ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՍԻԽՈԶ Է ՍԿՍՎԵԼ
Տեղի ունեցավ մի չափազանց հետաքրքիր իրադարձություն:
Տեղի ունեցավ մի չափազանց հետաքրքիր իրադարձություն:
Կոնցենսիոն կառավարում ստանձնած «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, պարզվում է, այդպես էլ լուրջ նպատակներ չունի զարգացնել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը, ավելացնել թողունակությունը, նպաստել ուղևորների սպասարկման մակարդակի բարձրացմանը:
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը Պետդումայի օրակարգում ներառել է մի օրինագիծ, որը նախատեսում է վերացնել առանց վիզա Ռուսաստան ժամանած օտարազգիներին աշխատանքի տեղավորվելու դյուրացված կարգը: Կոմունիստների կարծիքով` մերձակա երկրներից առանց վիզա Ռուսաստան գալու և աշխատանքի տեղավորվելու կարգը վնասում է Ռուսաստանի քաղաքացիների շահերին:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն է կազմակերպել, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդամենը երկու քաղաք` Էջմիածինը և Սիսիանը: Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է մոտ 80 էջանոց միջոցառումների համալիր ծրագիր երիտասարդության և ազգաբնակչության համար:
Այս ամառն իսկապես աչքի ընկավ քաղաքական ակտիվությամբ: Սկզբից տրանսպորտի ուղեվարձերի թանկացման դեմ համընդհանուր ընդվզումը` քաղաքապետա րանի մոտ այսօր էլ շարունակվող երիտասարդների նստացույցով, յուրաքանչյուր հինգշաբթի ազատամարտիկների հանրահավաքներով:
Ազատության հրապարակում ազատամարտիկների կողքին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ներկայությունը շատերի հետաքրքրությունը շարժեց, քանի որ այս քաղաքական գործչի ելույթները միշտ առանձնացել են հուզականությամբ և իրավիճակի հստակ վերլուծությամբ: Նրա հետ զրույցը Հայաստանի ներկայի և առաջիկա զարգացումների շուրջ է:
Չնայած երկրում արձակուրդներ են, քաղաքական դաշտում կատարյալ անդորր է տիրում, այնուհանդերձ ԱԺ որոշ պատգամավորներ Հայաստանում են և նախապատրաստվում են աշնանանային նստաշրջանին: «Ավանգարդը» հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ և խնդրեց իր մտորումները ներկայացնել երկրի ներկա իրավիճակի մասին:
Սիրիայում օրերս 1500-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել` կիրառված քիմիական զենքի պատճառով: Դամասկոսի շրջակայքում գտնվող գյուղերում այսպես կոչված ապստամբները, չկարողանալով դիմագրավել կառավարական զորքերի հզոր պաշտպանությունը, դիմել են միջազգայնորեն չթույլատրված զենքի կիրառմանը:
Չէ˜, բնությունն իսկապես ըմբոստանում է. մարդկանց մոլորակն, իսկապես վտանգված է: Ամերիկացի գիտնականների ահազանգն անհանգստացնող է:
Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Մինչև նոյեմբեր` ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, դեռևս երկուսուկես ամիս կա, և մեր քաղաքական գործիչները շարունակում են վիճել. Հայաստանի համար ավելի շահեկան է եվրոպակա՞ն, թե՞ ռուսաստանյան կողմնորոշումը: Ռուսաստանը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, հսկայական է նրա ազդեցությունը մեր երկրում` թե´ տնտեսական, թե´ ռազմական առումով:
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Կատարում, Միացյալ Նահանգներում թողարկել է նորությունների սեփական հեռուստաա լիքը` JΖzeerΖ AΗericΖ:
Օրերս համացանցում հայտնված հերթական տեսագրությունը նախ սարսափեցնում էր դիտորդներին, ապա նողկանք առաջացնում դրա հեղինակների ու «գլխավոր հերոսուհու» հանդեպ: Իսկ տեսանյութը մտացածին չէր, այլ Վորոնեժի «Զավոդ» դիսկո-բարի հերթական սարսափազդու շոուն, որը կոչվում է «Մեծ խաղագումար»:
Նրանցից գարշողները թող չուրախանան, երկրպագուներն էլ թող չտխրեն. հերթական հուշարձանը դրվել է ոչ թե մարդկային այս երրորդ սեռի արմատը երկրիս երեսից կտրվելու պատվին, այլ նացիզմի զոհ-գեյերի հիշատակին:
Շատերի համար, թերևս, անընկալելի է, որ քաղգործիչը սեփական լրատվամիջոցներից հրաժարվում է նախագահական ընտրությունների նախաշեմին: Գուցե դրանք չե՞ն արդարացրել տերերի սպասելիքները:
Վրաստանի նախագահի թեկնածու Ակակի Ասատիանիին վռնդել են բնակարանից` վարկն ամբողջովին մարել չկարողանալու պատճառով (տեղեկացրել է «Գոլոս Ռոսիի»-ն): Վրացական «Ավանդապահների» ներկայիս առաջնորդ, նախկինում` երկրի Գերագույն խորհրդի նախագահը, փաստորեն անվճարունակ է այնքան, որ սեփական բնակարանն էր գրավ դրել հիփոթեքային վարկի դիմաց ու արդեն դրանից էլ է զրկվում:
Բրիտանիայում մայր ու որդի ձերբակալվել են` էֆթանազիային աջակցելու կասկածանքով: Նրանք ծրագրել էին մեկնել Շվեյցարիայի հատուկ կլինիկա, որտեղ ընտանիքի հայրը պետք է ինքնակամ հեռանար կյանքից:
Այս չինացին ցավերի դեմ պայքարելու, հիվանդությունները կանխարգելելու արտասովոր մեթոդ է գտել ու արդեն 42 տարի ինքն էլ օգտվում է իր հայտնագործութ յունից: Չեն Դեցզյունը հավաստիացնում է, որ ամեն ամիս 3-3,5 լիտր բենզին է խմում, որը գնում է իր տան հարևանությամբ գտնվող բենզալցակայանից:
Համաշխարհային օպերային աստղ, կոլորատուրային սոպրանո Հասմիկ Պապյանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս «Արամ Խաչատրյան» դահլիճում հանդես եկան համաշխարհային օպերայի դասականներ Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների 200-ամյակին նվիրված համերգով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստել` միավորելու Գյումրիում գործող արվեստների բուհերի մասնաճյուղերն ու ստեղծելու մեկ միասնական բուհ: Այսինքն, Գյումրիում այլևս չեն լինելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի և Պետական կոնսերվատորիայի մասնաճյուղերը:
Արման ՆՇԱՆՅԱՆ. օպերային երգիչ, դերասան Երբ դու հասկանում ես ինքդ քեզ, հասկանում ես ողջ աշխարհը Մեզ հետ զրույցում Արման Նշանյանը անկեղծացավ նաև հիմնական հարցերից դուրս. «Իմ կարծիքով Հայաստանի մշակույթը ինչ-որ չափով անդունդ է ապրում, բայց այդպես է ամբողջ աշխարհում. իրական արվեստը փոխարինվում է էժան միջոցներով»:
Շրջապատողները Խալիդին երևի չեն էլ փորձել փրկել ավելորդ քաշից, այլապես տղան 610 կգ չէր դառնա: Բժիշկները նրա ճիշտ տարիքը չեն նշում, ասում են` 18-20 տարեկան:
Մոտավորապես այսպես է ձևակերպվել դատական որոշումը 23-ամյա բրիտանացի Ռոբերտ Նյումանի նկատմամբ: Ուիլթշիրի ֆերմայում Ռոբերտը անհարմար վիճակի մեջ է հայտնվել. ա˜յծ է բռնաբարել:
Ամերիկյան Լեյքվիլ քաղաքի (Քոնեքտիքութ նահանգ) էլիտար դպրոցն այդքան գումար կվճարի իր նախկին աշակերտուհուն, ով համադասարանցիների հետ շրջագայել է Չինաստանում և գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ) ստացել շնաճանճի խայթոցից (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Միջադեպը կատարվել է` երբ Կարե Մանը դեռ 15 տարեկան էր, դպրոցի սան:
*** Հերիք չէ` օձ է, Երազում է թևեր էլ ունենալ... *** Շատերն են ուզում իրենց կանանց *** Պենելոպե տեսնել, բայց դրա համար պետք է ընդամենը... Ոդիսևս լինել... *** Աղվեսով գործը հո չի՞ վերջանում. *** Վարազն ու էշն էլ են խարդախ լինում... *** Հետաքրքիր է` անառակ որդին կվերադառնա՞ր հոր մոտ, եթե նա´ էլ աղքատացած լիներ... *** Իմ մասին այնպիսի բաներ գիտեն, որ ինքս էլ չգիտեմ... *** Որդը վարդին յուրովի էր սիրում... *** Այստեղ աղոթում էր Աստծուն, Այնտեղ` աղտոտում անմեղին... Ղեկ+ավարը Երբ ղեկավարն անկարող է ղեկը վարել, Բայց և իր չաղլիկ պաշտոնը Ոչ մի կերպ չի ուզում թողնել, Նրա ղեկ-ավարա+ծ օբյեկտը Արագ կարող է... նալերը տնկել... Կենսական պլյուս... Պետք էր` խլուրդ էր, Պետք էր` քաջ աքլոր, Պետք էր` շա˜տ շունն էր, Պետք էր` սուս կատու. Նայած թե ում էր Գործը առնչվում... *** Թունավոր մեկն անմեղ մեկի մասին ասաց. - Բայց նա շա˜տ կեղծավոր է:
*** Անկեղծության թաղումն էր. համարյա մարդ չկար... *** Քծնանքի ծնունդն էր. ասեղ գցելու տեղ չկար... *** Տեր կանգնեց. տիրոջ իրավունքով էլ գլուխը կերավ... *** Տերություն անելը հաճախ տանում է դեպի գերություն... *** Ծախու մարդիկ չէին լինի, եթե առնողներ չլինեին... *** Մարդիկ այնքան են չարացել, Որ չարքերին անելու բան համարյա չի մնացել... *** Կյանքն անթիվ բազմակետերի շարան է` մեկ վերջակետով, որին դարձյալ հաջորդում են բազմակետերը... *** Փող ու կնիք` մարդ ու կնիկ: