նրա ասածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա:

ԼԱՐՎԱԾ ԵՆ

Հին ու նոր տարբեր պաշտոնյաների տների վրա կատարված հարձակումներն ու թալանը կտրուկ մեծացրել են թանկարժեք ու համեմատաբար ապահով կողպեքների պահանջարկը: Վերջին շրջանում փականներ և անվտանգության սարքեր վաճառող խանութներում գնողունակությունն այնքան է աճել, որ, ինչպես վաճառողներն են հավաստիացնում, վերջին տարիներին նման շրջանառություն իրենք երբեք չեն ունեցել:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵ՞Ն

Բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձերի չափերի մասին հրապարակումն, ըստ տեղեկությունների, նրանցից շատերի կողմից քմծիծաղով է ընդունվել: Դատավորներից մեկը բավական մարդաշատ մի հավաքի ժամանակ հայտարարել է, թե. «Բա ի՞նչ էիք կարծում, հո 50-60 հազար դրամ չպետք է ստանայինք»:

ՍՏՈ՞ՒՄ ԵՆ

Չի բացառվում, որ առաջիկա օրերին Էներգետիկայի նախարարության կողմից հերքվի «Հայռուսգազարդի» տարածած տեղեկատվությունը` այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում գազի սպառման ծավալների աճի մասին (շուրջ 3 %¬ով):

ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԵՆ

Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո գերատեսչությունում իսկապես խուճապային վիճակ է տիրում: Ինչպես տեղեկացրեցին իրազեկ աղբյուրները, արդեն երկու օր է ՃՈ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ փակվում են իրենց աշխատասենյակներում և «խորհրդավոր ընթրիքներ» կազմակերպում:

ՈՒՍՅԱԼ ԲԱՆԴԻՏՆԵՐԸ

Մի շարք մեծահարուստների տներում ավազակային հարձակումներ իրականացրած բանդայի անդամները, ըստ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, բավական ուսյալ մարդիկ են, խոսում են գրական հայերենով, իրար հետ շփվելիս օգտագործում են միայն «դուք» դիմելաձևը:

Հա՞ որ...

Բյուջետային միջոցների հաշվին ձեռք բերվող և պետական գերատեսչություններին հատկացվող բենզինի մի մասը հավանական է, որ յուրացվում ու հատկացվում է որոշ տաքսի ծառայությունների:

ԼՖԻԿՅԱՆ ԽԱՂԵՐՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Սպառողական շուկայում գները գրեթե ամեն օր բարձրանում են, գրեթե ամեն օր մարդիկ խանութներ մտնելով` հանդիպում են գնաճի դրսևորումների` տարակուսելով ու չգտնելով այդ բարձրացումների իրական պատճառները: Պատասխանատուները և մասնավորաբար գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարում են, թե գների բարձրացումները պայմանավորված են կաթնամթերքի որակի բարձրացմամբ:

Ասք շաքարավազի և 76 քաջերի մասին

Օգոստոսի վերջին շաքարավազը կրակե շապիկ հագավ: Դե իսկ թանկացումների վերաբերյալ այդ բացատրությունը փրկարար օղակի դեր է կատարում տվյալ ոլորտը կարգավորելու կոչված պատասխանատուների համար. ոչ ոք չի կարող նրանց մեղադրել միջազգային շուկայում գների տատանումների համար:

Երկխոսությունից` «ինքնատիպ» հարձակման

ՄԻԱՅՆ այսպես կարելի է բնութագրել ընդդիմության զգալի հատվածի` Հայ ազգային կոնգրեսի վարքագիծը: Համաձայնելով երկխոսության գաղափարին և առաջարկվող ձևաչափին, հենց ինքը լինելով իշխանության հետ երկխոսություն վարելու նախաձեռնողներից, հանկարծ հակականները հրաժարվեցին երկխոսությունից և անցան «ինքնատիպ» հարձակման` իրենց նման պահվածքը բացատրելով իշխանությունների իբր անընդունելի կեցվածքով:

1991 թ. սեպտեմբերի 2¬ին ստեղծված և դեկտեմբերի 10¬ին համաժողովրդական հանրաքվեով իր անկախությունը հռչակած ԼՂ Հանրապետությունը 20 տարեկան է

Հիմնախնդրի ծագումը և դրա պատճառները Ղարաբաղյան հարցը սկսել է արծարծվել 1918 թ.-ից, երբ կործանվեց Ռուսական կայսրությունը, և նրա կազմի մեջ մտնող Անդրկովկասի փոխարքայության տարածքում ձևավորվեցին երեք պետական կազմավորումներ` Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունները:

ՀՅԴ երազանքն իրականացրեց ոչ թե ՀՀ¬ն, այլ` Թուրքիան

Ըստ որոշ լուրերի` ՀՅԴ¬ն գրավոր շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին` հայ¬թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու և աղբաման ուղարկելու կապակցությամբ: :

Կրկին «ֆռռացրին»

Արդեն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գյուղմթերքների տոնավաճառներում ևս առևտուրն իրականացնում են ոչ թե գյուղացի հողագործները, այլ գեղցի քաղաքաբնակ փերեզակ¬վերավաճառողները: :

Հերթով քանդում են

Քադաֆին ու Մուբարաքը նույն երազն են տեսել: Հայտնվել է Սադամը և հարցրել. - Ձեր երկիրն է´լ քանդեցին:

Լինել արհեստավարժ, ինչպես ավազակները

Եթե մեր իրավապահները նույնքան պրոֆեսիոնալ գործեն, որքան իրար հետևից կողոպուտներ իրականացնող դիմակավոր զինված բանդան, ապա իրավապահ համակարգը կարելի կլինի լիովին կայացած համարել: :

Բա ինչ ա

ՀԱԿ¬ը ո´չ արմատական է, ո´չ կառուցողական Երբ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ¬ը արմատական ընդդիմություն չի, շատերը ապշեցին: Հիշվեց հին անեկդոտը. ամուսինը ծննդատան շենքի տակ խոսում է պատուհանին մոտեցած կնոջ հետ. - Հը, ինչ ա, տղա ա՞:

Ադամանդ կա, գաղափարներ չկան

Ըստ Տիգրան Կարապետիչի, ՀԱԿ¬ը գողացել է իր «ադամանդե գաղափարները»: Այդ կապակցությամբ Կոնգրեսը արձագանքել է` չեղած գաղափարները չեն կարող գողացվել:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ապամոնտաժվում է Բաքվի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող դրոշի հրապարակի մերձակայքի շենքը, որտեղ մի քանի տասնյակ զինվորական ընտանիքներ են բնակվում: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ նշված տարածքում «Ազենկո» ընկերությունը նախատեսում է ժամանակակից կամուրջ կառուցել:

Ստորագրվել է համաձայնագիր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հնարավոր են նաև այլ ձերբակալություններ

Պատասխանելով «Ազգ» օրաթերթի հարցին, թե ովքեր կարող էին բռնություն գործադրած լինել ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի նկատմամբ և ինչպիսի զարգացումներ կան այդ ուղղությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշել է. - Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է:

Թափանցիկ աշխատաոճը` սկզբունք

Անժխտելի է, որ Պաշտպանության նախարարությունը վաղուց ի վեր թափանցիկ աշխատաոճն է որդեգրել որպես գործունեության հիմնական սկզբունք: Պաշտպանական կառույցի նկատմամբ հանրության հետաքրքրությունն օրինաչափ է ու արդարացված:

«Քանակական տվյալները չեն որոշում Զինված ուժերի մարտունակությունը»

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կիզակետում ՀՀ ԶՈւ զորահանդեսն է լինելու: Հանրությանը կներկայացվեն Անկախության ծնունդ քսանամյա մեր բանակի ձեռքբերումները:

ԹԱՏԵՐԱԳԻՐԸ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ, ՎԻՊԱՍԱՆԸ Ալեքսանդր Արաքսմանյանի ծննդյան 100-ամյակը

Լրացավ հայ նորագույն գրականության ու թատրոնի ամենաինքնատիպ դեմքերից մեկի` Ալեքսանդր Արաքսմանյանի ծննդյան 100-ամյակը: Ժամանակակիցներն Արաքսմանյանին համարում են ամենագնա, ամենահաս, հանրագիտարանային գիտելիքների տեր:

Գիտափորձերի զոհերը

Առնվազն 83 գվատեմալացի, ինչպես ենթադրվում է, մահացել է 1940¬ական թթ. ամերիկյան բժիշկ-գիտնականների կողմից սիֆիլիսով ու սուսանակով (գոնոռեա) վարակված լինելու պատճառով. այս մասին հայտարարվել է ԱՄՆ¬ի նախագահական հանձնաժողովի զեկույցի լսումների ժամանակ:

Կյանքն` ապահով, ապրուստը` հեշտ

Pew հետազոտական կենտրոնի հարցումները փաստել են, որ ամերիկաբնակ մուսուլմանների 80 տոկոսը գոհ է իր կյանքից: Բայց նրանց 52 %¬ը դժգոհ է է, որ պաշտոնական մարմիններն իրենց նկատմամբ շատ «ուշադիր» են` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Արգելված 100 երգ

Չինաստանի Մշակույթի նախարարությունը հրապարակել է արգելված այն երգերի հարյուրակը, որոնց կատարումն արգելվում է երկրի տարածքում: Ցանկի առաջին հորիզոնականում Լեդի Գագան է:

Ռուսների համար վտանգավոր

Հանգստավայրերում զոհված ռուս զբոսաշրջիկների քանակով Թուրքիան գրավել է 1¬ին տեղը` բոլոր արտասահմանյան երկրների շարքում: Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջային միության մամլո խոսնակ Իրինա Տյուրինան:

Ծրագրում են Մարսի վրա սպանախ և կաղամբ աճեցնել

Այնտեղ կատարվելիք առաջին օդաչուավոր թռիչքին նաև խոհարարներ ու այգեգործներ կընդգրկվեն: Տիեզերագնացների առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է այնտեղ բոստան հիմնելը:

Երկրաշարժի «պատվին»

«Հերոսանալու» այլ ասպարեզ չունենալով, բայց ոնց որ թե` հերոս երևալու մարմաջով, նյույորքցիները նորաձևություն են հորինել. երկրաշարժի շատ ականատեսներ իրենց մաշկին դաջվածք են անում` «Ես դիմացել եմ երկրաշարժին» մակագրությամբ: Այս նորաձևությունը նաև ճարպիկ գործարարների եկամտաբեր ստեղծագործութունն է:

Մեծագույն գերմանացին

Գերմանիայում կատարված սոցիոլոգիական հարցումների տվյալներով` հայրենակիցները բոլոր ժամանակների ամենամեծ գերմանացի են համարում Իոհան Վոլֆգանգ Գյոթեին: Երկրորդ մեծություն է ճանաչվել Արևմտյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենհաուերը:

Ի˜նչ հայր, կատարյալ հրեշ

Այդպիսիներին հայր կամ ծնող անվանելը սրբապղծություն է պարզապես: Բայց դժբախտաբար, այլասերությունը չափ ու չափանիշ չունի:

Դեպի աշխարհի վերջը` 3000 ռուբլով

2012¬ին աշխարհի վերջի մասին համառ զրույցները ոմանց մղում են փրկության ելք որոնել, ոմանց էլ` ճարպիկ ուղեղները շարժել` փրկվել ցանկացողներից գումարներ շորթելու: Այդ թեմայով արդեն հայտարարություններ են հայտնվում անվճար հայտարարությունների կայքում:

Վտանգավոր ցավազրկողներ

Անգլիայի դեղատներից զանգվածաբար հավաքում են «Նուռուֆեն պլուս» դեղամիջոցը: Մեծ տարածում գտած այս ցավազրկողի որոշ փաթեթներում հայտնաբերվել են շիզոֆրենիայի դեմ հաբեր:

Ուզում է եռապատկել քաշը

Արիզոնացի միայնակ մայր Սյուզան Էմանը որոշել է նվաճել «աշխարհի ամենամեծ մարդու» կոչումը: Մեծ` ոչ թե մեծագործություններով կամ տարիքով, այլ` չափերով:

Ամենաջահել պապիկը

Բրիտանիայում (ու գուցե ողջ աշխարհում) ամենաջահել պապիկը 29-ամյա Շեմ Դեյվիսն է (հաղորդել է Tatap-ՌվՒՏՐՎ¬ը): Գործազուրկ Շեմի Թիա դուստրը մայրացել է 14 տարեկանում` ժամկետից 10 շաբաթ շուտ լույսաշխարհ բերելով 1 կիլոգրամից էլ պակաս քաշ ունեցող իր առաջնեկին:

Զարմանալի զուգադիպություններ

# Լոնդոնի Գրինբերի¬Հիլ շրջանում սըր Էդմունդբերիին սպանելու համար 1911 թ. կախաղան են բարձրացրել 3 հանցագործների` Գրինին, Բերիին և Հիլին: # 1976 թ. մայիսի 15¬ին «Ուիկլի Նյուս» թերթը տեղեկացրել է, որ Տրիպլետ (թարգմանաբար` եռակի կամ եռապատիկ) ազգանունով մանկաբարձուհին 3¬րդ անգամ եռվորյակների (եռյակ նորածինների) ծնունդ է ընդունել:

ԹՎԱԳՈՒՇԱԿ

6. ԱՐՈՒՍՅԱԿ (Վեներա). շաբաթվա օրը` ուրբաթ Վեներայի սիրելիները (թե´ կին, թե´ տղամարդ) բնությունից եզակի պարգևով են օժտված. նրանք բոլորը, գրեթե առանց բացառության, դուր են գալիս շրջապատի մարդկանց: Եթե դուք նրանց շարքում եք, ուրեմն ձեր բախտը բերել է: