ՊԱՅՔԱՐ. բայց հանուն ինչի՞

Ժողովուրդը կարծես կորցրել է քրեականների և օլիգարխների տարբերակման չափանիշը: Դրա գլխավոր պատճառը հավատի կորուստն է:

«Հանցավոր կապիտալի» չօգտագործվող ներուժը

Անցյալ շաբաթ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գնահատականներ տալով երկրի տնտեսության ներկա վիճակին, ոչ թե ենթադրություն հայտնեց, այլ հաստատապես պնդեց, որ համախառն ներքին արդյունքի հիսուն տոկոսից ավելին կենտրոնացած է ընդամենը 40 ընտանիքների ձեռքում:

ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Վերջին զարգացումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եւ Հայաստանի արտաքին քաղաքական ճակատում գալիս են վկայելու, որ եկավ «խաղաթղթերը բացելու ժամանակը», ինչի տակ անգլոսաքսոնական քաղաքականության մեջ հասկանում են ամենից առաջ վճռական մենամարտը, որտեղ հավասարապես կիրառելի են ուժային եւ մտավոր միջոցնե րը:

Քարոզչությո՞ւն, թե՞ հակաքարոզ

Իբրև սեփական կուսակցության հանդեպ անուրանալի սիրո դրսևորում, ՕԵ կուսակցության անդամներն սկսել են ճշտել նաև ժողովրդի համակրանքի «սանդղակաչափը»` փորձելով պարտադրել անդամակցելու իրենց պառակտվող թիմին:

\'ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ\'

Հեռվից սիրելը անվտանգ է Հայաստան-Սփյուռք համաժողովում իշխանությունները համոզում էին սփյուռքահայերին` հայրենիքը մոտիկից սիրել: Վերջիններս հակաճառում էին, թե` «կայրի, եթե շատ մոտենաս»:

Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մեր

Մեր նվիրական հայրենիքի անկախության 15¬ամյա տարեդարձը, ինչ խոսք, նշվեց բարձր մակարդակով, եթե, իհարկե, անտեսենք որոշ հեռուստաալիքների կողմից անկախության խրոնիկան և հիշողությունները սրբագրած հեռարձակվող տեքստերը£ Բայց նրանք մեղավոր չեն, որովհետև ծննդյան տարեդարձին դառը կենացներ չեն խմվում£ Տոնակատարությանն առանձնակի շուք էր հաղորդել Հայկական բանակը£ Զինվորական շարասյուների խրոխտ քայլերին, սակայն, «հուզված արձագանքում էր» Հանրապետության հրապարակի բազմիցս «վիրահատված» գորգապատ հատվածը` չլինի թե թնդյունից նորից քանդվի£ Բայց չէ, կարծես դիմացավ£ Եվ առհասարակ, «հատակում» գտնվողներին դիմանալ սովորեցրեց տրիբունայից բանակին ու ժողովրդին ողջունող ղեկավարությունը£ Ի դեպ, տրիբունայի (հայերեն` ատենաբեմ, ճառաբեմ) մասին£ Ո՞ւմ էր խանգարում գրանիտե հոյակերտ հարթակը, որը հիմնովին քանդվեց, իսկ համարակալված քարերն իբրեև թե պահեստավորվեցին պետության կարիքների համար£ Փոխարենն առիթից առիթ հավաքվում է տախտակամած հիշեցնող փայտաշեն մի կառույց, որի համար ծախսված գումարը կբավականացներ, ասենք, դպրոցական «դեֆիցիտ» դասագրքերի վերահրատարակման համար, որպեսզի ազգի սերունդը չկրթվեր էջապակաս ու քրքրված դասագրքերով£ Բայց դե ո՞վ չգիտի, որ միանգամյա օգտագործման կառույցը փողեր լվանալու հիանալի առիթ է, ո՞ւմ հայտնի չէ, որ այդ գումարի մեծ մասը ծվարում է ոմանց «զրնգուն» գրպաններում£ Այ, եթե Հանրապետության նախագահի ականջին հաճո լիներ մեծ Թումանյանի «գործն է անմահ» պատգամը, գուցե նա ազգի հիշողության արխիվում թողներ մնայուն մի գործ, թեկուզ հենց նախկին տրիբունայի վերականգնումն իր նախկին տեսքով£ Մինչ Հանրապետության հրապարակում իր հզորությունն ու մարտունակությունն էր ցուցադրում մեր բանակը, «Այրարատ» կինոթատրոնից կրկես ձգվող «ֆայլաբազարում» օրվա հացը վաստակելու հույսով դարձյալ հավաքվել էին արհեստավորները£ Երեխային դպրոց ուղարկելու, զառամյալ ու հիվանդ ծնողին խնամելու, բանակում ծառայող որդուն մի ծանրոց ուղարկելու համար փող է պետք£ Նկատի առնենք նաև, որ շատերի նման նրանք արտասահմանում բնակվող «դոնոր» ազգականներ չունեն£ Իրենք են ու իրենց ճակատի քրտինքը, ոտքի տակ ընկած վարունգի թփի պես դառնացած մարդիկ են, ովքեր չեն չափվում վերևների «բարոյականության» չափանիշներով, այդ պատճառով էլ դառնացած են խոսում£ «Խոսքով, հա, անկախ ենք£ Էն ժամանակ էլ եմ բանվորություն արել, բայց ապրել եմ, չեմ գոյատևել»£ Նույնն է նաև մանր¬մունր առևտրով զբաղվողի ցավը. «Կանաչիս ծախեմ, էսօր երեխեքս սոված չմնան, ինձ համար տոն է ու տոն»£ Էլ ինչո՞ւ էինք Մարքսին փնովում, երբ մարդն ասում էր, թե կեցությունն է որոշում գիտակցությունը£ Իսկ մեր օրերի համար կարելի է ավելացնել` կեցությունն է որոշում գիտակցությունը այնքան ժամանակ, քանի դեռ այդ կեցությունից գիտակցությունդ չես կորցրել£ Մի՞թե այդպես չէ£ Ուրեմն` պիտի սիրտ թողնել, որ մարդն իրոք հպարտանա երկրի ու բանակի հզորացմամբ, որովհետև այդ բանակի զինվորներից մեկն էլ իր որդին է£ Անկախությո°ւն, որդուն վերցնում ես, իսկ ծնողին թողնում իր հոգսի ծանրության տակ կքած£ Ոմանց հոգու աչքը մի կողմից շլացավ նյութական բարեկեցության փայլից, մյուս կողմից փակվեց մարդկային թշվառության առաջ£ Շատերի կյանքը ծայրահեղորեն աղքատացավ, և լիարժեք ապրելու երջանկությունը թաքնվեց ցնցոտիների ծալքերում£ Կյանքը շտկելու հույսից զրկված, ամոթը փոխարինելով բութ անտարբերությամբ, ոմանք իրենց ապրուստը փորձեցին փնտրել աղբարկղերում£ Սակայն տոնական այդ օրը նրանց սպասվում էր հիասթափություն, քանի որ աղբարկղերն անխղճորեն… դատարկված էին, և միակ սփոփանքը բախտակիցների` գտածից իրենց բաժին հանելու մեծահոգությունն էր£ Ցանկանում եք իմանալ, թե ե՞րբ ենք բուժվելու այս «հիվանդությունից»... երբ մեր պետական այրերն աշխարհի առաջ անկեղծ խոստովանելու քաջություն ունենան, որ իրենց նկարած լուսեղեն պատկերները գրքի միայն մի էջն են, իսկ մյուս էջը կարդալու համար պարզապես պետք է հանել գունավոր ակնոցները£ :

Քաղաքապետարանը գծատերերի գլխից «թռնո՞ւմ» է

Քաղաքային տրանսպորտը քաղաքային տնտեսության կարևորագույն բաղադրիչն է, քաղաքային տնտեսության բնականոն աշխատանքի երաշխիքը£ Չնայած քաղաքային իշխանությունների` տրանսպորտի աշխատանքի կանոնակարգմանն ուղղված ձեռնարկումներին և առ այդ հավաստիացումներին, Երևան քաղաքում դեռևս այն հեռու է այդպիսին լինելուց£ Էս գիծն իմն է. քո երթուղի՞ն որն է Մոտեցեք ցանկացած երևանցու և հարցրեք` գո՞հ է քաղաքային տրանսպորտից£ Վստահեցնում ենք` պատասխանը դժվար թե դրական կամ միարժեք դրական լինի£ Ամեն մեկս ամեն օր միջնականգառներում` մանավանդ, հայացքով ճանապարհում ենք այլևս ոտքի տեղ չունեցող (այլապես կկանգներ) երթուղային տաքսիներին, մարմնի տարբեր մասերի տարբեր ճկվածքներով աշխատանքի ու տուն ենք հասնում£ Հարցրեք մայրաքաղաքի տրանսպորտի նորմալ գործունեության համար պատասխանատու պաշտոնյաներին, ոլորտի կարգավորմանն ի պաշտոնե կոչվածներին. նրանց տեսակետից ոլորտը քաղաքային իշխանությունների տեսադաշտում է, իսկ տրանսպորտի բարելավումը ի շահ բնակչության օրավուր գործընթաց է (էստեղ են ասել` ա¯չքս տեսնի)£ Ըստ Երևանի փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանի ներկայացրած տվյալների, առաջիկա 2-3 տարիների ընթացքում մայրաքաղաքի փողոցները պիտի «ողողվեն» «բոգդաններով», «ռենոներով» և ռուսական արտադրության 20 նոր տրոլեյբուսներով, և մեկ տարուց քաղաքում ավտոբուսների թիվը 500¬ից կանցնի£ Գյումրեցիները կասեին` «լազա¯թ»£ Բայց վախենամ, թե բանը «լազաթին» չհասնի£ Նման տեղեկատվություն լսելուց հետո առաջին հարցը, որ ծագում է գլխումդ, այս է. «բա գծատերե՞րը»£ Քաղաքապետարանը գծատերերի գլխից ե՞րբ է թռել, որ հիմա թռնի£ Նրանք, ի՞նչ է, էդպես հանգիստ պիտի նստեն¬նայեն, թե ինչպես է քաղաքապետարանը քար գցում հորդ գետի պես հոսող իրենց եկամուտների գլխի՞ն£ Բա դա խելքին մոտ բա՞ն է, լինելու բա՞ն է£ Այնուամենայնիվ, ովքե՞ր են այն գծատերերը, որոնց քաղաքապետարանի սուրը «կտրելու է»£ Ս. Ավանեսյանն ասում է. «Եկեք ինձ մոտ, ես կասեմ` որ երթուղին ում դեմ ենք դնելու£ Ի՞նչ է, դուք չգիտե՞ք` օլիգարխների, պատգամավորների»£ Մենք` լրագրողներս, իհարկե, իր մոտ էլ գնացել էինք. պրն Ավանեսյանը լրագրողների հետ հերթական հանդիպումն էր անցկացնում£ Բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու չէր կարելի նշել նրանց£ Պատճառաբանությունը նույնպես դժվար է հիմնավոր համարել. նրանցից մեկ¬երկուսի վերաբերյալ տեղեկությունների պակաս կա, որ պետք է լրացնել £ Այդ դեպքում մյուսներին կարելի էր մատնանշել, ինչը համառորեն չարվեց£ Անկեղծ ասած, քաղաքապետարանի համարձակությունը (այն էլ` անորոշ համարձակությունը) մեզ արդյունավետության որևէ հույս չի ներշնչում£ Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը, երբ կա կոնկրետ փաստը. թիվ 62 երթուղին էներգետիկների բանավանից քաղաքի կենտրոնով հասնում էր շամպայն գինիների գործարան, և որից օգտվում էր սակավ վճարունակ խավը, գծատերերի ճնշումների ազդեցությամբ փակվեց£ Ճիշտ է, քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ¬ն ջանաց ամեն գնով պահպանել երթուղին, սակայն կարճ ժամանակ անց այն «մարեց», գիծը փակվեց, գծատերերը նրան գծից քշեցին դուրս£ Եթե մի երթուղում քաղաքապետարանը հաջողության չհասավ, կարելի՞ է հուսալ և ակնկալել, որ չի տապալվի նաև խնդրի մասշտաբային, գլոբալ լուծումը£ Լավ է, իհարկե:

Սոցծառայությունը` դարդին դարման Կաջակցվենք նոր կարգով

Սոցիալական ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը Հայաստանում հիմք է դնելու սոցիալական ծառայությունների նոր որակի£ Բազմավեկտոր, բազմաբովանդակ, սոցիալական բազմաթիվ խնդիրների ներառմամբ ծառայություն. այսպիսին է քաղաքակիրթ երկրներում իրականացվող սոցիալական աջակցության ուղղվածութ յունը£ Այս է նաև մեր ճանապարհը դեպի սոցիալական պետություն, դեպի Եվրամիություն£ Ե՞րբ կհասնի Հայաստանը Եվրամիություն և ե՞րբ կդառնա սոցիալական պետություն, այնպիսին, ինչպիսին այս ճանապարհով ընթացող երկրներն են, դժվար է ասել£ Սակայն պարզ է, որ «հեռու է մինչև Եվրամիություն մեր ճամփան»£ Եթե սոցիալական պետության երանելի կարգավիճակին հասած երկրներում հազար ու մի տեխնոլոգիաներ, մեխանիզմներ ու ծրագրեր են գործում` հասարակութ յան սոցիալական աջակցության իրականացման և անընդմեջ կատարելագործման ուղղությամբ, ապա Հայաստանում մեր ունեցած¬չունեցածը մի «Փարոս» համակարգ է, որ ոչ միայն չի շահել հասարակության վստահությունը, այլև, ինչպես նշում է ՀՀ սոցապ փոխնախարար Ֆ. Բերիկյանը, կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում£ Իսկ դա նշանակում է պետության սոցիալականացման հետընթաց£ Քանզի` «փող տուր, նպաստառու դարձիր» արատավոր, բայց լավ էլ արմատավորված գործելաոճը միայն խարխլել կարող է հասարակության սոցիալականացման հիմքերը£ Հասցեականութ յունը համարժեք չի տրվում քաղաքացու սոցիալական վիճակին, և տեղերն ու դերերը, ինչպես ասում են, փոխվում են. աղքատը հարուստ է, հարուստը` աղքատ£ Ի՞նչ կփոխի նոր կարգը մինչ այժմ եղած` գրված ու չգրված կարգերում£ Իսկ գուցե այն գալիս է ընդամենը լրացնելու մինչև այժմ ընդունված և առաջիկայում ընդունվելիք թվով 15 որոշումների շա՞րքը£ Տխուր է և տխուր կլինի, իհարկե£ Նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Աստղիկ Մինասյանը փորձում է փարատել այս կանխատեսման տխուր տպավորությունը. «Բնակչության վստահությունը ոչ միայն սոցծառայությունների նկատմամբ է պակաս, այլ շատ այլ կառույցների»£ Ըստ նրա, վստահության ավելացման հույս կա` «Սոցիալական աշխատողի էթիկայի կանոնների հաստատում»` միջազգային փորձի ուսումնասիրմամբ£ Իսկ այժմ կփորձեն առաջնորդվել մեկ այլ ուսումնասիրության արդյունքներով£ Անկախ կազմակերպությունների կողմից անցկացված հետազոտությունները կհամեմատվեն` պարզելու համար, թե սոցծառայությունների աշխատանքից դժգոհությունները աճի ինչպիսի՞ դինամիկա ունեն£ Եթե աճը զգալի լինի, ուրեմն պետք է լրջորեն զբաղվել ծառայությունների մատչելիության բարելավմամբ£ :

Դարձյալ ու դարձյալ` պետք է, պետք է£

Տեսնես ե՞րբ կլինի, որ մեր իշխանությունների բառապաշարում երկու բառից կազմված այս բառակապակցությունից միայն մեկը մնա` է£ Հ.Գ. ¬ Մարզերից մեկում բնակվող քաղաքացու նպաստի վճարումը դադարեցվել էր£ Նա խնդրել էր դստերը` դիմել սոցապ նախարարություն£ Մինչ նախարարությունից ստացվեց պաշտոնական պատասխանառ այն, թե մարզային կառույցը վարվել է օրենքին համապատասխան, տեղում քաղաքացու ականջին շշնջացել էին` «Վերաբերվիր և նպաստդ ստացիր»£ Այսպիսով` դուստրը մերժումն ու մերժման հիմնավորումն ստացավ, քաղաքացին` նպաստ, սոցիալական ծառայությունն էլ… Դա էլ ընթերցողը թող կռահի` ինչ ստացավ սոցիալական ծառայությունը£ :

Չանտեսվածներին` պարգևներ

Հայ ժողովրդի անկախության հիմնաքարերն իրենց արյամբ օծեցին ազատամարտիկները: Այսօր էլ նրանք շարունակում են պահել ու պաշտպանել մեր ժողովրդի դարավոր երազանքը, որի իրականացման 15-րդ տարելիցն ենք նշում ազգովի:

Հայրենիքը` կերտման խորհրդանիշ

Վերջին շրջանում, թերևս, ավելի են ամրապնդվում Հայաստան¬Սփյուռք կապերը, որն, իհարկե, փոխադարձաբար ճանաչողության ու շփման մեծ հնարավորություն է տալիս միմյանց:

Տերովին տերն է տարել, անտերին... Բառախա՞ղ, թե...

Առանձնապես մեծ ուշադրություն անհրաժեշտ չէ նկատելու համար Երևան քաղաքում օրեցօր վեր խոյացող ինքնակամ շինությունները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ է շնորհվել մի խումբ պետական, զինվորական գործիչների:

«Ես խիստ կարևորում եմ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ...»

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Ստեփան ՄԻՐԶՈՅԱՆԻՆ բնութագրելիս առաջին հերթին հիշում ես նրա անսահման կարգապահությունը, ճշտապահությունն ու պարտաճանաչությունը: Սակայն կանոնիկ կենսակերպով ու մտածողությամբ գեներալը զարմանալիորեն զգայուն է բնության, ծառ ու ծաղկի հանդեպ:

Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների Կ Ո Չ Ը

Մայր Ժողովրդին Սիրելի հայրենակիցներ. Հայ ժողովրդի գոյապահպանման պայմաններից մեկը հրամայաբար պահանջում է, որպեսզի ի վերջո լուծվեն Հայկական հարցն ու Արցախի կարգավիճակը, և դատարանի առջև կանգնեն մեր ազգի ապարտեիդը (ներքին ցեղասպանություն) իրականացնողները: Ցավոք, այդ գործընթացներն ուղեփակոցների առջև են կանգնած:

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ

«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին:

Բաց նամակ

ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Տ. Թորոսյանին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար տիկին Հ. Պողոսյանին Մենք` «Մշակույթի հայկական լիգա» հասարակական կազմակերպության անդամներս, միանում ենք Հայաստանի օրհներգի ընտրության համաժողովրդական քննարկմանը:

Անհավատալի է, բայց` իրականություն

Անցյալ ուսումնական տարվա առաջին իսկ օրերից մեր դպրոցում խախտվեց ուսումնական նորմալ գործընթացը£ Մասնաշենքերից մեկը հրդեհի պատճառով այլևս հնարավոր չէր շահագործել£ Սակայն, ի պատիվ տնօրինության, դպրոցը շատ արագ անցավ երկհերթ աշխատանքի, դասերն ընթացան կանոնավոր£ Հրդեհի հետևանքների շուտափույթ վերացումը դարձել էր գերխնդիր£ Նորանշանակ տնօրեն Կարինե Բաբայանի ջանքերի շնորհիվ կարճ ժամանակում սկսվեց նորոգումը£ Ողջ ամառվա ընթացքում մեր աչքի առջև կատարվեց հսկայածավալ աշխատանք£ Տնօրենի սրտացավությունը, նվիրումը օգնեց շինարարներին` աշխատանքը կատարելու ժամանակին և որակով£ Կազմակերպված, խելացի գործելակերպը տվեց ցանկալի արդյունք. սեպտեմբերի 1¬ին մասնաշենքը լիովին վերանորոգված, կահավորված բացեց իր դռները£ Մեծ ու հաճելի անակնկալ. ամեն ինչ այնքան գեղեցիկ ու ճաշակով էր արված, որ բոլորի հիացմունքն ու գոհունակությունն էր առաջացրել£ Թիվ 66 միջնակարգ դպրոցի VIII բ դասարանի աշակերտները և դասղեկը շնորհակալություն են հայտնում դպրոցի տնօրեն Կ. Բաբայանին, շնորհավորում նրան, ինչպես նաև փոխտնօրեններ Ս. Մարգարյանին, Ն. Հակոբյանին, ողջ ուսուցչական կոլետիվին` Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ իրենց պատվաբեր աշխատանքում£ Թիվ 66 միջնակարգ դպրոցի VIII բ դասարան :

«ԱՐՄՄՈՆՈ ¬ 4» Դասականները միշտ արդիական են

Համլետը, Լիրը, Օֆելիան եւ մյուսները Հազվադեպ դասականների է տրված հարատև ստեղծագործական ներշնչանքի կենարար աղբյուր լինելու, անողոք ժամանակի բոլոր պահանջները լիարժեք գոհացնելու տիտանական հզորությունը£ Վիլյամ Շեքսպիրը եղել և մնում է ամենահազվադեպ ու առեղծվածային մշակութային երևույթը£ Հայտնի լինելով իր թատերական նորարարական ընդգծված մտածողությամբ` միշտ էլ աննախադեպ հնարավորություններ է ընձեռել ամենատարբեր գեղագիտական դավանանքների հետևորդ արվեստագետներին` սեփական ստեղծագործական ներուժը, մասշտաբները բացահայտելու և դրսևորելու£ Ահա թե ինչու հանդիսատեսի ու ժամանակի դատին չդիմացած գրեթե բոլոր շեքսպիրյան գործերի թատրոնական արտահայտությունները որոշակի հետաքրքրություն են ներկայացրել` իրարամերժ տպավորություններ թողնելով մասսայական և պրոֆեսիոնալ հանդիսատեսի վրա£ Ամենաբուռն բանավեճերը ծագել են առավելապես շեքսպիրյան բեմադրությունների առիթով£ Այս առումով բացառություն չեն կազմում մենաներկայացումների միջազգային շեքսպիրյան «Արմմոնո ¬ 4» փառատոնի ծրագրում ընդգրկված բոլոր 13 ներկայացումները, որոնց գերակշռող մեծամասնությունն արված էր ԸՍՏ Շեքսպիրի` նպատակ չհետապնդելով ամբողջ խորությամբ ներկայացնել որևէ կոնկրետ ստեղծագործություն£ 14 երկիր ներկայացնող 25 մասնակիցներից շատերը գերադասել էին թեմատիկ հոգեհարազատությամբ խմբավորել մի քանիսը£ Մնջախաղաց Լևոն Իվանյանը, գուցե 20¬ամյա լռությունից ու կուտակումներից մղված, փորձել էր «Շեքսպիրի լուռ կյանքը» աշխատանքով ամբողջական պատկերացում տալ բոլոր 43/49/ ստեղծագործությունների մասին£ Շեքսպիրյան ներշնչանքով արված բեմադրություններից հատկապես տպավորվեցին Վիեսլավ Կոմասայի (Լեհաստան) «Յորիկը» (բեմադրիչ` փառատոնի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկի)` պալատական սրախոս խեղկատակի հոգում պահպանված քնքշությամբ, անբուժելի կենսական տրտմությամբ ու ենգիբարյանական գույներով և «Օֆելիայի վերջին երգը» (բեմադրիչ` Դանիել Առագաստ)` նորահայտ դերասանուհի Նարինե Պետրոսյանի բնատուր օժտվածության փայլուն արտահայտությունը£ Դերասանական վարպետության ու շեքսպիրյան խորքերով հագեցվածության առումով «անխոցելի» էր Թուրքմենստանի վաստակավոր դերասան Աննա Մելեն£ Ընդգրկված լինելով փառատոնի միջազգային նախագծում` նա «Արմմոնոյի» անդավաճան հանդիսատեսին հնարավորություն տվեց կրկին հմայվել իր արտիստական բազմապլան կարողությունների նախանձելի դրսևորումներով արարված Լիր արքայով (բեմադրիչ` Օվլակուլի Խոջակուլի)£ Խաղացած կերպարների հետ նույնանալու դերասանական ունակություններով բեմական կարճատև ակնթարթներում ուշագրավ էին Հովհաննես Հովհաննիսյանի Շեյլոկը, Շահեսթե Իրանիի լեդի Մակբեթը, Մոյտինա Յուրցերի Համլետը, Փիթր Սաթնի Ջոն Շեքսպիրը, Արմեն Սանթրոսյանի Լիրը£ Ափսոս, որ նրանք անհամաչափ էին բաշխել իրենց կատարողական ներուժը և չկարողացան լիարյուն դարձնել կերպավորած հերոսների թատրոնական նկարագրերը£ Գովելի է առաքելությունը, որ ստանձնել է դերասանուհի Հասմիկ Տեր¬Կարապետյանը` թոթափել ժամանակի փոշին հայ բեմի երախտավորների պատմական արժեք ստացած անունների վրայից` Մարի Նվարդ («Վերջին արարը»), Սիրանույշ («Երկյուղած լռություն»)… այսպիսով փորձելով տարածել մեր թատրոնի դարավոր փառքի կոնկրետ փաստերը աշխարհով մեկ£ «Արմմոնո ¬ 4» փառատոնի ամենաուշագրավ բեմադրական աշխատանքը, անշուշտ, Ռոբերտ Ստուրուայի «Համլետն» էր` անվանի բեմադրիչի ինքնատիպ, բյուրեղացած մտածողության հերթական անսպասելի դրսևորումը£ Հանպատրաստից արված այս բեմադրությունը ամենահաջողվածն էր փառատոնի շրջանակներում ցուցադրված աշխատանքներից իր թեմատիկ լիարժեքությամբ, դերակատարումների պլաստիկ լուծում ների նպատակասլաց փոխկապակցվածությամբ, անթերի տեմպոռիթմով£ Զազա Պապուաշվիլու, Դավիթ Դարչիայի և Բեսիկ Զանգուրիի դերասանական ուրույն վարպետության հիպնոսի ազդեցության տակ զարմանալիորեն արագ սկսում ես տիրապետել վրացերենին£ … Համլետը, Լիրը, Օֆելիան և մյուսները, որ դերասանական ու բեմադրական տարբեր ձեռագրերով կրկին բեմ բարձրացվեցին «Արմմոնո»¬ով նշանավորված երևանյան թատրոնական տոնակատարության օրերին, կրկին ու նորից ակնածալից պաշտամունքի կենտրոնական առարկա դարձրեցին Մեծն Շեքսպիրին` հոգևոր անհետաձգելի պահանջ հարուցելով վերադառնալու հանճարեղ անգլիացու խորախորհուրդ գրական ժառանգութ յան իմաստնացնող ակունքներին` բարձրարժեք սնունդ հայթայթելով հարստացնելու համամարդկային երևույթները, մարդ արարածի ներաշխարհը, ծնունդից մինչև մեր օրերը անցած ճանապարհը նորովի բացահայտելու, ընկալելու, վերաարժեքավորելու սեփական մտավոր ու հոգևոր կարողությունները£ :

Երկիր մոլորակը` խենթացող մարդկության օրինավոր բանտ…

Հենց սկզբից պետք է խոստովանեմ, որ մեծ անգլիացու հանրահայտ ողբերգության մեկնաբանության նոր տարբերակը, որ «Արմմոնո ¬ 4»¬ի շրջանակներում ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ինձ համար անհամեմատ ուշագրավ էր տարիներ առաջ նրա ցուցադրած «Մկան թակարդ»¬ից` շեքսպիրյան գրական ժառանգության համամարդկային խորքերի առավել մասշտաբային ընդգրկման տեսակետից£ Կարևորը` շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրենը, գուցե ներքուստ բավարարված չզգալով իր նորարարական մտածողության նախորդ մարմնավորումից, «… Եվ օրինավոր բանտ:

«Ջավախք» հայրենակցական միությունն այժմ ունի 2 կարևոր հիմնախնդիր. առաջիկայում Ջավախքում անցկացվող ՏԻՄ ընտրություններն են և ընտրական օրենսգրքում որոշ կետերի փոփոխությունը:

Մտորումներ, հիշողություններ ԻՄ ԷՄԻՆԸ

(Գևորգ Էմինի ծննդյան 87-ամյակի առթիվ) Ես դպրոցական տարիներից զգում էի, որ բացի նկարչությունից, իմ մեջ այսպես ասած` գլուխ է բարձրացնում բանաստեղծական շնորհքը, ավելի ուժեղ, քան նկարչությունը: