ՏԵՍԱՆԵԼԻՆ ԿԳՆԱՀԱՏՎԻ
Աշխարհում հայտնի մի քանի տնտեսագետներ զարմանքով փաստել են մի պարզ ճշմարտություն, որում հայաստանցիներս վաղուց ենք համոզվել: Շուրջ 150 երկրների վերջին 60 տարվա մի շարք ցուցանիշեր համադրելով` նրանք եզրակացրել են, որ հասարակության բարեկեցության աճը նպաստում է նաև ժողովրդավարության կայացմանը: