ՕԼԻԳԱՐԽ Ե՞Ս, ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Հաջորդ խորհրդարանն ամենայն հավանականությամբ մաքրված կլինի օլիգարխներից: Համենայն դեպս, գործարարներին օրենսդիր գործունեությամբ իրենց սիրելի զբաղմունքից` բիզնեսից այսուհետ «չշեղելու» հավաստիացումները նաև հասարակության սրտով են:

ԿԲ-Ն ԸՆԴԴԵՄ ՄՅՈՒՍՆԵՐԻ

Կենտրոնական դրամատան և մասնավոր բանկերի միջև նոր հակասություն է առաջացել: ԿԲ¬ում մեծապես զարմացել ու չափազանց զայրացել են` պարզելով, որ վարկերի շուրջ 80 տոկոսը վերջին ամիսներին արտարժույթով է տրամադրվել:

ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

«Հայռուսգազարդն» ինքն իր կամքով նորից է անհեթեթ իրավիճակում հայտնվել: Հայտնի է, որ խոշորագույն այս կառույցի ղեկավարները հաճախ են պարծենում` հայտարարելով, թե իրենց հաջողվել է նույնիսկ խորհրդային ժամանակների ցուցանիշները գերազանցել:

ԻՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ հնգօրյա գաղտնի այցով Անկարա է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Պանետան: Նա հանդիպումներ է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ

Որքան էլ ընդդիմությունը պնդում է արտահերթ ընտրությունների անցկացման և գործող խորհրդարանի լուծարման մասին, այնուհանդերձ, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, հայաստանյան իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել` ամեն կերպ պահպանել կայունությունը երկրում և արտահերթ ընտրությունների առիթներ չստեղծել:

Հա՞ որ...

Վառելիքի միջազգային գները փորձում են մրցել հայկականի հետ: Միջազգային բորսաներում նախօրեին բենզինի գինը մի փոքր թանկացել է, սակայն որևէ օտարերկրացի վառելիքահեն մտքովն անգամ չի կարող անցկացնել, թե իր բիզնեսում կարող է մերոնց չափ ճարպիկ գտնվել:

Այսպես էլ են օրինաց երկիր կառուցում

Դեռևս 2010 թվականի ամռանը Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվեց 29 դասախոս: Ժամանակին դասախոսները հանդես եկան ասուլիսներով, իրենց պահանջները ներկայացրեցին համալսարանի հոգաբարձուների խորհրդին ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Անբարոյականություն

Աշխարհում չկա իշխանություն, որ ընդդիմություն չունենա: Դրանք երկվորյակ եղբայրներ են, ամեն իշխանության ձևավորման պահից իսկ ծնունդ է առնում նրա ընդդիմությունը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Առաջիկայում մեր երկրի բնակչությանը նորից են հաշվելու` այս անգամ որպես բջջային կապի բաժանորդներ: Օպերատորները հավանաբար արդեն չափից դուրս շատ են մեկը մյուսից խոշոր թվեր կրակում, և ահա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է փոխել հեռախոսակապի բաժանորդների գրանցման և հաշվառման կարգը:

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՍԽԱԼ Է ՆԱԽԱԳԾՎԱԾ

Գյումրիում, չգիտես ում անխոհեմ որոշմամբ, ժամանակ առաջ լուծարվեցին մի քանի հիվանդանոցներ: Երկրաշարժից հետո մեծ դժվարությամբ վերականգնված առողջապահության համակարգը նորից փլուզվեց` հերթական անգամ երկրի իշխանություններին պարտադրելով մտահոգվել Շիրակի մարզքում առողջապահական հիմնարկների կազմակերպման խնդիրներով:

Նոր բախումի նախապատրաստություն

«Հըզբոլան» և Իսրայելն իրենց հարաբերություններում նորից փակուղիում են հայտնվել ու կարծես երկու կողմերն էլ պատրաստվում են բախման (գրել է շվեյցարական Basler Zeitung¬ը): Լրատվամիջոցների տվալներով` 2006 թ. հակամարտության ժամանակներից «Հըզբոլան» ձեռք է բերել ավելի քան 40 հազար միավոր զենք, ինչը գտնվում է հարավային Լիբանանի տարածքում:

Եգիպտոսցիք դժգոհ են

Վերջերս կատարված հարցումները բացահայտել են բացասական վգրաբերմունքը` Միացյալ Նահանգների հանդեպ և ժողովրդավարության կողմնակիցների թվի աճ են արձանագրել: Հարցումներն անցկացվել են Եգիպտոսում` ամերիկյան PRC հետազոտական կենտրոնի կողմից:

Աշխարհիկ զրույց, ոչ թե «հոգևոր» վեճ

Լ. Տեր¬Պետրոսյան¬Ր. Հովհաննիսյան երկխոսությունը պանթեոնում` ըստ ականատեսների, «աշխարհիկ» բնույթ է կրել, որովհետև այն կայացել է առանց Մանդակունու «միջամտության»: :

Լ. Տեր¬Պետրոսյանը` մերձավորների շրջապատում

Չարենցաբար Իմ ելույթում, դուք գիտե՞ք, ինձ ոչ ոք չի ճանաչում, Կարծես ուրիշն է «երգում» գաղտնի ձգտումը հոգուս: :

ՀԱԿ¬ը կգնա՞ դեպի ՀՀԿ

Նույնիսկ ՀԱԿ ակտիվիստները լուրջ կասկածներ ունեն, որ գնացքը կարող է սլանալ ոչ թե առաջ` «Մարշալ Բաղրամյան», այլ ետ` «Գարեգին Նժդեհի հրապարակ»: :

Վարչապետը` գյուղնախարարին

Լ. Տ.¬Պ.¬ի ոճով Այս տարի ոչ կարկուտ կա, ոչ երաշտ. եթե գյուղմթերքներն առատ ու էժան չեղան, վատ ես ապրելու, Սերգո ջան: :

Առատ ջուր կստանան և´ գյուղացիները, և´ քաղաքացիները

Իշխանությունները Չինաստանից հզոր ջրցան մեքենաներ են ներմուծել, որոնք հատուկ նախատեսված են հանրահավաքային խժդժությունները «ջրելու» համար: Այնպես որ, այս տարի ջրի պակաս չեն զգա ոչ միայն գյուղացիները, այլև արմատականների շուրջ համախմբված, ընդվզումների պատրաստ քաղաքացիները:

ՀԱԿ¬ի հեռագիրը` Չինաստանին

Եթե մեր իշխանություններին «հակաժողովրդական» տեխնիկա եք տրամադրում` պարիտետը պահելու համար, մի կես միլիոն «հեղափոխական» չինացի ուղարկեք ընդդիմությանը: Ձեր երկու միլիարդ ժողովրդից կես միլիոնը` ոնց որ ծովում մեկ կաթիլ:

Իշխանությունների խռովահույզ մտորումները

Ռ. Հախվերդյանի երգի մոտիվով «Լավագույն» օլիգարխները հեռանում են, Օտար ափերում շահ որոնում, Մոլորված մարդիկ թողնում¬գնում են, ՀԱԿ լիդերի մեջ են մեզ փնտրում: :

Էքսցենտրիկի «ցենտր» գործերը

Թամար Պողոսյանը եղել է ոչ միայն մշակույթի, այլև բոլոր ոլորտների և բոլոր ժամանակների ամենաէքսցենտրիկ նախարարը: Բայց պարզվում է` «ցենտր» գործեր է «բռնել» «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում:

Էքս նախարարն իր «տեղն» ավելի լավ էր հասկացել

Կարելի է եզրակացնել, որ կառավարությունը ևս մեկ կարևոր «դաս» սերտեց: Չի կարելի կեղծ օրիգինալիզմով տառապող, խառնիփնթոր մտքերը որպես փիլիսոփա յական մտածողության արգասիք ներկայացնող նախարարին (նկատի ունենք Թամար Պողոսյանին) պատասխանատու պաշտոնից հեռացնելով, մեկ այլ պատասխանատու պաշտոնի նշանակել:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Ամփոփվել են 2010թ. աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները, տրվել են ցուցումներ 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման վերաբերյալ:

Չեռնոբիլի աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցած քաղաքացիների պարգևատրում Պաշտպանության նախարարությունում

Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ փրկարարական աշխատանքներին մասնակցած Հայաստանի 68 քաղաքացիներ այսօր Պաշտպանության նախարարությունում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Հակաօդային պաշտպանությանը նվիրված կոլեգիայի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են հակաօդային պաշտպանության կարողությունների ընդլայնման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումները, ՀՕՊ զորքերի սպառազինության վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումները և հետագա անելիքները:

Հայրենասիրությամբ ու միասնականությամբ մենք հաղթեցինք

Հայրենի հողի կանչը շատ հայորդիների սրտերում արձագանքեց ու տարավ Արցախ: Պատերազմի թեժ կրակներում` թափվող արկերի որոտի տակ, զենքը ձեռքին` տղամարդու մոտ կանգնեց նաև խիզախ հայուհին:

Հետաքրքիր փաստեր

Բանակային ամենազավեշտալի օրենքները Շվեյցարիայում աղավնիներով փոստը շրջանառությունից դուրս է եկել մի քանի տարի առաջ միայն: Իսկ Բրիտանիայում միայն 1947 թ. է հանվել Նապոլեոնի` Անգլիա ներխուժումը կրակոցով ազդարարողի պաշտոնը:

ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓԱՆԻՇԸ ՄԱՐԴՆ Է

- Չի կարելի ներկայանալ արդեն մաշված ու չարչրկված մտքերով, մաշված ու հնացած գաղափարներով, իրենց դարն ապրած «տեսություններով»:

Ա˜Խ, ԹԱՄԱՐ, ԹԱՄԱՐ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրինուհին հրաժարական տվեց: Եվ, ինչպես վայել էր նախկին ՕԵԿ-ականին, նա այդ արեց պոպուլիզմի բոլոր կանոնների համաձայն, բաց ու հրապարակային:

ԱՐՑԱԽՅԱՆ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Գուցե պե՞տք է հիշեցնել «Տաշիր» և «Արմենիա» շքեղաշուք հանդեսների կազմակերպիչներին, որ կարելի է սնափառության տոների փոխարեն նաև հյուրախաղեր կազմակերպել, մոսկվացիներին ներկայացնել Արցախի պետական նվագախումբը, որն ավելի քիչ է ծախսատար, իսկ արտիստներն էլ Երևանում բնակարաններ չեն պահանջի: Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքի պատկերը տխուր է ու մտահոգող:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ - ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԱՍԻՔԸ

Ռաֆայել Ջրբաշյանը հայ նորագույն թատրոնի ամենանշանավոր դեմքերից մեկն է` խոշորագույն մանկավարժ, բեմադրիչ, տեսաբան: Իր էությամբ ու նկարագրով` անհանգիստ անհատ, ով արդեն մոտ վեց տասնամյակ իր անունը կապակցել է ազգային թատրոնի բարդագույն իրողություններին, ղեկավարել դրամատիկական թատրոններ:

ՉԹՕ¬ներ` Սոչիում

Ասում են` «թռչող ափսեները» Ռուսաստանի հարավում իրենց զգում են` ինչպես տանը: Տեղաբնակներն ապշել են երկնքում անբացատրելի բռնկումներով:

Գրքեր` ալկոհոլի փոխարեն

Այն էլ` գիշերային ակումբներում Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու սինոդական բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը բավական ինքնատիպ նկատառումներ է ներկայացրել, որոնք առաջին հայացքից նույնիսկ ժամանակավրեպ էլ չեն, այլ պարզապես անընկալելի: Եվ այդ առաջարկները, նույնիսկ միջազգային հեգնանքի են արժանացել:

94-ամյա արտիստուհին որոշել է մայրանալ

Խոսքը հոլիվուդյան աստղ Ժա Ժա Գաբորի մասին է: Նրա 67-ամյա ամուսինը` արքայազն Ֆրեդերիկ ֆոն Անխալտը, որոշել է իրականացնել կնոջ երազանքը և արդեն այսպես կոչված` շինծու մայրացու է փնտրում:

Մարդ, ում մասին արժե պատմել

Ընդամենը մեկուկես տարի է, ինչ մասնագիտությամբ ինժեներ, երևանցի Աշոտ Բորիսի Զամանյանը տնօրինում է Նոր¬Նորք համայնքի Մոլդովական փողոցի 70/1 շենքի առաջին երկու հարկերում գործող Տարածքային կառավարման նախարարության և Միգրացիայի ու փախստականների գծով վարչությանն առընթեր` ՀՀ¬ի Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ¬ը:

Ունա՞կ եք համոզիչ խոսել

Ներքոբերյալ 12 հարցերին անկեղծ պատասխանները Ձեզ կհուշեն, թե որքանով է ազդեցիկ Ձեր իսկ խոսքը, ինչը շատ կարևոր է` հատկապես մարդկանց հետ աշխատելիս: 1. Դժվարանո՞ւմ եք խոսել, երբ Ձեզ ուշադիր չեն լսում. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր:

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ

Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենների անչափահաս զավակների մասին շատ քիչ բան է հայտնի: Սակայն վերջերս «Ֆորբս» հանդեսը բացահայտել է այնպիսի փաստեր, որոնք շարքային ռուսների մոտ շոկային վիճակ են արձանագրել:

ԱՄԵՆԱԳԱՐՇԱՀՈՏ ԿԵՆԴԱՆԻՆ... ՄԱՐԴՆ Է

Բրիտանական գիտնականներն իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ աշխարհում ամենագարշահոտ կենդանին … մարդն է: Մարդու կաշվի տակ ապրող միկրոօրգանիզմները` օգտագործելով մարդկային քրտինքը, մարդու բնական բուրմունքներին ավելացնում են գարշահոտություն:

ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՏՈՒՆԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Նյու Դելիի ազգային համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հնդիկների 93,5 տոկոսը չի սիրում կատուներին և կատվազգի մյուս կենդանիներին: Կատուները, ըստ հնդիկների, բոլորից շատ վարակիչ հիվանդություններ տարածողներն են, նրանք վնաս են հասցնում նաև շրջակա միջավայրին:

ՏԱՏԻԿՆ ՈՒ ՊԱՊԻԿԸ ՆՈՐԻՑ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ

Իտալացի Ջովանի Սկորպին և ֆրանսուհի Ռոզ-Մարի Սեդարը, որոնք այժմ 91 և 89 տարեկան են, բաժանվել էին 41 տարի առաջ` ամեն մեկը ստեղծելով իր նոր ընտանիքը: Ջովանին առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ, երկրորդ ամուսնությունից` երկու տղա, իսկ Ռոզ-Մարին երկրորդ ամուսնությունից ունի երեք աղջիկ:

ԳՈՒՐՉԵՆԿՈՅԻ ԴՈՒՍՏՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ

Լյուդմիլա Գուրչենկոյի դուստրը` Մարիա Կորոլյովան, վերջերս վարձել է նշանավոր փաստաբան Շոթա Գորգաձեին` հանգուցյալ մոր ունեցվածքին տեր կանգնելու համար: Օրենքով նա կարող է հավակնել դերասանուհու ունեցվածքի միայն 25 տոկոսին:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ

դ Աղջկա համար երկու ամենաօգտակար գրքերն են` մայրիկի խոհանոցային գիրքը և հայրիկի չեկի գրքույկը: դ Սնանկացած մարդու բարեկամներին հաշվելու համար մեկ ձեռքի ճկույթն էլ կբավարարի: