ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ
Հույսեր ունեն Օբամայից
Թուրքիայում դեռ հույսեր են փայփայում, որ Գյուլին դեռ կհաջողվի մտնել ամերիկյան ԲԱՐԱՔԸ£
Ռուսաստանի, ԱՄՆ¬ի, Թուրքիայի երազանքը
(պուշկինյան մոտիվներով)
Ահա Կովկասն իմ ոտքի տակ,
Ես մեն¬մենակ վերևում…
Դիվանագիտական շախմատ
«12 աթոռ» ֆիլմի ոճով
ԴԱՈՒԹՕՂԼՈՒ ¬ Հայաստանը զոհաբերում է Դաշնակցությանը, ի՞նչ անենք£
ԳՅՈՒԼ¬ Հանձնվիր, քանի դեռ ուշ չէ£
Խուսափեց տնփեսայի կարգավիճակից
Ըստ Դաշնակցության` առկա իրադրությունում, խուալիցիայից դուրս չգալու դեպքում, ինքը կնմանվեր տնփեսայի, որի գլխին հարս ու զոքանչ, ինչ պատահի ջարդում են£
Գիշերային փասիանս
Ըստ վերլուծաբանների` վերջին ամիսներին Հայաստանի արտաքին քաղաքական խաղաքարտերը, որպես կանոն, ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ գիշերները, իսկ ցերեկները դրանք դասավորված հրամցնելը անհնար է դառնում£
Բռնցքամարտային դիվանագիտություն կամ ֆուտբոլ-ռեգբի-բռնցքամարտ
Թերահավատների կանխատեսումներով Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսում մրցակիցները ֆուտբոլ են խաղալու, երկրորդ խաղակեսում` ռեգբի, իսկ մրցամարտից մի քանի շաբաթ հետո` դիվանագիտական բռնցքամարտի ռինգ են դուրս գալու երկու երկրների ղեկավարները, արտգործնախարարները, քաղաքական ուժերը և հասարակությունները` ԱՄՆ¬ի, Ռուսաստանի, Եվրամիության աչառու մրցավարությամբ£
Մանկական հիվանդություններ` զառամյալ տարիքում
Չնայած ավելի քան հարյուրամյա տարիքին, ՀՅԴ¬ն մանկական երկու հիվանդություններից դեռ չի ձերբազատվել. նախ` պետության հնարավորությունների` յորղանի չափը չի կարողանում որոշել, դրա համար էլ անցած դարասկզբին Հայաստանի ոտքերը (և ոչ միայն) դուրս մնացին յորղանից և երկրորդ` ռոմանտիզմի թանձր մշուշը թույլ չի տալիս հասկանալ, որ երազախաբ լինելուց երբեք մանուկ չի ծնվում£
Օբամայի ուսերը բարակ են, բայց պինդ
Ըստ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ծանր բեռը Օբամայի բարակ(ք) ուսերին է դրված£ Եթե ԱՄՆ¬ը այդ բեռը տեղ չհասցնի, մեղմ ասած, Թուրքիայի հերն անիծելու այլ ձևեր կգտնի£ Թե չէ` Գյուլի համար ի՞նչ ֆուտբոլ, ի՞նչ Հայաստան, ի՞նչ ցեղասպանություն£ Միայն վախ` ԱՄՆ¬ից£
Էքստրասենսներն էլ չեն փրկի
Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումների ժամանակ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ համոզվեց, որ դաշնակցության վախը բռնելու համար առնվազն 100 տարի ուշացել է, հիվանդությունը վերածվել է անբուժելի ֆոբիայի£
Հաշվեհարդար` թուրքական ձևով
Ըստ փորձագետների, եթե կրքերը ավելի թեժանան, Թուրքիայի նախագահին ԳՅՈՒԼԼելու են հենց թուրքերը£
Մականուններ` Ադրբեջանից և ՀՀ¬ից
Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել` հայ¬թուրքական սահմանի բացման դեպքում Գյուլին վերանվանել Գյուլնիզար, իսկ ՀՀ իշխանություններին` Գյուլբեկ յան£
Արյան փոխարեն` անձրև
ՀՅԴ¬ն երազում էր Ստամբուլը դարձնել արյան ծով, բայց վերջերս հորդառատ տեղումների պատճառով դարձավ անձրևածով£
: