Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Իմ սիրելի» մարտական ընկերներ` երեկվա, այսօրվա, վաղվա...»
Հայոց Բանակը 19 տարեկան է£ Ճիշտ` մեր Հայրենիքի անառիկության երաշխավոր այն զինվորների տարիքին, ովքեր առնականության այբուբենն են սերտում կամքի կոփման դարբնոց ՀՀ Զինված ուժերում£ Իսկ չափահասությունն ամրապնդող յուրաքանչյուր տարին խորհրդանշական է յուրովի£
Ծառայությունն, իհարկե, ամենօրյա տոն չէ` զինվորների ու սպաների մշտամնա ուղեկից£ Բայց հենց դժվարություններն են մարզում տոկունությունը, ինքնահաղթահարումով է ամրացվում միտքն ու մարմինը£ Այս ճանապարհին, ինչ խոսք, մեր զինվորները միայնակ չեն£ Թե´ նրանք, թե´ նրանց ծնողներն ու ողջ հասարակությունն արդեն տեղյակ են (համենայն դեպս` հնարավորություն ունեն տեղյակ լինել), որ ամենայն բծախնդրությամբ վերահսկվում է երկրիս ապավեն այս կառույցը£ Անձամբ Պաշտպանության նախարարի հրահանգով ու հսկողությամբ£
Բանակի կազմավորման ակունքներից նրա շարքերում է այսօր արդեն Պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` հայ զինվորի դաստիարակության խնդիրներով մտահոգ և բանակում տեղի ունեցող հանցագործությունները կանխելու, կատարված դեպքերն ու միջադեպերը բացահայտելու գործում իր մեծ ավանդը ներդրած£
- Ձեր գնահատականը, խնդրում եմ, այն կառույցին, որի կայացման պատասխանատուներից եք Դուք£
- Բոլորիս տոնն է Հունվարի 28¬ը£ Տոն, որը լավագույն առիթ է` ոգևորելու և ոգևորվելու£ Ընդունված կարգ է£ Բայց ամեն ինչից ավելի ես կարևորում եմ բանակի ղեկավարության և զինվորների կամքը, որի արդյունքում մենք արձանագրում ենք դինամիկ զարգացում£ Այո, մեր բանակն այսօր գնահատում եմ որպես կայուն առաջընթաց ապրող կառույց` բարեփոխումների անկասելի ու անշրջելի ընթացքով£ Այն իսկապես առողջ օրգանիզմ է` ծագող (թերևս` նաև անխուսափելի) թերություններն ընթացքում շտկող, նոր մոտեցումներից չխուսափող, նոր մտածելակերպ ու սկզբունքներ առաջ քաշելուց չվախեցող£ Կարծում եմ` սա արդեն իսկ գնահատանք է£ Մեր բանակը, թերևս, ամենակայացած կառույցն է£
Եվ չմոռանանք, որ այնտեղ ծառայում և աշխատում է մեր հասարակության լավագույն մասը. խոսքս, իհարկե, հատկապես սպայական կազմին է վերաբերում£ Ինչո՞ւ` լավագույն£
Որովհետև պատերազմական այս պայմաններում եթե քաղաքացին սպայական ուսադիր է կրում, արդեն իսկ նրա մարդկային որակները գրեթե անքննելի են£ Եթե նկատեցիք` ես չասացի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», այլ նշեցի «պատերազմական իրավիճակ», որովհետև մենք իրականում պատերազմի մեջ ենք£ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում սահմաններում, լսում ենք մեր հակառակորդ հարևանների զազրախոսությունները… Մի խոսքով, այս իրավիճակում ուսադիր կրող անձը, համոզված եղեք` ունի հայրենասեր, իր երկրի համար կյանքը զոհաբերելու պատրաստ մարդու որակ, ինչը ես մարդկային լավագույն տեսակն եմ համարում£
- Քիչ առաջ Դուք էլ ակնարկեցիք թերությունների անխուսափելիությունը, և իրականում էլ անպատկերացնելի է լիակատար «անթերի» ասվածը` ցանկացած բնագավառում. այլ խնդիր է` թերությունների դեմ պայքարի լիարժեքությունը£ Այսուհանդերձ, կա՞ն, լինո՞ւմ են կատարյալ բանակներ£ Եթե` այո, ապա ո՞րն է դրա չափանիշը£
- Աշխարհիս երեսին գոյություն չունի կատարյալ ոչինչ, այդ թվում և` կատարյալ բանակներ չկան£ Ողջ տիեզերքում միակ կատարյալն ու անչափելի ճշմարիտը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Բարձյալ Աստված և Սուրբ Հոգին£ Մեր պարագայում` խնդիրը ոչ թե կատարյալ, այլ կատարելության ճանապարհով գնացող բանակ ունենալն է£ Ոչ մի փորձությունից չվախեցող, ցանկացած փորձություն դիմագրավելու պատրաստ, առաջընթացի ուղիով ընթացող, անվերջ բարենորոգվող բանակի մասին է խոսքս£ Եվ ասեմ, որ այսօր աշխարհի ամենաուժեղ բանակներից պակաս չէ մերը£ Ինչ¬որ տեղ նույնիսկ` հայրենասիրության առումով, մենք շատ ու շատ առաջ ենք` ճանաչված շատ բանակներից£ Որովհետև մենք` մեր սպան ու զինվորը, ունենք ոգի£ Որովհետև անգամ ենթագիտակցորեն գիտակցում ենք, որ այս իրավիճակում այլ ընթացք ունենալ չենք կարող, քան կատարելագործվելն ու որակական փոփոխություն ապրելն է£ Փոքր¬ինչ ուրիշ հարց է` կատարյալ զենք, կառավարման հագեցած համակարգ (կոմպյուտերիզացված և այլն) ունենալը£ Ինձ կներեք` եթե դա ևս ես կատարյալ չհամարեմ£ Կարծում եմ, որ նույնիսկ այդ տեխնոլոգիաներին տիրապետող, այդ սխեմաներով աշխատող հզորագույն բանակներն էլ կատարելագործման շա˜տ երկար ճանապարհ ունեն անցնելու£ Իսկ ոգեղենի և հայրենասիրության առումով մենք շատ առաջ ենք` անգամ կատարյալ համարվող կամ կատարելությանը մոտ բանակներից£ Ավելին, ա´յս տարածաշրջանում նորագույն զենք¬զինամթերքից ավելի կարևոր է ոգեղեն, հայրենասեր լինելը£ Հավելումն` կրկնեմ, ու դա բոլորին է տեսանելի` մենք առաջընթացի, բարեփոխումների ճանապարհին ենք, ճշմարիտ ուղիով ենք գնում ու այդպես էլ պետք է շարունակենք£
- Իսկապես, բոլորին է տեսանելի£ Հատկապես վերջին շրջանում, երբ Բանակի ղեկավարությունն ինքն է առաջինը բարձրաձայնում համակարգում տեղի ունեցող անցանկալի միջադեպերի մասին և հետևողականորեն իրազեկում է բացահայտումների ընթացքը` վերականգնվել է ժողովրդի հավատը Զինված ուժերի հանդեպ£ Ի դեպ, մարդիկ յուրահատուկ սիրով ու խանդաղատանքով են վերաբերվում Հայոց բանակին` հայ զինվորին ու սպային£ Ամենակարևորը` Պաշտպանության նախարարությունից տարածվող տեղեկատվությունն այլևս ընկալվում է որպես հավաստի ու անկողմնակալ£
- Փոքր¬ինչ չհամաձայնելով ասվածի առաջին մասի հետ` նշեմ, որ մենք միշտ արձագանքել ենք կատարված միջադեպերին, միշտ էլ ի հայտ ենք բերել հանցանք¬զանցանքներն ու դրանք ծնող պատճառները և միշտ մտահոգվել ու աշխատել ենք կանխարգելման ուղղությամբ£ Պարզապես` այսօր որոշակի առումով մենք ավելի բաց ենք հասարակության առջև£ Եվ դա, կարելի է ասել` շնորհն է Պաշտպանության նախարարի£ Բայց խնդրի մեկ այլ կողմն էլ կա£ Հաճախ մենք ստիպված ենք լինում պարզաբանումներ տալ ոչ թե կոնկրետ գործերի համար, այլ արձագանքել¬հերքել տարածվող զազրախոսություններն ու բամբասանքը, որը որոշ լրատվամիջոցների համար աշխատաոճ, ապրելաձև, մտածելակերպ է դարձել, իսկ շատ քաղաքական գործիչների համար` կենսակերպ ու ինքնահաստատման եղանակ£ Այսպիսիներին ոչ թե դեպքերն ու երևույթներն են մտահոգում, այլ իրենց անմաքուր նպատակին հասնելու մղումը£ Մենք նրանց արարքների և´ տողատակն ենք տեսնում, և´ պատվիրատուներին£ Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի չարախոսները սթափվեն, իսկ մենք արժանապատվորեն արհամարհենք նմաններին և շարունակենք խոնարհությամբ այն գործը, որի համար կանչված ենք£
- Ի՞նչ կասեիք հայ զինվորին£
- Հայ զինվորներին, հայ զինվորականներին կասեի. իմ սիրելի նախկին, այսօրվա և վաղվա մարտական ընկերներ, խոնարհությամբ ու ոգևորությամբ ծառայեք մեր Հայրենիքին£ Մի´ կանգնեք տեղում. ոչ մի հաջողություն վերջնական չի´ լինում. չի´ կարելի ծուլացնել միտքն ու բազուկը, այլ անվերջ առաջ գնալ է պետք` ամրապնդելով և´ ոգեղենը, և´ կարգապահությունը£ Ձեզանից յուրաքանչյուրը մեր ապագայի կրողն է, և Աստված ձեզ բոլորիդ պահապան թող լինի ու իր շնորհներով ողողի ձեզ` իմ սիրելի մարտական ընկերներ` երեկվա, այսօրվա և վաղվա£
Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վերջին շրջանում բազմիցս բարձրացվել ու քննարկվել են մեր Զինված ուժերում տեղ գտած թերացումներին, դրանց վերացմանը, ինչպես նաև բանակում կարգապահության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին, և, իհարկե, կատարված ու կատարվելիք բարեփոխումներին վերաբերող հարցեր£ Հնչել են տարբեր կարծիքներ, սակայն Հայոց բանակի` հասարակության ուշադրության կենտրոնում մշտապես գտնվելը, ինչու չէ, նաև տեղին, արդարացի քննադատությունը բնական է և օրինաչափ£ Չէ՞ որ խոսքը վերաբերում է մի կառույցի, որը կոչված է պաշտպանելու մեր երկրի սահմանների անառիկությունը, ապահովելու մեր անվտանգությունը և ժողովրդի խաղաղ կեցությունը£
Փոխգնդապետ Վահագն Ասատրյանի կարծիքով` բանակի նկատմամբ բացասաբար տրամադրվելը պարզապես հանցագործություն է.
- Թերություններ կան` ինչպես ցանկացած համակարգում£ Բանակը բարդ կառույց է£ Հնարավոր չէ այդքան մեծ թվով մարդիկ մի վայրում գտնվեն, և ոչ մի թերություն չլինի£ Դա ժամանակի խնդիր է£ Թերությունները վերացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում£ Ոչինչ չի կարող խոչընդոտել մեր բանակի կայացմանն ու զարգացմանը£
Իսկ բանակի վրա բացասաբար անդրադարձող, ինչպես նաև հասարակության մեջ զինված ուժերի նկատմամբ անվստահություն սերմանող ամենավտանգավոր երևույթը փոխգնդապետը համարում է որոշ լրատվամիջոցների կողմից կեղծ կամ չափազանցված տեղեկատվության տարածումը£
- Հատկապես կուզենայի առանձնացնել համացանցով տարածվող տեղեկատվությունը, քանի որ այն հասանելի է ամբողջ աշխարհին£ Եթե կան միջադեպեր, պետք չէ դրանց մասին խեղաթյուրված տեղեկատվություն հրապարակել£ Եթե կարող են` թող փորձեն բարձրացնել մեր զինվորների, անձնակազմի մարտական ոգին, իսկ միջադեպերով զբաղվում են համապատասխան մարմինները,¬ ասում է փոխգնդապետը£
2010¬ը, հիրավի, կարելի է համարել թերությունների շտկմանն ուղղված աշխատանքների, բարեփոխումների տարի£ Թափանցիկության արդյունքում առավել ակնհայտ են այս կառույցում կարգուկանոնի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ արվող հաստատուն քայլերը, որոնցում շեշտադրվում են հատկապես դաստիարակության խնդիրները£ Ինչպես նշվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեմուտի ուղերձում` անցած տարում զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես ռազմակրթական բարեփոխումների գործընթացում£ Ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտն այս տարի ևս ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է£
Անշուշտ, դրականը, կատարվող բարեփոխումների արդյունքները տեսանելի են և օրեցօր ավելի ակնհայտ են դառնում£
ՀՀ Տավուշի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Դերենիկ Պապյանը տեղեկացնում է, որ զորակոչից զորակոչ ծառայությունից խուսափողների թիվը կտրուկ նվազել է£ Արտերկրում բնակվող մեր շատ համերկրացիներ վերադառնում և զորակոչվում են Հայոց բանակ£ Տարվող աշխատանքների արդյունավետության մասին է վկայում նաև զինվորական կոմիսարի փոխանցած այն փաստը, որ 2010 թ. աշնան զորակոչի ժամանակ պատանիների և նրանց ծնողների հետ անհատական առանձնազրույցներ են կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են զորակոչվող զինակոչիկների հոգեբանական և ֆիզիկական պատրաստության աստիճանին, ինչպես նաև ծագած ու ծագող այլ խնդիրների լուծմանն ուղղված հարցեր£
Բանակը հասարակության «միկրոպատկերն» է£ Արդյոք ի՞նչ է անում այսօր հասարակությունը բանակի համար, ի՞նչ «հումք» է տրամադրում£ Հատկապես ո՞ր օղակներն են թերանում, ի՞նչ է արվում, որպեսզի ավելի պատրաստված լինի նորակոչիկը£
- Անշո´ւշտ, մեծ անելիք ունեն կրթական օջախները£ Դեռ դպրոցական, նույնիսկ ավելի վաղ տարիքում պատանու մեջ պետք է սերմանել պետության, բանակի գաղափարը, հայրենասիրության դասեր տալ, ծանոթացնել մեր պատմությանը, լավ ու վատ հարևաններին£ Բայց ամենամեծ դերը, անկասկած, ընտանիքինն է, քանի որ այստեղ են ձևավորվում մարդու թե´ լավ, թե´ վատ որակները£ Կան տղաներ, որ, գալով, բանակ, փորձում են «ինքնահաստատվել», որից էլ բխում են վեճեր, իրար չհասկանալու դեպքեր£ Այսինքն` դա չի ծնվում բանակում, գալիս է դրսից, բայց բանակի վրա էլ բացասաբար է անդրադառնում,¬ ասում է փոխգնդապետ Վահագն Ասատրյանը£
***
Հասարակությունն ունի իր անելիքը, յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր բաժինը` որպեսզի հայ զինվորն ավելի ուժեղ լինի, Հայոց բանակը` անպարտելի£ Նրանք մեր եղբայրներն են, մեր զավակները, ուրեմն` մտահոգվենք, բայց ոչ որպես պահանջատեր, այլ որպես ծնող, քաղաքացի£ Ինչպես ասվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեմուտի ուղերձում. «Ազգը հոգեբանորեն ու ֆիզիկապես պիտի պատրաստ լինի ցանկացած պահի համազգային բանակի վերածվելու»£
Սատարենք, թև ու թիկունք լինենք մեր զինվորներին, տանք նրանց այն անսպառ ու հզոր հոգևոր ուժը, որը միայն մենք կարող ենք տալ£
: