ԿԾԻԿԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Մինչ Հանրապետության գործարար հատվածի` հարկեր վճարելու խոստումները գործնական հիմքերի վրա էին դրվում, վրա հասած տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր նախնական կանխատեսումներն ու հաշվարկները: Այնուամենայնիվ, հայրենի տնտեսվարողները եթե նախկինում խոշոր հարկատուների երեքհարյուրյակում ընդգրկվելը պարզապես միայն պատվաբեր էին համարում, ապա ներկայում արդեն գործարար միջավայրում հոգեբանությունը փոխվել է: