ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ` ՇԱՀԵՑԻՆ

Եթե այս շրջանում ընդդիմության չպատճառաբանված ակտիվությունը (եթե չասենք` շտապողականությունը) այդչափ մեծ չլիներ, միգուցե խորհրդարանական ու Նախագահի ընտրություններում նրա հնարավորությունների քննարկումը կարելի կլիներ անիմաստ համարել:

Նույնքան յուղոտ ու նույնչափ խոցելի

ԿՅԱՆՔԻ աստիճաններով իջնել¬բարձրանալու մասին հայտնի արտահայտությունն այս օրերին ինքնաբերաբար կարելի է մտաբերել` Գագիկ Բեգլարյանին նոր պաշտոնի նշանակելու լուրերն առնելուց հետո: Սակայն եթե խոսքը համեմատության մասին է, ապա հիմնականում արդեն անցյալում մնացած տարեվերջյան խայտառակութ յունից հետո Երևանի նախկին քաղաքապետն այդ աստիճաններով ոչ թե իջավ, այլ գահավիժեց:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Վրացական պետհամարանիշերով մեքենաների մաքսազերծման` անլուծելի թվացող խնդիրը հրատապների շարքում է մնում: Կարելի էր կարծել, թե գործադիրի վերջին նիստում «օդում մնացած» մեքենաները մաքսազերծելու նպատակով անտոկոս վարկ տրամադրելու առաջարկը հիմնավոր ու վերջնական լուծում կտա հարցին:

Հա՞ որ..

Մինչ հանրապետության գլխավոր ոստիկանապետը տարված է մարզական մրցաշարերի կազմակերպմամբ, անտառահատումների դեմ պայքարի մոնիտորինգի խումբն արձանագրում է, որ նույնիսկ բնության հետ կամայաբար վարվելու հետևանքով հարուցված քրեական գործերի թիվն է կրկնապատկվել: Իհարկե, կարող է զարմանալի թվալ, որ նման «երկրորդական» դեպքերը մինչև անգամ ոստիկանության տեսադաշտում են հայտնվել:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը վտանգավոր է դարձել կյանքի ու առողջության համար: Վիճակագրությունը բռնության դեպքերի հետզհետե ավելի ու ավելի աճող թվեր է ներկայացնում:

Այս փուլում կարևոր է խաղաղության պահպանումը

ԸՆԴԱՄԵՆԸ մի քանի օր հետո` մարտի 5-ին դարձյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ դարձյալ Սոչիում կկայանա Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Պատմության գլխավոր դասերը

ԻՆՉՈ՞ւ են առաջանում… հեղափոխությունները: Դրանք այնպիսի արժեքների կորստի արդյունքն են, առանց որոնց մարդն այլևս չի կարողանում ապրել, և նրա մեջ կուտակված զայրույթը պոռթկում է, արթնանում է ամեն ինչ ջարդել-փշրելու մոլուցք:

Նահանգներն ուզում է վերաձևել Թուրքիան

Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը երկու երկրներին էլ թույլ չտվեց` իրենց հետաքրքրություններն իրականացնել Կովկասում: Այս մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը` «Սահակաշավիլիի նոր նվաճողականությունը, և Ռուսաստանը` հանուն նոր Կովկասի ճակատամարտում» թեմայով մոսկովյան կլոր սեղանի ժամանակ:

Թուրք փորձագետը նոր վարկած է շրջանառում

Նա հիշեցրել է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին կովկասյան ճակատում կռվում էին Թուրքիան ու ԽՍՀՄ¬ը: Մի խոսքով` թուրք գործիչը գտնում է, որ Արևմուտքը Թուրքիային թունավորում է Ռուսաստանի և, ընդհակառակը` ՌԴ¬ին` Թուրքիայի դեմ:

Ամենատագնապալի երկրները

The Wall Street Jurnal¬ի ինտերնետ-կայքում հրապարակվել է այն երկրների վարկանիշը, որոնցում` ցանկը կազմողների կարծիքով, հնարավոր են բողոքի բռնկումներ: Այդ երկրներում բողոքական տրամադրությունները հաշվարկվել են որոշակի չափորոշիչներով, որոնցից հիմնական են դիտվել կաշառակերության տարածվածությունը (ըստ Transparency International կազմակերպության տվյալների) և մարդկային զարգացման ներուժը (ՄԱԿ¬ի տվյալներով):

«Ուրեմն մենք` կաշառակերներս, ապո՞ւշ ենք»

Կաշառակերների իրավունքները պաշտպանող «Կաշառքտուր» հասարակական կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ իրենց պաշտպանյալ պաշտոնյաների պատիվն ու արժանապատվությունը վիրավորած Վարդան Այվազյանի: Վերջինս «ցինիկաբար» ասել է. «Մի՞թե ես նման եմ ապուշի, ով կաշառք կվերցնի»:

Կամ երկնքում, կամ գետնի տակ

Երթուղային տաքսիները կանգառներում խճճվում ու խճճում են խեղճ ժողովրդին: Ավտոբուսների և տրոլեյբուսների հարցը քսան տարի է` չի լուծվում:

Հ. Էդոյանի խոսքերով

- Մի օր տոնավաճառ կլինի. …Եվ մարդիկ կքայլեն բազմության միջով, Ձեռքերին պահած մաշված երազները Եվ կասեն, որ աշխարհը գեղեցիկ է, Երբ առանց երազների ես կանգնում նրա վրա: Մի օր տոնավաճառ կլինի ձեռքերի, ազդրերի, աչքերի մեջ:

Պաշտոնական լրահոս Ռուսաց լեզվի լսարանի բացում ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում ռուսաց լեզվի լսարանի բացմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Անդրանիկ նիստը

ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պաշտպանության նախարարությանը ներկայացված 14 առաջարկություններից հանձնաժողովն առաջին փուլում ընտրել է տասը, որոնցից լավագույնները ընտրվելու են հաջորդ փուլերում:

Պաշտպանության նախարարության նոր կայքի շնորհանդեսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ այն հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով իրականացնել հանրային իրազեկման գործառույթը:

Ի ԴԵՊ

Այսուհետ յուրաքանչյուր նորակոչիկ ունենալու է այսպես կոչված երկրորդ` «Հայրենիքի պաշտպանի անձնագիր»: Ծրագիրը հաստատվել է նախորդ տարի, սակայն դեռ փորձաքննության փուլում է:

ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐ Բոլոր ժամանակների մեծերից մեկը

ԽՍՀՄ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Մետաքսյա Սիմոնյանը 20-րդ դարի ազգային թատրոնի այն մեծություններից էր, ովքեր իրենցով պայմանավորեցին մի ողջ դարաշրջանի գեղարվեստական հաստատումների ընթացքն ու տրամաբանությունը, ովքեր ձևավորեցին այնպիսի ավանդույթներ, որոնք դպրոց եղան արդեն եկողների համար:

ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ. «ԵՍ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ... ԶԱՐՄԱՆՈՒՄ»

Ականավոր բեմադրիչ և մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ մեր ժամանակների տաղանդավոր և ամենանշանավոր անհատականություններից է. շատ վաղուց Երևանի դիմանկարի անքակտելի մաս կազմող անուն, ում հետ ամեն մի զրույց ուսանելի է և ցանկալի:

Երբ Ոգուց է ծնվում երգը...

Սովետական բարքերի թիրախ է եղել նաև տաղանդավոր երգահան Սասուն ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ:

ՄԵՐՕՐՅԱ ԲԱՐՔԵՐ

Տասնյակ տարիներ առաջ, «Ավանգարդ» թերթի խմբագիր, գրող Լևոն Մանուկյանը մի երկտող ստացավ: Հուզված էր:

Տերովին տերն ա տարել, անտերին` կեղծիքը

Հետապնդումների, կեղծիքների բացահայտումներ... Երբ գայլերի ոհմակն է հարձակվում, զոհին այնքան երկար չեն տանջում, ինչքան մարդկայինը… Ամենասարսափելին` հարազատին զոհ դարձնելն է: Հայրական տանը տիրանալու մոլուցքը հանգիստ չէր տալիս Մելքուշին:

Հետապնդումները շարունակվում են

Ոհմակը շարունակում էր հետապնդումները: Լուսիկին ուղղակի փողոցում բռնում, գցում են մեքենան ու տանում Սևանի հոգեբուժարան:

Մի´ տանջեք տարեցներին

Որոշումը ձեռքին Մելքուշը մտնում է քրոջ տուն, փողոց նետում, այրում ու սեփականացնում նրա անձնական գույքը և կարճ ժամանակում երկհարկանի առանձնատուն կառուցում: Անօթևան քույրը ապաստան է գտնում վթարված «Վաղարշապատ» հյուրանոցում, Ադրբեջանից գաղթվածների փախստականների կողքին:

«Երբեմն էլ ասում են` Գրիգորյա´ն, բա քեզ պե՞տք էր...»

Տարիներ շարունակ երգի պետական թատրոնն ուրախացնում է` այնտեղ ուսանած և այնուհետև բազում բեմեր նվաճած շնորհալի երգիչ երգչուհիներով: Անդրե, Ալլա Լևոնյան, Զարուհի Բաբայան, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյան և այլք... Անուններ, որոնք հայտնի են դարձել Երգի պետական թատրոնի տնօրեն, կոմպոզիտոր, բազմաթիվ հիթերի հեղինակ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻ շնորհիվ:

«...Պարզապես սովորելը խանգարում է»

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ բուհական համակարգում ամենատարածված ու նույնիսկ անշրջելի թվացող երևույթներից է: Ոմանք նույնիսկ պարծենում են, որ կարող են միջնորդությամբ կամ «մաքսանենգ ճանապարհով» գնահատական կորզել` իրենց այդ «հնարամտությունը» նույնիսկ որպես սխրանք ներկայացնելով:

ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջերս հանդես է եկել ընդարձակ քաղաքական վերլուծություններով` սուր քննադատության ենթարկելով Ռուսաստանի ներկա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Նա անընդունելի է համարել Մեդվեդևի վարած քաղաքականությունը, իսկ Պուտինին համարել է Ռուսաստանի պատմության մեջ մեծագույն կոռուպցիոներներից մեկը:

ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵ´Լ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ, իր հրապարակային ելույթներից մեկում, Միխայիլ Գորբաչովը խոստովանել է, որ Սումգայիթում և Բաքվում տեղի է ունեցել իսկական ցեղասպանութ յուն: 1990-ին խորհրդային զորքերն ուղարկելով Բաքու` Գորբաչովը նպատակ է ունեցել կանխել արյունահեղություններն ու փրկել Ադրբեջանի մայրաքաղաքը ազգայնականների վայրագ գործողություններից:

Համասեռամոլը` նորաթուխ պաշտոնյա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան` արձանագրային հարցերով քարտուղար է նշանակել Ջերեմի Բեռնարդին: Ինչով է ուշարժան այս նշանակո՞ւմը:

Ընդդեմ Christian Dior¬ի արտ¬տնօրենի

Դեռ անցյալ շաբաթ բարձր նորաձևության աշխարհահռչակ այս Տան արվեստի գծով տնօրեն էր Ջոն Գալյանոն, ով անցյալ ուրբաթ օրը ձերբակալվել է Փարիզում` մանր խուլիգանության և հակահրեական արտահայտությունների համար: - Մինչ հետաքննության արդյունքների հրապարակումը` «Քրիստիան Դիորը» հեռացրել է Ջոն Գալյանոյին,¬ ասվում է Նորաձևության տան հրապարակած հայտարարության մեջ:

Առաջնորդը կուտի՞ առաջնորդին

այն էլ` ամենաուղղակի իմաստով Ուգանդայի ընտրյալ նախագահ Յովերի Կագուտա Մուսեվենին խոստացել է ուտել իր քաղաքական հակառակորդ Կիզա Բեսիջեին, ով ընտրություններում իր պարտությունից հետո քննադատել է իշխանությանը (տեղեկացրել է Associated Press¬ը):

Բիլանը` տիեզերական զբոսաշրջիկ

Այո, խոսքը երգիչ Դիմա Բիլանի մասին է: Նա պատրաստվում է տիեզերական զբոսաշրջության: