Մի քանի օրից մարտի 1-ն է
…Արդեն քանի ամիս է` մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը աշխատում է: Թերևս չի բացառվում, որ խորհրդարանը որոշի երկարաձգել հանձնաժողովի (նախագահ` Սամվել Նիկոյան) լիազորությունների ժամկետը:
…Արդեն քանի ամիս է` մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը աշխատում է: Թերևս չի բացառվում, որ խորհրդարանը որոշի երկարաձգել հանձնաժողովի (նախագահ` Սամվել Նիկոյան) լիազորությունների ժամկետը:
Դժվար է ասել` արագ թե դանդաղ, բայց արդեն մեկ տարի է անցել Նախագահի վերջին ընտրություններից: 366 օրը որքան քիչ, նույնքան էլ բավարար ժամանակահատված է իշխանության գործունեությունը գնահատելու համար:
Թե առաջիկա կիրակին ինչով է առանձնանալու նախորդներից` բոլորին է հայտնի. հայոց աշխարհում գարուն է գալու, և մեկ էլ Մատենադարանի մերձակայքում Լևոն Տեր-Պետրոսյանն է հանրահավաք կազմակերպելու:
ՀԱՅՐԵՆԻ խորհրդարանականների նորահայտ օգնականներին չվճարված աշխատավարձերի շուրջ բորբոքված կրքերը թեժանում են: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկը, ով նախորդ տարեվերջին հեղինակել է այդ օրինագիծը, օրերս խոստովանեց, թե. «Փաստորեն մենք օգնեցինք մեծամասնությանը` բյուջեն ավելի լավ գռփելու համար»:
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ինչպես նշել են միջոցառման մասնակիցներն, իրենց համախմբել է Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, եվրոպական արժեքների արմատավորմանը, ժամանակակից, քաղաքակիրթ երկիր կառուցելու գործընթացին մասնակից լինելու մեծ ցանկությունը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը կիսում է վերջերս մամուլում հրապարակված այն մտահոգությունը, որ հայաստանյան եթերից սփյուռքահայի կերպարը երբեմն ներկայացվում է ոչ պատշաճ` ձևավորելով ոչ դրական կարծիք: Սա կարող է անջրպետ դառնալ հայաստանցու և սփյուռքահայի միջև:
Ցանկացած պետության մշակույթի, պատմության ու ազգային ինքնության պահպանման նախապայման է լեզուն: Դարերի հոլովույթում ձուլման բազում վտանգներ հաղթահարած հայ ազգը (բավական է հիշել թեկուզ միայն 451թ.-ը) այժմ կանգնել է նոր, ավելի ցավագին խնդրի առջև£ Ժամանակին գոնե գիտեինք թշնամուն. այն նյութական էր` իր ուղղակի նպատակներով:
Սահմանակից երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ ունենալը նույնիսկ անհրաժեշտ է: Սակայն, երբ հարևանդ դրա քողի ներքո հետևողաբար ստորածածկ ված հակահայկական գործունեություն է ծավալում, կասկածելի է դառնում, թե արժե՞ արդյոք այդ գնով ապավինել բարեկամության ծխաքողին:
Անցած շաբաթավերջին ավարտվեց Միացյալ Նահանգների Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնական այցը արևելաասիական երկրներ: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նորանշանակ ղեկավարը եղավ Մալայզիաում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Չինաստանում:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեց ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հնգօրյա հավաքը, որին ներգրավված էին ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային կորպուսների հրամանատարները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ հրամանատարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմերը:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողո վում Գերմանիայի պատվիրակության փոխնախագահ Մարկուս Մեքելին:
Ի պատասխան «Ուրբաթ» ակումբում «Բանակի մասնակցությունը մարտի 1-ին» թեմայով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է որոշ պարզաբանումներ:
Զրույց զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ: - Զորամիավորման մարտական պատրաստության և իրականացված ողջ միջոցառումների համակարգի վերլուծությունը հաստատո՞ւմ է, որ կարողացել եք իրականացնել Ձեր առջև դրված խնդիրները:
Գեներալ-գնդապետ Սերգեյ Արշակի Սարդարովը (25.02.1909 թ.) 100 տարեկան կլիներ Հայ ազգի նվիրյալ զավակ Ս. Ա. Սարդարովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից զորահրամանատարներից եզակիների թվում է:
«Վերջին ժամանակաշրջանում չափանիշների տեղաշարժի պատճառով էր երևի, որ հասունացավ այս հանդիպումը,- նորաստեղծ տիտղոսի յուրատիպ շնորհանդեսը բացում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Աշխարհաստեղծման արարչական ծրագրի հիմքում են ընկած լույսի ստեղծման և մարդու ծննդի աներևույթ գործընթացները. մարդը` որպես սերունդներն իրար կապող օղակ« սերունդների մտքի թռիչքի իրականացման միակ հնարավորություն« լույսը` որպես մեռնող ու հառնող աշխարհի համար «աստղագիր դաշինք»« որպես հողի «տերևացած կանաչ փսփսոց»« որոնք ձգվում են դեպի երկինք և խառնվում աստղերի ցոլքերին. Ժամանակի լուսաթելերից կախված ղողանջում են աստղերը, արարչական լույսերի ճառագայթները շարունակ բխում են հավիտենության մտքից:
Հենց Թումանյանի ազնվաբյուրեղ օրինակով, ում քաղաքացիական օրինակելի նկարագրի մասին տեղին հիշատակեց ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ` գրողի տուն-թանգարանի մոտ հավաքված հոբելյանակատարության մասնակիցներին ուղղված խոսքում. «Իմ համոզմունքն է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև` դասեր քաղել մի մարդուց, ում կենսագրությունը սեփական երկրին ու ժողովրդին ամբողջական նվիրման օրինակ է:
Արդեն գտնված և բեմավորված էր Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» դրամայի շահվերդյանական մեկաբանության թատերայնացման արտասովոր իմաստալից միջավայրը:
Երվանդ ԵՐԶՆԿՅԱՆ. կոմպոզիտոր, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ «Երևի Աստված ինձ օգնեց» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Դժվար հարցերին պատասխանելը:
Բնության հետ Չինաստանի փորձարարության արդյունքում կաթվածահար է եղել 12 գլխավոր մայրուղների երթևեկը: Փորձելով կանխել երկրին սպասվող երաշտը, օդերևութաբաններն արհեստական ձյուն են «հրավիրել»` մթնոլորտում շաղ տալով յոդային արծաթի 313 լիցք:
Շարժական տեխնոլոգիաների մեր դարում բջջային կապն ու ինտերնետը դեռևս անհասանելի են մնում ինքնաթիռների ուղևորների համար: Պատճառն, իհարկե, ավիաընկերությունների մտավախությունն է` որ էլեկտրոնային սարքերը կարող են ազդել օդանավի վրա:
ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Բարաք Օբամային շնորհավորել է նաև ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը: Օբաման, իհարկե, անպատասխան չի թողել այդ շնորհավորանքը և նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնել, այլև` հույս. - …Ես բարձր եմ գնահատում Ձեր խոհունակ ուղերձը: