Ակա°նջ դրեք ավերակների թառանչին
«Սեփական կամք գոյություն չունի, գոյություն ունի միայն Դրսի կամքի ուրվագծումը քո մեջ, որն էլ ներկայացնում ես որպես սեփական»£
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Էլեգիկ երաժշտության հնչյուններով բեմի կիսախավարում ասես ինքնաբերաբար վեր սլացող ծակոտկեն լաթից անդին բազմեցված ցնցոտիածածկ մահիճը շուտով կորսված բնօրրանի, օրորոցի խորհրդանշական իմաստ է ձեռք բերում, երբ իրար հետևից հայտնվում են Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները» պիեսի ներկայացման (բեմադրիչ` Ռոման Մատիաշվիլի) հերոսները£ Հնաոճ անձրևանոցով ու լայնեզր գլխարկով խեղճուկրակ մտավորական հիշեցնող (Ֆելիքս Խաչատրյան) առաջինի դատարկ գրպանները շուռումուռ տալով անհանգիստ անցուդարձը այս անշուք տեղանքում, հասկանալի է դառնում, երբ աթոռի նստատեղից սարքված ցածրիկ անվասայլակը ձեռքի վարժ շարժումներով առաջ մղելով` բեմ է ներխուժում ալեխառն մազ¬մորուսով անխնամ ծերուկը (Ռոման Մատիաշվիլի)£ Վերջինիս հանդեպ չես հասցնում խղճահարվել. մեջքին կապած զուգարանակոնքը մի կողմ դնելով` աշխույժ ոտքի է կանգնում` ցրելով ծնկներից անդամահատված լինելու ցավատանջ խաբկանքդ£ Օրվա իր «ձեռքբերումի» վրա նստած` հետը բերած լրագիրն է բացում` ծխախոտի սպասող կարծեցյալ մտավորականի հետ ծավալած «քաղաքական» զրույցով անմիջապես բացահայտելով իր, զրուցակցի և տեղանքի միջև եղած կապը£ Մուրացկանության հանրածանոթ դրսևորումներից այս մեկի կենսահենք համոզչականությամբ Ռոման Մատիաշվիլու մարմնավորած Մացիկի կողքին բեմի ու կյանքի անզուգական ընկերուհու` Մելանյա Բարսեղյանի Լուսոյի երևալով (անխնամ սանրվածքով, վզից մի մեծ տիկնիկ կախած, ձեռքին` սգո կիսաթոշնած ծաղկեզամբյուղ), հստակվում է ներկայիս ծայրաբևեռ հասարակական կեցության հետնախորշի «բնակիչի» հավաքական նկարագիրը£ Համակողմանի գունեղացման հասցվում Սիրակ-Խաչատր յան, Մացիկ¬Մատիաշվիլի, Լուսո-Բարսեղյան օրգանական եռամիասնությամբ£ Միաժամանակ վիրահայոց թատերախմբի երեք հիմնասյուներից յուրաքանչյուրը առանձնանում է խաղացած կերպարը մարդացնելու անհատական երանգապնակով£ Լուսո-Բարսեղյանը պատկերավոր ներկայացնում է կարմիրի փոխարեն լուսացույցի կանաչ լույսի տակ կանգնած շքեղ մեքենայի տիրոջից «ջան գյուլում» ասելով ստացած 500 դրամի ու նրա «նանարի» ընծայած ամերիկյան թանկարժեք ծխախոտի պատմությունը£ Մի հացի փող մուրալ չհաջողեցնող, աղբամանների «պեղումներով» բավարարվող Մացիկ¬Մատիաշվիլուն Սիրակ¬Խաչատրյանը «վարպետության» դաս է տալիս, որի յուրացմանը մասնակցում է հանդիսասրահը£ Ծիծաղահորդ զավեշտախաղը նոր նրբիմաստներով է համալրվում, երբ այդ թունդ իրարանցման պահին սողեսող հայտնվում է բեմառաջքում «աշակերտի» «առաջխաղացմանը» ակնդետ հետևող Սիրակ-Խաչատրյանի ոտքերի արանքում զինվորական համազգեստով մեկը (Գագիկ Մելքումյան), հեռադիտակով ուշի¬ուշով զննում իրադրությունը և իրեն տվյալ տարածքի պահակ հռչակում£ Նոր հասարակական համակարգի մղձավանջային էությունը ծաղրանկարային երբեմն սարկաստիկ բեմավորմամբ կենդանանում է սրընթաց գործողությամբ, բնութագրական լակոնիկ արտահայտությունների ենթատեքստի ցայտուն շեշտադրությամբ£ Կոնտուզիահար հաստակող զինվորականի «զորավարժանքին» ակամա ենթարկվող եռյակի առօրյա տաղտուկը յուրովի իմաստավորվում է` զավեշտախառն իրադրություններից պոռթկացող ծիծաղում ահագնանում է մեր կյանքի դրաման£ Իրականությունը «հաստատվում» է բեմի վրա սկսած այն պահից, երբ մոլագար ինքնակոչ Պահակ-Մելքումյանը անզիջում «սկզբունքայնությամբ», նախ, պարզում է ինքնաստեղծ «կամավորական» ջոկատի` ապագա «կատաղի» բանակի օրինակելի «միջուկի», ինքնությունը£ Երբեմնի ինժեներ¬երկրաբան Սիրակ Բաբայանը բիզնեսում տունը տանուլ տալով ու կնոջից լքվելով է բնականոն կյանքից օտարվել£ Լյուսյա Հակոբյանցը` հեղաբեկումնային ալիքի տարերային հորձանքով բնավեր փախստական է դարձել£ Մացիկը Սպիտակի երկրաշարժի փլատակներում ապրած ողջ կյանքն է թաղել ու ոչինչ չի հիշում 88¬ից այն կողմ, նույնիսկ` իսկական անունը£ Փարատվում է հռետորական զարմանքը` որտեղի՞ց հայտնվեցին մուրացկանության տարատեսակները£Նաև` երկմտանքը, թե ինչպես թափառական անտունի դարձավ ժողովրդի մի ստվար զանգված, իբր ներքուստ ըմբոստանալով` Դրսի կամքին ինքնահոժար ստրկացավ առանց լուրջ ընդվզման£ Մեր ժամանակների մետամորֆոզները լիարժեքանում են «ավերակների բնակիչներին» հյուրընկալված երբեմնի կրկեսային ակրոբատ նորօրյա մարմնավաճառուհով (Անժելա Ղազարյան) և «ազատ» մոդեռնիստ արվեստագետ` «հեռավոր ու սխալ ժամանակներում սոլֆեջիոյի ուսուցիչ», Օրփեոսով (Ռոմեո Մուրադյան)£ Խորաթափանց քնարական երաժշտական (Վալերի Ամիրաղյան) լեյտմոտիվով ուժգնանում է հոգևոր ավերակներից հառնող աղեկտուր թառանչը արդի իրականության պամֆլետային թատերակտավի ամբողջացմանը զուգընթաց£ Կատակերգականի առերևույթ գերակայությամբ` աննկատ դրա շղարշով քողարկվող ողբերգությունն է խորացվում: