ՉԱՓԱՎՈՐ ԱՆԿՈՒՄ

Այս անգամ հոռետեսների կանխատեսումներն իրականացան: Խոշոր հարկատուների առաջին երեքհարյուրյակն ու նրանց վճարած հարկաչափերն ամփոփող Պետեկամուտների կոմիտեի հրապարակած երկրորդ եռամսյակի արդյունքները փաստում են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն հարված է հասցրել հայրենի տնտեսությանը:

Կարևոր հանգրվանում

Շատերին թվում էր, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը խնդրի վերջնական ու շուտափույթ լուծման սկիզբը կարող էր նախանշել:

Միջազգային համակեցության նոր կանոննե՞ր

Անցյալ շաբաթ համաշխարհային մամուլում հրապարակվեց Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի ղեկավարությամբ կայացած «Չմիացած երկրների շարժման» 15-րդ գագաթաժողովի ընդունած «Հռչակագիրը»:

Հա՞ որ...

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ արարածներ են ադրբեջանցիները: Վերջերս հայտնի է դարձել, որ այս երկրից արտահանվող զանազան խմիչքների պիտակների վրա տեղի գործարարները որոշել ու Ադրբեջանի քարտեզն են պատկերել:

ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ Հայոց հին մայրաքաղաքում

Խոր Վիրապ վանական համալիրում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան վանք-ամրոցի պատմությանը, Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցի ուղղաձիգ աստիճաններով իջան ներքնահարկ, ուր գտնվում է 4,4 մ տրամագծով, 6 մ խորությամբ է գմբեթանման գոգավոր ծածկով վիրապը, ուր ճգնել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ

Թիմով կազմակերպված աշխատելու անհրաժեշտությունը Ռոբերտ Քոչարյանը կարևորում էր դեռևս պաշտոնավարման շրջանում: Եվ փաստորեն այնքան, որ նրա շրջապատի կազմակերպվա ծությունը հիմա էլ է նախանձելի արդյունքներ տալիս:

ՃԳՆԱԺԱՄԻ Հետևանքները պետության համար

Անցյալի բոլոր ճգնաժամերը որոշակի, երբեմն տարօրինակ ազդեցություն են գործել պետական ինստիտուտների վրա: Քիչ հավանական է, որ ներկայիս ճգնաժամը բացառություն լինի:

«Հնազանդվիր մորդ» և «Հոգացեք Ձեր որդու մասին»

Թբիլիսի կատարած այցի շրջանակներում հանդիսավոր ճաշի ընթացքում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միխեիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել «հնազանդվել մորը»:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

«Ես կերազեի իմ ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք հայ խաղաղապահներն են»,- ասել է գեներալ Քեյը Միջազգային անվտանգությանն իր մասնակցությունը բերելու մասին Հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր դեռևս 2000թ., առաջնորդվելով այն սկզբունքով, որ միջազգային ասպարեզում մեր երկիրը չպետք է լինի միայն անվտանգության սպառող, այլև իր հաստատուն ներդրումը պետք է ունենա համաշխարհային անվտանգության գործընթացներում:

Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ

ՀՀ մշակույթի նախարարությունում հատուկենտ լրագրողների և «Գրքարվեստ» II հանրապետական երկփուլ մրցույթում հաղթած մի շարք հեղինակների, հրատարակիչների ու տպագրիչների հետ մասնակցելով 32 անուն գրքերից 7 անվանակարգերով լավագույն ճանաչված 19-ի մրցանակաբաշխությանը` համազգային հոգևոր թմբիրից թոթափվելու ռեալ կանխանշան եմ տեսնում:

Սարգիս Մուրադյանի ճամփորդական էտյուդները

Ազգային պատկերասրահում 2 տարի առաջ էր մեծ շուքով նշանավորվել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի 80-ամյա հոբելյանը:

«Կնոջ աշխարհ»-ում խորացած կասկած

«Գրքարվեստ»-ի մրցանակաբաշխությունից հետո այցելում եմ EXPO MEDIA-ի կազմակերպած «Կնոջ աշխարհ» VIII միջազգային ցուցահանդեսը: «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում տեղադրված տաղավարներից առաջինը ուշադրությունս գրավում է «Մարմարի աշխարհ»-ը` էկզոտիկ բույսերի, ինտերիերի ու էքստերիերի ձևավորման քարակերտ առարկաների իր գեղեցիկ տեսականիով:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արամ ՍԱԹՅԱՆ. կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր «Ամենամեծ թերությունն այն չունենալն է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ինձ համար գրեթե ամեն ինչ հեշտ է եղել:

«Նախապայմանը ունկնդրի սերն է»

- Ձեր կյանքում ի՞նչը վճռորոշ դարձավ և շրջադարձեց, վերափոխեց կյանքի ընթացքը£ - Կյանքը լի է անակնկալներով. սովորաբար պետք է պատրաստ լինել£ Ընտանիքս այն մեծ ու հզոր ուժն է, որ մեզ կյանքի հնարավոր փորձությունները դիմակայելուն պատրաստեց£ Արվեստի հանդեպ սերն արյան մեջ է լինում£ Մայրս մանկավարժ է£ Երբ ուսանում էր Գյումրու մանկավարժական ինստիտուտում, նրան նկատում է Թաթուլ Ալթունյանը£ Մայրս հրաշալի է երգում£ Իհարկե, նա չընտրեց այդ ճանապարհը, բայց երգ-երաժշտության հանդեպ սերը փոխանցվեց մեզ£ Պատանեկության տարիներին քանդակել էի սովորում, հետո 8-9¬րդ դասարաններում սկսեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ. կիթառ նվագել սովորեցի£ Արդեն ինձ կլանել էր երաժշտությունը, բայց միաժամանակ լրջորեն զբաղվում էի սպորտով£ Հետո ընդունվեցի Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ£ Երգ-երաժշտության հանդեպ սերն ինձ տարավ «Այո» ամենամյա երգի մրցույթին£ Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի Արթուր Գրիգորյանին£ Մրցույթը շրջադարձեց կյանքիս ուղին£ - Սկզբնական շրջանում Ձեր երգացանկից առանձին երգեր ընդունվեցին միանգամից. շնորհիվ իրենց կատարողականության ու երաժշտականության` դրանք հիշվեցին£ Ի՞նչ սկզբունքով եք ընտրում երգերը, որպեսզի ունկնդրի հոգում խորը դրոշմվեն£ - Ամեն մի երգ պահանջում է մոտեցման ձևեր£ Երգը պետք է հոգեհարազատ լինի, այնուհետև պետք է կարևորել` ինչ նպատակ ունի£ Երգի ճիշտ մատուցումն է որոշում տվյալ երգի ճակատագիրը£ Այն երգերը, որոնք հոգեհարազատ են, քոնն են, և ամենահաջողվածն են դառնում£ Պետք է ասեմ` բոլոր երգերը չէ, որ հաջողություն են բերում երգչին£ Որպես կանոն, պատմություն ունեցող երգերը դեմք ունեն, ավելի հիշվող են, բայց նաև ամեն երգ իր ծնունդը, իր պատմությունը, իր պատճառն ունի£ - Ինչպե՞ս եք զուգահեռում կյանքն ու բեմը£ Երբևէ հիասթափություն ունեցե՞լ եք£ - Սիրում եմ իրատեսորեն նայել կյանքին` գնահատելով և° մեկը, և° մյուսը£ Ընտանիքն ինձ համար սրբություն է… Անշուշտ, ստեղծագործական կյանքը ենթադրում է վերելքներ ու վայրէջքներ, այլ հարց է, թե իրավիճակից ինչպես կարելի է դուրս գալ£ Ահա այստեղ է, որ օգնության են շտապում մարդու էությունն ու փորձը£ Ինձ համար կարևոր են ձեռքբերումները, հաջողությունները£ Կյանքում եղել են հիասթափություններ, որոնք ծանր եմ ապրել£ Երբեմն ճիշտ չընկալվելուց և նման այլաբնույթ երևույթներից հետո հասկանալի է դառնում, որ ամեն ինչի պատրաստ պետք է լինել£ Եթե երգիչը չի կարողացել ձեռք բերել ժողովրդի սերը, համակրանքը, ապա ի վերջո նա կսպառվի որպես երգիչ£ Ամեն անգամ, երբ լսում եմ երկրպագուներիս անկեղծ խոսքերը, հասկանում եմ, որ դեռ շատ անելիքներ կան£ Երբեմն ճիշտ կանգառները տանում են ինքնաքննության, ստեղծագործական հաշվետվության£ Շուտով երրորդ ձայնասկավառակը կհանձնեմ ունկնդրիս դատին£ Մի փոքր հրաժարվել եմ լատինաամերիկյան ռիթմից£ Չպետք է վախենալ փոփոխություններից, եթե, իհարկե, ցանկալի ու ընդունելի են£ - Արդյոք չի՞ արժեզրկվել «աստղ» բառը, ինչը իսկապես կոչում կարող էր լինել լավագույն արվեստագետի համար£ - Ոչ միայն£ Նաև «արվեստագետ, ձեր երգարվեստը» բառերը հաճախակի ենք լսում£ Ինձ տհաճ է£ Թող ասեն սիրված երգիչ, հեղինակ¬կատարող, որոնք ավելի պարտավորեցնող ու հարազատ են, քան վերոնշյալ բառերը£ Ժամանակը պետք է իրավունք տա արվեստագետ կոչվելու համար£ Երբեմն մեկ, երկու տարվա երգչին ասում են` «ձեր երգարվեստում»… Ի՞նչ երգարվեստ եթե անհատը ստեղծագործական ուղի դեռ չունի, չի կարող զգույշ չլինել նման բառերից, կոչումներից… Ես սիրով ու պատասխանատվությամբ հաշվի եմ նստում իմ ունկնդրի հետ. պետք է անկեղծ լինել նրա հանդեպ£ Ներքին կուլտուրան պետք է էությունից բխի, իսկ բնավորության գծերը, որոնք ժառանգականության գրված ու չգրված օրենքներով են, դաստիարակության արդյունք են` հետագայում դառնում են կենսակերպ£ Եվ ամենակարևորը` մրցանակաբաշխությունը, որքան էլ կարևոր լինի, չպետք է դարձնել ապրելակերպ£ Ցավոք, երբ փառքը կուրացնում է, եղած հաջողությունները սխալ են ընկալվում` անխուսափելի է դառնում փառքի վայրէջքը£ Պետք է անկեղծ լինել բեմում£ Հաջողության նախապայմանը ունկնդրի սերն է£ Իսկ նա սիրում ու գնահատում է ճշմարիտ արժեքները£ :

Անկեղծության մեջ ծնված արվեստը

Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ արտացոլվում է իր ազգային մտածողությունը, ներաշխարհը, ճաշակը, բնությունից շնորհված գունազգացողությունը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Ղարիբ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ արվեստում այս ամենն ամբողջանում է որպես օրգանական միասնություն:

Սպանվել է բեն Լադենի որդին

Անցյալ շաբաթ INTERFAX.RU-ն հաղորդել է, որ Պակիստանում սպանվել է աշխարհի թիվ մեկ ահաբեկչի որդիներից մեկը` Սահադ բեն Լադենը: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում կատարելով հատուկ ծառայությունների ներկայացուցչին, տեղեկացրել է, որ նախնական տվյալներով նա սպանվել է հրթիռային հարվածից: