ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ
2009¬ը, կարծես, բարեբեր չէր քաղաքական այն ուժերի համար, որոնց գործելաոճը դեպքից¬դեպք աղմկարարությամբ ինքնածանուցումն է£ Երկրում հաստատված կայունությունը կուսակցություններից ինքնադրսևորման գործնական քայլեր է պահանջում£ Եվ հասարակությունն էլ արդեն կոնկրետ գործերով է գնահատում գործիչներին ու նրանց ղեկավարած կառույցները£ Բառատարափային աղմկարարությունն, այսինքն, դուրս է մղվում` նսեմանալով հավատ ներշնչող ձեռնարկումների առջև£ Հենց այս առումով մեզանում եղած կուսակցությունները հաշվելիս` մեկ ձեռքի մատներն էլ կարող են շատ թվալ...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գրանցվել է 5 տարի առաջ, բայց բուռն գործունեությամբ ճանաչումը 2006¬ից է£
- Ինչպիսի՞ն էր անցնող տարին` ԲՀԿ համար£
Կուսակցության անդամներն ու համակիրները ոգևորված պնդում են`
- Ձեռքբերումների, հեղինակության աճի ու վստահության ամրապնդման տարի£
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ փաստերով է հիմնավորում այդ պնդումը£
Ամենակարևորը` նա չի էլ անդրադառնում հասարակության հետ անմիջականորեն հարաբերվելու լավագույն միջոց դարձած բազմաթիվ ու բազմապիսի այն միջոցառում ներին, որոնք տարբեր վայրերում կազմակերպվում են ԲՀԿ նախաձեռնությամբ ու շատ հաճախ` հենց կուսակցության առաջնորդի մասնակցությամբ£
«Քաղաքականությունը մարդկանց հետ հարաբերվելու արվեստ է»
- Որպես կոալիցիոն կառավարության անդամ` ԲՀԿ¬ն բնականաբար լուրջ ներդրում ունեցավ հակաճգնաժամային ծրագրի կազմման գործում` մեր տնտեսությանը սպառնացող խնդիրները կարգավորելու առումով£ Կուսակցական աշխատանքների առումով` տարին բավական արդյունավետ էր «Բարգավաճ Հայաստան»-ի համար£ Կարծում եմ` ամենքին է նկատելի, որ այն հաջողությամբ ամրապնդում է դիրքերը ներհայաստանյան քաղաքական արենայում ու նաև ընդարձակում կապերն արտերկրում£
Անշուշտ, բոլորն են տեղյակ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին այցերից£ Խորվաթիայի նախագահի հրավերով նա եղավ այնտեղ` հետագա համագործակցության ուղիներ նախանշելով£ Ուկրաինայի «Ռեգիոններ» կուսակցության հետ մենք հուշագիր ենք վավերացրել, և վերջերս էլ ԲՀԿ նախագահը հրավիրված էր նրանց համագումարին£ Փոխգործակցում ենք Ռուսաստանի իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, և 3 օր առաջ, անձամբ Գրիզլովի հրավերով Գ. Ծառուկյանը մասնակցեց նրանց համագումարին ու հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների հետ£ Զարգացման լուրջ միտում ունեն մեր սերտ կապերը Չինաստանի միակ (և, իհարկե` իշխող)` կոմկուսի հետ£ Բուլղարիայում ևս բարձրաստիճան պաշտոնյաների հետ պարոն Ծառուկյանի հանդիպումները միջկուսակցական հարաբերությունների ամրապնդման նպատակին ծառայեցին... Այս ամենը փաստում են, որ «Բարգավաճ Հայաստանը», հանձին իր առաջնորդի, շատ ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությամբ է զբաղված նաև արտերկրի գործընկերների հետ£ Փորձելով դառնալ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, կուսակցության նախագահը ստանձնել է միջազգային եվրոպական շարժման բաղկացուցիչ մաս կազմող` Հայաստանի եվրոպական շարժման հովանավորությունը` դառնալով դրա պատվավոր նախագահ£ Մեզ համար, իրոք, կարևոր է եվրոպական միասնական ընտանիքին թե° քաղաքական, թե° տնտեսական ինտեգրումը£ Եվ, կարծում եմ, դա լուրջ քայլ էր` կուսակցության կայացման ու նրա հորիզոնի ընդլայնման տեսանկյունից£
Վստահորեն կարող եմ ասել, որ այսօր քաղդաշտի ամենաազդեցիկ ուժերից մեկն է` թե° դե յուրե, թե° դե ֆակտո£ Մեր մտահոգությունների շրջանակում է կուսակցական կադրերի հերթափոխ պատրաստելու խնդիրը£ Գաղտնիք չէ, որ կուսակցությունները շատ դեպքերում համալրվում են պատահական մարդկանցով, ովքեր ըստ էության նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ է քաղուժը, ինչ խնդիրներ է հետապնդում, ինչին է միտված կուսակցության տեսլականը£ Կամ, ընտրությունից¬ընտրություն, այսպես կոչված «լիկրեզներ» (անգրագիտության վերացում¬խմբ.) են անցկացվում` ընտրական հանձնաժողովների անդամների համար, որպեսզի վերջիններս տիրապետեն Ընտրական օրենսգրքի օրենքներին£ Ու պիտի ասեմ, որ դա առանձնապես արդյունավետ չէ£ Այս առումով մենք կարևորում ենք կուսակցական դպրոցների գոյությունը և մարզերում ու մայրաքաղաքում հիմնում ենք այդպիսի հաստատություններ, որոնցում պատրաստվող կադրերն ակտիվորեն ներգրավվելու են քաղաքական գործունեության մեջ£ Հայաստանյան քաղաքական մշակույթում այս ձեռնարկումն իրապես կարելի է նորամուծություն համարել£ Այդպիսով լուրջ հիմքեր ենք ստեղծում` կուսակցությունն ուժեղացնելու, քաղաքական ասպարեզում մեր տեղն ավելի ամրապնդելու£
- Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը և տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր, որոնք վերջին հաշվով ոչ թե օտարման, ոչ թե մթնոլորտի անհաշտ թեժացումների, այլ ջանքերի համատեղման կհանգեցնեն` ի նպաստ պետության կայացման£ Առավել ևս` այսօր, երբ ազգովի կանգնած ենք լուրջ մարտահրավերների ու հեռահար խնդիրների լուծման ճանապարհին£
- Դարձյալ վերջերս Բելառուսում տեղի նախագահի հետ Գ. Ծառուկյանի հանդիպման ընթացքում նախանշվեցին տնտեսական գործուն ծրագրեր£ Դրան հաջորդեց բելառուս գործարարների այցը Հայաստան, որի շրջանակներում որոշակիացվեցին ոլորտներ, որտեղ ներդրումներ կկատարվեն£ Հասկանալի է, որ դա լրացուցիչ խթան կլինի մեր երկրի համար£ Ասել է թե` մեր կուսակցության ղեկավարը կուսակցության և ինչու չէ, նաև անձնական կապերն անպայմանորեն փորձում է օգտագործել երկրի տնտեսական հզորացմանը նպաստելու համար, ի շահ Հայաստանի Հանրապետության բարգավաճման ու զարգացման£
Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա ԲՀԿ նախընտրական ծրագրում հատուկ նշված է, որ կուսակցությունը քաղաքական և քաղաքացիական հանդուրժո ղականություն քարոզող քաղուժ է£ Ի սկզբանե ու միշտ մենք հանդես ենք եկել հենց այդ դիրքերից և կողմնակից ենք ձևավորել քաղաքական նոր մշակույթ, որտեղ չպետք է լինեն բարիկադներ, որտեղ ընտրությունները չպետք է վերածվեն առճակատումների£ Պիտի հիշեցնեմ, որ տխրահռչակ Մարտի 1¬ից առաջ էլ մեր կուսակցությունը հանդուրժո ղականության կոչ էր անում` ասելով, որ չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել միասնական օրակարգով£ Հիշո՞ւմ եք` որոշ գործիչներ մեզ մեղադրեցին, թե ԲՀԿ¬ն խաղաղության աղավնու դեր է ստանձնել£ Սակայն ժամանակը և ցավալի իրադարձությունը փաստեցին մեր իրավացիությունը£ Իսկապես, տեսականորեն, թե գործնականում չեն կարող լինել խաղաղ լուծում չունեցող խնդիրներ£ Այս տեսակետի կողմնակիցն էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Հանրապետության հրապարակում հնչեցրած իր հետընտրական ելույթով բոլորին միասնականության, մեր վաղվա օրը միասնաբար կերտելու կոչ արեց£ Ցավոք` այն ժամանակ այդ կոչն անարձագանք մնաց£ Չգիտեմ` ով ինչպես է մեկնաբանում Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթը, բայց այնտեղ ևս ես բավական դրական ազդակներ նկատեցի առ այն, որ արմատական ընդդիմությունն ի վերջո հասկացավ` առճակատումը (մանավանդ` ինքնանպատակ) որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել£ Ճիշտը հիմնակառույց բոլոր` այդ թվում և° ցավոտ, և° առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերը համատեղ քննարկելն է£
- Այսինքն, եթե հակիրճ` քաղաքակիրթ մրցակցություն, այլ ոչ թե ամբոխավար հակամարտություն£
- Այո°£ Այլ խնդիր է, որ մեզանում մրցակցությունը հաճախ ընկալվում է առճակատում, պատերազմ, բարիկադ£
- ԲՀԿ վերաբերմունքը` վերջին ամիսներին Հայաստանն ու Սփյուռքը փոթորկած հայ¬թուրքական առնչությամբ£
- Նախընտրական մեր ծրագրում հստակորեն նշված է, որ ԲՀԿ¬ն կողմ է բոլոր հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատմանը£ Թուրքիայի առնչությամբ էլ որոշակիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է մնա մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություն ներից և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը£ Ստորագրված արձանագրություններում մեր պետական, ազգային գերակա շահերը ոտնահարող որևէ դրույթ չկա£ Վառ կամ կիսավառ հոռետեսական երևակայություն գործի դնելիս` ամեն տեսակի ենթատեքստեր կարելի է հորինել£Բայց պետք է իրատես լինենք և ճիշտ ընկալենք իրականությունը£ 1993¬ին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ սահմանը և այս ողջ ընթացքում դրա վերացման ու բնականոն հարաբերություններ հաստատելու համար մերժելի նախապայմաններ էր առաջարկում£ Այսօր նույն Թուրքիան գնում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, ինչը պնդում են նաև միջնորդ ու հզոր տերությունների, Եվրամիության ներկայացուցիչները£ Իսկ թե թուրք պաշտոնյաներն ինչ հայտարարություններ կանեն` տարբեր լսարանների, Ադրբեջանի լսելիքը շոյելու համար կամ իրենց ներքին խնդիրներից ելնելով` դա մեզ չպետք է մտահոգի. համենայն դեպս` այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ պաշտոնական բանակցությունների ու պաշտոնական երկխոսության ընթացքում նախապայման չի առաջադրվել: