Երկու առաջարկ` ԱՄՆ¬ից

«Ժառանգականե Զարուհի Փոստանջյանին Հոլիվուդից հրավիրել են` նկարահանվելու «Կատակերգու տերմինատորըե լիամետրաժ ֆիլմում: Իսկ «Զորրոյիե պրոդյուսերը առաջարկել է խաղալ «Զառան և իր ընկերներըե ֆիլմի գլխավոր հերսուհու դերում:

ԱՅԼԵՎՍ` ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության վերջին հանրահավաքին գնացողների դեմքերին ոչ անհանգստություն ու մտահոգություն կար, ոչ էլ` խանդավառություն: Մի տեսակ անտարբեր ու հոգնած հայացքներով մարդիկ էին հավաքվում Ազատության հրապարակում` ականատեսը դառնալու շարունակվող-ձգվող թատերախաղի, որի «դիմակներն» ու «բեմավիճակները» նույնն էին և անփոփոխ:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Մայրաքաղաք Երևանում վերջերս գետնին հավասարեցված ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արդեն նախկին տան տարածքում օր ու գիշեր տրակտորներ են հռնդում, ընթանում են եռուն շինարարական աշխատանքներ: Մենք փորձեցինք պարզել, թե ով է հանդիսանում ապօրինաբար զավթված տարածքի սեփականատերը:

«ՇՔԵՐԹ» Է ՍԿՍՎԵԼՈՒ

Ըստ շրջանառվող լուրերի, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն ընդամենը «առաջին ակորդն» էր` սպասվելիք նոր հրաժարականների: Այդ պաշտոնանկությունների նպատակը իշխանությունն ուժեղացնելն է և խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանություն-ժողովուրդ վստահության մթնոլորտ ձևավորելը:

ԼՈՒԺԿՈՎԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն արդեն մի քանի օր է` այցելում է քննչական մարմիններ և ցուցմունքներ տալիս իր գործունեության վերաբերյալ:

ՕԵԿ-ԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների և ՕԵԿ խմբակցության միջև լուռ դիմակայություն է ստեղծվել: Լրագրողները հարցեր չեն ուղղում բրիֆինգին ներկայացող ՕԵԿ պատգամավորներին, նրանք էլ վիրավորված լրագրողների այդ մոտեցումներից` չեն ներկայանում պարտադիր համարվող բրիֆինգներին:

ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Վերջին հանրահավաքից հետո, երբ Լ. Տեր¬Պետրոսյանը հայտարարեց, թե Կոնգրեսի վերջնանպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելն է, ասում են, թե ՀԱԿ¬ի երիտասարդներն իրար են անցել:

ՊԵՏԱԿԱ՞Ն ԼՈՏՈ

Ֆինանսների նախարարությունն առաջիկայում պայմանագիր է կնքելու մասնավոր մի ընկերության հետ, որից հետո հաջորդ տարեսկզբից Հայաստանում սկսելու է գործել «Պետական լոտո» ՓԲԸ¬ն: Աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց է տարածված պետության կողմից նման վիճակախաղի կազմակերպումը, և այն մեծ վստահությամբ է ընդունվում բնակչության կողմից:

Թմրաբիզնեսը խեղդում է Ադրբեջանը. նորից մեղավոր է Ղարաբաղը

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նվիրված միջազգային համաժողովին Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի պարագլուխ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկը մյուսի հետևից համաժողովի օտարերկրյա մասնակիցների ուշադրությանն էին հրավիրում և փորձում վերջիններին ներշնչել «օկուպաց ված» Լեռնային Ղարաբաղում թմրամիջոցների բիզնեսի ծաղկման «փաստ»-ով:

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը վերջին օրերի ամենամեծ իրադարձությունը հանդիսացավ, որը տարբեր քաղաքական ուժերի մղեց` իրենց գնահատականները հնչեցնել, այս հրաժարականի մեջ քաղաքական ենթատեքստեր տեսնել: Ոմանք էլ շտապեցին ամեն ինչ կապակցել բիզնեսի աշխարհի հզորներին:

Տաղանդավոր պառկողը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ եթե չհաջողվի Վարդգես Գասպարիին բանտ ՆՍՏԱՑՆԵԼ, ապա ՊԱՌԿԵՑՆԵԼ հաստատ ի վիճակի են: :

Վարդգես Գասպարին Ֆունկի ոճով

«Ոսկե հորթը»¬ 2011 Ես պառկել եմ հիմնադիր նախագահ Լ. Տեր¬Պետրոսյանի օրոք, որսորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք, հիմա էլ պառկելաերթի եմ ելել գործող նախագահ Ս. Սարգսյանի օրոք: :

Խանդը` սիրո խթանիչ

Սարկոզիի` Երևան կատարած տպավորիչ պետական այցից հետո, Ռուսաստանի խանդը կարող էր մեղմել միայն ՌԴ ՀՀ նախագահի պետական այցը: Պարզվում է` խանդը նույնպես քաղաքական կատեգորիա է:

Լրագրողներն էլ են «դասից» վախենում, չէ՞

Լրագրողները «կպած» ուզում են իմանալ, թե վերջապես երբ է տեղի ունենալու Գ. Ծառուկյանի կողմից անընդհատ մատնանշվող «հաջորդ դասը», որ հանկարծ¬պատահաբար այդ «դասից» չփախչեն: :

ՀՀ նախագահի մոսկովյան այցից հետո

Ժողովրդական խոսք ու զրույցից Զիլ իշխանություններ ունենք. երեկ ֆրանսիական «Պեժո» էին քշում, այսօր ռուսական` «Մոսկվիչ», վաղն էլ կնստեն ամերիկյան «Մերսեդեսի» «ղեկին»: :

Կասպարովը հրահրում է Արևմուտքին

Ռուսաստանի ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման առաջնորդը հերթական անգամ Արևմուտքին կոչ է արել` դեմ ելնել ՌԴ¬ին: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ չարժե բավարարվել կիսամիջոցներով, այլ հարկ է գործել ուժի դիրքերից. ինչպես օրինակ` Լիբիայում ( գրել է infox.ru¬ն):

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ֆինանսների պակասը գործադիրին ստիպել է նյութական աջակցության այլ եղանակներով օգնել անտառամերձ բնակավայրերի ազգաբնակչությանը: Անտառային թափուկի կամ այլ կերպ ասած` ծառահատումներից առաջացած մնացորդների, մեկ խորանարդը մինչև հիմա 1.200 դրամով էր տեղացիներին վաճառվում. այսուհետև այն անվճար է բաշխվելու:

Պաշտոնական լրահոս

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստությանը նվիրված կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաև հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները:

Տողում արշալույսները խաղաղ են բացվում

20 տարի առաջ` հոկտեմբերի 30¬ը նշանավորվեց մեծ հաղթանակով, որը դարձավ Արցախյան գոյապայքարի տարեգրության հերոսական էջերից մեկը: Նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը` Արկադի Տեր¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հրամանատարությամբ, փայլուն ռազմագործողության շնորհիվ թշնամուց ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

# Ամերիկյան հեղափոխության ժամանակահատվածում գեներալ Ջոն Բերգոյնի գնդի զինվորների նկատմամբ կարգապահական խախտումների դեպքում որևէ պատժամիջոց չէր կիրառվում: Նրանց պարզապես ստիպում էին հագնել համազգեստը հակառակ կողմից:

ԱՄԿ-ն կվերադառնա` այս անգամ ազատ Հայաստանի համար

Անցած շաբաթ հեռուստատեսությամբ ցուցադրված` հանրությանը հայտնի ազգային և քաղաքական գործիչ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԻ մամուլի ասուլիսը քաղաքական շրջանակներում ու Հայրիկյանին քիչ թե շատ ճանաչողների շրջանում զարմանք առաջացրեց: Պատճառը սխալ տեղեկատվությունն էր, ինչին էլ անդրադարձանք Պ. Հայրիկյանի հետ հարցազրույցում:

ՁՄԵՌԸ ԵԿԱՎ...

Հայաստանի շատ բնակավայրերում արդեն իսկական ձմեռ է:

Ա˜յ քեզ որակ

Վեց տարի վերակառուցելուց հետո վերջապես բացվել է աշխարհահռչակ Մեծ թատրոնը: Բայց ընդամենը մի քանի ժամ անց թափվել են բոլոր դեկորները` վնասելով բեմի բանվորներից մեկին:

ՉՈՒՇԱՑՈՂ ԾԱՓԵՐ

Բազմաթիվ անգամներ ենք խոսել մեծ քաղաքներից հեռու ապրող և ստեղծագործող արվեստագետների մասին: Մեր մեծ դերասան Սոս Սարգսյանը նրանց հերոսներ և նվիրյալներ է կոչում, կարևորում այն, որ այդ մարդիկ շունչ ու ոգի են հաղորդում «մեր գավառին», որն էլ դարձել է ազգային մշակույթը հարստացնող կարևոր արմատներից մեկը:

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԷՐ

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը փառատոնի փակվելուց հետո իր մտահոգությունները ներկայացրեց. - Երկու օր անընդմեջ Երևանում, Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում հանդես եկան վրացական` Ռուսթավելու և Աբաշիձեի անվան թատրոնները: Ներկայացրին հրաշալի աշխատանքներ... Բայց... կիսադատարկ դահլիճների համար:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

Աբրահամ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան Ծնվել է 1981 թ., Սիրիայի Հալեպ քաղաքում, գործարարի ընտանիքում: Սովորել է Հալեպի Ազգային Հայկական Վարժարանում, ապա Հալեպի Կարեն Եփփե Ազգային Ճեմարանում:

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

«Բյուրոկրատ» գրախանութը, որը դարձել է մշակութային կարևոր օջախներից մեկը, իր ընթերցողներին, գրական և թատերական հանրության ներկայացուցիչներին հրավիրել էր հետաքրքիր շնորհանդեսի: Արձակագիր Կարինե Խոդիկյանը ներկայացրեց իր «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոդրամայի խտասկավառակը, որի բեմադրողն ու հնչունային ռեժիսորը կինոբեմադրիչ Աննա Բայաթյանն է, իսկ պրոդյուսերը` Ռուբեն Փաշինյանը:

Ճապոնական աղբակույտը լողում է դեպի ԱՄՆ

Մարտի 11¬ին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից հետո, Խաղաղ օվկիանոսում կուտակված միլիոնավոր տոննաներ աղբի ու շինությունների կտորտանքների հետագիծ են արձանագրել գիտնականները: Ըստ կանխատեսումների` 2 տարի հետո այդ աղբակույտը կհասնի Հավայան կղզիներ, իսկ 3 տարուց` Ամերիկայի արևմտյան ափեր (գրել է The Daily Mail¬ը):

«Ոսկյա» ադամանդն աճուրդում

32,77 կարատանոց հազվագյուտ ադամանդը դրվելու է վաճառքի Նյու¬Յորքի Christies աճուրդի տանը: Դեղին երանգով հագեցած խոշոր այդ քարի մեկնարկից գինը սահմանվել է 6 միլիոն դոլար (տեղեկացրել է Ուտռա.ru¬ն):

Կինոաստղը` միանձնուհի

«Մոսկվան արցունքների չի հավատում», «Կառնավալ» և հանրաճանաչ մի շարք այլ կինոնկարներից հայտնի կինոաստղ Իրինա Մուրավյովան վաղուց չի երևում հանրությանը: Նրա արվեստի երկրպագուներին անհանգստացրել է արտիստուհու լռությունը, բայց պատճառն իմանալով` կինոսերները պարզապես ցնցվել են զարմանքից: