Հյուրասրահ
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի այն բացառիկ գործիչներից է, ում դեմ հաճախ են «սրեր ճոճել» միջակությունները` ձգտելով հավասարակշռությունից և ստեղծագործական ուղուց հանել նշանավոր արվեստագետին, մարդուն, ով ամենաանպաշտպանվածներից մեկը լինելով, երբեք չի պատասխանել մեղադրանքներին ու վիրավորանքներին. աշխատել ու ստեղծագործել է` համոզված լինելով, որ մի օր բոլոր նրանք, ովքեր դավել են ու խարդավել` «դարձի են գալու»... Ու գալիս են...
ԵՎ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐՆ ԵՆ ԵՂԵԼ ՇԱՏ, ԵՎ` ՍԵՐԸ...
- Բազմիցս է խոսվել այն մասին, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքի լուծարումը ոչ թե ստեղծագործական-կառուցվածքային խնդիր էր, այլ` անձի, տվյալ դեպքում` Ձեր դեմ ուղղված քայլ...
- Արդեն երրորդ տարին է, որ խոսվում է ինձ հետ կատարվածի և Սունդուկյանի անվան ազգային թատրոնի ճակատագրի մասին: