ՊԻՂԱՏՈՍԱԲԱՐ

Հայաստանի գյուղատնտեսության փրկությունը բոլորովին էլ կախված չէ մեկ մարդուց, ու առավել ևս` այդ մարդը նախարար Կարապետյան Սերգոն չէ:

Բնազդային ինքնաապահովագրում

ՀԱՅՏՆԻ է, որ երբ կուսակցություններն ակտիվանում են, ուրեմն ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Եթե ընտրություններ են սպասվում, իսկ քաղուժերը հնգամյա թմբիրից դուրս գալու նախանշաններ են սկսում ցույց տալ, հետևաբար մշտապես անկատար (՞) «Ընտրական օրենսգիրքը», Գարեգին Ազարյանով հանդերձ, ակտիվ քննարկումների կիզակետում պետք է հայտնվի:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Թուրքիայում որոշել են հայ¬թուրքական հարաբերությունները գործնականում ու վերջնականապես սառեցնել: Նախաձեռնությունն ավելի «առարկայական» դարձնելու նպատակով առաջիկայում մրցույթ է հայտարարվելու Կարսում գտնվող հայ¬թուրքական բարեկամության արձանը քանդելու հայտեր ընդունելու համար:

Հա՞ որ...

Մեզանում առաջին հերթին գնաճային թռիչքներ արձանագրում են այն ապրանքները, որոնց ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանում է այս կամ այն օլիգարխին: Այս առումով, եթե «սև ցուցակ» կազմվի, ապա առաջին հորիզոնականում անվերապահորեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կհայտնվի` իրենից զգալիորեն հետ թողնելով բոլոր իր նմաններին:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Ադրբեջանական բանակում ահագնացող ներքին հակասություններն Իլհամ Ալիևը միտումնավոր անտեսում է: Նրան չի անհանգստացրել անգամ մեկ օրում 7 ադրբեջանցի զինվորի սպանության փաստը:

«ՇՆԱԹԱՓՈՒՄ», բայց` հայավարի

«Շունը մարդու բարեկամն է» հայտնի արտահայտությունը քաղաքացիներից շատերին վերջերս հաճախ նյարդայնացնում է:

Գյուլը Վաշինգտոնի էմիսա՞րն էր Թեհրանում

ԱՆՑՅԱԼ շաբաթ 4-օրյա պաշտոնական այցով Իրանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակությունը: Զարմանալի չէր` հարևան երկրներ են:

Ասվածն ամենևին «իմաստուն» չէ, պարզունակ միտք է, ոչինչ ավելի:

Բայց ահա հետին թվով «մարգարե» երևալու Գյուլի կեցվածքն առնվազն ամոթալիորեն աչք ծակող էր:

...Առաջնահերթելով հատուցման կարևորությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատրաստվող հայության դեմ կազմել է 7 էջանոց «Հայկական զեկույց», որը կրում է «1915-ի իրադարձությունները» վերնագիրը: Այն տպագրվել է հայերեն ու անգլերեն և ուղարկվել բոլոր հասարակական կառույցներին:

Հեղափոխություններից հուսավառված ՀԱԿ¬ը` Քեռի Սեմին

Տերյանի ոճով Դու կգաս ու նորից հեքիաթով կդյութես, Փողերով կցրես տագնապներն իմ հոգու: :

Լ. Տեր¬Պետրոսյանի հիշեցումը Արևմուտքին

Հայտնի երգի բառերով - Չէ որ դու ինձ բերում էիր թարմ ԾԱՂԻԿՆԵՐ, Անկեղծ սրտով ասում էիր սիրո խոսքեր… Կասեք` ինչ կապ ունի՞. վերծանեք ենթատեքստը Երևան այցելած Վրաստանի վարչապետը սիրո խոստովանություն արեց ՀՀ նախագահին: Նա բառացիորեն ասաց` «Մեզ մոտ, Վրաստանում Ձեզ շատ սիրում են»:

Քարսիրտ քիլլերներ, մի´ կրակեք գաղափարի վրա

Երկպալատանի խորհրդարանի ստեղծումը լավ գաղափար է: Այն մի քար է, որ լավ հղկման ու մշակման դեպքում, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կարող է դառնալ անկյունաՔԱՐ:

Եթե «արյան մեջ է», դեմը խաղ չկա

Եթե առաջնորդվենք հնդկական կրոնական ուսմունքով, ապա կարելի է պնդել, որ Արամ Կարապետյանը նախորդ կյանքում պրոֆեսիոնալ լրտես¬գործակալ է եղել: Արդեն քանի տարի նա փորձում է իշխանություններին ներքաշել «հետախույզ¬հակահետախույզ» մանկական խաղի մեջ:

Եթե առաջնորդվենք Ռ. Հակոբյանի «տրամաբանությամբ»` Երևանը կդատարկվի

Ժառանգական Ռուբեն Հակոբյանն էլ է երգում ՀԱԿ¬ի պառակտիչ երգը, թե ղարաբաղցի պաշտոնյաները թող վերադառնան Ղարաբաղ: Եթե Հակոբյանը պատահաբար էլ ծնվեր Երևանում, ապա հայրն ու պապերը հաստատ այլ մարզերից կլինեին:

Գաղտնիքների «հացթուխ»

Իրեն հայաստանյան ՎիկիԼիկս երևակայող Արամ Կարապետյանի սենսացիոն հայտարարությունների առատությունից կարելի է ենթադրել, որ նա կես դրույքով գաղտնիքներ է եփում Ազգային անվտանգության ծառայության «խոհանոցում»: :

Հայաստանի սպառնալքը ԱՄՆ¬ին

Եթե չկարողացար ստիպել Թուրքիային սահմանը բացել, Հայաստան-Իրան երկաթուղուց, գազամուղից ու նավթամուղից բացի, Երևան¬Թեհրան ճոպանուղի կկառուցենք: :

Չարամիտների և հանցավորների բառարանից

Ասանժ ¬ Աս(տծո) Ան(եծքների´ ժ(ամհար): :

Միխեիլը ՀՀ¬ի համար «ՎիկիԼիկս» է դարձել

Էքսցենտրիկ Սահակաշվիլին «ձեռքի հետ» գաղտնազերծեց Հայաստանի անցյալ տարվա գնաճի իրական չափը` 22 տոկոս: «ՀՀ ազգային վիճակագրական ծառայութ յունը» դատի չի՞ տալու Միխեիլին, ուրիշ երկրի «պետական գաղտնիքը» հրապարակելու համար:

Հանգուցյալների թոշակներն էլ չեն ուշացվել

Կենսաթոշակային ֆոնդի նախկին պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք հանգուցյալների թոշակներն առանց ուշացումի հասցրել են դժոխք ու դրախտ, ինչպես նաև քավարան: :

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Հայաստան

Փետրվարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ պաշտոնական նոր կայքէջի շնորհանդեսը:

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ օտար լեզվի կենտրոնի ռուսաց լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, պաշտոնատար այլ անձինք:

Վրացական Մուբարաքը Չէ˜, Միխեիլը կարծես` իսկապես հոգնեցրել է Նահանգներին

Արտաքին քաղաքականությունն ուսումնասիրող ամերիկյան փորձագետներին անակնկալի են բերել Թունիսի և Եգիպտոսի իրադարձությունները: Ներկայումս նրանք հետազոտում են իրավիճակն այլ երկրներում, ուր քաղաքացիները զրկված են ժողովրդավարական հիմնական ազատություններից:

Բեռլուսկոնիին տարիքը կփրկի

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետը դատական պատասխանատվության կկանչվի` անչափահասների նկատմամբ անբարոյությա նը մասնակից լինելու կասկածանքով: Եթե ամբաստանյալի աթոռին շարքային որևէ քաղաքացի հայտնվեր, դատաքննությունը կարող էր ավարտվել 8 ամսում:

ՄԱՈ ՑԶԵ ԴՈՒՆԻ ԿՏԱԿԸ

Երկար ժամանակ Չինաստանում հետաքրքրվում էին «կուլտուրական հեղափոխության» հեղինակ Մաոյի քաղաքական կտակով, որը համարվում էր կորած: Անգամ ոմանք այն միտքն էին հայտնում, թե ազգի առաջնորդն ու ՉԺՀ-ի հիմնադիրը ոչ մի կտակ էլ չի թողել. կոմունիստները նման լուրեր էին տարածում` երկրում մաոյականության ավանդույթները կենսունակ դարձնելու համար:

ՈՐՏԵ՞Ղ Է ՊԱՀՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ ԻՐ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ

Չեխական մամուլը սկանդալային հրապարակումներով է հանդես եկել` բացահայտելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հարստությունները:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՀԱՅՐԸ

Միացյալ Արաբական Էմիրություններում ապրող Դաադ Մուրադ Աբդուլ Ռահմանը աշխարհի ամենաբազմազավակ հայրն է: 66 տարեկան այս մարդն ունի 88 երեխա` 55 տղա և 38 աղջիկ:

ՄՈԴԵԼԸ ՀՂԻԱՑԵԼ Է ԹԻՄԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Ըստ որոշ տեղեկությունների, աշխարհահռչակ մոդել Նիկոլետան, որի մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած նկարահանում գնահատվում է 200 հազար եվրո, այժմ հղի է:

ԹԱՅԼԱՆԴԱԿԱՆ ՍՈՈՒՍ

Թայլանդցի կանայք իրենց մաշկի թարմությունը պահպանելու համար ժողովրդական դեղամիջոց են հորինել, որի նկատմամբ այժմ մեծ հետաքրքրություն են դրսևորել տեղացի օծանելիքի մասնագետներն ու առևտրականները: Այս դեղամիջոցը, որը կազմված է կովի կաթից և վարդի աղացած թերթիկներից, վերացնում է կնճիռները, մաշկին հաղորդում արտակարգ փափկություն:

ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, որը հայ հանդիսատեսի կողմից սիրվեց «Կլեոպատրա» ֆիլմից հետո, օրերս տեղափոխվել է Հոլիվուդի հիվանդանոց:

ԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Մալազիայի գիտնականները տևական փորձերից հետո հանգել են այն եզրակացության, որ կատուներն ունեն բուժիչ հսկայական ներուժ: Բացի այն, որ մարդուն հպվելիս` նրանք կանոնավորում են մարդու արյան շրջանառությունը, նաև նպաստում են տեսողության բարելավմանը, սրտի աշխատանքի կայունացմանը, արյան նորացմանը:

«Հիբրիդացված» մայրենի

Գրական լեզվով հեռուստադիտողի հետ հաղորդակցվել փորձող «մայրենիի» որոշ սփռողներ գուցե չեն նկատում, որ իրենց խոսքի «անգլագալար» կամ «ռուսերե նային» տոնայնությունն ու շեշտադրումները չափազանց հեռու են հայոց լեզու համարվելուց: Խնդիրն այն է, որ «հայերեն օտարախոսություն» ախտանիշից անմասն չեն մնացել նաև լրատվամիջոցների մեծամասնությունը:

«ԵՍ ԿԱՐՈՏԻ ԱՉՔԵՐՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ արդեն ճանաչում ունեցող բանաստեղծ էր, երբ հեռացավ Հայաստանից` բնակություն հաստատելով Իսպանիայում: Այսօր նա տեղի հայ համայնքի ամենանշանավոր դեմքերից մեկն է:

Բնակարանային մարմաջ

Ամերիկացի բրոքերների տվյալներով` տնտեսական ճգնաժամի սկզբից ի վեր, Նյու¬Յորքում ամենաթանկարժեք բնակմակերեսն անցյալ տարի գնել է Իգոր Կրուտոյը: Նա 557 քառ. մետր տարածքով բնակարան է գնել Նյու¬Յորքի Plaza Hotel համալիրում` ավելի քան 40 մլն դոլար արժողությամբ:

«ԳՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ»

Այս վերնագիրն է կրում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած նոր գիրքը, որում ամփոփված են 20-րդ դարավերջի սփյուռքյան գրականության ճանաչված ու սիրված անուններ, մի շարք գրականագիտական հոդվածներ:

«Չարենց-114»

ԲԱՆԱՍԵՐ, չարենցագետ ու արվեստաբան Ռոբերտ Դավթյանն ավանդաբար քսաներորդ դարի ազգային բանաստեղծության մեծագույն դեմքի` Եղիշե Չարենցի ծննդյան օրերի նախօրյակին հրատարակում է գրքեր, որոնցում ներկայացնում է իր չարենցյան մտորումներն ու խոհերը, իր սևեռումները չարենցյան աշխարհին: