Մինչև վերջ տանենք անկախության խաչը
Մեծ շուքով ու վայելչորեն տոնեցինք Հայաստանի անկախության 20¬րդ տարելիցը: 20 տարի:
Մեծ շուքով ու վայելչորեն տոնեցինք Հայաստանի անկախության 20¬րդ տարելիցը: 20 տարի:
«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային նոր համալիրի բացումը որքան էլ սպասված է համարվել, այսուհանդերձ տհաճությամբ է ընդունվել «Արմավիայի» ղեկավարության կողմից: Արարարողության մասնակիցները հաստատում են, որ Մ. Բաղդասարովն անգամ հարկ չի համարել ներկա գտնվել միջոցառմանը:
Կաթնամթերք արտադրող ընկերությունների միջև պայքարն առաջիկայում է´լ ավելի է սրվելու: Հավաստիացվում է, որ վերջին շրջանում արձանագրված թանկացումների համար հիմքեր գրեթե չեն եղել:
Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունք տալ իր վերադասի դեմ:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռական ուսուցման ֆակուլտետի դեկան Հենրիկ Հակոբյանին ձերբակալել են 1500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե իրեն 13 միլիոն դրամ է հարկավոր, որպեսզի համապարփակ հետազոտության միջոցով կարողանա պարզել արտագաղթի ընդհանուր պատկերը: Այնպես է ստացվել, որ պարոն Եգանյանի պարբերաբար կրկնվող պնդումները ժամանակին զարմացնում էին, իսկ հիմա ավելի շատ զայրացնում են:
Հայության միասնականության, նախընտրական խնդիրների մասին է զրույցը` «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ: - Վերջերս Երևանում կայացավ Սփյուռքի կազմակերպությունների հավաքը:
Սեպտեմբերի 9-ին Ուրուգվայի խորհրդարանում կազմակերպված Ուրուգվայ-Հայաստան հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ այդ երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն ներկայացրել է իր տեսակետներն ու մոտեցումները, որոնք կարելի է դիտարկել որպես այդ երկրի պաշտոնական դիրքորոշում, քանզի այն հնչեցվել է պաշտոնական ամբիոնից և երկրի արտաքին քաղաքականությունը համակարգող նախարարի կողմից:
Վերջին շրջանում ոմանք տարակուսեցին, ոմանք էլ ոգևորվեցին` իմանալով, որ Ռուսաստանը իր իսկ ծախսով աշխատուժ է հավաքագրում: Եվ շատերը շտապեցին հավաքագրվել` մոռանալով նույնիսկ, թե այնտեղ պարբերաբար որքան վայրագորեն են վարվում եկվորների ու մանավանդ` իրենց իսկ արտահայտությամբ` «կովկասյան ազգերի» ներկայացուցիչների նկատմամբ:
Արաբկիր համայնքի 5¬րդ ընտրատարածքն առաջիկա մայիսին թեժ մրցապայքար է խոստանում գործող պատգամավոր Լևոն Սարգսյանին:
«Հայֆիլմ» կինոստուդիայից ՀԱԿ լիդերները հրավիրվել են նկարահանվելու «Արտահերթ կատակերգություն» տրագիկոմեդիայում: :
Մարի Յովանովիչը սկսել, բայց դեռ չի վերջացրել Լ. Տեր¬Պետրոսյանի մասին «Անառակ որդու ուրացումը» աշխատությունը: Ավարտելուց հետո այն կհայտնվի համացանցում` «ՎիկիԼիկսի» միջոցով:
Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց համացանցում: Բայց հավանական է, որ կհայտնվի իրեն դավաճանած շրջապատի ՑԱՆՑՈՒՄ:
Ըստ սոցիոլոգների` առաջիկա ԱԺ ընտրություններում կոալիցիան կվերարտադրվի, ՀԱԿ¬ը վերջապես նոր միայն կարտադրվի, «Ժառանգությունը» և ՀՅԴ¬ն կթերարտադր վեն: :
ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ¬ Առանց հատակի և «տանիքի» մարդ. չհասկացված, մերժված, լքված` գրեթե բոմժ: :
«Ոսկե ցլիկի» նմանությամբ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ ¬ Բա˜: ԼՏՊ ¬ Զահրումա´ր, դավաճան հայվան:
Ըստ իշխանությունների` արդեն 20 տարի ՀՀ¬ն անկախ է, ըստ ՀԱԿ¬ի` վերջին տասը տարում անԿԱԽությունը առԿԱԽված է: :
Որքան աշխարհն ավելի ու ավելի մեծ սարսափով է ամեն օր խոսում նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի անխուսափելիության մասին, այնքան հաստատուն ու հիմնավոր են դառնում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները` մեր տնտեսության ներկայիս վիճակի վերաբերյալ և ձեռնարկվելիք քայլերն` այդ ուղղությամբ:
Հոբելյանը` մանավանդ` պետականակերտման տարեդարձը, հայրենիքի պաշտպանության, նվաճված խաղաղության պահպանման գործում ակնառու ավանդ ներդրած անհատների գնահատանքով` պարգև-խրախուսանքներով պիտի նշանավորվեր: Եվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևների արժանացածների համար տոնը կրկնակի խորհուրդ ձեռք բերեց:
Հիրավի, համազգային տոն է անկախության տարելիցը` 20-ամյա մեր անկախ Հանրապետության վերելքի, նվաճումների ու նաև բացթողումների մի յուրահատուկ հանրագումար: Անկախությունը չի տրվում, այլ նվաճվում է միայն ուժեղ կամքի տեր ժողովուրդների պայքարի շնորհիվ:
- Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցության կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհությանը: - Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները:
Սփյուռքի գոյության հիմնասյունն ու ամուր խարիսխը հայրենիքն է: Եվ պատահական չէր մեր հայրենակիցների համախմբումը մայր հայրենիքում` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարելիցի նախօրեին:
ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի ամենանշանավոր անհատականություններից մեկն է: Բացառիկ շնորհների դերասան, ով, սակայն, վերջին տարիներին ապրում է ստեղծագործական անբացատրելի ամայության մեջ` հարազատ Սունդուկյանի անվան թատրոնում վերջին անգամ նոր դերով հանդես գալով... 2003 թվականին:
1993 թվականից Միացյալ Նահանգներում է ապրում Հայկական հեռուստատեսության Ծրագրերի տնօրինության նախկին գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանը, ում անունը սերտորեն կապված է ազգային հեռուստատեսության «ոսկեդարին»:
Անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահը երկրի բարձրագույն պարգևներ հանձնեց նաև մի խումբ օրենսդիրների, որոնց մեջ չէր լֆիկ Սամոն` Սամվել Ալեքսանյանը:
Ըստ մի շարք շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջիկայում ներգրավվել քաղաքական գործընթացներում իր մասնակցությունը բերել ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին: Երկու օր առաջ լույս տեսավ «Սիվիլիթաս» կազմակերպության պաշտոնաթերթը, նաև եթեր հեռարձակվեցին «Սիվինեստ» հեռուստաընկերության էլեկտրոնային հաղորդումները:
Ամերիկացի գիտնականները գտել են, թե մարդկային ուղեղի ո՞ր հատվածն է կանխատեսում ապագան: Պարզվել է նաև, որ այդ ունակությամբ օժտված են ոչ թե առանձին ընտրյալներ, այլ համարյա բոլոր մարդիկ:
Վերջին 25 տարում Մեծ Բրիտանիայում առաջին անգամ նույն մորից 6 երեխայի միաժամանակյա ծնունդ է գրանցվել: Այդ սերնդին կյանք պարգևողը Օքսֆորդշիր կոմսության 31-ամյա բնակչուհի Լիկի Լեմն է:
64 տարեկանում նորածնի մայր դառնալով, գերմանուհին ճանաչվել է ամենատարեց ծննդաբերողը երկրում: Փոքրիկը ծնվել է Բավարիայում: