ԶԵՆՔԸ Ի՞¯ՆՉ ՆՎԵՐ

Թե մեր երկրում մինչև հիմա որքան զենք է գնվել ու նվիրվել, թերևս այդպես էլ անլուծելի հանելուկ կմնա£ Մի բան պարզ է. օրինական թե զարտուղի ճանապարհներով ձեռք բերված զենք ու զինամթերք մեզանում այնքան շատ կա, որ մարդիկ, կամ ավելի ճիշտ` հասարակության ինքնակոչ արտոնյալները, շատ հաճախ մարտունակ բանակի լավ պատրաստված զինվորի նման են իրենց պահում£ Այն տարիներին, երբ միմյանց զենք նվիրելն անսպասելիորեն մոդայիկ էր դարձել, հարկ է կարծել, որ նման թանկարժեք ընծաներ հատկապես պաշտոնյաներն ու օլիգարխներն այնքան շատ են ստացել ու նվիրել, որ հիմա արդեն անզեն օլիգարխն իրեն անզեն զինվոր կարող է զգալ£ Այնպես որ, այս մարդկանց պարագայում թանկարժեք ատրճանակ չունենալը նույնն է, ինչ` օլիգարխ ասելով չպատկերացնենք նույնքան թանկարժեք ավտոմեքենա, առանձնատուն, շատ փող, թիկնազոր ու այլ նման հայտնի առանձնաշնորհներ£ Այսինքն, նշված և մյուս ճոխությունների շարքում զենքը պարզապես ավելի հիմնավոր կերպով է ամբողջացնում այս մարդկանց կենցաղն ու կերպարը£ Իսկ թե երբևէ բարի նպատակի չծառայող այդ առարկան օլիգարխների ինչի՞ն է պետք` նույնիսկ ասել չեն կարող. մի դեպքում` իրենք էլ չգիտեն, մյուս դեպքում` գիտեն, բայց ասելու բան չէ… Ու ինչպես նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում, այնպես էլ այս դեպքում այնքան էլ նպատակահարմար չի համարվում ոչ նվիրատուի անունը տեղի¬անտեղի հոլովել, ոչ էլ «ձիու ատամները»` տվյալ դեպքում փամփուշտների պաշարը հաշվելն է աննպատակ£ Եվ արդյունքում զինամթերքն օգտագործելիս սրանք արդեն այնքան շռայլ են դարձել, որ, դիցուք, երևանյան վերջին վենդետան մեկ մարդկային կյանքի դիմաց ոչ թե մեկ¬երկու, այլ միանգամից երեսուն փամփուշտ խլեց£ Ժլատ (՞) չերևալու, հանկարծ ու գործը կիսատ չթողնելու մտավախությամբ մեր օրերի մարդասպանները խնայողության չեն ձգտում£ Իսկ եթե մտածենք, որ ամեն երեք փամփուշտը գուցեև մեկ մարդկային կյանք է արժենալու, ուրեմն նման «շռայլությունն» անկարելի է որպես կենդանական չգիտակցված դաժանություն չդիտարկել£ Ու շատ այլ արժեքների պես ձևախեղվել է հայտնի ճշմարտությունը` գրպանում պահվող զենքը չի կարող չվայրագացնել տիրոջը£ Բարեբախտաբար նորերս հայտնի դարձավ, որ գործադիրի որոշմամբ հետայսու սահմանափակվելու է զենք նվիրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց թիվը£ Այս նախաձեռնությունը որքան էլ հասունացած, եթե չասենք, մի փոքր էլ ուշացած լինի, այդուհանդերձ, աներկբա է, որ ինչ¬որ նոր բան էլ պետք է մտածել` մինչև հիմա անխնա կերպով ձեռքից ձեռք անցած զինամթերքի անարգել գործածումը հնարավորինս գոնե նվազեցնելու ուղղությամբ£ Մեծ ակնկալիքներ ոստիկանությունից ունենալն այս դեպքում նույնպես անիմաստ է, զենք ունեցողների ողջախոհությանն ապավինելը` անհույս£ Հետևաբար նաև մի շարք օղակների ուժերն ու հնարավորությունները մեկտեղելով` հարկ է ինչ¬որ մեթոդներ գտնել` թվում է թե անսահման քանակությամբ սրա¬նրա նկուղում ու ավտոտնակում թաքցված անօրինական զենքն առգրավելու համար… Եթե գոնե մեր հայրենակիցների անօրինական զինապահեստները բեռնաթափվեն, մեծ է հավանականությունը, որ զենքի տեսակարար կշռի նվազեցումը համապատասխան արտահայտություն կգտնի նաև հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն ամփոփող վիճակագրությունում£ Իսկ այդ չարիքի վրա սևեռվելու փոխարեն, զենքը լավագույն ընծա համարող օլիգարխներն ու պաշտոնյաները միմյանց նվիրելու շատ ավելի հետաքրքիր ու անվնաս իրեր կարող են գտնել£ Այս դեպքում հաշվի առնենք, որ ոչ միայն նվերը շարունակաբար կարժևորվի, այլև, որ ավելի կարևոր է` երբևէ մահաբեր հետևանքներ չի ունենա£ :

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» առաջնորդի կուսակցություն չէ»

Երկրի կայունացման և անվտանգության պատասխանատվությունը ստանձնած ազգային պահպանողական կուսակցությունն իր հերթական համագումարում ոչ միայն ներկայացնում էր կատարված աշխատանքները, այլև նախանշում այն անելիքները, որոնք նույնպես ձգտելու է իրականացնել£ Հարկ է ընդգծել, որ երկրի առաջատար քաղաքական ուժի համագումարում ևս առաջնահերթվում էր ոչ թե սոսկ կուսակցական, այլ` համահայաստանյան, ինչու չէ` նաև համահայկական խնդիրները£ Եվ ինչպես ընդգծեց Սերժ Սարգսյանն իր ելույթում. «…Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել:

Մարտահրավերները լրջանալու միտում ունեն

Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում հանդիպմանը նախորդած` Իլհամ Ալիևի հայտարարութ յանը հայաստանյան մամուլի տված բնորոշումները, թերևս, կարելի է մեկ նախադասությամբ ձևակերպել` «արդեն սովորական դարձած, ադրբեջանական ռազմատենչ, սակայն փուչ հայտարարութ յուն»£ Այն, սակայն, այլ բացատրություն ու նշանակություն է ստանում, եթե փորձում ենք դիտարկել անմիջապես մյունխենյան հանդիպմանը հաջորդած` Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաք Ալիևի կատարած աշխատանքային այցի համատեքստում£ Իհարկե, այս այցելությանը կարելի էր նաև նշանակություն չտալ, եթե չլինեին որոշ մանրամասներ£ ՌԴ նախագահն անձամբ է դիմավորել Ալիևին օդանավակայանում, ինչն այսօր ընդունված չէ Ռուսաստանում հաստատված պետական արարողակարգի շրջանակներում£ Ավելին. օդանավակայանից Մեդվեդևն ու Ալիևը նույն ավտոմեքենայով են մեկնել£ Իսկ Ուլյանովսկում Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրումն արդեն գերազանցել է ռուս¬ադրբեջանական բարեկամական սրտաճմլիկ զեղումների բոլոր սպասելիքները£ Ռուսաստանյան էլեկտրոնային ԶԼՄ¬ների փոխանցմամբ, Ալիևը Մեդվեդևին մանրամասն տեղեկացրել է մյունխենյան հանդիպման մասին, իսկ վերջինս չի մոռացել հավաստիացնել, որ «Մոսկվան հետագայում էլ կգործադրի բոլոր ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»£ Ադրբեջանի նախագահի` այս կարգի ընդունելությունը Ռուսաստանում Հայաստանի համար կարող է, թերևս, մտահոգիչ լինել£ Հատկապես, որ Մոսկվայում որոշ ազդեցիկ շրջանակներ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական, գործընկերային հարաբերությունները Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևորագույն գործոններից մեկն են համարում£ Բնական հարց կարող է առաջանալ, թե հանուն ինչի՞ է Մոսկվան պատրաստ վտանգել բազում փորձություններով անցած հայ¬ռու սական հարաբերությունները£ Ադրբեջանի հետ Ռուսաստանի սկսած սիրախաղը չի կարող բացասաբար չանդրադառնալ Հայաստանի հասարակության և քաղաքական ուժերի տրամադրությունների վրա£ Վերջերս Ազգային ժողովի` պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դաշնակցական նախագահ Հրայր Կարապետյանը ճեպազրույց ներից մեկի ժամանակ տարօրինակ համարեց ՀԱՊԿ¬ին չանդամակցող Ադրբեջանի հետ Ռուսաստանի գործընկերային հարաբերությունների սերտացումը£ Ճիշտ է, նա մտահոգություն արտահայտեց նաև Բաքվին ՆԱՏՕ¬ի կողմից զենք մատակարարելու առնչությամբ, բայց նրա խոսքում ռուս¬ադրբեջանական հարաբերություններն ավելի են կարևորվում այն առումով, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չէ£ Հայաստանում մտահոգություն են առաջացնում Անկարայի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների սերտացման միտումները, քանի որ Ռուսաստանը զգալի շահեր ունի և° Թուրքիայում, և° Ադրբեջանում£ Սակայն Հայաստանի նկատմամբ հետաքրքրության թուլացումը պայմանավորված է նրա արտաքին քաղաքականության անհամեմատ լայն շահերով£ Բացառված չէ նաև, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Մոսկվան ակտիվացրել է դիվանագիտական գործունեությունը` Հարավային Կովկասի համար Վաշինգտոնի հետ առկա պայքարում առաջ անցնելու, տարածաշրջանում իր տեղն ու դիրքը ամրապնդելու նպատակով£ Այս հարցադրումները կարող են տարատեսակ պատասխաններ ունենալ£ Դրանցից մեկը կարող է լինել այն, որ Մոսկվայի համար այսօր կարևորվում է ադրբեջանական գազը£ Չմոռանանք` այս տարվա ամռանը կնքված ռուս-ադրբեջանական պայմանագրի համաձայն, «Գազպրոմը» Ադրբեջանից կգնի 500 մլն խմ կապույտ վառելիք£ Այսօր Կրեմլը պատրաստակամություն է հայտնում շատ ավելին վճարել, քան հավանական այլ գնորդներ, որպեսզի տապալվի «Նաբուկո» ծրագիրը£ Սակայն Իրանի խորհրդարանի նախագահը վերջերս հայտարարել է, թե` «Հուսով ենք, որ Թուրքմենստանը կդառնա գազի գլխավոր մատակարարներից մեկը»£ Բոլորովին վերջերս էր` Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իրանում կնքեց էներգետիկ ոլորտի կարևոր մի պայմանագիր, որի համաձայն Թուրքիան կդառնա իրանական գազը Եվրոպա հասցնելու տարանցիկ երկիր£ Իսկ այսօր տեղեկություններ են ստացվում, թե թուրքմենական գազի պաշարներն այնքան մեծ են, որ հնարավոր կլինի այտեղից մտակարարվող գազի ծավալները հասցնել 100 մլրդ խմ¬ի£ Ստացվում է, որ ադրբեջանական գազը գնելով, Մոսկվային չի հաջողվի վիժեցնել «Նաբուկոն»£ Ուրեմն ռուս-ադրբեջանական սիրախաղի պատճառները հարկավոր է այլ տեղ փնտրել£ Ռուս փորձագետները հեռուն գնացող և հայության համար առավել քան մտահոգիչ մտքեր են սկսել հրապարակ նետել£ Ըստ այդմ, ասվում է, որ «Նոր հակամարտությունը վերջնականապես կկտրի կարգավորման գորդյան հանգույցը (խոսքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման չլուծվող հանգույցի մասին է)£ Հնարավոր է, որ գոյություն ունի իրադարձություններն այդ սցենարով ուղղորդելու ցանկություն և դրանով զերծ մնալու պատմական պատասխանատվությունից£ Միգուցե այստեղ պետք է որոնել ռազմատենչ հայտարարությունների պատճառները»£ Ռուս փորձագետների արտահայտած այս մտքերի համատեքստում կարևորվում է այն հանգամանքը, որ ըստ Մադրիդյան սկզբունքների, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում£ Արդյո՞ք այստեղ չպետք է փնտրել ռուս¬ադրբեջանական նոր սիրախաղի պատճառները£ Արդյո՞ք Մոսկվան այսպիսով չի փորձում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, իր խաղաղապահ զորքերը տեղակայելու համար նախօրոք «ոտքի տեղ» ապահովել£ Այս ամենի խորապատկերում չպե՞տք է արդյոք դիտարկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մտահոգությունը, թե տարօրինակ է Ռուսաստանի հարաբերությունների սերտացումը ՀԱՊԿ¬ին չանդամակցող Ադրբեջանի հետ£ :

Հա՞ որ...

ԲԱԽՏՆԵՐՍ դարձյալ չի բերել£ Երբ խոսվում է մեր հանրապետությունում գների չհիմնավորված աճի մասին, ցանկացած համեմատություն, ցանկացած վիճակագրություն (որքան էլ այն իրականության մոտավոր արտացոլումը հանդիսանա) շատ արագ մեր գործարարների անկասելի ախորժակի մասին է վկայում£ Բարեբախտաբար (համեմատության մեջ, իհարկե) այս անգամ իրենց ախորժակով նրանք փոքր¬ինչ զիջեցին հետխորհրդային գործընկերներին£ Եվ արդյունքում, եթե դատելու լինենք օտար հետազոտողների ամփոփումներով, մենք մեր 3 տոկոսանոց գնաճի համար դեռ կարող ենք նաև շնորհակալ լինել£ Պարզվում է, որ ընթացիկ տարում ապրանքներն ու ծառայություններն ԱՊՀ երկրներից` Ուկրաինայում թանկացել են 10, Բելառուսում և Ռուսաստանում` 8-ական տոկոսով£ Վրաստանն, օրինակ, այս առումով մեր բախտակիցն է. ըստ ուսումնասիրությունների` հարևան երկրի համար նույնպես ճիշտ նույն 3 տոկոսանոց թիվն է արձանագրվել£ Իսկ, ասենք, Ադրբեջանում այս առումով զարգացումներն ավելի շատ են տեղավորվել ֆինանսատնտեսական ճգնաժամի` վաղօրոք կանխատեսվող մյուս հետևանքների շրջանակներում£ Այստեղ պարզվում է` փորձագետները գնանկում են արձանագրել£ Բայցևայնպես, այս հետազոտության պարագայում նույնպես հարցերից ամենակարևորը «օդից կախված» է մնացել. մեզ համար բազմիցս նախանշված 3 տոկոսանոց գնաճին մինչ այդ էլ որևէ մեկը չէր հավատում, քանի որ ցանկացած պահի ամենաանտեղյակ մարդն անգամ կփաստի, որ տարեսկզբից գները Հայաստանում ոչ թե 3, այլ մի քանի անգամ ավելի մեծ տոկոսներով են բազմապատկվել£ Եվ եթե այս «տրամաբանությունն» է գործել նաև նշված հետազոտությունն անցկացնելիս, ուրեմն նման թվերը բավական հեռու են` իրականութ յունը փոքրիշատե ճշգրիտ արտացոլած համարելու համար£ ՎԵՐՋԻՆ շրջանում թվերը կարծեք թե ոչ մի լավատեսական ցուցանիշ չեն արձանագրում£ Օրերս հայտնի է դարձել, որ ծխախոտ օգտագործող քաղաքացիների թվով աշխարհում առաջատար ներից ենք և երրորդ տեղն զբաղեցնելով` զիջում ենք միայն Ուկրաինային ու Հունաստանին£ Այ քեզ ռեկո¯րդ… Մեր առաջատար լինելու մասին իհարկե գիտեինք, բայց որ երկու բացառություն մեզնից առաջ թողնելով` հարյուրներին կշրջանցեինք, դա արդեն աներևակայելի էր£ Ճիշտ է, տարվա ընթացքում մի քանի անգամ ծխելու դեմ պայքարի միջազգային ու տեղական օրեր ենք հայտարարում, առողջ ապրելակերպի օրախնդիր դարձած թեման քարոզում, ինչ¬որ մարդիկ էլ այդ նպատակով դրամաշնորհներ են ստանում ու մսխում, բայց ծխախոտի շարունակաբար թարմացվող տուփերն ու այրիչները մարդկանց գրպաններից այդպես էլ չեն պակասում£ Իսկ այս պարագայում առաջատարների եռյակում լինելն ավելի մտահոգիչ է, քան, ասենք, գնաճի 3 տոկոսանոց ցուցանիշը£ Ի վերջո, ճգնաժամերը կանցնեն ու կգնան, հետևանքները կհաղթահարվեն, բայց կորսված առողջությունը վերականգնելն, ինչպես գիտենք, ավելի դժվար է, երբեմն էլ` անհնար£ ՀԱՐԱԶԱՏ ժողովրդի առողջության մասին ըստ երևույթին չեն մտահոգվում նաև Չինաստանի ղեկավարները£ Հենց այս պահին աշխարհի ամենաբազմանդամ երկրում միանգամից 24 ատոմակայան է կառուցվում£ Եվ չնայած նման կառույցներն այստեղ երևի թե այնքան շատ են, որ չինացիներն անգամ դժվարանում են մոտավոր թիվ նշել, բայց միաժամանակ հայտնի է նաև, որ ատոմակայանների թվով այս երկիրն աշխարհում առաջին հորիզոնականն է զբաղեցնում£ Եվ իրոք, մարդուն վնասելու ճանապարհով շահույթ ստանալու հազար ու մի ձև է գործում աշխարհում£ Պարզապես մի դեպքում դա գնաճով, մյուս դեպքում` ծխախոտի առատ տեսականիով ու գովազդով, երրորդ դեպքում էլ վնասակար ճառագայթների անխնա տարածմամբ է արտահայտվում£ :

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Սպառնալիք` ընդդեմ սպառնալիքի ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Ալիևին զգուշացրել են, որ եթե մեկ անգամ էլ խոսք բացի պատերազմի մասին, էլ ոչ մի մադրիդյան սկզբունքներ£ Ստիպելու են կա°մ ճանաչել ԼՂՀ անկախությունը, կա°մ հիսուն հազարանոց զորք ուղարկել Իրաք£ Նույնիսկ Մարքսի «կապիտալը» չօգնեց Կոլորիտ. ահա Դավիթ Հակոբյանի միակ կապիտալը£ Լռության արժեքը Լ. Տեր¬Պետրոսյանը` Սևակի խոսքերով Երբ խոսքերն են հնչում, «մեղեդին» է մեռնում, Ես կլռեմ հիմա, որ «մեղեդին» հնչի… Հայտնի «բազար» թուրքական ոճով Ցերեկը` ԼՂՀ վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, գիշերը սահմանի բացումը, գիշերը` համաձայնագիրը, ցերեկը` սահմանի բացումը£ Հիշելու առիթ կար Ճգնաժամը հաղթահարելու համար տարբեր կազմակերպություններից գրանտներ «ապահովելուց» հետո, վարչապետը հիշեց և այցելեց «Գրանտ քենդի»£ «Գռզոյի անեծքը» Դիտարկում Խաչատուր Սուքիասյանի որակումով` անսկզբունքային խորհրդարան «մուտք գործելու» համար թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների միջև գաղափարազուրկ ու անսկզբունքային պայքար է ծավալվել£ Ինձ դարձրել եք նոխազ Խոզի բողոքը Հերիք չի միսս հա¯ խաշում եք ու խորովում, հիմա էլ գրիպի գծո՞վ եք իմ միսն ուտում£ Չեղած մկանները ի ցույց դնելով` նմանակում է մկան Ռուսաստանը նախազգուշացնում է, որ Ալիևի կողմից ՄԿԱՆ¬ների ցուցադրությունը իր իսկ համար ՄԿԱՆ թակարդ է£ Հայտնի երգի մշակումը` ՀՅԴ կողմից Երբ որ բացվեն դռներ Թուրքիո Եվ մեր երկրեն փախ տան հույսեր… Դառնամ, տեսնեմ զիմ Հայաստան Երկիր, որ ինձ ետուր խավար… Տուգանող երկիր Հայաստանս Անցած մեկ տարվա ընթացքում, տարբեր ոլորտներում մեծ ու փոքր զանցանքների համար «մոդա» է դարձել տուգանքը որպես պատժամիջոց կիրառելը£ Ըստ այդմ, ճիշտ կլիներ ԱԺ պատգամավորների համար կիրառել հետևյալ տույժերը. նիստերից բացակայողներին տուգանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, քնողներին` հիսնապատիկի, անընդհատ հորանջողներին` տասնապատիկի չափով£ Ինքնավարությունը մերժվեց Արմատականները դադարեցրել են քաղաքական զբոսանքները, որովհետև դիմել են իշխանություններին` Հյուսիսային պողոտային ինքնավար փողոցի անկախ կարգավիճակ տալու պահանջով£ Մերժվելու դեպքում սպառնում են քաղզբոսանքները անկախ մայլա տեղափոխել£ Ճգնում ենք ազգովի Ըստ շրջանառվող լուրերի` ճգնաժամին դիմագրավելու համար ստեղծվելու է ճգնավորների հասարակական կազմակերպություն` Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ£ «Բարիշում» են ժողովրդի հաշվին Տնտեսական մրցակցության հանձնաժողովից հայտնում են, որ արհեստական գնաճի պատճառը ազգային մենթալիտետն է£ Մեր խոշոր ձեռներեցները «սիրում» են ոչ թե մրցել, այլ` «ճշտով բարիշել»£ Հմայակ Հովհաննիսյանը` հայտնի գովազդի նմանությամբ - Ընտրեք ինձ և ստացեք 70 խաշի տոտիկ, անվճար` իմ նախկին «անասնաֆերմայից»£ :

ՈՒՐԵՄՆ` ԳՆԱՃՆ ԷԼ ԶՍՊԵԼԻ Է, ԵԹԵ...

Խոզագրիպը, ինչի հնարավոր ներգործության ու վտանգների մասին երևի թե արդեն անցյալ ժամանակով պետք է խոսենք, հավակնում է տարվա մեծագույն խարդախությունը դառնալ£ Համենայն դեպս Առողջապահության համաշխարհային կազմակերպության` նախօրեին տարածած սենսացիոն գնահատականներն այս բնորոշմամբ են ընդհանրացվում£ Հարկ է նաև ամփոփել, որ խոզագրիպային խուճապի հայկական «կատարումը» բավական կարճ տևեց` շուրջ հարյուր ժամ£ Բայց ընդամենն այդ մի քանի օրը հարյուր հազար դրամներով թեթևացրեց մեր հարենակիցների գրպանները£ Եվ փաստորեն վարակի հնարավորության ու դրա մի քանի ոչ լիարժեք նախադեպերի առաջացրած հոգեբանական հետևանքների հաղթահարման շրջանը մեզանում առայժմ նյութական կորուստների տեսքով է դրսևորվում£ Իսկ գրպանների թեթևացում ասվածն էլ պայմանական համարենք, քանի որ նախքան խոզագրիպն էլ մեր գրպանները նկատելիորեն թեթև էին, քսակները` բարակ£ Ասել է թե` խուճապը միտված էր դատարկ գրպանները կեղեքելուն£ Հետևաբար, եթե անհասցե շրջող (՞) այս վարակի թեման անսպասելիորեն արդիական չդառնար, թերևս դեղերի շուկայում փոքրիշատե կարգուկանոն հաստատելու, գերիշխող դիրք ունեցողների ախորժակը զսպելու` ինչ¬որ առումով ուշացած, բայցև ավելի քան օրախնդիր նախաձեռնությունը դարձյալ հետաձգվեր£ Այսուհանդերձ, որքան էլ դժվար լինի հավատալը, թե առաջիկայում մարդիկ դեղատուն մտնելով, նոր ու համեստ գներից հաճելիորեն զարմանալու են, բայցևայնպես մեծ է հավանականությունը, որ այս շուկան կարգավորելու փորձերը գոնե մասնակիորեն կմեղմեն ավելի շատ գրպանահատության վերածված վաճառքի գները£ Եվ եթե մի օր էլ իրադարձությունները սենսացիոն¬խուճապային ընթացքով ուշադրություն բևեռեն, դիցուք, բուժհիմնարկներում շորթվող «վճարների» վրա, գուցեև հնարավոր դառնա պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ են սահմանվել համակարգում առաջարկվող ծառայությունների, թվում է թե միասնաբար սահմանված գները, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում մարդկանց գրպանների պարունակությանը… Ի վերջո, մարդիկ երբեք հաճույքի համար բժշկի չեն դիմում կամ դեղ չեն գնում, իսկ ճարահատ քաղաքացուն փաստի առաջ կանգնեցնելով` առողջապահական հաստատություններն ու այսպես կոչված դեղ ներկրողները միմիայն գերշահույթներն են բազմապատկում£ Ամենն ավելի մասնավորեցնելով` ընդգծենք, որ խոսքը ոչ թե «լի ու բոլ» ժամանակների, այլ ճգնաժամի պայմաններում գոյության խնդիրը մի կերպ լուծող հանրույթին է վերաբերում… Հատկապես մեր այն հայրենակիցներին, որոնց կենսաթոշակը 8 հազար դրամից է սկսվում ու նշված գումարով մեկ ամիս բոլոր¬բոլոր կարիքները հոգալու հարկադրանքով եզրափակվում£ Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, թե դա ինչպես է հնարավոր իրագործել… Անկասկած, պատասխան չունի նաև 26 հազար դրամ միջին կենսաթոշակ ստացողի` խորհրդանշական գումարն ըստ օրերի տեղաբաշխելու և ըստ այդմ գոյատևելու գերխնդիրը£ Ահա թե ինչպես ստացվեց, որ կրթաթոշակից զրկված, բայց ավելի «մարտունակ» ուսանողները հանուն հինգ հազար դրամի (և ոչ միայն) փողոց դուրս եկան£ Եվ չնայած բազմիցս է ապացուցվել, որ պայքարի փողոցային տարբերակները, անկախ քաղաքական թե սոցիալական ուղղվածությունից, միևնույն է, նվազ արդյունավետ են, բայց այստեղ մեկ այլ նրբերանգ է առավել ուշագրավ£ Հանրության այն հատվածը, որ պայքարելու հնարավորություն ունի, փորձում է դիմադրել ճգնաժամի պարտադրած հարվածներին, իսկ մյուսները փաստորեն հարմարվել ու հարմարվելու են£ Արդյունքում` ասենք ծերանոցները, որտեղ ընդամենը 1100 մարդ է բնակվում, եկող տարի նույնպես նախորդ հատկացումները չգերազանցող գումարի են «արժանանալու»` շարունակելով մեծահոգի բարեգործների և նվիրատուների հույսին մնալ£ Իսկ սպասումները, որոնք, ինչպես ամեն տարեվերջին, արդեն եկող տարվան են վերաբերում, ամենևին էլ լավատեսական չեն£ Եվ եթե նույնիսկ կանխատեսումներն այդպիսին չլինեին, միևնույն է, վերջին շրջանում իրականությունը գրեթե հնարավորություն չի թողնում` գոնե մոտ ապագային հույսով ու հավատով նայելու£ Սրանում մենք անցնող տարվա օրինակով համոզվեցինք£ Դեռ տարեսկզբին կյանքի պայմանների վատթարացումն այնքան աննշան գնաճով էր նախանշվում, որ հիմա արդեն անիմաստ է նույնիսկ վերհիշել£ Իրականում գնաճն այնպիսի պատկառելի տոկոսներով արտահայտվեց, որ արդեն տարեվերջին այդ տոկոսներն է դժվար մոռանալ£ Եվ ահա խորհրդարանի սոցիալական հարցերի անունը կրող հանձնաժողովը, ինչպես ժողովուրդը կասեր, կիսաբերան մի կանխատեսում է անում, թե հաջորդ տարի թոշակառուներն ու նպաստառուներն ավելի վատ են ապրելու£ Ըստ հանձնաժողովի` դա 2-3 տոկոսով է արտահայտվելու… Անապահովներին տրվելիք հատկացումներն, իհարկե, «մի կերպ» հնարավոր եղավ անփոփոխ թողնել, և հավանաբար, Ազգային ժողովից հնչող գնահատականներում «ավելի վատ» ասելով` հենց գնաճը նկատի ունեն£ Բայց այստեղ էլ, ընդ որում` դեռ տարին չսկսած, հանձնաժողովականները սխալվում են, քանի որ հաջորդ տարվա համար (այն էլ` շատ ավելի վաղուց) գների բարձրացման ավելի մեծ տոկոս է կանխատեսվել£ Եվ ինչո՞ւ միայն թոշակ-նպաստ ստացողները… Չէ՞ որ գնաճն այնքան տարածական և ընդգրկուն աղետ է, որ մարդկանց սոցիալական կարգավիճակը հաշվի չի առնում. ընդհակառակը` նույնիսկ կիսապահով համարվող խավին է ընչազրկության անդունդը նետում£ Այլ հարց է, որ դեղերի օրինակով աշխարհում ընթացող տրամաբանական զարգացումները կարելի է նաև հայոց աշխարհում տարածել-հաստատել£ Խոսքը, կռահեցիք, համատարած գնանկման (՞) մասին է, ինչն արդեն ավելի քան մեկ տարի մեզանում ուղիղ հակառակ դրսևորումն ունի. նույն գերիշխող դիրքի չարաշահումը և գների չհիմնավորված աճը, փառահեղորեն գործում է նաև այլ ապրանքատեսակների պարագայում£ Ի վերջո, չի կարող շարունակվել այսպես, որ մենք մեն¬մենակ աշխարհի ընթացքին հակառակ գնանք` «գլխանց» խոստովանելով, թե հաջորդ տարի նույնպես է°լ ավելի մեծ քայլերով ենք ստիպված լինելու այդ գործը շարունակել£ Մինչդեռ ընդամենը խոզագրիպային խուճապը դեղերի շուկայի հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառ դարձավ, և ըստ խոստումների վրա հիմնված կանխատեսումների` այստեղ առաջիկայում փոքրիշատե կարգուկանոն է հաստատվելու£ Փաստորեն, A1H1¬ը բեկում մտցրեց դեղերի շուկայում£ Իսկ ինչը կամ ով պետք է մյուս շուկաները փրկի… Տա Աստված` ո°չ աղետները£ :

Նա «իրե°նց» շանորդին է...

Ադրբեջանական «Ազադլիգ» գործակալության հաղորդման համաձայն, օրերս Շվեդիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Ստոկհոլմում Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դեմ բողոքի ցույց են անցկացրել: Նրանք այդ ցույցի նախօրեին տարածել են մի հայտարարություն, որտեղ ասված է. «Արդեն 6 տարի է, ինչ Ադրբեջանում շարունակվում է Իլհամ Ալիևի խայտառակ իշխանությունը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

այցելեց ՀՕՊ ստորաբաժանումներ

Մարտական հաշվարկները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք: Հենակետերում այս մասին զեկուցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

ՉԻ ԽԱՄՐՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային հայ-կոզակական բարեկամության և համագործակցության միավորման նախագահ, գլխավոր ատաման, ինչպես նաև 2005-ից «Խաղաղարար բանակ» միջազգային ռազմահայ րենասիրական կազմակերպության` Հայաստանում Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար Կարապետ ԶԱԴՈՅԱՆԸ ծնվել է Ախալցխա քաղաքում 1949-ին: Ավարտել ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը:

Արխիվները մատչելի են բոլորին:

Գերմանիայում սովետական ռազմագերիների տվյալների` աշխարհում ամենախոշոր բազան, օնլայն համակարգում արդեն մատչելի է` գերմաներեն ու ռուսերեն լեզուներով` տեղեկացրել է ԺՀԸ-ն: Ինտերնետ-արխիվը պարունակում է տվյալներ Համաշխարհային պատերազմի շուրջ 700 հազար ռազմագերիների մասին, որոնց մեծ մասը զոհվել են հենց Գերմանիայում` գերության մեջ:

ՀՈԲԵԼՅԱՆԱՄՈՒՏ ԳՈՒՅՆՆ ՈՒ ԳԻԾԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲԱՌ, ԽՈՍՔ

«Հայաստանի այն տեղանքը, որ մոռացել է գեղեցկացնել Արարիչը, իր նկարներում լրացնում է Արևշատ Ավագյանը»£ Գրիգորե ՎԻԵՐՈՒ Սեփական գույների ու գծերի ձևավորած փոխաբերական պատկերներով տեսանելի աշխարհի յուրընկալ արտահայտությունները դեռ մանկուց են Արևշատ Ավագյանի ստեղծագործական երևակայության սլացքը կոնկրետացրել£ Տարիների կենսափորձն ու իմաստնության կուտակումները գեղանկարչական աշխարհընկալումն ուղղորդել են բանաստեղծության հունով` աստիճանական փոխներթափանցմամբ շուտով անշփոթելի կերպավորում տալով ինքնաստեղծ երփնագրին£ Որքան էլ պարադոքսալ թվա, առաջին բանաստեղծական ժողովածուից` «Ակունքներ»¬ից (1963 թ.) տասը տարի անց է միայն որպես գեղանկարիչ հրապարակավ երևացել, «Գարուն» ամսագրի խմբագրատանը բացված անդրանիկ ցուցահանդեսով£ «Մաքրվող հեռուներ» ժողովածուից (1974 թ.) սկսած անձամբ է գեղազարդել Երևանում, Մոսկվայում լույս տեսնող իր բոլոր գրքերը£ Այսօր, 70-ամյա հոբելյանի նախաշեմին, մի քանի հազար գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների և 23 գրքերի հեղինակ է փութաջան արվեստագետը, ինչպես նաև` մշակութային մի շարք միջոցառումների («Նավասարդ» հեռուստահանդես, «Մշակութային գարուն», «Մշակութային աշուն», «Բոլոր մուսաները թատրոնում» և այլ փառատոներ ու մշակութային հավաքներ, «Ծիր կաթին» միավորում, Մշակութային խորհրդարան...)£ Որպես գեղանկարիչ լայն ճանաչում գտնելով Մոսկվայի գրողների կենտրոնական տանը, ապա «ՁՐցՊ» թերթի խմբագրատանը կազմակերպված անհատական ցուցահանդեսներից ի վեր` Արևշատ Ավագյանը այնուհետև հանրությանը հիմնականում ներկայացվել է գրական ու գեղանկարչական քանքարի երկմիասնությամբ£ Արվեստաբանների խանդավառ գնահատականներին արժանանալով` նույն եռանդով մինչ այժմ էլ շարունակում է հարստացնել «մանկական հեքիաթայնությամբ» ակնառու իր ստեղծագործությունը` բոլոր գործերի հիմքում դնելով կյանքի հարատևության, «սերմացու լույսի» գաղափարը£ …Նկարչի տան նորաբաց ցուցահանդեսի 88 աշխատանքներին անմիջականորեն հաղորդակցվողներին «Աշտարակցի երազողը» (Ալ. Կամենսկու բնորոշմամբ) սիրահոժար պարզաբանում էր տիեզերական անսահմանության սեփական պատկերացումների խորհրդանշական համակարգի ենթիմաստների թանձրացումներն առանձին կտավներում` միաժամանակ ուղենշելով դրանք միավորող ներքին ռիթմի գունագծային ելևէջումները, որոնցով ամբողջանում էին Նախասկզբի շուրջ բանաստեղծական մտորումները£ Բնության ու կյանքի ճանաչողությունը ծնունդ է տվել նրա երևակայական աշխարհի ինքնահնար «բնակիչներին»:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

ՀՈԲԵԼՅԱՆ. գրող, հրապարակախոս, «Արարատ» մշակութային հեռուստաալիքի տնօրեն Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ 60 տարեկան է «Իմ առաջին բանաստեղծությունները «Ավանգարդ»-ում են տպագրվել» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երբ առաջին անգամ եկա Երևան` համալսարան ընդունվելու, Աշտարակի ճանապարհին ավտոբուսից մարդիկ էին իջնում:

«Մի կտոր Հայաստան` Ձեր սեղանին»

Միշտ է այդպես եղել. մնայուն արժեքները ստեղծվել են ժամանակի թելադրանքով` առանց անհարկի աղմկարարության£ Ճիշտ այնպես` ինչպես «Հայադարանը», որը միանգամից իր գոյությունն ազդարարեց£ Ու ոչ միայն որպես մեր պատմության ամբողջական ու հակիրճ ամփոփագիր, այլև շարունակական մի սկիզբ, որն անհրաժեշտ հավելումների, առանձին ուղղություններով ծավալվելու օրինաչափ միտում ունի£ Ակնհայտ է, որ «Հայադարան» համահայկական նախագիծն իրականացնողներին առաջնորդողը հայրենասիրությունն է. մեր պատմության առանցքային դրվագները, այդ պատմությունը կերտող անհատներին նաև սերունդներին ճանաչելի դարձնելը£ Ակնածանքով ձեռքդ ես առնում գիրքն ու ճաշակով ձևավորված կազմը մեկեն գրավում է իր խոսունությամբ£ Մեր ազգային խորհրդանիշ Նռան պատկերը ասես միաձուլված է Հայաստան-Արցախ միասնականացած քարտեզի հետ£ Եվ ինքնատիպ այս «մուտքը» քեզ ուղեկցում է անչափ ծանոթ ու սիրելի մի աշխարհ, որը քոնն է ճակատագրով և որի մասին ուզում ես ավելին իմանալ£ Ու «Հայադարանն» ունի հուզող հարցերիդ սպառիչ պատասխանները£ Համահայկական այս նախագծի զարգացման գծով տնօրեն Գևորգ ՕՀԱՆՅԱՆԻ հետ զրույցի հիմքում էլ ակամա հայտնվեց այն մտահոգությունը, որ հասունացել է ակունքներից սնվելով ու ներկան ճիշտ ճանաչելով` գալիքին իրատեսորեն նայելու անհրաժեշտությունը£ - Տեղեկատվությունը հզոր զենք է, որից մենք ոչ միշտ ու ոչ լիարժեքորեն ենք օգտվում£ «Հայադարանը» հենց միտված է դրան` որպեսզի ամենքին ու յուրաքանչյուրին հասանելի լինի մեր հեռավոր ու մոտ անցյալի, ներկայի մասին տեղեկատվությունը, և, որ ամենակարևորն է` սովորենք ճիշտ օգտագործել փաստերը£ Նման հրատարակության ու ընդհանրապես, միասնական համահայկական տեղեկատվական դաշտ ստեղծելու անհրաժեշտությունը կար, և ուրախ եմ, որ հատկապես մենք առաջին ձեռնարկողը եղանք£ Բացի այդ, գաղտնիք չէ, որ ազգի, երկրի պատմությանը հետզհետե մոռացվելու վտանգ է սպառնում£ Մինչդեռ անցյալը մոռանալով` դժվար է գնահատել ներկան, առավել ևս` հավատալ ապագային£ Ու ազգային նկարագիրն ամբողջացնող փաստերը` սկսած Հայաստանի հնագույն պատմությունից, ներառված են «Հայադարան»-ում£ Փաստեր, որոնք հիմնավորում են, դիցուք, թե որքան մեծ է հայերի դերը` գրեթե ցանկացած պետության կայացման գործում£ Թերևս հենց այս ինքնաճանաչողական նպատակից էլ բխում է մեր 3¬րդ կարևորագույն խնդիրը. ճանաչելով հարգենք ինքներս մեզ ու այդպես ներկայանանք աշխարհին. քանի որ ունենք այդ իրավունքը` ի տարբերություն, թերևս, մեր ոչ բարեկամ պետությունների, որոնք իրենց մասին պատմություն են հորինում, ոչնչից տեղեկատվություն ստեղծում ու տարածում աշխարհով մեկ£ Հատկապես այս նպատակն ի սկզբանե մեզ հուշեց, որ «Հայադարանը» չի կարող մեկ լեզվի նախագիծ լինել£ Արդեն պատրաստ են և շուտով կհրատարակվեն դրա ռուսերեն ու անգլերեն տարբերակները£ Ի դեպ` նախատեսված է այն թարգմանել աշխարհում տարածում գտած բոլոր լեզուներով. ընդհուպ` թուրքերեն£ Թող կարդան, ճանաչեն£ Մենք իսկապես ասելիք ունենք աշխարհին£ Անչափ կարևորում ենք նաև Նախագծի գերնպատակներից ևս մեկը` ստեղծել համահայկական տեղեկատվական ամփոփագիր, որի աշխարհագրությունն անսահմանափակ է և միտված է հնարավորինս ամբողջական տեղեկատվություն տարածել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայկական բոլոր կառույցների գործունեության մասին£ Սա հնարավորություն կընձեռի, որպեսզի բոլորն իրար հետ կարողանան կապ հաստատել` առանց միջնորդի£ - Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տեղեկատվությունը, և ո՞րն է դրանց հավաստիության չափանիշը£ - Ձգտել ենք օգտվել սկզբնաղբյուրներից` «տեղեկատվությունը պետք է լինի հստակ» սկզբունքով£ Համագործակցում ենք Հայկական հանրագիտարանի, թանգարանների հետ£ Կամ, տվյալ տեղավայրի մասին տեղեկատվությունը ճշգրտում ենք քաղաքապետարանի, մարզպետարանի կամ պետական այլ ատյանի, իսկ պատմական տեղեկությունները` պատմության մասնագետների հետ£ Հնարավորինն արվում է, որպեսզի մատուցվող նյութը լինի հստակ, ճշգրիտ, հետևաբար նաև` արդյունավետ` բացառելով կողմնակալ վերաբերմունքը£ - Մեզ ծանոթ հանրագիտարաններից «Հայադարանը» տարբերվում է` նաև մերօրյա տեղեկագիր լինելով£ - Այո°, հրատարակված երկու հատորներից մեկը Հայաստանի պատմությունն է ներկայացնում, որը մենք անվանում ենք մեր երկրի այցեքարտ. մյուսը տեղեկատվություն է պետական մարմինների, գործարար աշխարհի, հայկական համայնքի և այսօր գործող տարբեր կառույցների մասին` նրանց հասցեներով, հեռախոսային համարներով£ - Ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպությանն եք պարտական` այս նախագծի կենսակոչման համար£ - Այն իրականացրել է «Գործարար տիեզերք» ՍՊԸ¬ն` ամենատարբեր ոլորտների բազմաթիվ մասնագետների հետ, ովքեր կազմակերպության անդամ չլինելով հանդերձ` պատրաստակամորեն իրենց նպաստն են բերել ծրագրին£ Նախագծի գլխավոր տնօրենն է Արմեն ԶԱՎՐԱԴՅԱՆԸ£ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սա, եթե ոչ միակ, ապա եզակի այն ձեռնարկումներից է, որը միավորել է ամենատարբեր խավերի ներկայացուցիչներին` պետական ու քաղաքական գործիչներ, գործարարներ, սփյուռքահայ համայնքներ… Աջակիցները շատ են, ինչն էլ հուշում է, որ նախագծի նպատակները բոլորի սրտից են բխում£ Խոսքս միայն նյութական աջակցության մասին չէ. սրտացավ ընդառաջումների համար էլ շնորհակալ ենք£ Բայց նաև համատեղված մեր ջանքերի արդյունքն այսքան շոշափելի չէր լինի` առանց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մոսկվաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի ֆինանսական, «Նոյան տապան» տպարանի, Հայկական հանրագիտարանի առարկայական օժանդակության£ - Ձեր մտահոգությունների շարքում ունե՞ք հնարավորինս մեծ լսարան «Հայադարան»-ին հասու դարձնելու ծրագիր£ Խոսքն հատկապես աճող սերնդի մասին է, որը բավական հեռացել է գրքերից£ - Անպայման, մտահոգվել ենք, որպեսզի իրենց սեղաններին բոլորն ունենան այս մի կտոր Հայաստանը` «Հայադարանի» տեսքով£ Մեր ծրագիրը արդեն տպագրված երկհատորյակով չի սահմանափակվում. անելիքները դեռ շատ են, և որքան դասակարգում ենք այդ անելիքները, որքան մասնավորեցնում ենք առաջնահերթությունները, այնքան ավելի նոր ծրագրեր են ծնվում£ Այդ թվում և` դպրոցականներին, երիտասարդությանը հասցեագրվելիք ձեռնարկումների առնչությամբ£ Բնականաբար, չենք անտեսել նաև ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը. www.hayadaran.am կայքը նույնպես ծավալուն տեղեկատվության աղբյուր կարող է ծառայել հետաքրքրվողների համար£ Ավելին, այնտեղ տեղադրվող տեղեկատվությունը ավելի հաճախակի թարմացնելը և հարստացնելը ավելի դյուրին է, քան գրքերի վերահրատարակումը£ - Ի՞նչ կմաղթեիք ընթերցողին£ - Որպեսզի հետայսու բոլոր հանրագիտարաններում ու «Հայադարան»-ում ազգի ապրելիք դարերն արձանագրվեն միայն որպես երկրի բարգավաճման, նոր նվաճումների, խաղաղ արարումի և հայ զավակների տունդարձի պատմություն£ :

ՀԱՅԱՑՔ ԵՐԿՐՈՐԴ «Պետք է սկսել… լուսաբացից»

Բնավերության լակոնիկ արտահայտչականությամբ իր վրա է կենտրոնացնում ուշադրությունդ Խաչատուր Ղարաբեկյանի ձևավորած բեմատիպարը` Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» դրամայի (1984 թ.)£ Կենսական ու խորհրդանշական տրագիկոմիկական գույների, մանրակրկիտ իմաստավորված, պատկերավոր բեմավիճակների ներդաշնակմամբ` այն նորովի կենդանացնում են «աբելյանցիները» ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի վերաբեմադրությամբ:

Կրկնակի խորհուրդ

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը բոլորեց հիմնադրման 10-նամյակը£ Այդ տարիների ընթացքում, նաև այս ֆակուլտետի շնորհիվ լրագրողական հանրությունը համալրվել է մասնագիտական ներուժ ունեցող կադրերով£ Ֆակուլտետի դեկան Նաղաշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ վստահեցնում է, որ այս կրթօղակն իր գոյությամբ պարտական է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ֆակուլտետի հիմնադիր նախագահ Գառնիկ Անանյանին£ - Խորհրդանշական է, որ մեկտեղվել են 2 հիշարժան հոբելյաններ` մեր ֆակուլտետի հիմնադրման 10 և Գառնիկ Անանյանի ծննդյան 75-ամյակները£ Հանձին ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Գառնիկ Անանյանը մեծ ժառանգություն է թողել մեզ£ ¬ Ի՞նչ լրագրողական հանրություն ունեք և ինչպիսի՞ սերունդ է ձգտում կրթել ֆակուլտետը£ - Այս 10 տարիների ընթացքում ժուռնալիստիկայի ֆակուլտետը նվաճել է թռիչքի այն բարձրությունը, որն անհրաժեշտ է, և այսուհետ մեր ընթացքի ուղղությունը ճիշտ որոշելու ու այդ ընթացքի մեջ անխափան լինելու համար մենք մի ճանապարհ պիտի ընտրենք` համագործակցություն առաջատար լրատվամիջոցների հետ£ Իհարկե` դրան զուգընթաց, նաև պիտի ապահովենք պրոֆեսիոնալ լրագրողների մասնակցությունը ուսուցման գործընթացներին£ Կարևորում ենք և սերտ համագործակցությունը` լրագրողական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ£ Կարծում եմ, դա կնպաստի, որպեսզի ժուռնալիստիկայի ֆակուլտետը համագործակցի արտերկրի առաջատար համալսարանների համապատասխան ֆակուլտետների հետ£ Դեսպանատները պետք է օգնեն, որպեսզի մենք գործընկերներ գտնենք Հայաստանի սահմաններից դուրս, փորձենք հնարավորինս յուրացնել նաև ժուռնալիզմի ամերիկյան ու եվրոպական դպրոցների փորձը£ Ինչ¬որ տեղ մենք արդեն խզել ենք մեր կապերը ռուսական դպրոցի հետ, այն ևս պետք է վերականգնենք£ Ռուսներն այս հարցում բավական խելամիտ են և շատ արագ յուրացնում ու տեղայնացնում են եվրոպական և ամերիկյան դպրոցների փորձը£ Մենք էլ պիտի գնանք տեղայնացման ճանապարհով` հիմքում դնելով մերը, ազգայինը, մեր տեսակին հավատարիմ մնալու, մեր ազգային դիմագիծը պահպանելու սկզբունքը£ Կարևորելով նաև տեղեկատվական միջավայրը անվտանգ ու քաղաքակիրթ պահելու սկզբունքը£ Այս առումով ֆակուլտետում աշխատանքներ կատարվում են, և մեր տասնամյա հոբելյանին նվիրված` «Ժուռնալիստիկան կրթության ապագան» թեմայով գիտաժողովում ընդգրկված տեսակետները պետք է մեր աշխատանքների հենքը դառնան£ Ինչպես իմ ելույթում նշեցի` այդ գիտաժողովը խնդիր ուներ ամփոփելու անցած ճանապարհը և նախանշելու անելիքները£ Իսկ ամփոփելու շատ բան ունենք, որովհետև երբ փորձում ենք համադրել հիմնադրման` 1999¬ի և 2009¬ի ուսումնական պլանները, ակնհայտ է դառնում, որ դրանք գրեթե որևէ աղերս չունեն իրար հետ£ Փորձելու ենք բակալավրի մակարդակում ընդհանուր մասնագիտական հմտություններ փոխանցել ուսանողին, իսկ մագիստրատուրայի մակարդակում պետք է հնարավորինս լուծելի դարձնենք նեղ մասնագիտացման խնդիրը£ Դիցուք, տնտեսագիտական բուհի շրջանավարտը մեզ մոտ պիտի կարողանա ձեռք բերել մասնագիտական հմտություններ և ստանա տնտեսագետ-լրագրողի որակավորում£ Այս կերպ մենք լրագրողական դաշտը կհամալրենք համակողմանի գիտելիքներով զինված կադրերով£ Մինչդեռ ոլորտ են ներխուժել պատահական մարդիկ, քանզի պրոֆեսիոնալների պակաս կար, կար մասնագետների խնդիր£ Այսօր ժուռնալիստիկայի ֆակուլտետը փորձում է այդ խնդիրը կարգավորել և արդեն պարզորոշ երևում է մեր շրջանավարտների ձեռագիրն ու ասելիքը£ Ուստի, շնորհավորում եմ բոլորիս և հպարտությամբ փաստում` թռիչքի համար անհրաժեշտ բարձրությունը նվաճված է արդեն, իսկ ժամանակի մեջ մեր ընթացքի ուղղությունը ճիշտ ընտրելու և անսխալ գործելու համար անհրաժեշտ ներուժն առկա է. բարեկամների և աջակիցների` միշտ ֆակուլտետի կողքին լինելու պատրաստակամությունը` նույնպես£ «Ավանգարդ»¬ը նույնպես միանում է հոբելյանի առթիվ հնչած շնորհավորանքներին, ֆակուլտետի պրոֆեսորա¬դասախոսական անձնակազմին մաղթում հաստատակամություն ու եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ£ Թող բազմապատկվեն բոլոր ջանքերը` ուղղված լրագրության անդաստանը լավագույն կադրերով համալրելու բարդ ու պատասխանատու աշխատանքին£ :

Վատթարագույն ծննդավայրը

Ծնվելու համար ամենավատ տեղը մոլորակի վրա ճանաչվել է Աֆղանստանը£ ՄԱԿ¬ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով` մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշն այստեղ է արձանագրվել. ծնված յուրաքանչյուր 1000 երեխայից` 257¬ը£ Ավելին, երկրի բնակչության 70 %¬ը զրկված է մաքուր ջուր խմելու հնարավորությունից£ Իր հերթին էլ «Թալիբան» շարժման մարտիկների ակտիվությունը վտանգում է միջազգային հումանիտար կազմակերպությունների աշխատանքն Աֆղանստանում, որի տարածքների 43 %¬ն անմատչելի է նրանց£ Այդպիսով անկարելիության չափ դժվար է, դիցուք` հակահամաճարակային պատվաստանյութ հասցնել բոլոր երեխաներին£ ՅՈՒՆԻՍԵՖ¬ի հաշվետու զեկույցում նշվել է, որ Աֆղանստանը վտանգավոր է հատկապես աղջիկների համար. թալիբների պահանջով նրանց արգելված է դպրոց հաճախել ու կրթություն ստանալ£ Եվ միայն վերջին 1 տարվա ընթացքում 317 հարձակում է կազմակերպվել ուսումնական հաստատությունների վրա` խլելով 124 երեխայի կյանք, 290¬ին էլ հրազենային վնասվածքներ պատճառելով£ (Reuters.)£ :

50 տարում` 12-17 միլիոն մարդ

Գերմանիայի վիճակագրության դաշնային ծառայության հրապարակած կանխատեսումը պարզապես գուժում է, որ 5 տասնամյակ հետո երկրի բնակչությունը կնվազի 12-18 միլիոնով£ Ներկայումս այնտեղ ապրում է 82 միլիոն մարդ, և 2060¬ին այդ թիվը կհասնի 65-70 միլիոնի£ Մեկ այլ մտահոգություն էլ կա` ազգաբնակչության ծերացումը. նույն` 2060¬ին յուրաքանչյուր երրորդ գերմանաբնակ 65¬ից բարձր տարիք կունենա (ներկայումս` յուրաքանչյուր 5¬րդն է տարեց)£ Պատճառը, բնականաբար, ծնելիության ցածր մակարդակն է£ Հիմա Գերմանիայում 1 կնոջը միջին հաշվով բաժին է ընկնում 1,4 երեխա, մինչդեռ վերարտադրողականությունը կապահովվի 2,1 ցուցանիշով£ Ազգաբնակչության նվազման հիմնախնդիրն առկա է զարգացած բոլոր երկրներում£ Մինչդեռ 2050¬ին, ըստ փորձագետների` Երկրագնդի բնակչության թիվը 6,8 միլիարդից կհասնի 9 միլիարդի£ Այդ աճը կարձանագրվի ոչ բարեկյաց պետությունների բնակչության բազմացման արդյունքում£ Դիցուք` Անգոլայում բնակվողների միայն 2,7 տոկոսն է 65¬ից բարձր տարիքի£ Ավելին, 43,5 %¬ը հազիվ 14 տարեկան է£ :

Պատասխանատվություն` 54 տարի հետո

Երկրորդ աշխարհամարտի վերջերին 58 մարդու սպանության մեղադրանքով դատապարտյալի աթոռին է նախկին էսէսսական զինվորը (տեղեկացրել է AFP-ն): Արևմտյան Գերմանիայի 90-ամյա բնակչին մեղադրանք է հարուցվել` որ 1945 թ. մարտի 29-ին ՍՍ-ի և «Հիտլերյուգենդ»-ի այլ զինվորների հետ Շուտցեն ավանի (ներկայումս` Ավստրիայի տարածքում) ծայրամասում գնդակահարել է 57 հրեա բանվորների: