ՆՈՐԻ՞Ց «ԱՄԲՈՂՋԸ ԿԱՄ ՈՉԻՆՉ»

Ծայրահեղական «Ամբողջը կամ ոչինչ» սկզբունքը հայրենի արմատականների պարագայում սովորական գործելակերպից հետզհետե բնավորության ընդգծված դրսևորում է դառնում:

Իրանի իսլամական արմատականությունն ու արևմտյան ժողովրդավարությունը

Այն, ինչը հաջորդեց Իրանի Իսլամական Հանրապետությունում երկրի նախագահի ընտրության քվեարկությանը, զուտ ներքաղաքական խնդիր համարելը ճիշտ չի լինի: Իրանում հասարակական հուզումները շատերը հակված են դիտարկել ընդհանրապես Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակներում:

ՃԻՇՏ ԽՈՍՔԸ ՔՆՈՒՄ Է ՀԻՄԱՐ ԱԿԱՆՋՈՒՄ

Հունիսի 22-ին լրացավ Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունները նորմալացնելու համաձայնագրի և այսպես կոչված «Ճանապարհային քարտեզի» ստորագրման երկրորդ ամիսը: Ի՞նչ է փոխվել այս երկու ամսում:

Հա՞ որ

ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ծառայությանը ստախոսության` ուռճացված և լավատեսական տվյալներ հրապարակելու մեջ մեղադրանքներն անհիմն են. դրանք թերևս ճիշտ կլինի այս կառույցի նախկին հրապարակումներին վերագրել: Համենայն դեպս, հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող` շաբաթավերջին հրապարակ ված վիճակագիրների զեկույցն ավելի հոռետեսական է, քան, ասենք, ընդդիմության հանրահավաքներում հնչող համաներման գնահատականները:

Իրատեսության հրամայականով

Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձևավորման օրից նոր առաջնահերթությունների առանցքում հեղինակության բարձրացման խնդիրը դրեց: Այն ժամանակ իհարկե դժվար էր կանխատեսել, որ գործադիրի բարձրացող վարկի պարգևելիք դափնիների փոխարեն ճգնաժամն է մեր երկրի ու նրա փխրուն տնտեսության ուսերին իջնելու:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԲԱՅՑ ԼԻԱՐԺԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

Ո°չ ֆինանսատնտեսական խորացող ճգնաժամի ճիրաններում քրտնող հայրենի տնտեսության միտումները, ոչ էլ ամռան առաջին ամսվա անբարենպաստ եղանակն առայժմ լավատեսության տեղիք չեն տալիս: Ավելին` հանրապետության պաշտոնատար անձանց շուրթերից այսօր հաճախ են հնչում կանխատեսումները, թե եկող` 2010 թվականն ավելի ծանր է լինելու:

Գունավոր ախտը Իրա՞ն էլ կհասնի

Հետընտրական կրքերը նույնիսկ մարզահագուստների գույներն են քաղաքականացնում: Թեհրանից 1000-ավոր կիլոմետրեր հեռու Սեուլում անցկացված 2010 թ. ֆուտբոլի աշխարհի մրցամարտի` իրանցիների ու հարավկորեացիների միջև ընտրովի մրցախաղը նույնիսկ հուզումներ բորբոքեց… կանաչ գույնի դեմ:

Կռվախնձորը չի կիսվում Կողմերն էլ անզիջում են

Ճապոնիայում ընդունված նոր օրենքը Հարավային Կուրիլները հայտարարել է սեփական տարածք£ Ի պատասխան` "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ"¬ի սախալինցի պատգամավորները բողոքի հայտարարություն են ուղարկել դեսպանատուն£ Փաստաթղթում ասվում է, որ «Խորհրդային զինվորի արյամբ հեղված» հողերը միացվել են Ռուսաստանին` Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում£ - Պատմությունը նորից գրելու և մեր երկրների միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները խաթարելու հերթական փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքական զավեշտ և համաշխարհային ճգնաժամի ընթացքում շարքային ճապոնացիների ուշադրությունը հիմնախնդիրներից շեղելու փորձ,¬ նշված է հայտարարության տեքստում£ Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը Ճապոնիան ու Ռուսաստանը քննարկում են արդեն մի քանի տասնամյակ£ Անցյալ հինգշաբթի ճապոնական խորհրդարանը հավանություն է տվել «հյուսիսային տարածքները» վերադարձնելու մասին օրինագծին£ Խոսքը Հարավկուրիլյան շղթայի 4 կղզիները` Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանն ու Խաբոմաին£ «Վերադարձրեք հյուսիսային տարածքները» նշանաբանով շարժումը Ճապոնիայում շարունակվում է 1950¬ական թվականներից£ Դրա հիմնական նպատակն է համոզմունք հիմնավորել, որ Ռուսաստանն ապօրինաբար բռնազավթել է Հարավային Կուրիլները£ Պաշտոնական Տոկիոն իր համար կորսված չի համարում Երկրորդ աշխարհամարտից հետո Ռուսաստանին անցած Հարավկուրիլյան կղզիները£ Այդ երկու խոշոր պետությունների միջև ամենամեծ խնդիրն այն է, որ մինչ հիմա նրանք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել£ 2005¬ին նախագահ Պուտինը ջանում էր հարցը լուծել 1956 թ. սովետա-ճապոնական հռչակագրի շրջանակներում և վերադարձնել Խաբոմաին ու Շիկոտանը£ Ճապոնական կողմը, սակայն, չհամաձայնեց£ Իսկ այս տարի` մայիսին, վարչապետ Տարո Ասոն հայտարարեց, որ կղզիներն ապօրինաբար զավթված են£ ՌԴ ԱԳՆ¬ն էլ այդ հայտարարությունն անհիմն անվանեց£ ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևն առաջարկել է ձեռնպահ մնալ` Հարավային Կուրիլի թեմաներով հռետորական հնչեցումներից£ :

Իհարկե° չի մասնակցի

- Վրաստանի ռազմածովային ուժերի հետ զորավարժություններին մենք չենք մասնակցի,¬ օրերս հայտարարել է ՌԴ ԶՈՒ ղեկավար Վլ. Պոպովկինը£ Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Գերագույն ռադայի նախագիծը` «Վստահություն 2009» զինավարժություններ անցկացնելու մասին£ Դրանց մասնակցելու են հրավիրվում մասնավորապես ՌԴ սևծովյան նավատորմն ու Վրաստանի ռազմածովային ուժերը£ Նրանցից բացի, ակնկալվում է Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի մասնակցությունը նույնպես£ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է համագործակցությունը վրացական զինված ուժերի հետ` 2008 թ. օգոստոսյան պատերազմում Հարավային Օսիայում ռուս խաղաղարարների կանխամտածված սպանությունից հետո£ Ցխինվալում տեղակայված ռուսական խաղաղարարների գումարտակի վրա հարձակվել էին վրացական բանակի ստորաբաժանումներ և վրացի խաղաղարարներ£ Այնպես որ` ռուսական կողմի մերժումն անակնկալ լինել չէր կարող£ :

«Խցիկաքաղաքն» ավերվել է

Վրաստանում քաղաքական իրավիճակի թեժացման նոր նախանշաններ են երևում: Անցյալ շաբաթավերջին ջարդոտվել են Սահակաշվիլու նստավայրի մոտ տեղադրված մետաղյա վանդակները (ինչպես անվանում էին` «խցերի քաղաքը»), որոնք խորհրդանշում էին այն կարծիքը, որ երկիրը վերածվել է ոստիկանապետության:

ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԵԱԳԽ համաժողովին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:

Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը.

Այն նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները:

Բնակարանամուտ

Երևանի Նոր Նորք համայնքում` Մոլդովական 39/3 հասցեում տեղի ունեցած նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:

ՉՊԱՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿՏԵՂՎԵԼ Է ՊԵՏՔ

Մեր անփառունակ հարևանի էլեկտրոնային լրատվամիջոցները (համենայն դեպս` օտար լեզուներով) ամեն օր նոր ջուր են լցնում հայատեցության ջրաղացին` ոչ միայն ստահոդ «տեղեկատվություններով», այլև ծավալուն հարցազրույցներ են ներկայացնում իրենց ու իրենց համակիր նեղմիտ քաղաքագետ-քաղգործիչների (իսկապես` քաղգործիքի վերածված) հետ:

Խոսում են քարե մագաղաթները

ԼԵՐԿ ճանապարհի անհրապույրը անսպասելի գունեղանում է Ամբերդի կիրճին մոտենալիս£ Հեռվում ուրվագծվող հանրահայտ եկեղեցու պատկերի խոշորանալով` բանաստեղծական տրամադրությամբ է համակում£ Հնավայրի հանրաճանաչմանը միտված ՀՀՃԾ II փուլի չորրորդ տեղանքի արտասովոր գրավչությունը պարզորոշ նկատվում է հրվանդանի մատույցներում, բազմալեզու և պատկերազարդ վահանակների շնորհանդեսի պաշտոնական արարողության ողջ ընթացքում` ակամա գամելով ՀՀՃԾ¬ի մեկամյա ողջ ընթացքը լուսաբանողներիս ուշադրությունը կենդանացած էլեգիկ լեգենդի համապատկերի վրա£ Հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դրել այստեղ£ Հայկական լեռնաշխարհի երկնամերձ չորրորդ գեղեցկուհու` քառագագաթ Արագածի հարավային լանջին, Արքաշեն (Արխաշան) և Ամբերդ գետերի միացման տեղում 2300 մ բարձրությամբ վեր խոյացող հրվանդանի վրա` դեռևս Լենկթեմուրի օրոք, XIV դարի վերջերին ամայացած միջնադարյան ռազմապաշտպանական երբեմնի անառիկ այս համալիրի քարեղեն ցաքուցրիվ հիշատակները պատկերանում են որպես Հայոց հնօրյա պատմագրքի հեքիաթաշունչ մի ուշագրավ հատորյակ:

«Դարավերջի խոսնակի» երգերը

Նրա կենսախինդ կատարումները` բանաստեղծության երաժշտական ռիթմի շեշտադրմամբ, յուրօրինակ երաժշտական զրույցի ոգով, գրավեցին «Alliance Frangcaise d'Armenie» (Հայաստանի ֆրանսիական միություն) նախագահ Սյուզան Ղարամյանին փարիզյան շրջագայության օրերին£ Եվ երբ ՀՀ¬ում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 1982¬ի հունիսի 21¬ից մեկնարկած «Երաժշտության տոնը», որը, ֆրանսիական 400 քաղաքներից տարածվելով աշխարհի 80 երկրներում, հաստատվեց նաև Հայաստանում, պատեհ առիթը ներկայացավ հայ երաժշտասերներին ներկայացնելու Նատալի Ժոլիին նաև£ Փարիզի «Te°mpete» թատրոնի դերասանուհին, ով, Բուլոնիայի ազգային կոնսերվատորիայում երաժշտական կրթություն ստանալով, 14 տարեկանում բեմ է բարձրացել, իր յուրատիպ երգի թատրոնի խաղացանկի երկու հիմնարար արժեքները երևանցիներին մատուցեց£ «Առաջին անգամ ոտք դնելով հայկական հողի վրա` կամեցա հինավուրց մշակույթի ձեր երկրում հանրահռչակել ֆրանսիական երգի երկու նվիրյալների` Իվետ Գիլբերի և Մարիա Տանասի ինձ չափազանց սրտակից ստեղծագործական նկարագրերը», ¬ ասում է թատերական ու երաժշտական ասպարեզներում իր բեղուն գործունեությամբ հայրենիքի սահմաններից դուրս վաղուց ճանաչում գտած Նատալի Ժոլին£ Գերմանացի կոմպոզիտոր Կուրտ Վայլի ստեղծած ոճով, հատուկ ընտրված երգերի մատուցումը նա զուգակցում է դրանց շուրջ ծավալած զրույցներին, ջանում կենդանացնել բովանդակային շերտը` գործող անձանց մանրապատումային խաղարկմամբ£ Միաժամանակ կարևորում է Տուլուզ Լոտրեկի կողմից որպես «դարավերջի խոսնակ» պատկերված Գիլբերի և «ռումինական Էդիտ Պիաֆ» համարվող Տանասի երգարվեստը£ Եվ մինչ ամուսնու բեմականացմամբ «Հաղթանակ» զբոսայգում վերջինիս գնչուաթաթաղ երգերի խոսքաշաղախ կատարումը երաժշտատոնի շրջանակներում` հանդես է գալիս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում` «Չգիտեմ թե ինչ» խորագրով մատուցելով անցյալ դարի 30-40¬ականներին մեծ ժողովրդականություն վայելած գիլբերյան երգացանկի իր հեղինակած համերգ-ներկայացմամբ (բեմականացումը` Ժաք Վերզիեի)£ Ալ վարդափունջը կրծքին սեղմած, երգը շուրթերին հուշիկ անցնում է հանդիսասրահով` Ժան Պիեռ Ժեսբերի դաշնամուրային նվագակցությամբ£ Բեմ բարձրանալով` կատարում Զիգմունդ Ֆրոյդին ամենից ավելի հմայած «Ասացեք, որ ես գեղեցիկ եմ» երգը£ Հմայիչ կնոջ կոկետությամբ ներկայացնում երբևէ Իվետ Գիլբերի ստեղծած 30-40 կանանց տիպաշարից տարատեսակ հերոսուհիների` կատակերգական, քնարական£ Երբեմն խաղի մեջ ներքաշելով դաշնակահարին, երբեմն էլ ուղիղ կապի մեջ մտնելով ունկնդրի հետ` հնչեցնում սիրո տարբեր նվագներ, զվարթացնում հեգնաշունչ մանրապատումներով£ Երգից երգ անցնելով` պատմում է իր պաշտելի Ուսուցչուհու` Իվետ Գիլբերի (1865-1944°) կյանքի հիշարժան անցքերից£ Եվ Նատալի Ժոլիի համերգային ելույթը ժամանակի խորքերից վեր է հանում 16 տարեկանում հանրահայտ «Moulin rouge» կաբարեում իր երաժշտական նորամուտն ազդարարած, ապա Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում ուրույն երգարվեստով բազում համերգասրահներ նվաճած ֆրանսուհու մարդկային նկարագիրը` մեկնակետ ընդունելով Ֆրոյդի հետ 1926-39 թթ. ունեցած նամակագրական կապը£ Տասնութ նամակներից քաղած մտքերը ամբողջանում են հոգեվերլուծաբան բարեկամի հետ կիսած, ինքնախոստովանության արժեք ունեցող, սրտառուչ մտահոգություններից մեկով. «Ամենամեծ ճակատամարտը երջանկության որոնումն է ճշմարտության մեջ, իսկ ամենամեծ ցավը` ամենուր ստին բախվելը£ Սա իմ կյանքի տառապանքն է. ճշմարտություն, ճշմարտություն, ճշմարտություն… Իմ միակ ուզածը ճշմարտությունն էր, մինչդեռ ես այն գտա մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ և` այնքան կարճատև…»£ Ծանր հիվանդության պատճառով 11 տարի իր արտիստական գործունեությունն ընդհատած Գիլբերը Բրյուսելում բացած երգի դպրոցով է պահպանել կապը երաժշտարվեստի հետ, այնուհետև հրատարակած «Իմ կյանքի երգը» ինքնակենսագրական գրքով (1927 թ.) շարունակելով մտերմիկ զրույցն իր երկրպագուների հետ£ Իր պատումի տխրությամբ համակված հանդիսասրահում փոխըմբռնում գտած Նատլի Ժոլին կրկին փորձում է զվարթացնել ունկնդիրներին` յուրովի նախապատրաստելով ամառվա սկիզբն ազդարարող (պատահաբար չէ ընտրված տարվա ամենաերկար օրը) «Երաժշտության տոնին»£ Հայաստանում պաշտոնապես նշվելով երրորդ անգամ` այն ավելի է մոտեցվել Ֆրանսիայի մշակույթի նախաձեռնած միջոցառման հետապնդած նպատակի իրագործմանը. համախմբելով երաժշտարվեստի պրոֆեսիոնալ ու սիրողական կատարողներին` ժողովրդական տոնախմբության տիրույթում մեկտեղել երաժշտության բոլոր ժանրերի սիրահարներին կեսօրից մինչև կեսգիշեր, այգիներում, մայրաքաղաքի ու մարզերի մոտ 4 տասնյակ բացօթյա «համերգասրահներում»£ Ինչն ու ինչպեսը հնարավորություն ունեին գնահատելու բոլոր հետաքրքրասերները£ :

«Մարդ պետք է լինի ազգի զավակը»

Զորավար Անդրանիկի տուն-թանգարանը հիմնվել է Բեգլարյան ամուսինների, մասնավորապես` անհատ ձեռներեց Իլյիչ Բեգլարյանի կողմից: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 22-ին:

Հաջողության գրավականը հիմնավոր գիտելիքներն են

Անկախությունից հետո իրար հետևից ծնված ոչ պետական բուհերի առատությունը և դրանց հետագա ճակատագիրը վաղուց մտահոգում է մեր հասարակությանը:

Փախած վանական դատապարտյալը

Մոսկվայի «Շերեմետևո-1» օդանավակայանում ձերբակալվել է սրբապատկերների նկարիչ-կուսակրոն քահանան (նրա անունը լրատվամիջոցները չեն հրապարակում)£ Նա պայմանական դատապարտվել էր գողության համար, և նրա նկատմամբ որոնում է հայտարարվել, որովհետև անսպասելիորեն անհետացել է իրավապահների տեսադաշտից£ ::

Օրերս վանականը Բուխարեստից Մոսկվա է ժամանել£

- Տղամարդու բացատրությունից պարզ դարձավ, որ 2007¬ին նրան դատել են գողության համար, որն ինքը չի կատարել, այլ մեղքը վերցրել է իր վրա£ Այն ժամանակ նրան դատապարտել են 2 տարվա պայմանական ազատազրկման, ինչը պարտավորեցնում էր պարբերաբար ներկայանալ իրավապահ մարմիններին£ Սակայն, հետևանքների մասին չմտածելով, նա արհամարհել է այդ պարտականությունը` մեկնելով ճամփորդության Եվրոպայի քրիստոնեական կենտրոններ,¬ տեղեկացրել են ՆԳ գծային մամլո ծառայությու նից£ Իհարկե, նա թերևս կպատժվի նաև պատժաժամկետում կատարած սխալի համար£ Բայց հետաքրքիր է` ի՞նչ կարող էր մրմնջալ իր աղոթքներում, երբ ինքն արդեն դավել էր Տիրոջ պատվիրանը` մի° գողացիր£ Եթե նույնիսկ ուրիշի գողությունն էր հանձն առել, ուրեմն կրկնակի մեղսագործ չէ՞ նման հոգևորականը£ :

Փորձել են պայթեցնել Ջիմի Քարտերին

Անցյալ շաբաթ Գազայում կանխվել է մահափորձը` Ամերիկայի նախկին նախագահի դեմ (տեղեկացրել է հրեական «Գաարեց» թերթը»): Ինչպես լրագրողներին հաղորդել է պաղեստինյան անկախ աղբյուրը, Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման անվտանգության ուժերը 2 ական են հայտնաբերել այն ավտոմայրուղում, որով պետք է անցներ Քարտերը:

Արմեն ԱՄԻՐՅԱՆ. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն «ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Մեր զրուցակցի խառնվածքը, մարդկային տեսակը հակիրճ նկարագրելու համար բավարար է օգտագործել մեկ բառ. նրբաճաշակություն£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ես բուռն կյանքով եմ ապրել, և գործունեությանս ընթացքում բավական շատ իրադարձություններ են եղել£ Այդ ամենի մեջ առանձնացնել, թե ո՞րն էր ամենադժվարը… թերևս, գամ սկիզբ£ Ամենադժվարը` մասնագիտություն ընտրելն էր. ծնողներս հակված էին, որ ընդունվեմ պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ ես ուզում էի հեռուստատեսություն, ռադիո, կինո, թատրոն£ Ես իմ ընտրությունը կատարել էի, բայց ծնողներիս համոզելն էր դժվար£ Մեկ ու կես տարի պատրաստվում էի. պարապում էի մաթեմատիկա` երկրաչափություն, ինչն էությանս հետ կապ չուներ£ Ինքս ինձ հետ պայքարի մեջ էի£ Իհարկե, ի վերջո գնացի նախասիրություններիս ճանապարհով. այն, ինչը Աստված տվել է ինձ£ Բայց պետք է ասեմ, որ մաթեմատիկան հետագայում ինձ օգնեց. 1997 թ. նշանակվեցի Ազգային ռադիոյի տնօրեն և մինչ այդ էլ բիզնեսում որոշակի փորձ էի կուտակել£ Եվ այն մտածողությունը, որ ձեռք էի բերել մաթեմատիկա պարապելու ընթացքում, ինձ շատ օգնեց ու մինչև օրս էլ օգնում է£ Ուրեմն, պատահական ոչինչ չի լինում կյանքում. ամեն ինչ երևի, իսկապես, օրինաչափ է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Այդպիսի նախընտրություն չի կարող լինել. միայն հայ£ Համակրում եմ բոլոր ազգերին£ Կյանքիս ընթացքում տարբեր ազգերի, ազգությունների ներկայացուցիչների, այդ թվում և մեր հայրենակիցների մեջ տեսել եմ և° դրականը, և° բացասականը£ Ուստի դժվար է ասել` ով է լավ, ով` վատ£ Ինձ ուղղակի չեմ պատկերացնում այլ ազգի ներկայացուցիչ, որովհետև ժառանգականությամբ է տրվում հայեցի մտածողությունը, դաստիարակությունը£ Բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում ներփակվել, առանձնանալ աշխարհի մնացյալ ազգերից£ Շատ կուզենայի, որ պահպանելով մեր պատմությունը, ազգային առանձնահատկությունները, այնուամենայնիվ, փորձեինք մի քիչ ավելի շատ ներդաշնակվել աշխարհի մյուս ժողովուրդների հետ£ Օրինակ` գերմանացիների, շվեյցարացիների պատասխանատվության բարձր զգացումը կամ ռուսների պարզ դատելակերպը£ Սլավոնական այս ազգը օրվա խնդիրներով է ապրում£ Մեզ էլ չէր խանգարի` գոնե երբեմն այդպես ապրել£ Որովհետև պատմական փաստերից սկսելով` փորձում ենք ամբողջ անցյալն ու ներկան վերլուծել, և հետո մոլորվում ենք այդ վերլուծության լաբիրինթոսում` հաճախ մոռանալով օրվա հրամայականը£ Լավ կլիներ, որ կարողանայինք այլոց դրական հատկանիշները որդեգրել, որոնք մեր գեների հետ համատեղվելով, հրաշալի համադրություն կստեղծեին` ինչն արեցին հրեաները£ Թերևս նրանց եմ համակրում զուտ այն առումով, որ կարողացան աշխարհի տարբեր ազգերից վերցնել այն, ինչն իրենց պետք էր£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Առհասարակ, հրապարակային մարդիկ շատ քիչ գաղտնիքներ են ունենում, որովհետև, եթե նույնիսկ փորձում ես գաղտնիք պահել, այն շատ շուտ դառնում է հասարակության սեփականությունը:

Թագուհիավայել նոր նախասիրություն Հաճելին` օգտակարի հետ

Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2¬րդ թագուհին տիրացել է Բուկինհեմսկյան պալատի տարածքում գտնվող սեփական տնամերձ հողակտորին£ Բրիտանական մայրաքաղաքում դա ամենամեծ մասնավոր այգին է, որը զբաղեցնում է 16 հեկտար տարածք. այնտեղ լիճ կա, ուղղաթիռի հրապարակ և թենիսի կորտ£ Տնամերձը պալատում «հայտնվել» է թագավորական գլխավոր այգեպանի տեղակալ Քլեր Միջլիի ջանքերի շնորհիվ£ Բնասեր այս տիկինը հույս ունի, որ բրիտանական միապետների լոնդոնյան նստավայրի հյուրերն անուշադրության չեն մատնի իր աշխատանքի արդյունքը£ - Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ մարդկանց «վարակել» սեփական ձեռքերով բանջարեղեն աճեցնելու գաղափարով£ Ուզում ենք այնպես անել, որպեսզի դրանով զբաղվեն և° մեծահասակները, և° երեխաները, որպեսզի նրանք չվախենան ձեռքերը հողոտել£ Այս շարժումը հզորանում է ամբողջ երկրում, և մենք ցանկանում ենք խրախուսել այն,¬ ասել է Միջլին£ Բուկինհեմյան պալատի այգում մարգերն առաջին անգամ ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին£ Այն ժամանակ «Կփորենք մինչև հաղթանակ» նշանաբանով միապետուհիների գերդաստանն ու նրանց հետնորդներն արտադրել էին 1,3 միլիոն տոննա մթերք£ Ռազմական տարիներին «ամառանոցային» այս շարժումը Մեծ Բրիտանիայում կրկնակի չափով նվազեցրեց պարենի ներկրումը, ինչը շատ կարևոր էր, որովհետև այդ ընթացքում առևտրանավերը հաճախ էին դառնում գերմանական սուզանավերի հարձակման թիրախ£ :

Առաջին տիկնոջ անդրանիկ բերքահավաքը

Մի քանի ամիս առաջ Սպիտակ տան առջև ստեղծած բանջարանոցում Միշել Օբաման աճեցրել է գրեթե 50 կգ բանջարեղեն` լոբի, կանաչ ոլոռ, դդմիկ£ Հավաքված բերքով նախագահական խոհարարները ճաշ կպատրաստեն դպրոցականների համար£ Դե, գերտերության թիվ 1 տիկնոջ աշխատանքի պտուղն առանց հանդիսության չէին հավաքի£ Հանդիսավոր բերքահավաքին մասնակցում էին մոտակա դպրոցի աշակերտները, ովքեր էլ գարնանը ցանել էին սերմերը և խնամել մարգերը£ Լոբու և դդմիկի բերքահավաքից հետո տիկին Օբաման դպրոցականներին ուղեկցել է նախագահական խոհանոց, որտեղ խոհարարների ղեկավարությամբ երեխաները ճաշ են պատրաստել£ Այնուհետև Սպիտակ տան մերձակա փոքրիկ մարգագետնում փոքրիկ բանջարաբույծ-խոհարարները ճաշակել են իրենց պատրաստածը£ Սա, իհարկե, աշխատանքի ուսուցման լավագույն դաս էր£ Միշել Օբաման այս կերպ շարունակում է Միացյալ Նահանգների 32¬րդ նախագահի տիկնոջ` Էլեոնորա Ռուզվելտի հիմնադրած ավանդույթը. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տիկին Ռուզվելտը նույնպես Սպիտակ տան մերձակայքում բանջարեղեն է աճեցրել£ Մ. Օբաման այս ձեռնարկման անհրաժեշտությունը բացատրում է հետևյալ կերպ. նախ` դեռահասներին առողջ կենսակերպի վարժեցնել, որովհետև ամերիկացի յուրաքանչ յուր երրորդ երեխան տառապում է ճարպակալմամբ£ Բացի այդ` սա ֆինանսական ճգնաժամին դիմակայելու լավագույն միջոց է£ :

Օբաման խամրեցրել է

Ամերիկյան առաջնորդի ոճը ստվերել է ամենապերճաշուք տղամարդկանց համբավը վայելող Բրեդ Փիթի, Դենիել Քրեյգի, Ալ Պաչինոյի երբեմնի շուքը£ Ամենահմայիչ տղամարդուն «հայտնաբերելու» նպատակով բրիտանական OnePolle.com¬ի անցկացրած հարցումներում ընդգրկված են եղել ավելի քան 3 հազար թեկնածու£ Համակիրների քանակով Բարաք Օբաման գրավել է 1¬ին տեղը£ Նրանից հետո` բազմազավակ հայր Բրեդ Փիթը, այնուհետև` ճանաչված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը£ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը հայտնվել է չորրորդ, իսկ Ալ Պաչինոն` հինգերորդ հորիզոնականում£ Ամենավայելչատես տղամարդկանց առաջին տասնյակում են նաև Ջորջ Քլուինը, Բիլ Նային, Քլինտ Իստվուդը և Ուիլլ Սմիթը£ :

Ա°խ, Ֆիլյա, Ֆիլյա

Ֆիլիպ Կիրկորովի անվան շուրջ աղմկահարույց վերջին միջադեպի մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս£ Դատապարտման ենթարկված աղջիկները թափանցել էին արտիստի էլեկտրոնային փոստարկղ և Կիրկորովի անունից հայհոյալի նամակներ ուղարկել նրա մտերիմներին£ Պատճառը, պարզվում է, նորին մեծություն ֆինանսներն են£ Ավելի ստույգ` նրանից կես միլիոն դոլար կորզելը£ Երիտասարդ համակարգչահենուհիները երգչից այդքան գումար են պահանջել` նրանից հափշտակած անձնական արխիվի դիմաց, ինչպես նաև` Կիրկորովի համակարգչային փոստից ու "ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ"¬ի նրա էջից ձեռք բերած անձնական բնույթի տեղեկատվությունը չհրապարակելու համար£ Այնպես որ, բախտակից ընկերուհիներ Վերա Յապոնցևային ու Նինա Յուրովային անցյալ շաբաթ նոր մեղադրանք է առաջադրվել` շորթում£ Եվ նրանք հիմա դժվարանում են փաստաբան ընտրել` վճռափոխ դատարան դիմելու£ :

Խնձո°ր կերեք

Մշտական օգտագործման դեպքում խնձորը նպաստում է կյանքի երկարացմանը, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացմանը: Այս եզրակացությանը հանգած գիտնականները դրախտում մեղքին ծնունդ տված այս պտղի բաղադրության մեջ հայտնաբերել են այնպիսի տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառութ յունը և բարձրացնում է իմունային համակարգի պաշտպանական մակարդակը: